Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

6%94%

Զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքից խուսափելու դեպքերին համարժեք իրավական արձագանք տալու և նմանատիպ դեպքերը նվազեցնելու նպատակով առաջարկում ենք խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածների սանկցիաներով նախատեսված պատիժները:

Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայում «երկուսից հինգ» տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել «երեքից վեց» տարի ժամկետով ազատազրկմամբ, և համամասնորեն խստացնել նաև նույն հոդվածի ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքները նախատեսող մասերը՝ նույն հոդվածի 2-րդ մասում՝ «չորսից ութ» տարին փոխարինել «հինգից տասը» տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ 3-րդ մասում՝ «վեցից տաներկու» տարին՝ «իննից տասնհինգ» տարի ժամկետով ազատազրկմամբ։

ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում առաջարկվում է սանկցիայից հանել կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակը, տուգանք պատժատեսակի չափը՝ «առավելագույնը քսանապատիկի չափով» փոխարինել «տասնապատիկից երեսնապատիկի չափով», իսկ ազատազրկման համար նախատեսված «առավելագույնը երկու տարի ժամկետը» փոխարինել «մեկից երեք տարի ժամկետով»։

  • Քննարկվել է

    27.02.2025 - 15.03.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 976

Տպել

Առաջարկներ`

Հայկ Հայրապետյան

05.03.2025

Փոփոխությունների նախագծով, ըստ էության, նախատեսվում է խստացնել, ի թիվս պարտադիր ժամկետային ծառայության համար, նաև անցկացվող վարժական հավաքից խուսափելու համար քրեական պատասխանատվությունը: Կրիմինոլոգիայի տեսանկյունից` արարքի համար պատասխանատվության խստացումն ինքնին նվազ արդյունավետ միջոց է հանցավոր համարվող արարք կատարելուց մարդկանց հետ պահելու համար: Առավել արդյունավետ է համարվում պատասխանատվության անխուսափելիության գործուն մեխանիզմների ներդրումը: Բայց առավել օգտակար կլինի, պահպանող նորմերի փոփոխություն նախաձեռնելուց առաջ, նախևառաջ բուն իրավահարաբերության առավել լավ կարգավորումը, քանի որ պրակտիկայում անձինք վարժական հավաքների կանչվում են զորացրվելու պահի դրությամբ իրենց ունեցած զինվորական մասնագիտության գծով, այնինչ քիչ չեն դեպքերը, երբ տարիների ընթացքում նրանք մասնագիտանում են բոլորովին այլ ուղղությամբ, որոնց նպատակային կիրառումն անհամեմատ ավելի արդյունավետ կարող է լինել նույն հավաքների ժամանակ, ինչպես նաև առհասարակ բանակի համար: Առաջարկ - փորձաքննություն կատարել այս ոլորտում` նպատակ ունենալով ստանալ սոցիալ-հոգեբանական, իրավական գծով գիտականորեն հիմնավորված եզրակացություն խնդրո առարկա իրավահարաբերություններում առկա խնդիրների, ապաև դրանց արդյունավետ կանոնակարգման մեխանիզմների վերաբերյալ: Նախքան բուն իրավահարաբերությունների գծով համապարփակ ուսումնասիրության իրականացումն ու վերը նշված փորձաքննության անցկացումը ձեռնպահ մնալ սանկցիայի խստացումից:

Վարդան Պետրոսյան

28.02.2025

Վարժական հավաքներից, հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքներից կամ զորախաղերից խուսափելը դիսպոզիցիայով վարչական պատասխանատվություն է սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 213.1-րդ հոդվածով։ Հիմնավորումը, թե հանցագործության դեպքերը աճել են արժանահավատ չէ, քանզի իրավական նորմեր սահմանված ծառայությունից խուսափելու գրեթ բոլոր դեպքերում հարուցվում է քրեական այլ ոչ վարչական վարույթ։ Այսինքն` նախագծի հիմքում նշված ենթադրյալ հանցագործության դեպքերն արժանահավատ չեն կամ լիարժեք չեն ներկայացված։ Հանրային քննարկումների առաջադրելիս իրավական ակտերին նախագծերին թերի, սխալ, ոչ պատշաճ, ձևական հիմնավորվում տալը հակասում է իրավական պետության գաղափարին։ Նման պայմաններում հնարավոր չէ ճիշտ դիրքորոշում տալ կամ հանդես գալ առաջարկությամբ։

Վարդան Պետրոսյան

28.02.2025

Հիմնավորվում է, թե 2023 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է ընդհանուր 1499 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի ընթացքում՝ ընդհանուր 1779 քրեական վարույթ։ Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելը՝ այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքերը և անցկացվող վարժական հավաքից խուսափելը՝ այդ վարժական հավաքից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքերը էապես տարբերվում են միմյանցից։ Ի թիվս այլնի վերաբերվում են սոցիալ-հոգեբանական և մյուս հատկանիշներով միմյանցից էապես տարբերվող տարիքային խմբերի անձանց։ Համատեղ վերլուծությունն, թե տեղի է ունեցել հանցագործությունների աճ և դա կկանխվի, եթե պատիժը խստացվի, գտնում եմ, որ պատշաճ չէ։

Տեսնել ավելին