ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
—–––––––––– 2025 թվականի N - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 710-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- N 1 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում և 10-րդ կետի 2-րդ ենթակետում «12» թիվը փոխարինել «9» թվով.
- N 1 հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Շահառու միավորի կազմը որոշվում է ընտանիքի բոլոր անդամների համատեղ դիմում-հայտարարության հիման վրա, ընդ որում՝ դիմումատուի, նրա ամուսնու (գրանցված ամուսնության դեպքում) և բոլոր անչափահաս երեխաների տվյալների առկայությունը դիմում-հայտարարության մեջ պարտադիր է։ Եթե դիմում-հայտարարության մեջ որպես ընտանիքի անդամ ներառված է այլ չափահաս անձ, ապա նրա ամուսնու (գրանցված ամուսնության դեպքում) և բոլոր անչափահաս երեխաների տվյալների առկայությունը դիմում-հայտարարության մեջ ևս պարտադիր է։ Պարտադիր լինելու պայմանը չի տարածվում ընտանիքի այն անդամների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից չեն հաշվառվել որպես բռնի տեղահանված կամ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու։».
- N 1 հավելվածի 10-րդ կետի 4-րդ ենթակետում «բոլոր» բառից հետո լրացնել «չափահաս» բառով.
- N 1 հավելվածի 11-րդ կետի 4-րդ ենթակետում «2 մլն դրամ» բառերից հետո լրացնել «, իսկ եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի մայիսի 16-ից հետո, ապա 3 մլն դրամ» բառերով.
- N 1 հավելվածի 12-րդ կետից հանել «՝ առնվազն 400 քմ մակերեսով» բառերը և «3» թիվը փոխարինել «4» թվով.
- N 1 հավելվածի 13-րդ կետում «առաջանում է» բառից հետո լրացնել «100 հազար դրամից ավել» բառերով.
- N 1 հավելվածի 18-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնք ի լրումն ծրագրով նախատեսված հավաստագրի՝ անշարժ գույքի արժեքի առնվազն 30 տոկոսի չափով լրավճար կկատարեն կամ հավելյալ հիփոթեքային վարկ կստանան ծրագրի ցանկացած բաղադրիչով.».
- N 1 հավելվածի 18-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5) 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գործող հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները։».
- N 1 հավելվածի 19-րդ կետում «2026 թվականի հունվարի» բառերը փոխարինել «2025 թվականի հուլիսի» բառերով․
- N 1 հավելվածի 20-րդ կետում «2027 թվականի հունվարի» բառերը փոխարինել «2026 թվականի հուլիսի» բառերով․
- N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 898-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- 3-րդ կետի 3-րդ ենթակետում «2024» թիվը փոխարինել «2025» թվով, իսկ «նոյեմբերի» բառը փոխարինել «ապրիլի» բառով.
- հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ե» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» և «է» պարբերություններով՝
«զ. Օպերատիվ շտաբի տրամադրած՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող անձանց ցուցակները,
է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի շահառուների տվյալները՝ որոշման N 1 հավելվածի 16-րդ կետով սահմանված բացառության ստուգման համար.».
- հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությունը «շտեմարանում» բառից հետո լրացնել «կամ Օպերատիվ շտաբի տրամադրած՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում,» բառերով.
- հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունում «12» թիվը փոխարինել «9» թվով.
- հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետի «զ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» պարբերությամբ՝
«է. դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի շահառու է.».
- հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետում «որոշմամբ հաստատված ծրագրի» բառերը փոխարինել «և 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշումներով հաստատված ծրագրերի» բառերով.
- հավելվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետում «հավաստագիրն» բառից առաջ լրացնել «որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետով սահմանված» բառերով.
- հավելվածի 3-րդ կետի 11-րդ ենթակետից հանել «և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու փաստը» բառերը.
- հավելվածի 3-րդ կետի 14-րդ ենթակետը «(այդ թվում՝ տարածքային կենտրոններ)» բառերից հետո լրացնել «։ Եթե հիփոթեքային վարկ տրամադրած կազմակերպությունը ծառայության հետ կնքել է համագործակցության պայմանագիր, ապա անհրաժեշտ տեղեկանքը համապատասխան ծրագրային գործիքի միջոցով տրամադրում է ծառայությանը և շահառուն ծառայություն չի դիմում» նախադասությամբ.
- հավելվածի 3-րդ կետի 15-րդ ենթակետում «2 մլն դրամ» բառերից հետո լրացնել «, իսկ եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի մայիսի 16-ից հետո, ապա 3 մլն դրամ» բառերով.
- ուժը կորցրած ճանաչել հավելվածի 3-րդ կետի 16-րդ ենթակետի «բ» պարբերությունը.
- հավելվածի 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ կետով՝
«8. 2024 թվականի մայիսի 16-ից հետո գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության դեպքում պետական աջակցության գումարը շահառուի կողմից ենթակա է վերադարձման պետությանը՝ փոխհամաձայնեցված եղանակով կամ դատական կարգով, եթե բնակարանը կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը կամ անհատական բնակելի տունն օտարվում է աջակցությունը ստանալուց հետո 5 տարվա ընթացքում, ինչպես նաև ի հայտ են գալիս որոշման N 1 հավելվածի 14-րդ կետով սահմանված հանգամանքները։»։
- Սահմանել, որ սույն որոշման գործողությունը տարածվում է 2024 թվականի հունիսի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին, 5-րդ, 7-րդ, 9-11-րդ ենթակետերի, 2-րդ կետի 4-րդ ենթակետի, որոնց գործողությունը տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա։
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
________________ N ______Լ որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2024 թվականի
մայիսի 16-ի N 710-Լ որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ
Մարզ
|
Համայնք
|
Բնակավայր
|
Արագածոտն
|
Թալին
|
Թալին քաղաք
|
Ագարակավան գյուղ
|
Ակունք գյուղ
|
Աշնակ գյուղ
|
Արագածավան գյուղ
|
Արտենի գյուղ
|
Գառնահովիտ գյուղ
|
Գետափ գյուղ
|
Դաշտադեմ գյուղ
|
Դավթաշեն գյուղ
|
Դիան գյուղ
|
Եղնիկ գյուղ
|
Զարինջա գյուղ
|
Զովասար գյուղ
|
Թաթուլ գյուղ
|
Իրինդ գյուղ
|
Լուսակն գյուղ
|
Ծաղկասար գյուղ
|
Կաթնաղբյուր գյուղ
|
Կարմրաշեն գյուղ
|
Կաքավաձոր գյուղ
|
Հացաշեն գյուղ
|
Ձորագյուղ գյուղ
|
Մաստարա գյուղ
|
Ներքին Բազմաբերդ գյուղ
|
Ներքին Սասնաշեն գյուղ
|
Նոր Արթիկ գյուղ
|
Շղարշիկ գյուղ
|
Ոսկեթաս գյուղ
|
Պարտիզակ գյուղ
|
Սուսեր գյուղ
|
Վերին Բազմաբերդ գյուղ
|
Վերին Սասնաշեն գյուղ
|
Ցամաքասար գյուղ
|
Ծաղկահովիտ
|
Ծաղկահովիտ գյուղ
|
Բերքառատ գյուղ
|
Գեղադիր գյուղ
|
Գեղաձոր գյուղ
|
Գեղարոտ գյուղ
|
Լեռնապար գյուղ
|
Ծիլքար գյուղ
|
Հնաբերդ գյուղ
|
Նորաշեն գյուղ
|
Վարդաբլուր գյուղ
|
Արարատ
|
Արարատ
|
Արմաշ գյուղ
|
Վեդի
|
Եղեգնավան գյուղ
|
Լուսառատ գյուղ
|
Արմավիր
|
Բաղրամյան
|
Բաղրամյան գյուղ
|
Արգինա գյուղ
|
Արևադաշտ գյուղ
|
Արտամետ գյուղ
|
Բագարան գյուղ
|
Դալարիկ գյուղ
|
Երվանդաշատ գյուղ
|
Լեռնագոգ գյուղ
|
Կողբավան գյուղ
|
Հուշակերտ գյուղ
|
Շենիկ գյուղ
|
Վանանդ գյուղ
|
Տալվորիկ գյուղ
|
Քարակերտ գյուղ
|
Գեղարքունիք
|
Գավառ
|
Գավառ քաղաք
|
Բերդկունք գյուղ
|
Գանձակ գյուղ
|
Գեղարքունիք գյուղ
|
Լանջաղբյուր գյուղ
|
Լճափ գյուղ
|
Ծաղկաշեն գյուղ
|
Ծովազարդ գյուղ
|
Կարմիրգյուղ գյուղ
|
Հայրավանք գյուղ
|
Նորատուս գյուղ
|
Սարուխան գյուղ
|
Մարտունի
|
Մարտունի քաղաք
|
Աստղաձոր գյուղ
|
Արծվանիստ գյուղ
|
Գեղհովիտ գյուղ
|
Երանոս գյուղ
|
Զոլաքար գյուղ
|
Լեռնակերտ գյուղ
|
Լիճք գյուղ
|
Ծակքար գյուղ
|
Ծովասար գյուղ
|
Ծովինար գյուղ
|
Ձորագյուղ գյուղ
|
Մադինա գյուղ
|
Ներքին Գետաշեն գյուղ
|
Նշխարք գյուղ
|
Վաղաշեն գյուղ
|
Վարդաձոր գյուղ
|
Վարդենիկ գյուղ
|
Վերին Գետաշեն գյուղ
|
Սևան
|
Սևան քաղաք
|
Գագարին գյուղ
|
Գեղամավան գյուղ
|
Դդմաշեն գյուղ
|
Զովաբեր գյուղ
|
Լճաշեն գյուղ
|
Ծաղկունք գյուղ
|
Ծովագյուղ գյուղ
|
Նորաշեն գյուղ
|
Չկալովկա գյուղ
|
Սեմյոնովկա գյուղ
|
Վարսեր գյուղ
|
Ճամբարակ
|
Դրախտիկ գյուղ
|
Շողակաթ գյուղ
|
Վարդենիս
|
Վարդենիս քաղաք
|
Ակունք գյուղ
|
Լճավան գյուղ
|
Գեղաքար գյուղ
|
Լուսակունք գյուղ
|
Խաչաղբյուր գյուղ
|
Ծովակ գյուղ
|
Կարճաղբյուր գյուղ
|
Մեծ Մասրիկ գյուղ
|
Նորակերտ գյուղ
|
Վանեվան գյուղ
|
Տորֆավան գյուղ
|
Փոքր Մասրիկ գյուղ
|
Լոռի
|
Վանաձոր
|
Վանաձոր քաղաք
|
Գուգարք գյուղ
|
Դարպաս գյուղ
|
Շահումյան գյուղ
|
Ալավերդի
|
Ալավերդի քաղաք
|
Ախթալա քաղաք
|
Ախթալա գյուղ
|
Ակներ գյուղ
|
Ամոջ գյուղ
|
Այգեհատ գյուղ
|
Առողջարանին կից գյուղ
|
Արդվի գյուղ
|
Արևածագ գյուղ
|
Աքորի գյուղ
|
Բենդիկ գյուղ
|
Թեղուտ գյուղ
|
Ծաթեր գյուղ
|
Ծաղկաշատ գյուղ
|
Կաճաճկուտ գյուղ
|
Կարմիր Աղեկ գյուղ
|
Հագվի գյուղ
|
Հաղպատ գյուղ
|
Ճոճկան գյուղ
|
Մեծ Այրում գյուղ
|
Մղարթ գյուղ
|
Նեղոց գյուղ
|
Շամլուղ քաղաք
|
Շնող գյուղ
|
Ջիլիզա գյուղ
|
Փոքր Այրում գյուղ
|
Քարկոփ գյուղ
|
Օձուն գյուղ
|
Տաշիր
|
Տաշիր քաղաք
|
Ապավեն գյուղ
|
Արծնի գյուղ
|
Բլագոդարնոյե գյուղ
|
Գետավան գյուղ
|
Գոգավան գյուղ
|
Դաշտադեմ գյուղ
|
Լեռնահովիտ գյուղ
|
Կաթնառատ գյուղ
|
Կրուգլայա շիշկա գյուղ
|
Ձյունաշող գյուղ
|
Ձորամուտ գյուղ
|
Մեդովկա գյուղ
|
Մեծավան գյուղ
|
Մեղվահովիտ գյուղ
|
Միխայլովկա գյուղ
|
Նովոսելցովո գյուղ
|
Նորամուտ գյուղ
|
Նորաշեն գյուղ
|
Պաղաղբյուր գյուղ
|
Պետրովկա գյուղ
|
Պրիվոլնոյե գյուղ
|
Սարատովկա գյուղ
|
Սարչապետ գյուղ
|
Թումանյան
|
Թումանյան քաղաք
|
Աթան գյուղ
|
Ահնիձոր գյուղ
|
Դսեղ գյուղ
|
Լորուտ գյուղ
|
Մարց գյուղ
|
Շամուտ գյուղ
|
Չկալով գյուղ
|
Քարինջ գյուղ
|
Քոբայր գյուղ
|
Սպիտակ
|
Սպիտակ քաղաք
|
Արջհովիտ գյուղ
|
Արևաշող գյուղ
|
Գեղասար գյուղ
|
Գոգարան գյուղ
|
Լեռնանցք գյուղ
|
Լեռնավան գյուղ
|
Լուսաղբյուր գյուղ
|
Խնկոյան գյուղ
|
Ծաղկաբեր գյուղ
|
Կաթնաջուր գյուղ
|
Հարթագյուղ գյուղ
|
Մեծ Պարնի գյուղ
|
Նոր Խաչակապ գյուղ
|
Շենավան գյուղ
|
Շիրակամուտ գյուղ
|
Ջրաշեն գյուղ
|
Սարալանջ գյուղ
|
Սարահարթ գյուղ
|
Սարամեջ գյուղ
|
Քարաձոր գյուղ
|
Ստեփանավան
|
Ստեփանավան քաղաք
|
Արմանիս գյուղ
|
Կաթնաղբյուր գյուղ
|
Ուրասար գյուղ
|
Գյուլագարակ
|
Գյուլագարակ գյուղ
|
Ամրակից գյուղ
|
Գարգառ գյուղ
|
Կուրթան գյուղ
|
Հոբարձի գյուղ
|
Պուշկինո գյուղ
|
Վարդաբլուր գյուղ
|
Լերմոնտովո
|
Լերմոնտովո գյուղ
|
Անտառաշեն գյուղ
|
Լոռի Բերդ
|
Լոռի Բերդ գյուղ
|
Ագարակ գյուղ
|
Բովաձոր գյուղ
|
Լեջան գյուղ
|
Կողես գյուղ
|
Հովնանաձոր գյուղ
|
Յաղդան գյուղ
|
Սվերդլով գյուղ
|
Ուռուտ գյուղ
|
Փամբակ
|
Փամբակ գյուղ
|
Ազնվաձոր գյուղ
|
Անտառամուտ գյուղ
|
Արջուտ գյուղ
|
Բազում գյուղ
|
Գուշար գյուղ
|
Դեբեդ գյուղ
|
Եղեգնուտ գյուղ
|
Ժամատուն գյուղ
|
Լեռնապատ գյուղ
|
Լեռնաջուր գյուղ
|
Ծաղկոց գյուղ
|
Մարգահովիտ գյուղ
|
Ձորագետ գյուղ
|
Ձորագյուղ գյուղ
|
Վահագնաձոր գյուղ
|
Վահագնի գյուղ
|
Քարաբերդ գյուղ
|
Կոտայք
|
Հրազդան
|
Հրազդան քաղաք
|
Լեռնանիստ գյուղ
|
Ջրառատ գյուղ
|
Սոլակ գյուղ
|
Քաղսի գյուղ
|
|
Գյումրի
|
Գյումրի քաղաք
|
|
Արթիկ
|
Արթիկ քաղաք
|
|
Անուշավան գյուղ
|
|
Արևաշատ գյուղ
|
|
Գեղանիստ գյուղ
|
|
Գետափ գյուղ
|
|
Լեռնակերտ գյուղ
|
|
Լուսակերտ գյուղ
|
|
Հայկասար գյուղ
|
|
Հայրենյաց գյուղ
|
|
Հառիճ գյուղ
|
|
Հոռոմ գյուղ
|
|
Հովտաշեն գյուղ
|
|
Մեծ Մանթաշ գյուղ
|
|
Մեղրաշեն գյուղ
|
|
Նահապետավան գյուղ
|
|
Նոր Կյանք գյուղ
|
|
Պեմզաշեն գյուղ
|
|
Սարալանջ գյուղ
|
|
Սարատակ գյուղ
|
|
Սպանդարյան գյուղ
|
|
Վարդաքար գյուղ
|
|
Տուֆաշեն գյուղ
|
|
Փանիկ գյուղ
|
Շիրակ
|
Փոքր Մանթաշ գյուղ
|
Անի
|
Մարալիկ քաղաք
|
Աղին գյուղ
|
Անիավան գյուղ
|
Անիպեմզա գյուղ
|
Բագրավան գյուղ
|
Բարձրաշեն գյուղ
|
Գուսանագյուղ գյուղ
|
Իսահակյան գյուղ
|
Լանջիկ գյուղ
|
Լուսաղբյուր գյուղ
|
Հայկաձոր գյուղ
|
Ձիթհանքով գյուղ
|
Ձորակապ գյուղ
|
Շիրակավան գյուղ
|
Նորշեն գյուղ
|
Ջրափի գյուղ
|
Սառնաղբյուր գյուղ
|
Սարակապ գյուղ
|
Քարաբերդ գյուղ
|
Ախուրյան
|
Ախուրյան գյուղ
|
Ազատան գյուղ
|
Ախուրիկ գյուղ
|
Ախուրյան կայարանի գյուղ
|
Այգաբաց գյուղ
|
Առափի գյուղ
|
Արևիկ գյուղ
|
Բայանդուր գյուղ
|
Բասեն գյուղ
|
Բենիամին գյուղ
|
Գետք գյուղ
|
Երազգավորս գյուղ
|
Լեռնուտ գյուղ
|
Կամո գյուղ
|
Կապս գյուղ
|
Կառնուտ գյուղ
|
Կարմրաքար գյուղ
|
Կրաշեն գյուղ
|
Հայկավան գյուղ
|
Հացիկ գյուղ
|
Հացիկավան գյուղ
|
Հովիտ գյուղ
|
Հովունի գյուղ
|
Ղարիբջանյան գյուղ
|
Մայիսյան գյուղ
|
Մարմաշեն գյուղ
|
Մեծ Սարիար գյուղ
|
Շիրակ գյուղ
|
Ոսկեհասկ գյուղ
|
Ջաջուռ գյուղ
|
Ջաջուռավան գյուղ
|
Ջրառատ գյուղ
|
Վահրամաբերդ գյուղ
|
Փոքրաշեն գյուղ
|
Քեթի գյուղ
|
Ամասիա
|
Ամասիա գյուղ
|
Ալվար գյուղ
|
Աղվորիկ գյուղ
|
Արավետ գյուղ
|
Արդենիս գյուղ
|
Արեգնադեմ գյուղ
|
Բանդիվան գյուղ
|
Բերդաշեն գյուղ
|
Բյուրակն գյուղ
|
Գառնառիճ գյուղ
|
Գտաշեն գյուղ
|
Դարիկ գյուղ
|
Եղնաջուր գյուղ
|
Երիզակ գյուղ
|
Զարիշատ գյուղ
|
Զորակերտ գյուղ
|
Լորասար գյուղ
|
Ծաղկուտ գյուղ
|
Կամխուտ գյուղ
|
Հողմիկ գյուղ
|
Հովտուն գյուղ
|
Մեղրաշատ գյուղ
|
Շաղիկ գյուղ
|
Ողջի գյուղ
|
Պաղակն գյուղ
|
Ջրաձոր գյուղ
|
Աշոցք
|
Աշոցք գյուղ
|
Արփենի գյուղ
|
Բաշգյուղ գյուղ
|
Բավրա գյուղ
|
Գոգհովիտ գյուղ
|
Զույգաղբյուր գյուղ
|
Թավշուտ գյուղ
|
Թորոսգյուղ գյուղ
|
Լեռնագյուղ գյուղ
|
Կարմրավան գյուղ
|
Կաքավասար գյուղ
|
Կրասար գյուղ
|
Հարթաշեն գյուղ
|
Ձորաշեն գյուղ
|
Ղազանչի գյուղ
|
Մեծ Սեպասար գյուղ
|
Մուսայելյան գյուղ
|
Սալուտ գյուղ
|
Սարագյուղ գյուղ
|
Սարապատ գյուղ
|
Սիզավետ գյուղ
|
Վարդաղբյուր գյուղ
|
Ցողամարգ գյուղ
|
Փոքր Սարիար գյուղ
|
Փոքր Սեպասար գյուղ
|
Սյունիք
|
Կապան
|
Կապան քաղաք
|
Մեղրի
|
Մեղրի քաղաք
|
Ագարակ քաղաք
|
Սիսիան
|
Սիսիան քաղաք
|
Քաջարան
|
Քաջարան քաղաք
|
Վայոց Ձոր
|
Եղեգնաձոր
|
Եղեգնաձոր քաղաք
|
Գետափ գյուղ
|
Գլաձոր գյուղ
|
Մալիշկա գյուղ
|
Վերնաշեն գյուղ
|
Ջերմուկ
|
Ջերմուկ քաղաք
|
Գնդեվազ գյուղ
|
Կեչուտ գյուղ
|
Վայք
|
Վայք քաղաք
|
Արին գյուղ
|
Զեդեա գյուղ
|
Կարմրաշեն գյուղ
|
Հերհեր գյուղ
|
Արենի
|
Արենի գյուղ
|
Ագարակաձոր գյուղ
|
Աղավնաձոր գյուղ
|
Արփի գյուղ
|
Մոզրով գյուղ
|
Եղեգիս
|
Աղնջաձոր գյուղ
|
Արատես գյուղ
|
Արտաբույնք գյուղ
|
Գետիկվանք գյուղ
|
Գողթանիկ գյուղ
|
Եղեգիս գյուղ
|
Թառաթումբ գյուղ
|
Կալասար գյուղ
|
Հերմոն գյուղ
|
Հորբատեղ գյուղ
|
Հորս գյուղ
|
Շատին գյուղ
|
Սալլի գյուղ
|
Սևաժայռ գյուղ
|
Վարդահովիտ գյուղ
|
Քարագլուխ գյուղ
|
Տավուշ
|
Իջևան
|
Իջևան քաղաք
|
Գանձաքար գյուղ
|
Գետահովիտ գյուղ
|
Ենոքավան գյուղ
|
Դիլիջան
|
Դիլիջան քաղաք
|
Հաղարծին գյուղ
|
Թեղուտ գյուղ
|
Գոշ գյուղ
|
Աղավնավանք գյուղ
|
Հովք գյուղ
|
Խաչարձան գյուղ
|
Ճերմակավան գյուղ
|
Գեղատափ գյուղ
|
Նոյեմբերյան
|
Նոյեմբերյան քաղաք
|
Այրում քաղաք
|
Արճիս գյուղ
|
Բագրատաշեն գյուղ
|
Դեբեդավան գյուղ
|
Դեղձավան գյուղ
|
Զորական գյուղ
|
Լճկաձոր գյուղ
|
Հաղթանակ գյուղ
|
Պտղավան գյուղ
|
Ընդամենը
|
39 համայնք
|
443 բնակավայր։»
|
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: