Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

100%0%

2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել և 2024 թվականի նոյեմբերի 14-ից ուժի մեջ են մտել ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՕ-407-Ն, ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» ՀՕ-408-Ն, ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» ՀՕ-410-Ն, ««Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՕ-413-Ն, «Սոցիալական աջակցության մասին» ՀՕ-414-Ն, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-416-Ն և մի շարք այլ օրենքներ։ Նշված օրենքներով ներդրվեց նաև ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը։

Միաժամանակ, պայմանավորված 1998 թվականի մայիսի 5-ի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչվելու և «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու հանգամանքով, անհրաժեշտ է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-416-Ն օրենքում նշված կարգավորումները սահմանել «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքում՝ վերը նշված օրենքների միասնությունն ու ներդաշնակությունն ապահովելու նպատակով։ Բացի այդ, անհրաժեշտ է նաև կատարել որոշակի փոփոխություններ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում՝ հիմք ընդունելով ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները և տերմինները։

  • Քննարկվել է

    11.02.2025 - 26.02.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 495

Տպել