Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

38%62%

ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ 2024 թվականի հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը, օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը։ Սույն նախագծով կարգավորվում և պարզաբանվում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև ծրագրի հիմնական պայմաններում իրականացվում են բարեփոխումներ, որոնք կնպաստեն հավաստագրերի առավել արդյունավետ իրացմանը։

  • Քննարկվել է

    10.01.2025 - 27.01.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7445

Տպել

Առաջարկներ`

«Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ

27.01.2025

7. «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 898-Լ որոշման մեջ հղում է կատարվում օպերատիվ շտաբին։ ԱՀ Կառավարության օպերատիվ շտաբը լուծարվել է, հետևաբար նորմատիվ իրավական ակտը չի կարող պարունակել լուծարված մարմնին վերաբերող որևէ կարգավորում կամ դրույթ, հետևաբար պետք է կատարվեն համապատասխան փոփոխություններ նշված մարնի վերաբերյալ, այլ ոչ թե Նախագծով հավելյալ լրացումներ կատարվեն՝ կրկին հղում կատարելով ԱՀ Կառավարության օպերատիվ շտաբին։

«Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ

27.01.2025

6. Առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 710-Լ որոշման N 1 հավելվածի 14-րդ կետում կատարել փոփոխություն՝ նախատեսելով որպես բացառություն անձի Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվելը՝ բուժման նպատակով ։

«Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ

27.01.2025

5. Նախագծի 1-ին կետի 6-րդ ենթակետով հստակեցվում է, որ դրական մնացորդը ենթակա է իրացման, եթե այն գերազանցում է 100 հազար դրամը։ Առաջարկում ենք հանել սահմանված շեմը, քանի որ մինչև 100 հազար դրամ կազմող դրական մնացորդը կարող է իրացվել, օրինակ՝ կահույքի և կենցաղային տեխնիկայի գնման համար։ Ինչպես մնացած փոփոխությունների դեպքում Նախագծի հեղինակները չեն ներկայացրել փոփոխությունը հիմնավորող տվյալներ։

Տեսնել ավելին