Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

100%0%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

          2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել և 2024 թվականի նոյեմբերի 14-ից ուժի մեջ են մտել ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՕ-407-Ն, ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» ՀՕ-408-Ն, ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» ՀՕ-410-Ն, ««Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՕ-413-Ն, «Սոցիալական աջակցության մասին» ՀՕ-414-Ն, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-416-Ն և մի շարք այլ օրենքներ։ Նշված օրենքներով ներդրվեց նաև ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը։ Օրենքների փաթեթի ընդունման ընթացքում ի հայտ եկավ հետևյալ խնդիրը՝ պայմանավորված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքը 2025 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչվելու և «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու հանգամանքով։ Հետևաբար, անհրաժեշտ է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-416-Ն օրենքում նշված կարգավորումները սահմանել «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքում՝ վերը նշված օրենքների միասնությունն ու ներդաշնակությունն ապահովելու նպատակով։ Բացի այդ, անհրաժեշտ է նաև կատարել որոշակի փոփոխություններ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում՝ հիմք ընդունելով ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները և տերմինները։

2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկվում է «Կատարողական վարույթի մասին» օրենքում սահմանել, որ բռնագանձում չի կարող տարածվել պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որպես սոցիալական աջակցություն տրամադրված գույքի կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ պայմանագիր կամ հուշագիր կնքած կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից որպես սոցիալական աջակցություն տրամադրված գույքի, ինչպես նաև որպես պետական նպաստ կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող սոցիալական աջակցություն կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ պայմանագիր կամ հուշագիր կնքած կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից տրամադրվող սոցիալական աջակցություն կամ նշված կազմակերպությունների, անձանց կամ մարմինների կողմից տրամադրվող սոցիալական աջակցության ոլորտի զբաղվածության ծրագրերի գործողության ժամկետի ընթացքում ստացված եկամուտների վրա։ Սահմանվել է նաև, որ բռնագանձում չի կարող տարածվել որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վրա։

Հաշվի առնելով, որ «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանված 2025 թվականի հուլիսի 1-ը՝ նույն օրենքում փոփոխություններ և լրացում նախատեսող՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը ևս սահմանվել է 2025 թվականի հուլիսի 1-ը։

«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքը սահմանում է, որ՝ արգելվում է այն քաղաքացիների մասնակցությունը օրենքով նախատեսված խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին, ովքեր՝ հանդիսանում են՝

ա․ օրենսդրությամբ սահմանված կարգով ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և անապահովության միավորը 0-ից բարձր միավոր ունեցող ընտանիքի անդամ, կամ

բ․ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 185 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամ, կամ

գ․ պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող ընտանիքի անդամ։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖԻ փորձագիտական խմբի հետ համատեղ։

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված՝ վերը նշված օրենքների հիմքում դրված կարգավորումները և սկզբունքները։

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.6-րդ կետի առաջին պարբերության պահանջից։ Այն է՝ սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով, զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ և աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմամբ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից։ Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից։ Աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի քաջալերումը, խրախուսումը և այս նպատակով անձի հմտությունների և հնարավորությունների զարգացումը պետության սոցիալական քաղաքականության առանցքն են։

6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2025 թվականի և հաջորդ տարիների պետական բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջացնում։

 

 

  • Քննարկվել է

    11.02.2025 - 26.02.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 502

Տպել