Լրամշակման փուլում է
«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. Կատարողական վարույթի մասին 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-179-Ն օրենքի 64-րդ հոդվածի
- 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7) պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որպես սոցիալական աջակցություն տրամադրված գույքի կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ պայմանագիր կամ հուշագիր կնքած կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից որպես սոցիալական աջակցություն տրամադրված գույքի.»․
- 5-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) որպես պետական նպաստ կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող սոցիալական աջակցություն կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ պայմանագիր կամ հուշագիր կնքած կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից տրամադրվող սոցիալական աջակցություն կամ սույն կետում նշված մարմինների, կազմակերպությունների կամ անձանց կողմից տրամադրվող սոցիալական աջակցության ոլորտի զբաղվածության ծրագրերի գործողության ժամկետի ընթացքում ստացված եկամուտներ.»
- 5-րդ մասը լրացնել նոր 11-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝
«11) որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից։
ՆԱԽԱԳԻԾ
«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. Խաղային գործունեության կարգավորման մասին 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-263-Ն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) հանդիսանում են՝
ա․ օրենսդրությամբ սահմանված կարգով ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և անապահովության միավորը 0-ից բարձր միավոր ունեցող ընտանիքի անդամ կամ
բ․ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 185 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամ կամ
գ․ պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող ընտանիքի անդամ.»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
11.02.2025 - 26.02.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 500
Տպել