Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
78 - Կողմ
-
126 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Միլա Սարգսյան 23.01.2025 17:13:04 | լավ կլիներ շուտափույթ ընդունվեր որոշումը | Կարծիքն ընդունվել է ի գիտություն։ | |
2 | Սարիբեկ Միրզոյան 23.01.2025 21:53:28 | Տեղահանվել ենք 2020 թ. ։Որպես շահառու ընտանիք ստացել ենք ՀՀ քաղաքացիություն և դիմել ծրագրին, բայց ՆԳՆ ցանկի մեջ(որով ստուգվում է տվյալները) իմ երեք երեխաներից երկուսի տվյալները չկան և, ծրագիրը մերժում է դիմումս։ ՄՍԾն և ՆԳՆն ասում են, որ տվյալ ցանկը փոփոխման ենթակա չէ։ Լուծում է արդյո՞ք այս փոփոխոյթյունը նշածս խնդիրը | Այո, օպերատիվ շտաբի տրամադրած ցուցակների հիման վրա շահառուների նույնականացումը կլուծի նշված խնդիրը։ | |
3 | Արիս Գրիգորյան 24.01.2025 01:05:50 | Ծրագիրն այնքա՜ն «խելամիտ» է կազմված, որ այնտեղ ամենին էլ տեղ չունեն 2-3, նույնիսկ՝ 4 հոգուց բաղկացած ընտանիքները։ | 4 և պակաս թվով անձից բաղկացած ընտանիքները կարող են ձեռք բերել անշարժ գույք 4-5 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերում։ | |
4 | Արիս Գրիգորյան 24.01.2025 01:08:34 | Ծրագիրն այնքա՜ն «խելամիտ» է կազմված, որ այնտեղ ամենին էլ տեղ չունեն 2-3, նույնիսկ՝ 4 հոգուց բաղկացած ընտանիքները։ | 4 և պակաս թվով անձից բաղկացած ընտանիքները կարող են ձեռք բերել անշարժ գույք 4-5 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերում։ | |
5 | Hrayr Sahakyan 24.01.2025 08:22:26 | Այս որոշումը չընդունվելու դեպքում, կոտնահարվեն այն քաղաքացիների իրավունքներըն, ովքեր մայիսի 16ից հետո հիփոթեքային վարկ են վերցրել, որպեսզի օգտվեն եկամտային հարկի վերադարձի մասին օրենքից, ուստի խնդրում եմ որուշումն անպայման ընդունել։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ | |
6 | Նարինե Սահակյան 24.01.2025 14:29:04 | նախագիծն ողջունելի է | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ | |
7 | Վարդան Պողոսյան 24.01.2025 14:47:11 | նախագիծն երբ կընդունվի? | Հանրային քննարկման արդյունքների և շահագրգիռ գերատեսչություններից ստացված կարծիքների ամփոփումից հետո, նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը։ | |
8 | Nina Antonyan 24.01.2025 16:03:27 | համամիտ եմ նախագծի բոլոր կետերի հետ | Կարծիքն ընդունվել է ի գիտություն։ | |
9 | Анаит Акопян 24.01.2025 16:23:55 | Ձեր բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը անընդունելի է։ Դուք ընդհանրապես տեղյակ չեք փախստականների' բռնի տեղահանվածների սոցիալական իրավիճակից, տեղյակ չեք ՀՀ շուկայական գներից, թե՛ չէ նման ծրագրեր չէիք կազմի։ Այն անիրատեսական է մինչև չորս հոգուց կազմված ընտանիքների համար։ Ձեր կազմածը ավելի շուտ համապատասխանում է բնակարանային պայմանների բարելավման ծրագրի։ Արցախցիների 95%-ը ի վիճակի չէ վարկ վերցնելու, իսկ կազմված ծրագիրը պետք է բխի փաստացի իրավիճակից։ Ուստի և առաջարկում եմ' 1. Գնել կամ կառուցել ու տրամադրել բնակարաններ պետության անունից ըստ արցախցիների բնակություն հաստատած վայրերի (ժամանակավոր գրանցում բոլորը ունեն ու տվյալներն էլ 100%-ով առկա են)։ 2. Սահմանել բնակմակերես։ Եվ գտնում եմ, որ ոչ մի տարաձայնություն չի լինի արցախցիների մոտ, որովհետև, ով որտեղ բնակություն է հաստատել, ուրեմն այդ տեղանքն է հոգեհարազատ և այդտեղ է կարողացել ինտեգրվել, ներառյալ' Երևանը։ 3. Արցախցիների համար օտար պետություններից ստացված գումարները հրապարակել, որպեսզի իմանանք մեր շնորհակալությունն ում հղենք։ 4. Ու նաև այդ հանդիպումներին արցախցիների պահով մասնակից արեք նաև մեզ։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ | |
10 | Nelli Araqelyan 24.01.2025 20:32:23 | վստահաբար կասեմ, որ նախագիծն արդյունավետ է,մնում է ընդունվի կառավարության կողմից | Կարծիքն ընդունվել է ի գիտություն։ | |
11 | Սուրեն Պետրոսյան 25.01.2025 13:44:08 | 1.Երևան քաղաքում մեկ շնչին հասնող աջակցության գումարը հասցնել առնվազն 4մլն ՀՀ դրամի, 2.Աջակցությունից օգտվելուց հետո ընտանիքի կողմից հնարավորություն առաջանալու (որոշ ժամանակ անց) պարագայում այլ բնակելի տարածք ձեռք բերելու դեպքում, չզրկել աջակցության գումարներից | 1. Առաջարկը չի ընդունվել։ Երևան քաղաքում աջակցության չափի վերանայում չի նախատեսվում ։ 2. Նման սահմանափակում նախատեսված չէ։ | |
12 | Hayk Antonyan 25.01.2025 15:58:03 | արդյունավետ նախագիծ | Կարծիքն ընդունվել է ի գիտություն։ | |
13 | Նանար Մաղաքելյան 26.01.2025 10:31:27 | Բարև ձեզ Երևանի համար նախատեսված 3 մլն գումարի շեմը առաջարկում եմ բարձրացնել , քանի որ այդ գումարով հնարավոր չէ ձեռք բերել բնակարան։Դա մեծ խնդիր է այն ընտանիքների համար ,ովքեր ունի 4ից քիչ անդամ։ Այն բնակավայրերը, որտեղից կարող են ձեռք բերվել 4 կամ 5 մլն մեկ անդամի համար բնակելի տուն, բնակության համար չունեն հարմար պայմաններ,մանավանդ ,երբ ընտանիքում կան ուսանողներ և նված բնակվայրերում աշխատանք գտնելու մեծ խնդիր կա։ | Առաջարկը չի ընդունվել։ Երևան քաղաքում աջակցության չափի վերանայում չի նախատեսվում։ | |
14 | Կոնստանտին Պետրոսյան 26.01.2025 14:38:25 | Երևան քաղաքում յուրաքանչյուրին հասանելիք գումարը դարձնել 4մլն։ | Առաջարկը չի ընդունվել։ Երևան քաղաքում աջակցության չափի վերանայում չի նախատեսվում։ | |
15 | Հանուն Արցախի Միավորում 26.01.2025 14:48:58 | https://docs.google.com/document/d/1PwXaujEpZG1v_3nZPvUedH9T5KIW6m9ZdGanI7ReDrQ/edit?pli=1&tab=t.0 | Առաջարկները լրացուցիչ կքննարկվեն։ | |
16 | Հանուն Արցախի Միավորում 27.01.2025 12:14:33 | Հարգելի՛ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, «Հանուն Արցախի Միավորումը», որը բաղկացած է տասնյակ հասարակական կազմակերպություններից, ողջունում է ձեր կողմից տվյալ նախագծի հրապարակումը e-draft.am կայքում, որը թեև օրենսդրական պահանջ է, սակայն ներառականության առաջին օրինակն է բռնի տեղահանված արցախցիներին առնչվող իրավական ակտերի նախագծերի շարքում: Մենք ողջունում ենք նաև ծրագրի որոշ խնդիրների կարգավորման ու պայմանների բարելավման նախաձեռնությունն այս նախագծում, սակայն դրանք համարում ենք հատվածական ու փոքր՝ ի համեմատ առկա հիմնախնդիրների: Ուստի, ստորև ներկայացնում ենք առաջարկներ և՛ սույն նախագծում արտացոլված փոփոխությունների ու լրացումների, և՛ ծրագրի այլ դրույթների վերաբերյալ: Հարկ է հաշվի առնել, որ, մեր պատկերացմամբ, Արցախի ժողովրդի բնակարանային և այլ առանցքային կարիքների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները պետք է հայթայթել միջազգային դոնոր կոնֆերանսի միջոցով, որը հնարավորություն կտա այլ երկրներից, միջազգային կազմակերպություններից ու Սփյուռքից ներգրավել լրջագույն ռեսուրսներ՝ խուսափելով ՀՀ պետբյուջեի վրա մեծ ծանրաբեռնվածությունից: Նախագծի վերաբերյալ մեր առաջարկներն են՝ 1. Հրաժարվել ձեռք բերվող կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան և առկա բնակարանի կամ անհատական բնակելի տան՝ շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազագույն բնակելի մակերեսի չափի նվազեցումից՝ 12 քմ-ից 9 քմ-ի: Նախ, դա գործող կարգավորմամբ նախատեսված պայմանի վատթարացում է, ինչը կհանգեցնի մարդու իրավունքների լրացուցիչ խախտման: Բացի դրանից, 9 քմ-ն չի կարող ողջամիտ մակերես լինել մեկ անձի համար՝ հաշվի առնելով անձի բնական կարիքները, այլ երկրների փորձը և ՀՀ համադրելի իրավակիրառ պրակտիկան: 2. Ողջունելի է անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի նվազագույն մակերեսի վերացումը և գումարի շեմի բարձրացումը, սակայն ավելի էական աջակցություն կլինի, եթե հողամասի գնման նպատակով առանձին հավաստագիր տրվի այն ընտանիքներին, որոնք կդիմեն ծրագրին՝ անհատական բնակելի տան կառուցման համար: Այս փոփոխությունը կշահագրգռի ավելի շատ ընտրել ծրագրի` անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, քանի որ կառուցապատումն ավելի ծախսատար է, քան՝ երկրորդային շուկայից բնակարանի գնումը: Կառուցապատումն ինքնին կարևոր է նաև տնտեսական ու ենթակառուցվածքային արդյունքի տեսանկյունից, քանի որ այդ ներդրումն ապահովելու է ավելացված արժեք և նպաստելու է տնտեսական ակտիվությանը: 3. Տարբեր կետերում շահառուների մի շարք ցուցակների հղում անելու փոխարեն՝ ստեղծել հնարավորություն վերանայելու և ճշգրտելու բռնի տեղահանված անձանց շտեմարանները, այդ թվում՝ քննարկելու կուտակված դիմումները և ստանալու նոր դիմումներ, որպեսզի վարվի մեկ միասնական ու ճշգրիտ շտեմարան պետական լիազոր մարմնում: Այս լուծման միջոցով հնարավոր կլինի կարգավորել տարբեր շտեմարաններում ու ցուցակներում (այդ թվում՝ օպերատիվ շտաբի և ՆԳՆ ՄՔԾ) առկա սխալները, լրացնել դուրս մնացած հարյուրավոր (միգուցե նույնիսկ հազարավոր) անձանց տվյալները: Բացի դրանից, կհեշտանա վարչարարությունը՝ հանգեցնելով շահառուների սպասարկման գործընթացների արագության ու ճշգրտության բարձրացման: Ծրագրի վերաբերյալ մեր լրացուցիչ առաջարկներն են՝ | Առաջարկները լրացուցիչ կքննարկվեն։ | |
17 | Հանուն Արցախի Միավորում 27.01.2025 12:14:58 | I. Խոցելի խմբերի կարիքների հաշվի առնում 4. զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների ընտանիքների համար աջակցության չափը սահմանել ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 22-րդ կետին համապատասխան (ելնելով տվյալ եռամսյակում ձևավորված բնակարանների շուկայական միջին գներից) կամ հնարավորություն տալ նրանց ընտրելու երկու ծրագրերից մեկը՝ որպես թե՛ տվյալ խմբին պատկանող և թե՛ տեղահանված ընտանիք: Մեկ այլ լուծում կարող է լինել այդ խմբի անձանց ընտանիքների համար, որ նրանց տրվի հավաստագիր ամենարտոնյալ բնակավայրերի (2-րդ հավելվածի) համար նախատեսված գումարի չափով: Հաշվի առնելով Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և ՀՀ Զինված ուժերի միջև եղած իրավափաստական հարաբերությունները, ինչպես նաև ԱՀ ՊԲ զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ու իրավունքների հավասարությունը ՀՀ զինծառայողների ու նրանց ընտանիքների հետ, արդարացի կլիներ, եթե բռնի տեղահանված և ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված չափանիշներին բավարարող անձինք ունենային այդ որոշմամբ սահմանված դրույթներից օգտվելու իրավունք: Այդ կարգավորումը չմտցնելու դեպքում տվյալ խմբի անձինք գոնե այլ արտոնություն պետք է ստանան այս ծրագրի շրջանակներում: 5. Նախատեսել լրացուցիչ աջակցություն այն ընտանիքների համար, որոնց անդամն ունի որևէ հիվանդություն, որի դեպքում նրա համար պահանջվում է առանձին սենյակ կամ լրացուցիչ բնակելի մակերես: Որոշ հիվանդություններ ունեցող անձանց ինչպես Եվրոպական, այնպես էլ ԱՊՀ մի շարք երկրներում տրամադրվում է լրացուցիչ բնակմակերես՝ հաշվի առնելով բնակմակերեսի հետ կապված նրանց հատուկ կարիքները: Արցախի Հանրապետությունում ևս նման փորձ կար, և եթե ընտանիքի անդամն ուներ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 18-ի «Անձին առանձին սենյակի կամ լրացուցիչ բնակելի մակերեսի իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 44-Ն հրամանով հաստատված հիվանդություններից որևէ մեկը, որի դեպքում նրա համար պահանջվում է առանձին սենյակ կամ լրացուցիչ բնակելի մակերես, և որը հաշվի առնելու դեպքում ընտանիքի մյուս անդամներից յուրաքանչյուրին կմնա 12 քառակուսի մետրից պակաս մակերես, բնակարանային պայմանների բարելավման ծրագրերով տրամադրվում էր լրացուցիչ բնակմակերես: | Առաջարկները լրացուցիչ կքննարկվեն։ | |
18 | Հանուն Արցախի Միավորում 27.01.2025 12:15:25 | II. Սահմանափակումների մեղմացում 6. Շահառու դառնալու համար ՀՀ քաղաքացիության պարտադիր պայմանը վերանայել՝ ամրագրելով, որ շահառու ընտանիքի բոլոր անդամները մինչև ծրագրով սահմանված աջակցության ժամկետի ավարտը ձեռք կբերեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Սույն առաջարկով պայմանավորված՝ փոփոխել քաղաքացիության պահանջին առնչվող դրույթները՝ նախատեսելով այդ պահանջը չկատարելու համար պատասխանատվության միջոցներ (օրինակ՝ բնակարանի հանդեպ իրավունքների սահմանափակում, քանի դեռ ընտանիքի անդամները չեն ընդունել ՀՀ քաղաքացիություն): Նշվածը հնարավորություն կտա քաղաքացիություն ձեռք բերել ոչ թե դիմելու օրվա դրությամբ, այլ աջակցություն ստանալու ընթացքում` մինչև ծրագրի ավարտը: Այդ լուծմամբ՝ ոչ միայն հնարավորություն կտրվի տեղահանված անձանց հստակեցնել իրենց վերադարձի հնարավորությունները, այլև՝ վերադարձի անհնարինության դեպքում ինտեգրացիան տեղի կունենա սահուն ու աստիճանական ձևով՝ նվազեցնելով լիազոր մարմինների աշխատանքի ծանրաբեռնվածությունը միավոր ժամանակահատվածում և տեղահանված անձանց անցումային դժվարությունները: 7. Հրաժարվել ընտանիքի անդամի (անդամների) կողմից ծրագրի պայմանների խախտման հետևանքով (նույն օրացուցային տարվա ընթացքում 183 և ավելի օր գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս) ամբողջ ընտանիքին պետական աջակցությունից զրկելու մոտեցումից: Փոխարենը, անհրաժեշտ է ծրագրի պայմանները խախտող յուրաքանչյուր անձին ենթարկել պատասխանատվության (այդ թվում՝ դադարեցնել միայն իր հաշվով պետական աջակցությունը): Առաջարկվող լուծումը բխում է ՀՀ Սահմանադրությունից ու Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայից ծագող անհատական պատասխանատվության սկզբունքից, որը արգելում է երրորդ անձանց պատասխանատվության ենթարկել այլ անձի արարքի համար, նույնիսկ եթե ընտանիքի անդամի մասին է խոսքը: 8. Մտցնել այնպիսի կարգավորում, որ շահառուն իրավունք ունենա հավաստագիրը միավորել բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերով ձեռք բերված հավաստագրերի հետ։ Արցախի Հանրապետությունում առանձին բնակված ընտանիքների (օրինակ՝ ծնողներ և զավակներ) որոշ անդամներ այժմ ունեն 169-Լ որոշմամբ սահմանված վկայագիր, իսկ մյուսները՝ 710-Լ որոշմամբ սահմանված: Ներկայումս այս ընտանիքների անդամները ցանկանում են համատեղ ապրել: Առաջարկվող կարգավորման շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել նրանց համատեղ բնակությունը: 9. Թույլատրել, որ անհատական տան կառուցումը կարող է իրականացվել նաև շահառուների կողմից՝ շինարարական ընկերության փոխարեն: Այդ դեպքում կարելի է խստացնել վերահսկողությունը՝ երաշխավորելու համար հաստատված նախագծի և ընդհանրապես պետական շինարարական չափորոշիչների պատշաճ պահպանումը, ինչպես նաև տրված ֆինանսական աջակցության նպատակային ծախսը: Այս լուծման արդյունքում հնարավոր կլինի ապահովել տրվող աջակցության արդյունավետության ու նպատակայնության բարձրացումը, քանի որ շահառուն ստիպված չի լինի վճարել շինարարի շահույթի և լրացուցիչ հարկերի համար: Փոխարենը, այդ գումարները կուղղվեն անհատական տան կառուցման շինանյութերի ու աշխատանքների ֆինանսավորմանը: | Առաջարկները լրացուցիչ կքննարկվեն։ | |
19 | Հանուն Արցախի Միավորում 27.01.2025 12:15:55 | III. Ֆինանսական աջակցության չափերի ու ձևերի վերանայում 10. Վերանայել հավաստագրով տրվող գումարները՝ 2-րդ հավելվածի բնակավայրերում գնման համար տրամադրելով 6 մլն դրամ, իսկ կառուցապատման համար՝ 6,5 մլն դրամ, 3-րդ հավելվածի բնակավայրերում՝ համապատասխանաբար 5,5 և 6 մլն դրամ, իսկ մնացած բնակավայրերում՝ համապատասխանաբար 5 և 5,5 մլն դրամ: Ըստ ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշման[1], Ադրբեջանից բռնագաղթած անձանց Երևան քաղաքում վկայագիր տրամադրելիս, որպես հաշվարկի հիմք, ընդունվել է Ավան թաղային համայնքում ձևավորված գինը: Իսկ այժմ Երևան քաղաքում բնակարան ձեռք բերելու համար մեկ անձին տրամադրվող 3 մլն դրամը չի համապատասխանում ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքէջում հրապարակված շուկայական միջինացված գներին: Ուստի, ապահովելու համար նման այլ շահառու խմբի համար կիրառված սկզբունքի համարժեքությունը և շուկայական միջին գներին համապատասխան պայմաններ՝ առաջարկվում են վերոնշյալ վերանայումները գնման բաղադրիչում: Անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչն ընտրելու դեպքում առաջարկվում է բնակարանային ապահովությունն իրականացնել ըստ ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 5-րդ բաժնի 4-րդ կետով սահմանված նորմերի` համապատասխանեցնելով շահառու ընտանիքի անդամների թիվը կառուցվող անհատական բնակելի տան սենյակների հետ, ինչպես նաև աջակցության չափը ավելացնել, քանի որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքէջում հրապարակված տիպային նախագծերի[2] արժեքները շատ ավելի բարձր են Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքներին տրամադրվող վկայագրերի հանրագումարային արժեքից: 11. Նախատեսել, որ շահառու ընտանիքին տրամադրվող հավաստագրերի հանրագումարային չափը չպետք է ծրագրի 2-րդ հավելվածի բնակավայրերում պակաս լինի 12 մլն դրամից, 3-րդ հավելվածի բնակավայրերում՝ 10 մլն դրամից, իսկ մնացած բնակավայրերում՝ 8 մլն դրամից: Քանի որ մինչև երեք անձից բաղկացած ընտանիքները հիմնականում չեն կարողանա գործող ծրագրով առաջարկվող ֆինանսական աջակցության միջոցով լուծել իրենց կեցության հարցը, առաջարկում ենք սահմանել աջակցության նվազագույն չափ, իսկ նշված կետի առաջարկության հիմքում ՀՀ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրով սահմանված չափերն են (2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ). 12. Նախատեսել, որ հավաստագրի իրացումից հետո առկա մնացորդը հնարավոր լինի օգտագործել նաև շարժական տեխնիկա ձեռքբերելու համար: Շարժական տեխնիկայի (գյուղատնտեսական, շինարարական տեխնիկա, բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ) ձեռքբերումը կխթանի աշխատատեղերի ստեղծումը և կայուն եկամտի ապահովումը: 13. Առաջարկվում է նոր կետ ավելացնել երկրորդային շուկայից բնակարանի (տան) գնման դեպքում եկամտահարկի վերադարձի հնարավորության վերաբերյալ: Կարելի է քննարկել որոշակի պայմաններ ու սահմանաչափեր այդ մեխանիզմի համար՝ այն կիրառելով որպես լրացուցիչ խթան շահառուների համար: Քանի որ տրամադրվող աջակցության չափը շատ դեպքերում կարող է ավելի քիչ լինել, քան՝ շահառու ընտանիքի բնակարանային կարիքները, եկամտահարկի վերադարձը հնարավորություն կտա շահառուներին լրացուցիչ վարկ վերցնել: Այս մեխանիզմը նաև կխթանի շահառուների զբաղվածությունը և բարձր վարձատրությունը: 14. Առաջարկվում է գործող հիպոտեկային վարկերի մարման նպատակով տրվելիք միանվագ աջակցությունը տարածել նաև կառուցապատողից տարաժամկետ վճարման եղանակով և գնման իրավունքով ձեռքբերված բնակարանների վրա: Կան դեպքեր, երբ տվյալ ծրագրի շահառուները տարաժամկետ վճարման եղանակով և գնման իրավունքով ձեռք են բերել բնակարաններ, սակայն չեն կարողանում օգտվել պետական աջակցության ծրագրից: Քանի որ այդպիսի դեպքերը փաստացի համադրելի են գործող հիպոտեկային վարկերի հետ, արդար լուծում կլինի, եթե գործող վարկերի համար նախատեսված աջակցությունը տարածվի նաև այդ դեպքերի վրա: | Առաջարկները լրացուցիչ կքննարկվեն։ | |
20 | Հանուն Արցախի Միավորում 27.01.2025 12:16:20 | III. Բանկային համակարգին առնչվող առաջարկներ 15. Կարգավորել բանկերի կողմից լրացուցիչ վարկավորման համար առկա խնդիրները: Դրանցից առաջնահերթ խնդիրն այն է, որ «Ծրագրով նախատեսված աջակցության դադարեցման դեպքում ձեռք բերված կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է պետությանը»։ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի»: Այսինքն՝ սեփականության իրավունքից զրկելու իրավական հիմքերը պետք է սահմանվեն բացառապես օրենքներով, իսկ ՀՀ որևէ օրենքով նախատեսված չէ սեփականության իրավունքից զրկելու՝ Ծրագրի 15-րդ կետով նախատեսված հիմքը: Հետևաբար, շահառու ընտանիքին տրված սեփականության իրավունքը չի կարող նշված դեպքում փոխանցվել պետությանը: Այս պահի դրությամբ՝ ծրագիրը սպասարկելու համաձայնություն տված հինգ բանկերից միայն մեկն է համաձայնվում լրացուցիչ վարկ տրամադրել, որն էլ գործնականում դեռ չի կիրառվել: Իսկ մնացած բանկերը հրաժարվում են լրացուցիչ վարկ տրամադրել՝ հիմնականում իրենց երաշխիքների ռիսկայնության պատճառով: Ուստի, անհրաժեշտ է շտապ կերպով բանկերի հետ կարգավորել իրենց մտահոգությունների պատճառ դարձած խնդիրները՝ ապահովելով հուսալի իրավական կարգավորումներ նաև նրանց համար: 16. Այնպիսի կարգավորումներ մտցնել, որոնք թույլ կտան և կխթանեն բանկերին լրացուցիչ վարկ տրամադրել շահառուներին պետական աջակցության ժամկետից (10 տարուց) ավելի երկար ժամկետով: Ներկայումս բանկերը հրաժարվում են լրացուցիչ վարկ տրամադրել 10 տարուց ավելի ժամկետով՝ հիմնավորելով, որ նույն գույքի համար չեն կարող երկու վարկ տրամադրել, այն էլ՝ տարբերվող ժամկետներով: Այդ դեպքում շահառուների վարկունակության պահանջները կտրուկ խստանում են, քանի որ բանկերը 10 տարով լրացուցիչ վարկ տրամադրելու համար պահանջում են անհամեմատ ավելի շատ եկամուտներ, քան՝ 20 կամ 15 տարով վարկի տրամադրման դեպքում: 17. Ամրագրել, որ հավաստագրով նախատեսված գումարը կարող է ուղղվել թե՛ տվյալ աջակցության և թե՛ լրացուցիչ հիպոտեկային վարկի կանխավճարի մարմանը: Ֆինանսական խնդիրների պատճառով շատերի համար դժվար կլինի լրացուցիչ վարկավորման դեպքում բանկի կողմից պահանջվող կանխավճարի վճարումը: Ուստի, նախընտրելի է ՀՀ կառավարության կողմից տրվող աջակցությունը, կարիքի դեպքում, ուղղել առաջնահերթորեն ողջ կանխավճարի մարմանը: Վերոնշյալ առաջարկների հիմնական մասի ավելի մանրամասն հիմնավորումները և մի շարք այլ առաջարկներ կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ https://artsakhunion.org/api/FileBase/download/%D4%B6%D5%A5%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%20%D5%B8%D6%82%20%D4%B1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%20%D5%A2%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%20%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%AB%20%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%AC%20_%2028.10.202420241029080437.pdf/false | Առաջարկները լրացուցիչ կքննարկվեն։ | |
21 | Շուշանիկ Ասրյան 26.01.2025 16:16:59 | Առաջարկում եմ միանգամից տրամադրել սեփականության իրավունքով։ Փոխհատուցման գումարի չափը բարձրացնել կամ տրամադրվող գումարները տրամադրել քաղաքաշինության նախարարության(իհարկե Արցախի ներկայացուցիչներին), որպեսզի կառուցեն շենքեր և տրամադրվեն շահառու ընտանիքներին։ | Առաջարկը լրացուցիչ կքննարկվի։ | |
22 | Լիաննա Պետրոսյան 26.01.2025 19:52:22 | Բռնի տեղահանված անձանց 70 տոկոսն այս պահին բնակվում է ք. Երևանում և հարակից բնակավայրերում, որոնց համար առաջարկվող փոփոխություններով բարելավումներ չեն նախատեսվում։ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մինչև 17 տոկոսն ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարան կամ տուն, որը հիմնականում գտնվում է ք. Երևանում կամ նրա հարակից բնակավայրերում։ Այսպիսով՝ առաջարկվող փոփոխությունը որևիցե կերպ բարելավում չի նախատեսում բռնի տեղահանված անձանց 53 -55 տոկոսի համար, ովքեր աշխատանքային, ուսման, բժշկական և/կամ այլ հանգամանքների բերումով բնակություն են հաստատել ք. Երևանում կամ դրա հարակից բնակավայրերում։ Ծրագիրը պետք է վերանայել այնպես, որ վերաբերելի լինի բոլոր տեղահանված անձանց։ | Առաջարկը չի ընդունվել։ Երևան քաղաքում աջակցության չափի վերանայում չի նախատեսվում։ | |
23 | Լիաննա Պետրոսյան 26.01.2025 20:03:57 | Կերակրողին կորցրածի կամ զոհվածի ընտանիքներին՝ սկսած 1990-ականներից՝ 1. Հնարավորություն տալ՝ օգտվել բազային գումարի առավելագույն չափից՝ անկախ բնակավայրի ընտրությունից։ 2. Հաշվարկել հավելյալ մեկ անձ։ Հ. Գ. 1-ին փուլով դիմելու հնարավորությունը ֆինանսական առավելություն չի ենթադրում։ | Առաջարկը չի ընդունվել՝ աջակցության չափը կախված է բացառապես բնակավայրից, որտեղ ձեռք կբերվի կամ կկառուցվի անշարժ գույքը։ | |
24 | Լիաննա Պետրոսյան 26.01.2025 20:21:24 | Բնակապահովման ծրագրի շրջանակում վարկավորմանն առնչվող խնդիրներ՝ Բնակապահովման ծրագրի շրջանակում շահառուներին տրամադրված հավաստագրերը չեն իրացվում, եթե տեղահանված անձը ունեցել է վատ վարկային պատմություն, այսինքն՝ առկա է տեղեկատվություն նախկինում ստացված վարկերի մարումների ժամկետների մեջ չկատարման, ժամկետանց վարկերի առկայության, դրանց համար սահմանված տույժ ու տուգանքների մասին։ Քանի որ բանկի կողմից շահառուի վարկունակության գնահատման կամ ինչպես ընդունված է ասել՝ ՍՔՈՐ գնահատականի ձևավորման վրա ազդում է ինչպես հաճախորդի դրական վարկային պատմությունը՝ ձևավորելով բարձր ՍՔՈՐ և ցածր ռիսկ, այնպես և ազդում են հաճախորդի գործող վարկերի քանակը, մարումների ուշացումները, տարիքը, աշխատավարձը, որոնք կարող են ձևավորել բացասական ՍՔՈՐ, ինչի արդյունքում բանկի կողմից գործարք կատարելը մերժվում է։ | Ներկայացված խնդիրը լրացուցիչ կքննարկվի պատկան կառույցների հետ։ | |
25 | Լիաննա Պետրոսյան 26.01.2025 20:21:24 | Արտոնյալ պայմաններ կառուցապատման դեպքում։ 1. Կառուցապատման դեպքում գյուղական բնակավայրերում (Երեւանից 50 կմ և ավել շառավղով հեռավորության դեպքում) տրամադրվող գումարը համապատասխանեցնել պետական ծրագրերով կառուցվող անհատական բնակելի տների արժեքներին։ 2. Անհատական բնակելի տան կառուցման համար այլ՝ լիցենզավորված նախագծերի ներկայացման հնարավորություն։ 3. Համայնքային սեփականություն հանդիսացող հողերը տրամադրել կադաստրային արժեքներով և հնարավորություն ընձեռել հեշտացված ընթացակարգով կատարել հողատեսքի փոփոխություն։ | 1. Առաջարկը լրացուցիչ կքննարկվի։ 2. Այդ հնարավորությունը տրված է։ 3. Առաջարկը կքննարկվի։ |