Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 733-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

87%13%

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի  __________  «____»   N   -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 733-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 25-ի N 919-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 733-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի _____-ի N ___-Ն որոշման

 

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի մայիսի 26-ի N 733-Ն որոշման

 

 

 

ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

 

 

Նոտարական գործողության տեսակը

 

Նվազագույն աշխատավարձի նկատմամբ գործակիցը
(բացառությամբ դեպոզիտ գումարի նկատմամբ
հաշվարկվող տոկոսի)

1. Անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման (փոխանակման, առուվաճառքի, հանձնման և այլն) պայմանագրերը վավերացնելու համար`

5-30

 

2. անշարժ գույքի նվիրատվություն կամ նվիրաբերություն

 

ա. առաջին հերթի ժառանգների համար

10-15

բ. երկրորդ հերթի ժառանգների համար

15-20

գ. այլ անձանց համար

20-30

դ. աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար

 

2

3. Շարժական գույքի օտարման (փոխանակման, առուվաճառքի, հանձնման և այլն) պայմանագրերը վավերացնելու համար`

 

1) ավտոտրանսպորտային միջոցների համար

10-20

2) այլ շարժական գույքի համար

5-15

4. Ռենտայի պայմանագրերը վավերացնելու համար

10-15

5. Անշարժ գույքի միավորման կամ բաժանման պայմանագրերը վավերացնելու համար՝

5-20

 

6. Անշարժ գույքի օգտագործման (վարձակալության, անհատույց օգտագործման և այլն) պայմանագրերը վավերացնելու համար`

 

1) բնակելի տարածության դեպքում՝

 

ա. եթե կողմերից մեկը ֆիզիկական անձ է

10-15

բ. եթե երկու կողմերն իրավաբանական անձինք են

15-20

2) ոչ բնակելի նշանակության շենքի կամ շինության դեպքում՝

 

ա. եթե կողմերից մեկը ֆիզիկական անձ է

20-25

բ. եթե երկու կողմերն իրավաբանական անձինք են

25-30

 

3) այլ անշարժ գույքի դեպքում՝

 

5-10

7. Շարժական գույքի օգտագործման (վարձակալության, անհատույց օգտագործման և այլն) պայմանագրերը վավերացնելու համար

10-15

8. Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերը

վավերացնելու համար

15-20

9. Գրավի պայմանագրերը վավերացնելու համար՝

 

1) շարժական գույքի գրավի դեպքում

15-20

2) անշարժ գույքի հիփոթեքի դեպքում

20-25

3) իրավունքների գրավի դեպքում

10-15

4) կոշտ գրավի դեպքում

15-20

5) շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավի դեպքում

10-15

6) գրավի այլ տեսակների դեպքում

6-10

10. Երաշխավորության պայմանագրերը վավերացնելու համար

10

11. Փոխառության պայմանագրերը վավերացնելու համար

10-15

12. Կառուցապատման իրավունքի պայմանագրերը վավերացնելու համար

15-20

13. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրերը վավերացնելու համար`

 

1) շարժական գույք

10-15

2) անշարժ գույք

20-25

14. Նախնական պայմանագրերը վավերացնելու համար

15-20

15. Պայմանագրում փոփոխություն և լրացումներ կատարելու, 

պայմանագիրը լուծելու մասին համաձայնագրերը, պայմանագրերը վավերացնելու համար

5-15

16. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից

օգտվելու իրավունք ունեցող անձանց և փոխնակ մոր կամ  հայտնի դոնորի միջև պայմանագրերը վավերացնելու համար

40-45

17. Խառը պայմանագրերի վավերացման համար

20-30

 

 

18. Այլ գործարքների վավերացման համար

15-20

19. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումները ներկայացնելու համար՝

10

20. Ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար`

 

1) առաջին հերթի ժառանգների համար`

 

ա. ժառանգական զանգվածում 1-2 միավոր գույքի դեպքում

10-15

բ. ժառանգական զանգվածում 3-7 միավոր գույքի դեպքում

15-20

գ. ժառանգական զանգվածում 8-ից ավելի միավոր գույքի դեպքում

20-30

2) երկրորդ հերթի ժառանգների համար`

 

ա. ժառանգական զանգվածում 1-3 միավոր գույքի դեպքում

15-20

բ. ժառանգական զանգվածում 3-7 միավոր գույքի դեպքում

20-25

գ. ժառանգական զանգվածում 8-ից ավելի միավոր գույքի դեպքում

20-30

3) այլ անձանց համար

20-30

21. Բոլոր ժառանգների համաձայնությամբ նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագրերը չեղյալ համարելու համար

10-20

22. Կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր տալու համար

2-10

23. Լիազորագրեր վավերացնելու համար`

 

1) անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի լիազորագրեր

2-10

2) շարժական գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման (բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների տնօրինման) իրավունքի լիազորագրեր

1-3

3) ավտոտրանսպորտային միջոցների տիրապետման, օգտագործման, տնօրինման իրավունքի լիազորագրեր

4-6

4) գույքային իրավունքների կառավարման լիազորագրեր

2-6

5) այլ լիազորագրեր

1-5

24. Լիազորագրից հրաժարվելու կամ լիազորագիրը դադարեցնելու մասին դիմում վավերացնելու համար

1-5

25. Ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման համար

20-60

 

 

26. Փաստաթղթերի թարգմանության յուրաքանչյուր էջի իսկությունը վավերացնելու համար

5-15

27. Փաստաթղթերի պատճենները և դրանցից քաղվածքները վավերացնելու համար՝

 

1) մեկ էջի համար և,

2

2) մեկից ավելի յուրաքանչյուր լրացուցիչ էջի համար՝

 

ա. նոտարական գրասենյակում պատճենահանվելու դեպքում

0.5

բ. այլ դեպքերում

1

28. Փաստաթղթերի վրա յուրաքանչյուր ստորագրության իսկությունը վավերացնելու համար

1-2

29. Իր կողմից վստահված թարգմանչի ստորագրության իսկությունը վավերացնելու համար

1

30. Քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում տեղում ստորագրությունների հավաքմանը միանալու վերաբերյալ հայտարարության վրա եղած ստորագրության իսկությունը վավերացնելու համար

0.5

31. Թարգմանչի ստորագրությամբ յուրաքանչյուր փաստաթղթի իսկության վավերացման համար

1

32. Կտակի վավերացման համար

5-10

33. Կտակը վերացնելու մասին դիմումի վավերացման համար 

2-5

34. Կտակը փոփոխելու կամ լրացնելու մասին դիմումի վավերացման համար

5-10

35. Ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիր տալու համար

4-10

36. Քաղաքացու ողջ լինելու փաստը հաստատելու համար

4

37. Քաղաքացու` որոշակի վայրում գտնվելու փաստը հաստատելու համար

4

38. Լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու

նույնությունը հաստատելու համար

4

39. Փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը հաստատելու համար

2

40. Ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթեր այլ ֆիզիկական անձանց կամ կազմակերպություններ փոխանցելու համար

5-10

41. Դրամական գումար կամ արժեթղթեր, թանկարժեք մետաղներ, քարեր դեպոզիտ ընդունելու, պահպանելու կամ հանձնելու, բացառությամբ 33.1-ին կետով նախատեսված դեպքի, և վկայագիր տալու համար

դեպոզիտ գումարի
1-2 տոկոսը 

42. Պետական մարմինների և (կամ) պետական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից դրամական գումար դեպոզիտ փոխանցելու և նոտարի կողմից այն ընդունելու համար`

դեպոզիտ գումարի 1-2 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 5,000 ՀՀ դրամ

43. Փաստաթղթեր ի պահ ընդունելու համար (յուրաքանչյուր օրը)

0.5-1

44. Ապացույցների ապահովման համար՝

 

1) նոտարական վավերացմամբ փաստաթուղթ կազմելու համար և,

5-10

2) նոտարի աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար

10-15

45. Կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կոլեգիալ այլ մարմնի նիստի արձանագրությունը վավերացնելու համար

10-50

46. Անձանց առաջարկությունների հիման վրա և նրանց պահանջով ոչ օրինակելի գործարքների, հաստատման ոչ ենթակա ոչ օրինակելի փաստաթղթերի կամ իրավական այլ փաստաթղթերի պատրաստման և տրամադրման, ինչպես նաև գործարքների վավերացման կամ փաստաթղթերի պատրաստման հետ չկապված իրավական օգնության կամ խորհրդատվության տրամադրման կամ այլ ծառայությունների մատուցման համար` ծառայության մատուցման համար անհրաժեշտ յուրաքանչյուր ժամի համար

10-20

47. Կատարողական մակագրության թերթ տալու համար

10-20

48. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու համար

10-15

49. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հաստատելու համար՝

 

1) անձանց ազգակցական հարաբերությունները հաստատելու համար

10-60

2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատելու համար

10-60

3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցումը հաստատելու համար

10-60

4) ժառանգությունն ընդունելու և ժառանգության բացման վայրի փաստի հաստատման համար

10-60

5) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը հաստատելու համար

10-60

6) սեփականության իրավունքով գույքի տիրապետումը հաստատելու համար

10-60

7) իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստերը հաստատելու համար

10-60

»:

  • Քննարկվել է

    23.12.2024 - 07.01.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Նոտարական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2825

Տպել

Առաջարկներ`

Արփինա Սիմոնյան

06.01.2025

Ներկայացված նախագծում առկա է վրիպակ, մասնավորապես հետևյալ կետում՝ «Դրամական գումար կամ արժեթղթեր, թանկարժեք մետաղներ, քարեր դեպոզիտ ընդունելու, պահպանելու կամ հանձնելու, բացառությամբ 33.1-ին կետով նախատեսված դեպքի, և վկայագիր տալու համար:» Գործող փաստաթղթում նշված է ներկայացված նախագծի վերոգրյալ բովանդակությունը առանց որևէ փոփոխության, մինչդեռ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող փաստաթղթով 39 նոտարական գործողության տեսակները այժմ ավելի հստակ են նշվել 49 նոտարական գործողության տեսակներով, ուստի անհրաժեշտ է ներկայացված նախագծի 42-րդ կետում «33.1-ին կետով» բառերը փոխարինել «42-րդ կետով» բառերով:

Մանյա Հակոբյան

29.12.2024

Առաջարկում եմ վերանայել գյուղատնտ sure եսական նշանակության հողամասերի օտարման գործարքների, որոնք մարզերում զգալի թիվ են կազմում, նոտարական ծառայության սակագինը։ Ներկայումս նշված գործարքների ծառայության վճարը կազմում է ընդամենը 500 (հինգ հարյուր) դրամ, որը համարժեք չէ նոտարի կատարած աշխատանքի ծավալին, ծախսերին և ստանձնած պատասխանատվությանը։

Անի Դավթյան

29.12.2024

Որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում 16-րդ կետով սահմանված ծառայության սակագինը

Տեսնել ավելին