Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 733-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

87%13%

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Hayk Hwvsepyan 23.12.2024 11:02:28 Եթե նվազագույն աշխատավարձը ավելացել է գրեթե 2 անգամ, իսկ սպառողական գները 1,5 անգամ , ապա նոտարական ծառայությունների գները, լավագույն դեպքում կարող են բարձրանալ 0,5 կետով։ Ակնհայտ է, որ փոփոխությունը կապված է նրանց ավելացված արժեքի դաշտ բերելու և բյուջեն լցնելու հետ։ Տվյալ դեպքում ինչու չի նշվում թե քանի<< անգամ է >> բարձրացել թոշակները։ ՉԷ որ նվիրատվություն կատարողները, ըստ կտակի ժառանգատուները հիմնականում թոշակառուներն են։ Վարձակալության պայմանագրերի մասով նույնպես, այն պարզապես նոտարական վավերացում չեն ստանա, հարկային օրենսդրությունը թոյլ է տալիս, իսկ վեճերը այսպես թե այնպես լուծվում են դատական կարգով։ Չի ընդունվել Ներկայացված դիտարկումը դուրս է Նախագծի կարգավորման առարկայի բովանդակությունից: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Նախագծի հիմնավորումներում մանրամասն շարադրվել են թե՛ ընդունման անհրաժեշտությունը, և թե՛ սոցիալ-իրավական իրավիճակի փոփոխության ելակետային տվյալները:
2 Վանինե Հովսեփյան 23.12.2024 19:38:14 Առաջարկում եմ 19-րդ կետում փոփոխել 3-10՝ հաշվի առնելով իրավունքի պետական գրանցման ներկայացնելու համար «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված ըստ օրերի քանակի սահմանված վճարները։ 10000 դրամը արդարացված է նույն օրը նոտարի կողմից իրավունքի գրանցման դիմում ներկայացնելու դեպքում։ Ցանկացած դեպքում 10000 դրամ սահմանելը նոտարին տվյալ դեպքում մրցակցությունից դուրս կմղի և կավելացնի Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակների ծանրաբեռնվածությունը։ Ընդունվել է Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
3 Meri Sargsyan 24.12.2024 00:42:17 1 Վերաբերելի չէ
4 Անի Դավթյան 29.12.2024 09:54:40 Որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում 16-րդ կետով սահմանված ծառայության սակագինը Ընդունվել է Հիմք ընդունելով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարաբերություններում պետության որդեգրած քաղաքականությունը, կարևորելով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորության զարգացումը և խթանումը՝ Նախագծի 16-րդ կետով սահմանված՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց և փոխնակ մոր կամ հայտնի դոնորի միջև պայմանագրերը վավերացնելու ծառայության համար սակագինը կպահպանվի՝ դրույքաչափը կազմելով 20-22:
5 Մանյա Հակոբյան 29.12.2024 21:39:57 Առաջարկում եմ վերանայել գյուղատնտ sure եսական նշանակության հողամասերի օտարման գործարքների, որոնք մարզերում զգալի թիվ են կազմում, նոտարական ծառայության սակագինը։ Ներկայումս նշված գործարքների ծառայության վճարը կազմում է ընդամենը 500 (հինգ հարյուր) դրամ, որը համարժեք չէ նոտարի կատարած աշխատանքի ծավալին, ծախսերին և ստանձնած պատասխանատվությանը։ Ընդունվել է Հարկ է նշել, որ Նախագծում, ի տարբերություն ներկայում գործող սակագների աղյուսակի, չի առանձնացվել և առանձին սակագին չի սահմանվել գյուղատնտեսական նշանակության հողամասերի հետ կապված գործարքների համար: Հետևաբար, ըստ Նախագծով առաջարկվող կարգավորումների տրամաբանության, գյուղատնտեսական նշանակության հողամասերի հետ կապված գործարքների համար կգործեն ընդհանուր սակագները:
6 Արփինա Սիմոնյան 06.01.2025 17:15:49 Ներկայացված նախագծում առկա է վրիպակ, մասնավորապես հետևյալ կետում՝ «Դրամական գումար կամ արժեթղթեր, թանկարժեք մետաղներ, քարեր դեպոզիտ ընդունելու, պահպանելու կամ հանձնելու, բացառությամբ 33.1-ին կետով նախատեսված դեպքի, և վկայագիր տալու համար:» Գործող փաստաթղթում նշված է ներկայացված նախագծի վերոգրյալ բովանդակությունը առանց որևէ փոփոխության, մինչդեռ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող փաստաթղթով 39 նոտարական գործողության տեսակները այժմ ավելի հստակ են նշվել 49 նոտարական գործողության տեսակներով, ուստի անհրաժեշտ է ներկայացված նախագծի 42-րդ կետում «33.1-ին կետով» բառերը փոխարինել «42-րդ կետով» բառերով: Ընդունվել է Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: