Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
-
0 - Կողմ
-
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն:
- Հաշվետվությունն ընդգրկում է 2024 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):
- Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»:
- Հաշվետու ժամանակահատվածում Կառավարության իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:
- Հաշվետու ժամանակահատվածում 3 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր մասնավորեցնելու մասին ընդունվել են Կառավարության որոշումներ, որոնցից ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը։
- Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում կատարվել է հետևյալ փոփոխությունը.
««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի մարտի 3-ի ՀՕ-135-Ն օրենքով Ծրագրի 1-ին հավելվածից հանվել է «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն» բաժնից՝ «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունը (ծածկագիր՝ 90119)։
- Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 321,688.82 հազար հայկական դրամ, որից` ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները՝ 315,725.51 հազար հայկական դրամ (այդ թվում՝ նախորդ տարիներին մասնավորեցված ընկերություններից տարաժամկետ վճարումներից ստացված միջոցները՝ 15,147.5 հազար հայկական դրամ), նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 5,963.31 հազար հայկական դրամ:
- Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 226,971.16 հազար հայկական դրամ:
- Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2024 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 94,717.65 հազար հայկական դրամ:
- Կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:
- ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ, ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
- Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որի մասին տեղեկությունը ներկայացված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի 1-ին հավելվածում:
- Մասնավորեցման գործարքների արդյունքում պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարողականը հետևյալն է.
1) պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2024 թվականի ընթացքում 2 գնորդի կողմից ստանձնած` պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են։
2) մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա՝ պրոֆիլի պահպանման պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին օբյեկտների, ներկայացված են «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի 2-րդ հավելվածում:
- Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունների լուծարման գործընթաց չի իրականացվել։
- «ՓՈՔՐ»ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
- Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:
|
Հավելված 1 «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Ընկերության (պետական գույքի) անվանումը (ծածկագիրը` ըստ Ծրագրի) |
Գտնվելու վայրը |
Պետական կառավարման մարմինը |
Կառավարու-թյան որոշման համարը, ամսաթիվը |
Պետական գույքի գնա-հատված արժեքը (հազար հայկական դրամ) |
Վաճառքի գինը (հազար հայկական դրամ) |
Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորություն-ները (հազար հայկական դրամ) |
Ներդրումային պարտավորու- թյունների և սոցիալական երաշխիքների մասին՝ ըստ մասնավորեցման պայմանագրի |
Գնորդը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1. |
«Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (ծածկագիր` 90051) |
ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3 |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարու- թյան 2024 թվականի օգոստոսի 29-ի N 1388-Ա որոշում |
3,228,782. 7 (այդ թվում 0․102737 հա հողատարածքի՝ 191,850․0 հազար հայկական դրամ շուկայական արժեքը) |
3,036,932. 7 (առանց 0․102737 հա հողատարածքի՝ 191,850․0 հազար հայկական դրամ շուկայական արժեքի) գումարը վճարել 10 տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր տարի 303,693.27 հազար հայկական դրամ
|
18,692.8 |
ընկերությունը պարտավոր է 5 տարվա ընթացքում կատարել 1,200,000.00 հազար հայկական դրամի ներդրումներ` 1-ին տարի 10,000.0 հազար հայկական դրամ 2-րդ տարի 180,000.0 հազար հայկական դրամ 3-րդ տարի 300,000.0 հազար հայկական դրամ 4-րդ տարի 350,000.0 հազար հայկական դրամ 5-րդ տարի 360,000.0 հազար հայկական դրամ և 25 տարվա ընթացքում պրոֆիլի պահպանման պարտավորություն |
«ՆԵՔՍՏ ՋԵՆ ՍՊՈՐՏՍ» ՍՊԸ |
|
Հավելված 2 «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊՐՈՖԻԼԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
հ/հ |
Մասնավորեցված գույքի և գնորդի անվանումը |
Նախատեսված պայմանագրային պարտավորությունները |
Կատարման ժամկետը |
Կատարման ընթացքը |
1. |
Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույք Կոտայքի մարզ, ք. Հրազդան, փ. Սպանդարյան Գնորդ՝ Բագրատ Առաքելյան Պայմանագիր՝ 225-Մ 20.01.2005 թ |
Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը |
20.01.2024թ. |
Պահպանվել է։ |
2. |
Հրազդանի կինոցանցի գույքի կազմից առանձնացված «Բարեկամություն» կինոթատրոնի գույք Գնորդ՝ Արտավազդ Ղազարյան Պայմանագիր՝ 226-Մ 24.01.2005 թ. |
Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը |
24.02.2024թ. |
Պահպանվել է։ |
-
Քննարկվել է
05.02.2025 - 20.02.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 708
Տպել