Հիշել նախագիծը

«Երևանի զարգացման 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ հոդվածի՝ Երևանի զարգացման ծրագիրը փաստաթուղթ է, որը բովանդակում է Երևանի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև զարգացման հիմնական ուղղությունների, տարածական պլանավորման և ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման վիճակի վերլուծությունն ու կանխատեսումները։ Երևանի զարգացման 2025 թվականի  ծրագրում (այսուհետ՝ Ծրագիր) ներկայացված են քաղաքի արգացման առաջնահերթությունները, քաղաքային պլանավորման և քաղաքաշինության, ենթակառուցվածքների և շարժունակության, սոցիալական բարեկեցության և մարդկային կապիտալի զարգացման տեսլականը, շրջակա միջավայրի և կլիմայի գործողությունները, քաղաքի թվային փոխակերպման, ինստիտուցիոնալ բարեփոխումների և միջազգային գործընկերության տեսլականը:

Ծրագրով նկարագրվում է նաև քաղաքի ֆինանսական ուրվագիծը, շեշտարդրվում է ռազմավարական հաղորդակցության և հանրային կապերի զարգացման նպատակով տեխնիկական նոր միջոցների համալրման կարևորությունը:

Երևանի զարգացման 2025 թվականի ծրագրի և դրանից բխող առանձին ծրագրերի ու բարեփոխումների արդյունավետ իրագործման նպատակով քաղաքապետարանում կմշակվի և կներդրվի զարգացման և ներդրումային ծրագրերի մոնիտորինգի, գնահատման և հաշվետվողականության ինստիտուցիոնալ մեխանիզմ և շրջանակ: Նպատակը նախաձեռնությունների հաշվետվողականության, թափանցիկության ու արդյունավետ առաջընթացի երաշխավորումն է՝ որդեգրելով քաղաքային կառավարման ոլորտում արդյունքամետ պլանավորման ու կառավարման սկզբունքները:

Մշտադիտարկումը կանցկացվի ծրագրերի իրականացման բոլոր փուլերում՝ ապահովելու, որ բոլոր նախաձեռնություննեն իրականացվեն hամաձայն պլանների և ժամկետների։ Ծրագրի համար կսահմանվեն հիմնական արդյունքային ցուցանիշներ և պարբերական առաջընթացի հաշվետվություններ կներկայացվեն ծրագրերի թիմերի կողմից։ Այս պարբերական հսկողությունը թույլ կտա կանխատեսել հնարավոր խնդիրները և արագորեն համապատասխան գործողություններ ձեռնարկել։

Ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով կկազմակերպվեն միջանկյալ և եզրափակիչ գնահատումներ։ Դրանք նպատակ կունենան վերլուծել ծրագրերի արդյունավետությունը՝ ելնելով նախապես սահմանված նպատակներից։ Գնահատումը նաև կիրականացվի անկախ կողմերի ներգրավմամբ, որոնց առաջարկությունները կօգնեն շարունակաբար կատարելագործել ծրագրերի իրականացման ընթացքը և ապահովել ապագա ծրագրերի համար առավել արդյունավետ մեթոդներ։

Հաշվետվողականության բարձրացման և համայնքի վստահության ամրապնդման համար կկազմակերպվեն պարբերական հրապարակային հաշվետվություններ։ Քաղաքի պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում կհրապարակվեն պարբերական հաշվետվություններ ծրագրերի ընթացքի և ֆինանսական կատարողականի վերաբերյալ։

Ծրագրի նախագիծը 2024թ. նոյեմբերի 8-ին տրամադրվել է Երևանի քաղաքապետի՝ 2023թ. նոյեմբերի 6-ի «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անհատական կազմը հաստատելու և Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունիսի 7-ի հ. 1881-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» հ. 3637-Ա որոշմամբ հաստատված խորհրդի անդամներին, որոնք նոյեմբերի 14-ին հրավիրված նիստի ընթացքում կողմ են քվեարկել ծրագրի նախագիծը հանրային քննարկման ներկայացնելուն։

Հիմք ընդունելով վերը շարադրվածը, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ հոդվածը, համաձայն որի Երևանի քաղաքապետը տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի է առնում Երևանի բնակչության կենսական շահերը, Երևանի զարգացման ծրագրերը, ինչպես նաև առկա ռեսուրսները՝ որոշման նախագծով Երևանի ավագանու հաստատմանն է ներկայացվում Երևանի զարգացման 2025 թվականի ծրագիրը։

  • Տևողություն

    14.11.2024 29.11.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

26.11.2024 16:30

Հանրային քննարկումների ընթացքում 2024 թվականի նոյեմբերի 26-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 343

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: