Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևանի զարգացման 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:20:09 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Երեւանի քաղաքապետարանում 2024 թ. նոյեմբերի 26-ին կազմակերպված փաստաթղթերի նախագծերի հանրային քննարկման ժամանակ Մեր կազմակերպությունը քննարկել է ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի հանրային քննարկումների www.e-draft.am պաշտոնական կայքում տեղադրված հետեւյալ փաստաթղթղերի նախագծերը (այսուհետ՝ Նախագծեր). 1. «Երևան քաղաքի զարգացման 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, 2. «Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, 3. «Երևան համայնքում տեղական տուրքերի 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, 4. «Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, 5. «2025 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, 6. «2025 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, 7. «Երևան քաղաքի բաց կառավարման գործընկերության նախաձեռնության գործողությունների 2025-2028 թվականների ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Վերոհիշյալ Նախագծերի վերաբերյալ իր կարծիքը մեր կազմակերպությունն արդեն իսկ ուղարկել է ՀՀ արդարադատության նախարարության www.e-draft.am պաշտոնական կայքին եւ դրանում նշել, որ այդ Նախագծերի վերաբերյալ մեր մյուս դիտարկումները կներկայացվեն հանրային լսումների ժամանակ, ինչպես նաև մինչև Նախագծերի հանրային քննարկումների վերջին օրը՝ 2029 թ. նոյեեմբերի 29-ը: Վերոհիշյալ Նախագծերի հանրային քննարկման ժամկետն ավարտվում է 2023 թ. նոյեմբերի 05-ին: Սակայն այսօրվա՝ 2023 թ. նոյեմբերի 24-ի, դրությամբ ՀՀ ԱՆ www.e-draft.am կայքում չկա որևէ նշում դրանց կողմ և դեմ քվեարկած անձանց մասին: Կարո՞ղ եք արդյոք ներկայացնել այդ վիճակագրությունն՝ ըստ Նախագծերի, քանզի դրանք կարևոր ցուցիչներ են Նախագծերի նկատմամբ հանրային վստահության ու հետաքրքրության մասին: Ավելին, այդ Նախագծերի «Ամփոփաթերթ» բաժնում առայժմ չկան որևէ առաջարկություններ: Այդ փաստը նույնպես վկայում է կամ Նախագծերի նկատմամբ հանրային անվստահության մասին, ինչը հավանաբար պայմանավորված է Երևանի քաղաքապետարանի գործունեության անարդյունավետությամբ, կամ էլ հանրային անտարբերության մասին: Վիճակագրությունը բաց տեսանելի և հասանելի է e-draft հարթակում: Միաժամանակ՝ ընդունելի չէ այն դիտարկումը, որ այդ հարթակում դրսևորած ակտիվությունը վստահության կամ հետաքրքրության ցուցիչ է, քանի որ բերված չեն վերլուծություններ, որոնք կփաստեն, որ Քաղաքապետարանի նկատմամբ հանրային վստահությունը և գործունեության նկատմամբ հետարքրությունը գնահատելու և չափելու ամենաարժանահավատ, ամենակիրառելի և ամենահուսալի մեխանիզմըն ու մեթոդը e-draft հարթակում նախագծերի նկատմամբ որևէ կատիվ վերաբերմունք արտահայտելն է: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:20:36 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Հանրային անվստահությունն ու անտարբերությունը ձևավորվել են առնվազն հետևյալ փաստերի հիման վրա, որոնց առնչվել է մեր կազմակերպությունը: Այսպես, 1. ինչպես 2019, այնպես էլ 2020, 2021, 2022, 2023, 2024 թվականների համանման Նախագծերի վերաբերյալ մեր կազմակերպությունը ներկայացրել էր համապատասխան հարցեր ու առաջարկություններ, որոնք լսվել են դրանց հանրային քննարկումների ժամանակ: Չնայած այն բանին, որ հանրային քննարկումների ժամանակ մեր հարցերին ու առաջարկություններին տրվել են բացատրություններ ու պատասխաններ, ինչպես նաև մեր հարցադրումներին ուղարկվել են պատասխանների ամփոփաթերթեր, այդուհանդերձ մեր բարձրացված հարցադրումները այդպես էլ հիմնականում մնացել են չլուծված, իսկ առաջարկությունները՝ հիմնականում չիրականացված: Մասնավորապես, 2024 թ բյուջեի և ծրագրի նախագծերի վերաբերյալ իմ առաջարկություններին ի պատասխան 2023 թ. դեկտեմբերի 12-ին ստացել էինք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի № 42/227683-23 պատասխանը մեր կողմից ներկայացված հարցերին՝ տեղեկանք-ամփոփաթերթի տեսքով: Նշենք, որ այդ գործելակերպը գնահատում ենք որպես պատշաճ վարչարարության դրսևորում: Դրանցում կային նաև հստակ ու կենկրետ պատասխաններ, ինչը խրախուսելի է: Մասնավորապես արդեն ավարտված է այդ պատասխանով հավաստիացրած Ա.Բաբաջանյան փողոցի 89-99 շենքերի միջակայքում համայնքի սեփականությունը համարվող մարզադաշտի վերանորոգման աշխատանքը: Սակայն նշված տեղեկանք-ամփոփագրում նշված ոչ բոլոր պատասխանների հետ ենք համաձայն, քանզի դրանք ըստ էության խուսագրեր են: Այսպես, այդ պատասխաններից մեկով հավաստիացրել էիք, որ 2024 թ. Համայնքային բյուջեի մեջ ներառվել են և մինչև տարեվերջ կվերանորոգվեն Ա.Բաբաջանյան փողոցի շքամուտքերը, ինչպես նաև կբարեկարգվի Ա.Բաբաջանյան փողոցի 89-99 շենքերի բակային տարածքը: Այդ մտահոգությունների մասին մենք 2024 թ. հոկտեմբերի 22-ին վերահսկողական կարգով դիմեցինք (Դ-134731-24) Երևանի քաղաքապետին՝ խնդրելով կատարել տրված խոստումները և եթե մինչև 2024 թ. տարեվերջ հնարավոր չէ իրականացնել, ապա մեր հարցադրումներն ընդունել որպես բյուջետային հայտ և դրան կներառվեն 2025 թ. բյուջեի և ծրագրի նախագծերում: Սակայն այս անգամ էլ այդ առաջարկությունները չեն ներառվել Նախագծերում: Դրա փոխարեն ստացել եմ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 2024 թ. նոյեմբերի 6-ի թիվ 26/182770-24, 26/82789-24 պատասխանն (կցվում է) առ այն, որ վերանորոգվել է Ա.Բաբաջանյան փողոցի 95 շենքի մուտքը (ինչը համապատասխանում է իրականաությանը), մինչդեռ ինչպես Երևանի քաղաքապետարանն իր նամակում, այնպես էլ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն՝ ի պատասխան իմ դիմումի, խոստացել էին, որ 2024 թ. ընթացքում կվերանորոգվեն Ա.Բաբաջանյան փողոցի 93 շենքի 2 շքամուտքերը, և կբարեկարգվեն Ա.Բաբաջանյան փողոցի 89-99 շենքերի բակային տարածքները: Այդ նույն պատասխանում նշել էին, որ իմ բարձրացված հարցերի կապակցությամբ կան նախագծային-նախահաշվային փաստաթղթղերը և դրանք կնախատեսվեն 2025 թ ծրագրի և բյուջեի նախագծերում, սակայն մեր դիտարկումներով Նախագծերում այդպիսի միջոցառումներ չեն նախատեսված: "2024թ. վերանորոգվել է Բաբաջանյան փ.հ. 95 շ-ի մուտքը, Բաբաջանյան փ.հ. 93 շ-ի հ.16 բնակարանի հարթ տանիքը, Բաբաջանյան փ.հ. 97 շ-ի ետնամասի ճանապարհին կից մայթը: " Նախագծում փոփոխություն չի կատարվել:
3 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:21:12 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 2. Միաժամանակ պարոն Տ.Ավինյանին ուղղված նամակում նշել էի, որ ոչ բավարար ուշադրության բացակայության արդյունքում վթարային վիճակի է հասնում Ա.Բաբաջանյան փողոցի շենքը, որի 1-ին մուտքը՝ արագորեն նստվածք է տալիս (կից ներկայացնում եմ այդ լուսանկարը): Այդ մասին բազմիցս տեղեկացրել եմ Երևանի քաղաքապետարանին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին, սակայն ցավոք սայլը տեղից չի շարժվում: Իսկ վերջինս իր նամակում փորձում է խուսանավել և պատասխանել, որ այդ խնդրի լուծումը համատիրության ենթակայության տակ՝ պարտադիր նորմերի շրջանակներում: Մինչդեռ խնդիրը շատ լուրջ է՝ վնասվել է այդ շքամուտքը պահպանող կրող երկաբետոնյա լծանը և փլուզման ենթակա է: Այդտեղ անհրաժեշտ է կատարել կախպիտալ վերանորոգման աշխատանքներ, ինչը բոլորովին էլ պարտադիր նորմերով նախատեսված աշխատանք չէ: Զարմանաին այն է, որ այդ շքամուտքի վատթար վիճակը անձամ տեսել են վարչական շրջանի ղեկավ պարոն Ռ.Մխիթարյանն ու համապատասխան աշխատակիցները և առայսօր ոչ մի միջոց չեն ձեռնարկել այդ ուղղությամբ և բավարարվել են հանգստացնող խուսագրով: Ելնելով վերոհիշյալից ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՄ Ա.ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՇԵՆՔԻ 1-ին ՇՔԱՄՈՒՏՔԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՇԵՆՔԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՎԹԱՐԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ և ՓԼՈՒԶՎԵԼՙ ԻՆՉԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՇԵՆՔԻ 23 ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ԿԶՐԿՎԵՆ ԻՐԵՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ և ԿԱՌԱՋԱՆԱ ԼՈՒՐՋ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԵՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐ: ՀԵՏԵՒԱԲԱՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՇՏԱՊ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՆՇՎԱԾ ԽՆԴԻՐՆ ՈՒՍՈՒՄԱՆՍԻՐԵԼՈՒ և ՎԹԱՐԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ: Բաբաջանյան փ.հ. 93շ-ի 1-ին մուտքի վթարային լինելու վերաբերյալ  հայտնում ենք,որ շենքի հիմնանորոգման համար շենքի բնակիչների/համասեփականատերերի/ և համատիրության համատեղ միջոցներով պետք է պատվիրվի սեյսմիկ ծառայության եզրակացություն,որից հետո ներկայացվի Երևանի քաղաքապետարան համապատասխան նախագծա-նախահաշվային փաստաթղթեր պատվիրելու համար/քաղաքապետարանի կողմից/ և ներկայացվի հիմնանորոգման ծրագրերում ներառելու համար: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
4 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:21:55 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 3. Կատարողական կարգապահությունը խիստ կաղում է նաև Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որի մի քանի ղեկավարներին տարիներ շարունակ ուղղված մեր դիմումները՝ հատկապես Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Բ-2 թաղամասի և դրա Ա.Բաբաջանյան 89-99 շենքերի մի շարք սոցիալ-կենցաղային խնդիրների մասին, մնացել են անպատասխան և չեն լուծվել: Այդ մասին բազմիցս բարձրաձայնվել է Երևանի քաղաքապետարանում հանրային քննարկումների ժամանակ, սակայն իզուր: Երևանի իշխանությունների բազմաթիվ պատասխաններում նշված էր, որ քայլեր կձեռնարկվեն նաև հետևյալ խնդիրների լուծման ուղղությամբ, սակայն այդպես էլ մեզ անհայտ է մնում դրանց լուծման հեռանկարը. 1) Երևան քաղաքի հարավ-արևմտյան թաղամասին Բ-2 թաղամասը մատակարարող բարձրավոլտ մալուխի նորով փոխարինամն ուղղությամբ, ինչի պատճառով ահա երկար տարիներ մեծ հաճախականությամբ ընդհատվում են թաղամասի շենքերի էներգամատակարարումը՝ լուրջ նյութական վնասներ հասցնելով թաղամասի բնակիչներին ու տնտեսվարող սուբյեկտներին, 2) Ա.Բաբաջանյան փողոցի 89-99 շենքերի ընդհանուր վերանորոգման խնդիրը՝ էներգախնայող համակարգերի ներդրմամբ, կամ դրանց էլեկտրամատակարարման խնդրի լուծումը՝ դրանց տանիքներին արևային ֆոտովոլտային սարքավորումների տեղադրման ու շենքերի ջերմամեկուսացման միջոցով, 3) Ա.Բաբաջանյան փողոցի 89-99 շենքերի շրջակայքի և հատկապես՝ դեպի այդ շենքերը մուտք գործող ավտոճանապարհի շուրջօրյա լուսավորության ապահովումը, 4) Ա.Բաբաջանյան փողոցի 89-99 շենքերի բակային տարածքի բարեկարգումն ու նոր մանկական ատրակցիոններ ու մարզական գույքի տեղադրումը: Վերոհիշյալը թույլ է տալիս մեզ եզրակացնել, որ Երևանի աշխատակազմի շատ ստորաբաժանումներ խուսափում են Երևանի բնակիչների ու ՔՀԿ-ների հարցադրումներին ուղիղ ու հստակ պատասններ տալուց կամ էլ կամ էլ տալիս են ըստ ՀՀ վարչապետի գնահատման՝ «ցրողական պատասխաններ»՝ դրանով չկատարելով Երևանի քաղաքային իշխանության նախընտրական կարգախոսը՝ «Ասեք՝ Կկատարենք»: Փաստորեն «Ասել ենք, լսել եք, խոստացել եք, սակայն չեք կատարել»: "Մալուխների փոխարինումը նորերով գտնվում է ՀԷՑ-ի իրավասության դաշտում: Նշված շենքերի շրջակայքի և դրանց բակային տարածքների լուսավորությունը իրականացվում է «Երքաղլույս» ՓԲԸ-ի գրաֆիկով (գիշերը մինչև ժամը 2-ը և լուսաբացից 1 ժամ առաջ) Քննարկվող շենքերի բակում առկա ֆուտբոլի դաշտի վերակառուցումն ավարտված է, իսկ շրջակայքի տարածքի բարեկարգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը ավարտման փուլում են:" Նախագծում փոփոխություն չի կատարվել:
5 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:22:22 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 4. ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի կողմից վճարովի ավտոկայանտեղիների վերաբերյալ արձանագրված իրավախախտումների մասին ՀՀ քաղաքացիների բողոքարկման գործընթացին, ապա հարկ է նշել, որ դրան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները վերաբերվում են ՀՀ օրենսդրության բազմաթիվ խախտումներով, ինչով պարզապես ոտնահարում են ՀՀ քաղաքացիների պատշաճ վարչարարության սահմանադրական իավունքը: Եթե նախկինում այդպիսի իրավախախտումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում իրականացվում էր վարչական վարույթ, ապա ներկայում այդ պրակտիկան իսպառ վերացվել է: Դրա փոխարեն այդ գործընթացը դարձել է Երևանի քաղաքապետարան-Հայփոստ-ՀՀ ԱՆ ԴԱՀԿ փոխհամաձայնեցված կոռուպցիոն դրսևորում, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն՝ ըստ ՀՀ վարչապետի, դարձել են «տուգանքի մատերիալ», և նրանցից ապօրինաբար հսկայական գումարներ են գանձվում տարբեր բյուջեներ: Ներկայացված նախագծին վերաբերելի չէ: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
6 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:23:00 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 5. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների մեծ մասը, առանձին բացառություններով, ոչ միայն պատշաճորեն չեն կատարում ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրենց անմիջական պարտավորությունները, այլև պատշաճորեն չեն քննարկում Երևան քաղաքի զարգացմանը, բյուջետային մուտքերի ավելացմանն ուղղված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու ՀՀ քաղաքացիների առաջարկությունները: Այսպես, Երևան քաղաքի բյուջեների նախընթաց տարիների նախագծերի հանրային քննարկումների ժամանակ մեր կազմակերպությունը ներկայացրել էր մի քանի առաջարկություններ, սակայն դրանք, չնայած Երևանի քաղաքապետի աշխատակազմի բազմաթիվ պաշտոնյաների խոստումներին՝ այդպես էլ չքննարկվեցին մեզ հետ: 6. Վերոհիշյալի հետ մեկտեղ կցանկանայինք նշել 2021-2024 թթ ընթացքում Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի, առողջապահության, երեխաների և սոցիալական պաշտպանության, եկամուտների վարչությունների հետ կառուցողական լուրջ համագործակցությունը մեր կազմակերպության հետ, ինչի արդյունքում լուծում են ստացել մեր կազմակերպությանը դիմած շահառուների խնդիրները: Մեկնաբանություն չի ենթադրում: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
7 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:24:06 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 6. Վերոհիշյալի հետ մեկտեղ կցանկանայինք նշել 2021-2024 թթ ընթացքում Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի, առողջապահության, երեխաների և սոցիալական պաշտպանության, ֆինանսական, եկամուտների վարչությունների հետ կառուցողական լուրջ համագործակցությունը մեր կազմակերպության հետ, ինչի արդյունքում լուծում են ստացել մեր կազմակերպությանը դիմած շահառուների խնդիրները: Մեկնաբանություն չի ենթադրում: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
8 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:26:30 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 7. Բացի վերոհիշյալից, քննարկվող Նախագծերի վերաբերյալ մեր կազմակերպությունն ունի հետևյալ հարցերն ու առաջարկությունները․ 1) Հարկ ենք համարում նշել, որ արմատապես փոխվել է Երևան քաղաքի զարգացման ծրագրերի կազմման ուղղված աշխատանքների որակը՝ դրա մակարդակի բարձրացման ուղղությամբ: Այդ գործընթացը սկսվել է 2023 թ. ծրագրի մշակումից: Երևանի զարգացման 2025 թ. ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) ծավալն էապես կրճատվել է, դրանում վերացել են որոշակի ձևակերպումների անհարկի կրկնությունները, ծրագրային գերակայությունները ներկայացվել են բովանդակային առումով ավելի հստակ և նպատակային: Ծրագիրը շահեկանորեն տարբերվում է նախորդ տարիների ծրագրերից. դրանում ակնհայտ են տրամաբանական կառուցվածքը, հիմնախնդիրների ճշգրիտ ներկայացումն ու դրանց լուծման առարկայական ու գործուն ուղիները: Ծրագիրը հիմնականում ներկայացնում է Երևան քաղաքի քաղաքային տնտեսության առանձին բնագավառներում և վարչական շրջաններում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև 2025 թվականին նախատեսված միջոցառումները՝ հիմք ընդունելով Երևանի զարգացման 2024-2028 թթ. Հնգամյա ծրագիրը։ Այդուհանդերձ, բավարար չէ Հնգամյա ծրագրի և Ծրագրի գերակայությունների փոխկապակցվածույթունը կարևորագույն այնպիսի փաստաթղթղերի հետ, ինչպիսիք են.  ՄԱԿ կողմից ընդունված «Ձևափոխելով մեր աշխարհը՝ Կայուն զարգացման 2030 օրակարգ» փաստաթուղթը (այսուհետ՝ ԿԶՕ) (Կայուն զարգացման նպատակները),  2017 թ. Նոյեմբերի 24-ն կնքված ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (այսուհետ՝ ՀԸԳՀ) ,  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363 – Ա որոշմամբ հաստատված և ՀՀ ազգային ժողովի կողմից հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագիրրը» : ինչի ուղղությամբ հետագայում հրամայական է ավելի լավարկել ծրագրային աշխատանքը, որի ժամանակ անհրաժեշտ ենք համարում կառուցողական համագործակցությունը համապատասխան ոլորտներում փորձ ունեցող քաղաքացիական ասարկության մասնագիտացված կառույցների (այդ թվում մեր կազմակերպության) հետ: Ընդունվել է: Հետագա աշխատանքներն ընթանալու են ռազմավարական ու ծրագրային պլանավորման համակարգի արդիականացման ուղղությամբ, և արդյունքները տեսանելի են լինելու շուտով՝ հաշվի առնելով նաև ծրագրահեն բյուջետավորման համակարգի լիարժեք ներդրման հանձնառությունը: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
9 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:27:25 2) Ծրագրում ներառված չեն ինչպես Երևանի զարգացման մասին ՀՀ վարչապետի, այնպես էլ Երևանի քաղաքապետի նախընտրական բազմաթիվ խոստումների ու Երևանի զարգացման 2024-2028թթ. հնգամյա ծրագրի մի շարք միջոցառումներ, որոնք մնացել են անկատար ու անավարտ։ Մասնավորապես, խոսք չկա Մալաթիա-Սեբաստիա համայնքում մետրոպոլիտենի կառուցման վերաբերյալ, ինչը նախատեսված էր Երևանի զարգացման 2018-2022 թթ. հնգամյա ծրագրում: 2025 թվականի ծրագիրը կենտրոնացել է միայն տվյալ տարում առավել խոշոր, ազդեցիկ և իրագործելի տեսլականի ու ծրագրերի վրա, մնացած հանձնառություններն ու միջոցառումներն արտացոլվել են կամ բյոջեում, կամ ենթակա են դիտարկման հետագա տարիների ծրագրերում՝ հիմք ընդունելով 2023-2028 թթ. զարգացման ծրագիրը և այլ հաստատաված ռազմավարական ծրագրերը: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
10 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:28:02 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 3) Թեև Ծրագրում ներկայացված են տարբեր ոլորտների զարգացման ծրագրերի կոնկրետ միջոցառումներ, այդուհանդերձ դրանցում մեծամասամբ բացակայում են արդյունքային ցաւցանիշները, որոնք հիմք կհանդիասանային Հնգամյա ծրագրի և Ծրագրի մոնիթորինգի ու իրականացման գնահատման համար: Հետևաբար պետք է ամրագրել, որ Հնգամյա ծրագրիը, Ծրագիրը, Բյուջեի նախագիծը կազմվել են ռազմավարական պլանավորման ու ծրագրային բյուջետավորման ընդունված մեթոդաբանությունների շեղումներով: Մասամբ ընդունելի է: Արդյունքային ցուցանիշները տրվում են գործողությունների պլանում, միաժամանակ՝ նշվում է, որ կմշակվի մոնիտորինգի պլան, որն արդեն իսկ ուղղված կլինի բարձրացված թերությունների վերացմանը և այս ոլորտում լավագույն պրակտիկայի որդեգրմանը: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
11 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:28:39 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 4) Համաձայնվելով մայրաքաղաքում առողջապահության ոլորտում ներկայացված հիմնախնդիրների հետ, այդուհանդերձ կարծում ենք, որ հիմնախնդիրներ են նաև.  Պոլիկիլինիկաներում լաբորատոր հետազոտությունների ծավալի սահմանափակ լինելը, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիները, այդ թվում նաև սոցիալական ու հատուկ խմբերում ընդգրկված անձինք ստիպված են լինում դիմելու այլ լաբորատորիների՝ վճարովի հիմունքներով ծառայություններ ստանալու համար,  Պոլիկիլինիկաներում գործիքային հետազոտությունների ցածր, շատ դեպքերում ոչ վստահելի մակարդակը, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիները, այդ թվում նաև սոցիալական ու հատուկ խմբերում ընդգրկված անձինք ստիպված են լինում դիմելու այլ ախտորոշիչ կազմակերպությունների՝ վճարովի հիմունքներով ծառայություններ ստանալու համար,  միաժամանակ պոլիկիլինիկաներում գործիքային հետազոտությունների ծառայություններ մատուցող կաբինետների քանակը սահմանափակվում է 1-ով, ինչի արդյունքում ոչ միայն հերթեր են գոյանում, այլև դրանում ծառայություն մատուցող մասնագետները աշխատում են խիստ լարված ռեժիմով, ինչը բնականաբար ազդում է նրանց հետազոտությունների որակի վրա: Հետևաբար առաջարկում ենք Ծրագրի «Առողջապահություն» բաժնում լրացնել վերոհիշյալ հիմնախնդիրները և դրանց համապատասխան Ծրագրում նախատեսել միջոցառումներ, իսկ բյուջեում՝ ծախսեր: Ընդունվել է ի գիտություն: Ծրագրային միջոցառումները պլանավորված են ըստ ոլորտային առաջնահերթությունների գնահատման և ռեսուրսների հասանելիության: Առաջարկություններին ընթացք տալու հարցը կդիտարկվի: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
12 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:29:05 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 5) Ծրագրի գերակայություններ են համարվել.  Փողոցային լուսավորության համակարգի արդիականացումը, էներգախնայող համակարգերի ներդրումը, վերգետնյա մալուխային ցանցի ստորգետնյա անցկացումը, համակարգի անվտանգության նկատմամբ դրանց իրավունքների և պարտականությունների իրազեկվածության բարձրացումը,  Շենքերի և բակային տարածքների բարեկարգում և բնակչության անվտանգ տեղաշարժի ապահովումը,  Բնակելի ֆոնդի վերանորոգումը և պահպանումը, հարթ և թեք տանիքների, ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցի, վթարային պատշգամբների վերանորոգման շարունակականության ապահովումը և ըստ այդմ Ծրագրի «Կոմունալ տնտեսություն» բաժնում սահմանվել են համապատասխան հիմնախնդիրներ և միջոցառումներ: Սակայն դրանց, ինչպես նաև 2025 թ. Բյուջեի նախագծի ու Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախատեսված միւոցառումների ծրագրի մեջ չհայտնաբերեցինք սույն փաստաթղթի 1-ին մասում ներկայացված 1 և 3 կետերում ներկայացված խնդիրների լուծումը: Ըստ այդմ կրկին առաջարկում ենք Ծրագրի և Բյուջեի նախագծի մեջ մտցնել միջոցառումներ ուղղված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի. Ընդունելի է: Վարչական շրջանի հետ կապված միջոցառումներ կնախատեսվեն գործողությունների ծրագրում: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
13 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:29:40 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 6) Ա.Բաբաջանյան փողոցի NN 91, 93 և 95 շենքերի կոյուղատարների նախագծման ու մոնտաժման տեխնիկական սխալի վերացման աշխատանքների ընդգրկումը Ծրագրում, քանզի դա հանգեցրել է NN 91, 93 և 95 շենքերի վթարայնության վիճակի մեծացմանը և վերահաս վտանգին (ահա արդեն շուրջ 15 տարի նշելով այս մասին, ակնկալում էինք խնդրի շուտափույթ լուծում: Հակառակ դեպքում այդ շենքերը կարող են հայտնվել վթարայնության 3-րդ, հետագայում՝ 4-րդ աստիճանի վիճակում, ինչը լուրջ հիմնախնդրի առջև կկանգնեցնի այդ շենքերի սեփականտերերին՝ բնակարանային ապահովություն ունենալու իրենց սահմանադրական իրավունքի ապահովման գործում), Ընդուվել է ի գիտություն: Հարցը կդիտարկվի ռենովացիայի հայեցակարգի մշակման շրջանակներում: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
14 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:30:07 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 7) Համաձայնվելով մայրաքաղաքում շինարարության և բարեկարգման ոլորտում ներկայացված հիմնախնդիրների հետ, այդուհանդերձ կարծում ենք, որ Ծրագրի «Շինարարություն և բարեկարգում» բաժնի հիմնախնդիրների շարքը պետք է լրացվի նաև նոր հիմնախնդիր՝ ապօրինի կառույցներից քաղաքի տարածքը ազատելու միջոցով քաղաքացիների ազատ տեղաշարժի և քաղաքաշինական նորմերի պահպանում: Այդ տեսակետից խնդրահարույց ենք համարում նախկինում կառուցված ապօրինի շենքերի շինությունների, գազա-բենզալցակայանների և այլ օբյեկտների գոյությունը մայրաքաղաքում, որոնք ոչ միայն տգեղացնում ե քաղաքի ճարտարապետական տեսքը, այլև խոչընդոտում են քաղաքացիների ազատ տեղաշարժը, ավտոմեքենաների անվտանգ երթևեկը՝ սպառնալով ՀՀ քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Վերոհիշյալի տեսանկյունից մեզ խիստ անհանգստացնում է, թե ինչ միջոցներ են նախատեսվում ձեռնարկել Երեւան քաղաքի մայթերին կառուցված ապօրինի կառույցների վերացման ուղղությամբ (դիցուք՝ Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցի 112 շենքի, Ա.Բաբաջանյան փողոցի 59 շենքի դիմաց հենց այս տարի կառուցված «Էտալոն» սուպերմարկետի նոր կցակառույցի, Ա.Բաբաջանյան փողոցի 77/7 հասցեում կառուցած ապօրինի կառույցի, Ա.Բաբաջանյան փողոցի 59 շենքի դիմաց, Ա.Բաբաջանյան-Անդրանիկ փողոցների խաչմերուկին հարակից տարածքում գտնվող ապօրինի բենզալցակայանների ապամոնտաժման ուղղությամբ, որոնք կառուցված են «Մանկան մոլորակ» մանկական սրաճարանին կից՝ չպահպանելով 50 մետր հեռավորությունը և զբաղեցրել են հետիոտների համար նախատեսված մայթը՝ խոչընդոտելով նրանց ազատ ու անվտանգ երթևեկությունը): Ընդ որում, Ա.Բաբաջանյան փողոցի 59 շենքի դիմաց հենց այս տարի կառուցված «Էտալոն» սուպերմարկետի նոր կցակառույցը, Ա.Բաբաջանյան փողոցի 77/7 հասցեում կառուցած ապօրինի կառույցը և Ա.Բաբաջանյան փողոցի 59 շենքի դիմացի բենզալցակայնը կառուցված են Հյուսի-Հարավ մայրուղային ճանապարհի Ա.Բաբաջանյան փողոցի հատվածին հարակից պահեստային ավտոմոբիլային ճանապարհի և հետիոտների համար նախատեսված մայթերի վրա, որոնք էապես արդեն և ակնհայտորեն մոտակա ժամանակաշրջանում՝ մայրուղու շահագործումից հետո լուրջ խոչընդոտ կհանդիսանան ավտոմեքենաների ու հետիոտների ազատ տեղաշարժի ու երթևեկի համար: Իսկ ահա Ա.Բաբաջանյան-Անդրանիկ փողոցների խաչմերուկին հարակից տարածքում այսօր գործող բենզալցակայանն ուղղակիորեն կառուցված է հետիոտների համար նախատեսված մայթի հաշվին և հանրային տրանսպորտի կանգառին կից, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում հետիոտների համար: Վերոհիշյալի մասին նշել էինք նաև նախորդ տարվա հանրային քննարկման ժամանակ, սակայն այդպես էլ չարժանացանք համապատասխան ստորաբաժանման հետ մանրակրիտ քննարկման: Ըստ այդմ առաջարկում ենք Ծրագրում նախատեսել միջոցառումներ և Բյուջեի նախագծում նախատեսել միջոցներ վերոհիշյալ ապօրինությունները 2024 թ. ընթացքում վերացնելու և դրանցում մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Ընդունվել է ի գիտություն: Այս մասով աշխատանքները ընթացիկ ու շարունակական են, և զարգացման ծրագրում արտացոլելու նպատակահարմարություն առկա չէ: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
15 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:30:42 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 8) Ծրագրի «Շինարարություն և բարեկարգում» բաժնում նախատեսված են աշխատանքներ կատարել մայրաքաղաքի հեղեղատների հիմնանորոգման ուղղությամբ: Սակայն ցավոք դրանց մասին մանրամասն տեղեկատվություն չկա, թե որտեղ և երբ են կատարվելու այդ աշխատանքները և Երեւան քաղաքի բյուջեում նախատեսված են արդյոք ծախսեր քաղաքի տարածքում հեղեղատարների մաքրման, վերանորոգման եւ կապիտալ շինարարության համար: Եթե ոչ, ապա ով է պատասխանատու դրանց, հատկապես դրանց համակարգերի աշխատանքի համար, որոնց մասին ահա 4-5 տարի է բարձրաձայնում ենք ինչպես Երևանի քաղաքապետարանում, այնպես էլ՝ «ՎեոլիաՋուր» ՓԲԸ-ում, որի անմիջական պարտականությունն է այդ լուրջ հիմնախնդրի լուծումը: Ցավոք նա տարիներ շարունակ չի զբաղվում այդ խնդրով՝ չկատարելով ՀՀ կառավարության հետ կնքած վարձակալության պայմանագրի պարտավորությունները՝ փոխարենը ամեն տարի դիմում է ջրամատակարարման և շրահեռացման սակագների բարձրացման պահանջով: Նշված խնդիրը լուրջ է հատկապես Երեւան քաղաքի Հարավ-արեւմտյան Բ-2 թաղամասի 89-99 շենքերի բակում, ՀԱ Բ-2 թաղամասի 148 շենքի դիմաց, որոնց մասին բազմիցս բարձրաձայնել ենք, սակայն ձայն բարբառո անապատի: Վերոհիշյալի մասին նշել էինք նաև նախորդ տարվա հանրային քննարկման ժամանակ, սակայն այդպես էլ չարժանացանք համապատասխան ստորաբաժանման հետ մանրակրիտ քննարկման: Ըստ այդմ առաջարկում ենք Ծրագրում նախատեսել միջոցառումներ և Բյուջեի նախագծում նախատեսել միջոցներ վերոհիշյալ հիմնախնդիրը 2025 թ. ընթացքում լուծելու ուղղությամբ: երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի նախագծով չեն նախատեսվել ֆինանսական միջոցներ հեղեղատարների հիմնանորոգման ուղղությամբ: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
16 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:31:10 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 9) Ծրագրի «Հանրակրթություն» բաժնի իրավիճակի նկարագրության մասում հստակորեն նշվել է կարևորագույն հիմնախնդիր, այն է՝ 2019թ.-ից Երևանի բոլոր դպրոցներում իրականացվող ներառական կրթության համատեքստում կարևորվում է դպրոցների ֆիզիկական պայմանների բարելավումը՝ հիմնանորոգման, վերանորոգման ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև մասնակի նորոգումների միջոցով հաշմանդամություն ունեցող սովորողների կարիքների հարմարեցմանը միտված աշխատանքները՝ թեքահարթակների կառուցում, սանհանգույցների, դասասենյակների հարմարեցում և այլն։ Ըստ այդմ այդ բաժնում նախատեսված է հիմնախնդիր. կրթական բարենպաստ ֆիզիկական միջավայրի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցված պայմանների ձևավորման անհրաժեշտություն: Սակայն այդ հիմնախնդրի լուծման ուղղությամբ 2025 թ. նախատեսվող ծրագրերում ոչ մի միջոցառում նախատեսված չէ, բացառությամբ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ անվտանգության բարելավման և/կամ քաղաքաշինության ծրագրերի շրջանակում Երևանի մի քանի պետական հանրակրթական դպրոցների հիմնանորոգման աշխատանքների: Ըստ մեր դիտարկումների և հարցախույզների այդ հիմնախնդիրը շատ սուր է Երևանի քաղաքի այն դպրոցներում, որոնք կառուցված են 50-60 տարի առաջ և չեն ենթարկվել հիմանորոգման (դրանց թվում է մեր կազմակերպության շահառու կազմակերպությունը՝ Երևանի Չարենցի անվան թիվ 67 դպրոցը): Դրա հետևանքով նշված դպրոցների սանհանգույցները գտնվում են անմխիթար վիճակում (շատերը խցանված են և չեն գործում՝ փակ են), ինչի հետևանքով դպրոցներում վտանգված է մնում սանիտարա-հիգիենիկ իրավիճակը, անմատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչի արդյունքում էլ ոչ միայն այդ անձինք, այլև աշակերտներն ու ուսուցչական անձնակազմը առողջական խնդիրների բարդացման վտանգի առջև են կանգնած: Բացի դրանից, այդ հին շենքերում միջհարկային ծածկերը-հատակները բաղդադից են, որոնք տարիների ընթացքում մաշվածության պատճառով ճոճվում ու ճռռում են՝ վտանգելով աշակերտների ու ուսուցչական անձնակազմի կյանքն ու առողջությունը: Լուրջ խնդիր է այդ դպրոցների շենքերում սպորտդահլիճների բացակայությունը կամ անհամապատասխանությունը սահմանված չափորոշիչներին: Արդյունքում ֆիզիկական կուլտուրայի դասաժամերը շատ հաճախ անց են կացվում դասասենյակներում կամ էլ բարենպաստ եղանակի դեպքում դպրոցի բակում: Սակայն բակի մարզադաշտի ասֆալտն ամբողջությամբ քայքայված է և դպրոցականների ակտիվ տեղաշարժի արդյունքում քանդվու է՝ վնասելով դպրոցականներին: Այդ դպրոցներից շատերում բացակայում են բնական գիտությունների (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) գծով նորագույն սարքերով համալրված լաբորատորիաները, որոնք նպաստելով սովորողների կրթադաստիարակչական աշխատանքներին, ինչպես նաև՝ բնագիտական առարկաների նկատմամբ սեր և հետաքրքրություն առաջացնելով այդ առարկաների նկատմամբ՝ հետագայում կնպաստեն երկրում բարձրագույն կրթությամբ այդպիսի մասնագետների պատրաստմանը, ինչի կարիքն ունի երկրի տնտեսությունը: Հետևապես առաջարկում ենք. 1) Ծրագրի «Հանրակրթություն» բաժնի «Դպրոցական ոլորտի հիմնախնդիր» մասում Լրացներ հետևյալ հիմնախնդիրները և ըստ այդմ նախատեսել միջոցառումներ Ծրագրում և համապատասխան ծախսեր Բյուջեում. Լրացներ հետևյալ հիմնախնդիրները և ըստ այդմ նախատեսել միջոցառումներ Ծրագրում և համապատասխան ծախսեր Բյուջեում.  50-60 տարի առաջ կառուցված Երևանի քաղաքի դպրոցներում, որոնք չեն ենթարկվել հիմանորոգման, սանհանգույցների վերանորոգում, դրանց հարմարեցում հաշմանդամություն ունեցող անձանց,  50-60 տարի առաջ կառուցված Երևանի քաղաքի դպրոցներում, որոնք չեն ենթարկվել հիմանորոգման, միջհարկային բաղդադե ծածկեր-հատակների փոխարինում ժամանակակից տեխնոլոգիաներով և շինարարկան նորմերով միջհարկային ծածկերի,  50-60 տարի առաջ կառուցված Երևանի քաղաքի դպրոցներում, որոնք չեն ենթարկվել հիմանորոգման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխան բնական գիտությունների (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) գծով նորագույն սարքերով համալրված լաբորատորիաների ստեղծում և/կամ գործողների համալրում: 2) Ծրագրի «Կենտրոն վարչական շրջանի հիմնախնդիրներ» բաժնում չկա նախատեսված ոչ մի հիմնախնդիր և ծրագիր վերոհիշյալ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Հետևապես առաջարկում ենք այդ բաժնում ի լրումն 15 հիմնախնդիրների լրացնել նոր հիմնախնդիր՝ հետևայալ բովանդակությամբ. «16. 50-60 տարուց առաջ կառուցված և չհիմնանորոգված դպրոցների շենքերի հիմնանորոգում, դրանց համարեցում հաշմանդամություն ունեցող անձանց և մարզադահլիճների, սանհանգույցների, միջհարկային ծածկերի համապատասխանեցում ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին»: Այդ հիմնախնդրի շրջանակներում 2025 թ. Բյուջեում նախատեսել ծախսեր 1954 թ. կառուցված, հիմնանորոգման չենթարկված և վերհիշյալ հիմնախնդիրների լուծման սուր և հրատապ կարիք ունեցող Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 դպրոցի հիմնանորոգումը, որի շրջանակներում իրականացնել.  Դպրոցի սանհանգույցների համակարգի հիմնանորոգում,  Դպրոցի միջհարկային ծածկերի-հատակների փոխարինում ժամանակակից տեխնոլոգիաներով ծածկերի,  Նոր սպորտդահլիճի կառուցում, ինչի համար դպրոցի շենքի հարակից տարածքում կա համապատասխան տարածություն,  Դպրոցին հարակից մարզադաշտի ասֆալտապատում և վերանորոգում,  Դպրոցի համալրում բնագիտական առարկաների նորագույն լաբորատորիաներով և/կամ առկա լաբորատորիաների համալրում նորագույն սարքավորումներով: Դիտարկումները կիրառելի չեն 2025 թվականի զարգացման ծրագրի մասով, թերևս դրանք վերաբերում են 2024 թվականի ծրագրին: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
17 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:32:41 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 8. Լուրջ հիմնախնդիրներ են սահմանվել Ծրագրի «Տրանսպորտ բաժնում»: Սակայն դրանք սպառիչ չեն և ամբողջապես չեն կարող լուծել մայրաքաղաքում այդ ոլորտում առկա լուրջ բացթողումները: Այդ բացթողումները հատկապես վերաբերում են հետևյալ հիմնախնդիրներին, որոնք առաջացնում են նաև հետևյալ հարցերը. 1) Առ այսօր լուծված չէ Երևան քաղաքում վճարովի կայանատեղի անվանվող այսպես կոչված «կարմիր գծերի» համար վճարվող ապօրինի պարտադիր վճարների հիմնախնդիրը: Թեև մեր բազմաթիվ ահազանգերի ու առաջարկությունների հիման վրա դրանց կիրառումը սահմանափակվեց միայն Երևան քաղաքի 2 վարչական շրջանի տարածքով՝ Արաբկիր և կենտրոն, սակայն սկսած 2024 թ. բարձրացվեցին պարտադիր վճարների մակարդակը: Չնայած մեր կանխատեսումներին, որ այդ որոշումը ուներ միմիայն ֆիսկալ բնույթ՝ Երևանի բյուջեն համալրելու առումով, և ոչ մի կերպ չի թեթևացնի քաղաքի ծանրաբեռնված երթևեկությունն ու խցանումները, դա խնդրի լուծումը, այդուհանդերձ որոշումն ընդունվեց: Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ մեր անհանգստությունը ճիշտ էր և քաղաքը շարունակում է տառապել ավտոմեքենաները կայանելու մեծ դժվարություններով և խցանումներով, ինչը էապես խոչընդոտում է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանդրական իրավունքի իրացմանը (տես այս հայտարարությունը. https://aac.am/6987.html): Ելնելով վերահիշյալից խնդրում ենք տալ տեղեկատվություն (ինչը մենք ցավալիորեն չկարողցանաք տեսնել քննարկման դրաված փաստաթղթղերի մեջ) այն մասին, թե որքան են կազմում վճարովի կայանտեղիների համար պարտադիր վճարներից գոյացած միջոցները 2024 թ. ընթացքում և որքանով են դրանք ավելացել նախորդ տարիների համեմատությամբ: Միաժամանակ խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցերին.:  Վերացվելու ե՞ն արդյոք ապօրինի «կարմիր գծերը»: Փաստորեն Երեւան քաղաքում վճարովի ավտոկայանտեղիին բնորոշ ինժեներական կառույցները մի քանիսն են՝ 4-5-ը եւ դրանց պետք է վերաբերի օրենսդրական կարգավորումները: Այսպես կոչված «կարմիր գծերն» իրենց բնույթով վճարովի կայանտեղի չեն, պարզապես ապօրինաբար զբաղեցրել են երթեւեկելի մասի 1-ին գծերը, ինչի համար էլ գանձվում են ապօրինի տեղական վճարները: Հետևապես առաջարկվում է, որպեսզի խնդիրը կարգավորելու նպատակով ընդունվեն նոր օրինագծեր, որոնք ուղղված կլինեն Երեւան քաղաքապետի ու ավագանու խնդրո առարկա ապօրինի որոշումները չեղյալ համարելուն,  Վերացվելու ե՞ն արդյոք ապօրինի «կարմիր գծերում» կայանելու համար իբր իրավախախտումների մասին ապօրինի, հակասահմանադրական որոշումների կայացումն ու ըստ այդմ քաղաքացիներին ապօրինաբար տուգանելու արատավոր գործընթացը, 2) Ցավալի է, սակայն Ծրագրով նախատեսված չէ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերի արդիականացման աշխատանքների և բարեփոխումների շրջանակներում նոր ստորգետնյա վճարովի ավտոկայանտեղերի կառուցում, թեև այդ մասին խոստումներ էին տրվել նախորդ տարիներին և ՄԺԾ ծրագրերում: Մեզ նահայտ է, թե Երեւանի բյուջեում որքա՞ն են կազմելու իրապես վճարովի կայանատեղիներ կառուցելու ուղղությամբ ծախսերը եւ ո՞րտեղ են նախատեսվելու դրանք կառուցել: Մեր կարծիքով դրանք պետք է կառուցել Երևանի քաղաքապետարանի դիմացի, Ստ.Շահումյանի անվան հրապարակների, ՀՀ կառավարության 3-րդ շենքի դիմացի այգու տարածքներում և այլն, որոնք թույլ կտան թեթևացնելու Երևան քաղաքի փողոցների ու հրապարակների ծանրաբեռնվածությունը ավտոմեքենաներով, ինչպես նաև՝ երևեկության խցանումները: Այդ նպատակով անհրաժեշտ է, որպեսզի հիմնովին վերանյավեն կառուցապատման նորմաները, որոնցում պետք է պարտադիր կերպով նախատեսվեն բոլոր հանրային շենքերում ավտակայանտեղիների կառուցում, 3) Երեւան քաղաքում խնդրահարույց է մնում հաշմանդամություն ունեցող վարորդների համար ավտոկայանտեղիներում անվճար տարածքներ ամրագրելու հրամայականը: Այդպիսիք պարզապես չկան կամ շատ քիչ են, որոնք էլ ապօրինաբար զբաղեցվում են այլ անձանց կողմից՝ չկրելով ոչ մի պատասխանատվություն: Այդ հանգամանքը հակասում է ՀՀ միջազգային պարտավորություններին՝ հաշմանդամների նկատմամբ իրկանացվող քաղաքականության առումով: Ի՞նչպիսի ծրագրեր կան այդ ուղղությամբ, " 01.01.2023-10.11.2023թթ. ընթացքում ավտոտրանսպորտային միջոցը «Ա» և «Բ» գոտիներում կայանելու համար տեղական վճարի մասով Երևան համանքի բյուջե է մուտքագրվել 841.947,7 հազ. դրամ, իսկ 2024 թվականի նույն ժամանակաշրջանի համար՝ 1.688.354,7 հազ. դրամ:" Նախագծում փոփոխություն չի կատարվել:
18 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:33:13 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 9. թեև Ծրագրով նախատեսված է Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցում` «Սասունցի Դավիթ» և «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանների միջև՝ (Քրիստափորի փողոցի մոտակայքում), սակայն մեզ թվում է, որ այդ կայարանի կառուցումը էապես չի թեթևացնի Երևան քաղաքի տրանսպորտային երթևեկության խցանումները: Հարց է առաջանում, թե ինչու դրա փոխարեն Ծրագրում չի նախատեսված Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մետրոպոլիտենի կայարանի կառուցումը, ինչը նախատեսված էր Երևանի զարգացման 2018-2022 թթ ծրագրում: Դրա կառուցումը էապես կնպաստեր Երևանի բազմահազար վարչական շրջանի բնակիչների տրանսպորտայինհոգսը՝ դեպի Երևաի կենտրոն և մոյւս վարչական շրջաններ հասնելու ուղղությամբ, կնպաստեր Երևան քաղաքի Իսակովի պողոտայի, Հրազդան կամրջի, Սեբաստիա փողոցի խցանումներ վերացմանը, դրանով կնպաստեր մայրաքաղաքի օդի աղտոտվածության մակարդակի նվազեցմանը, կթեթևացներ ուղևորաշրջանառությունն ու բեռնաշրջանառությունը: Ավելին, այդ շինարությունը կլիներ ավելի հեշտ՝ տեղանքի հարմարության առումով և կարելի էր զուգակցել Հյուսիս-Հարավ մայրուղու Շիրակի փողոց-Բաբաջանյան փողոց հատվածի վերջերերս իրականացված շինարարույթան հետ, օգտագործելով նաև Երևանի նորակառույց 5-րդ կամրջի հնարավորություները: Այստեղից էլ առաջարկում ենք Ծրագրով Քրիստափորի փողոցի մոտակայքում նախատեսված Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի նախագծման ու կառուցման աշխատանքները փոխարինել Մալաթիա-Սեբաստիա համայնքում նոր կայարանի նախագծման ու կառուցման աշխատանքնեով, Մետրոպոլիտենի արդիականացումն ու ընդլայնումը ռազմավարական առաջնահերթություն է, և հեռանկարային առումով՝ Զվարթնոց օդանավակայան տանող այլընտրանքային ճանապարհի կառոցումն ու վարչական շրջանում մետրոյի կայարանի կառուցումը մնում են որպես հեռանկարային ծրագրեր: Այդ ուղղությամբ դեռևս պետք է վերլուծական աշխատանքներ իրականացվեն ծրագրերի իրագործելիությունն ու արդյունավետությունը գնահատելու համար, ինչը նույնպես ռեսուրսատար գործընթաց է: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
19 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:33:46 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 10. Թեև Ծրագրով նախատեսված են Երևան քաղաքում ճանապարհային երթևեկության կարգավորման և անվտանգության ապահովման նպատակով մի շարք միջոցառումներ, այդուհանդերձ դրանք բավարար չեն: Երևան քաղաքում այդ հիմնախնդրի լուծումը բախվում է երկու գերատեսչությունների՝ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության գերատեսչական շահերի պայքարին, ինչ արդյունքում չիրացված են մնում ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները՝ կյանքի ու առողջության պահպանման, անվտանգ երթևեկության ապահովման ուղղությամբ, և դրա հետևանքով նրանք կրում են լուրջ նյութական և որ նյութական՝ բարոյական, վնասներ: Այդ մասին փաստերից մեկի մասին նշել եմ սույն փաստաթղթի 1-ին մասի 7-րդ կետի վերջին պարբերությունում: Դրա հետ մեկտեղ չլուծված են մնում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հետևյալ իրավակարգավորումների պատշաճ իրագործումը, ինչը պատճառ է դառնում մայրաքաղաքում բազմաթիվ ճանապարհա-տրանսպորտային վթարների,  առ այսօր Երևանի քաղաքապետը չի հաստատել մայրաքաղաքում վարորդի թեկնածուների կողմից գործնական պարապմունքներ անցկացնելու համար արգելված կամ էլ թույլատրելի փողոցների ցանկը, ինչը պահանջվում է ՀՀ օրենսդրությամբ: Արդյունքում վարորդի թեկնածուները ՀՀ ոստիկանության կողմից ենթարկվում են ապօրինի տուգանքների,  մայրաքաղաքի մի շարք բանուկ մասերում չկան կառուցված անվտանգ անցումներ, որոնք թույլ կտային քաղաքացիների անվտանգ հատել այդ ճանապարհները,  մայրաքաղաքի շատ մայթեր զբաղված են տարաբնույթ ապօրինի առևտրային կետերով և կառույցներով, որոնք խոչընդոտում են հետիոտներ անարգել երթևեկը,  առ այսօր գործուն պատասխանատվության միջոցներ չեն մշակած և չեն կիրառվում իրաախախտ հետիոտների նկատմամբ, ովքեր խախտելով ճանապարհային անվտանգության կանոնները՝ ակամա վարորդներին դարձնում են իրավախախտներ և հանցագործներ, ինչում նրաք շատ հաճախ մեղավոր չեն  և այլն: Վերոհիշյալի մասին նշել էինք նաև նախորդ տարիների հանրային քննարկման ժամանակ, սակայն այդպես էլ չարժանացանք համապատասխան ստորաբաժանման հետ մանրակրիտ քննարկման: Ըստ այդմ առաջարկում ենք ինչպես Ծրագրում, այնպես էլ ՀՀ օրենսդրության մեջ նախատեսել համապատասխան փոփոխություններ, իսկ 2025 թ. Բյուջեի նախագծում՝ համապատասխան միջոցներ՝ վերոնշյալ միջոցառումները կենասագործելու նպատակով: Հաշվի առնելով, որ բարձրացված հարցը ներառում է օրենսդրական փոփոխություն, ուստի այս պահին այն քննարկելի չէ: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
20 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:34:07 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 11. դեռևս «2024թ. նախատեսվող ծրագրեր» բաժնում նախատեսված էր «Երևանի արևմտյան օղակաձև կապի՝ Բաբաջանյան-Աշտարակի խճուղու ճանապարհահատվածի կառուցում և Ա.Բաբաջանյան փողոցի 1 կմ ճանապարհի շինարարության ավարտ», միջոցառումը, ինչը մենք ողջունել ենք: Սակայն այդ հատվածն առ այսօր չի վերանորոգված (թեև մեզ ներկայացված նամակի մեջ նշված է, որ դա ավարտված է): Այս առնչությամբ մեզ խիստ հետաքրքրում է, թե ինչու է այդ հատվածի շինարարությունը 2 տարուց ավել երկարաձգվում այն դեպքում, երբ դրա հսկայական հատվածի շինարարությունը վաղուց ավարատվել է: Ըստ մեզ հասած տեղեկությունների դրա պատճառը այդ հատվածում ապօրինաբար կառուցապատում իականացրած կազմակերպության համառությունն է, ով իր՝ Երևանի քաղաքապետի կողմից տրված ոչ օրինական շինարարական թույլտվությամբ իրականացրել է շինարարությունև այդ շինության փոխհատուցման համար պահանջում է հասկայական փոխհատուցում Երևանի պետական բյուջեից: Հետևապես առաջարկում ենք այդ խնդիրը լուծել 2025 թ. իրավապահ մարմինների ակտիվ մասնակցությամբ, ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվության ենթարկել դրանում մեղավոր անձանց և ավարտել այդ հատվածի շինարարությունը, ինչի անավարտության պատճառով խիստ դժվարացել է Ա.Բաբաջանյան-Րաֆֆի փողոցների երթևեկությունը և լուրջ հիմնախնդիրներ է առաջացնում համայնքի բնակիչներին: Քննարկվող ճանապարհահատվածին առնչվող իրավական հարցերի կարգավորման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ, իսկ մնացորդային շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2025 թվականին: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
21 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:34:36 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 12. «2024թ. նախատեսվող ծրագրեր» բաժնում նախատեսված էր «Երևան քաղաքը Զվարթնոց միջազգային օդանավակայանին կապող այլընտրանքային ճանապարհի կառուցում», միջոցառումը, ինչը մենք ողջունել ենք: Սակայն այդ ուղղությամբ կարծես թե 2024 թ. ոչ մի աշխատանք չի կատարվել և աշխատանքներ չեն նախատեսված 2025 թ. Ծրագրում և Բյուջեում: Այս առնչությամբ առաջարկում ենք միջոցառման նախագծման ու իրականացման շրջանակներում նախատեսել և իրականացնել նաև Երևանի Մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանից դեպպի Զվարթնոց օդանավակայն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի արձանի մերձակայք վերգետնյա երթուղու և կայարանների կառուցման աշխատանքները, ինչը ամբողջությամբ համարժեք է միջոցառման նպատակադրումներին և կլրացնի դրանք: Մետրոպոլիտենի արդիականացումն ու ընդլայնումը ռազմավարական առաջնահերթություն է, և հեռանկարային առումով՝ Զվարթնոց օդանավակայան տանող այլընտրանքային ճանապարհի կառոցումն ու վարչական շրջանում մետրոյի կայարանի կառուցումը մնում են որպես հեռանկարային ծրագրեր: Այդ ուղղությամբ դեռևս պետք է վերլուծական աշխատանքներ իրականացվեն ծրագրերի իրագործելիությունն ու արդյունավետությունը գնահատելու համար, ինչը նույնպես ռեսուրսատար գործընթաց է: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
22 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:35:28 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 13. «2024թ. նախատեսվող ծրագրեր» բաժնում նախատեսված եր «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից 2024 թ. իրականացման միջոցառումներ՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում: Այդ ծրագրերը կարծես թե շարունակվում են նաև 2025 թ.: Ողջունելով այդ ծրագրերի իրականացումը մանկապարտեզներում, առաջարկում ենք համանման ծրագրեր նախատեսել նաև Երևան քաղաքի բնակելի շենքերում՝ դրանց սեփականատերերի մասնակցությամբ, ինչը էապես կբարելավվի այդ շենքերի բնակարանների էներգախնայողությունը, կնպաստի դրանց շահագործման տևողության երկարացման, լրջորեն կնպաստի այդ սեփականատերերի կոմունալ-կենցաղային ընթացիկ ծախսերի նվազմանը: Մասնավորապես առաջարկում ենք Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում՝ ՄԱԶԾ և այլ դոնորների աջակցությամբ, այդպիսի փորձարարական ծրագրի նախատեսում և իրականացում Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան փողոցի 93 շենքում, ինչը գտնվում է Հյուսիս-Հարավ մայրուղու եզրին և օրինակելի կարող է լինել Երևան քաղաքի 40-50 տարի առաջ կառուցված մյուս նմանատիպ շենքների համար: Բնակելի շենքերում էներգրարդյունավետության ծրագրերի իրականացումը ենթադրում են բնակիչների կողմից ներդրումներ, և համայնքը ներկա դրությամբ չի դիտարկում քաղաքային բյուջեի միջոցներից նման միջոցառումների ֆինանսավորումը կամ համաֆինանսավորումը: Միաժամանակ՝ քաղաքապետարանը շահագրգիռ է ավելի արդյունավետ ու կիրառելի բիզնես մոդելի դեպքում քննարկել իր ներգրավվածության կամ մասնակցության հարցը: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
23 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:36:08 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 14. Ծրագրում, ինչպես նաև «Երևան քաղաքի բաց կառավարման գործընկերության նախաձեռնության գործողությունների 2025-2028 թվականների ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծում որպես կարևորագույն ձեռքբերում է նշվում այն հանգամանքը, որ. «Մյուս կարևոր ձեռքբերումն այն է, որ 2022 թվականի մայիսի 17-ին Երևանը դարձել է «Տեղային Բաց Կառավարման Գործընկերություն» նախաձեռնության անդամ, որի շրջանակում, համագործակցելով քաղաքացիական հասարակական կազմակերպությունների, ՀԿ-ների, ինպես նաև ակտիվ քաղաքացիների հետ, Երևանը մշակել և հաջղությամբ իրականացրել է իր՝ տեղային ԲԿԳ գործողությունների ծրագրերով նախատեսված միջոցառումները, որոնցվ նախատեսվում է բարձրացնել համայնքային կառավարման համակարգը դարձնել առավել թափանցիկ, հաշվետու, նորարար և մասնակցային:»: Ողջունելով ծրագիրը և դրա շրջանակներում իրականացված աշխատանքները 2023-2024 թթ., այդուհանդերձ ստիպված ենք նշել, որ Երևանի քաղաքապետարանի նախորդիվ գործունեությունը թույլ չի տալիս եզրակացնել, որ լուրջ քայլերն են կատարվել քաղաքացիական հասարակության հետ մասնակցային գործընկերության և կառուցողական երկխոսության ամրապնդման ուղղությամբ: Դրա վառ ապացույցներ են մեր սույն առաջարկությունների նախորդ բաժիններում ներկայացված փաստերը: Ավելին, դրա վառ ապացույցներն են նաև հետևյալ փաստերը.  Հասարակական կազմակերպություններին աջակցություն ծրագրով 2025 թ. համար նախատեսվել է ընդամնեը 63,5 մլն դրամ՝ տարբեր սոցիալական ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպություններին սոցիալական ծրագրերին աջակցություն ցուցաբերելու նպատակով:  Դրա հետ մեկտեղ ինչպես Ծրագրում, այնպես էլ Բյուջեւմ չի նախատեսված ոչ մի ծախս հասարակական այլ կազմակերպությունենրին, թեև նախորդ տարի նախատեսված է եղել Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերի շրջանակներում ավելի քան 500.0 մլն դրամի ծախս՝ կրթական, մշակութային, սոցիալ-հոգեբանական, բնապահպանական, հանրային խնդիրներով զբաղվող հասարակական և այլ կազմակերպությունների Երևան քաղաքին վերաբերող ծրագրերին աջակցելու նպատակով: Սակայն անհայտ է մնում, թե ինչ մեխանիզմներով են ծախսվել այդ գումարները: Հետևապես մեզ մոտ լուրջ կասկածներ են հարուցում ավելի քան 0.5 մլրդ դրամի ծախսերը նախորդ տարում, որոնք իբր ուղղված են եղել հասարակական կազմակերպությունների աջակցությանը: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Երևանի քաղաքապետարանի և քաղաքացիական հասարակության միջև կառուցողական երկխոսություն հաստատելու նպատակով այդ ֆինանսական միջոցներն ուղղել հատկապես Երևան քաղաքի ծրագրերի և բյուջեի մոնիթորինգին ու վերահսկմանը՝ ՔՀԿ-ների ուժերով, ինչը որպես գերակայուն նշված է Ծրագրի «Մոնիտորինգ, գնահատում և հաշվետվողականություն» 10-րդ բաժնում, սակայն դրանում չի երևում այդ գործում համագործակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ: Վերոհիշյալի մասին նշել էինք նաև նախորդ տարիների հանրային քննարկումների ժամանակ, սակայն այդպես էլ չարժանացանք համապատասխան ստորաբաժանման հետ մանրակրիտ քննարկման: Ըստ այդմ առաջարկում ենք ինչպես Ծրագրում, այնպես էլ «Երևան քաղաքի բաց կառավարման գործընկերության նախաձեռնության գործողությունների 2025-2028 թվականների ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծում՝ նախատեսել համապատասխան փոփոխություններ, իսկ 2025 թ. Բյուջեի նախագծում՝ համապատասխան միջոցներ՝ վերոնշյալ միջոցառումները կենասագործելու նպատակով: Այդ կապակցությամբ մեր կազմակերպությունը կարող է տրամադրել իր փորձառությունը: Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպություններին ծրագրով նախատեսվել է 291,142.8 հազ. դրամ՝ կրթական, մշակութային, սոցիալ-հոգեբանական, բնապահպանական, հանրային խնդիրներով զբաղվող համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին աջակցելու նպատակով: Ծրագիրը իրականացվում է ոլորտային մասնագետների կողմից՝ ըստ առաջարկվող ծրագրերի գնահատման և եզրակացության տրամադրման, իսկ ֆինանսական միջոցների հատկացումը՝ յուրաքանչյուր ծրագրի մասով, իրականացվում է Երևանի քաղաքապետի համապատասխան կարգադրության հիմքով, որոնք թափանցիկ են և հրապարակվում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
24 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 24.11.2024 17:16:33 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Ի լրումն նախորդ առաջարկություններից ներկայացնում եմ նաև հետևյալ առաջարկությունը: Երևան քաղաքի 2024 թ. ծրագրի, բյուջեի նախագծերի վերաբերյալ 2023 թ. դեկտեմբերի 01-ին անցկացված հանրային քննարկման ժամանակ ներկայացրել էի նաև մեր կազմակերպության շահառուներից Ալիտա Սարդարյանի հետևյալ հիմնախնդիրները (տե՛ս մեր 2023 թ. նոյեմբերի 23-ի նամակը). «Չնայած այն բանի, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները հիմնականում արձագանքում են սոցիալապես խոցելի խավերի ներկայացուցիչ երևանցիների դիմումներին ու իրենց հնարավորությունների սահմաններում աջակցում են նրանց, այդուհանդերձ այդ ուղղությամբ աշխատանքները խստորեն համակարգված չեն: Չկա ռազմավարական մոտեցում, այլ իրականացվում են մարտավարական, ընթացիկ քայլեր: Սակայն այդ պարագայում չբավարարված են մնում առանձին քաղաքացիներին տրած խոստումները: Այսպես Երևանի քաղաքապետի 2024 թ. ընտրությունների ժամանակ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրաշավի ժամանակ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի կողմից տրված խոստումը Երևան քաղաքի բնակիչ միայնակ թոշակառու, հաշմանդամություն ունեցող և ուռուցքային հիվանդությամբ տառապող մեր կազմակերպության շահառու Ալիտա Սարդարյանին առայժմ լուծում չեն ստացել, մինչդեռ նա բազմիցս այդ խոստումից հետո ահազանգել է պատկան մարմիններին: Հետևաբար առաջարկում ենք.  ՀՀ առողջապահության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների համապետական ծագրերից դուրս, շտապ կարգով մշակել ու իրականացնել Ալիտա Սարդարյանի նման երևանցիների առողջապահական ու սոցիալական աջակցության ծրագրեր,  կազմակերպել Ալիտա Սարդարյանի ընդունելությունը՝ նրա հիմնախնդիրներն արմատապես լուծելու նպատակով:»: Ի պատասխան մեր այդ հարցադրման Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի ստորագրությամբ ինձ 2023 թ. դեկտեմբերի 12-ին հասցեագրված № 42/227683-23 նամակում նշված էր. «… Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված քաղաքացի Ալիտա Սարդարյանի խնդրին՝ հայտնում ենք, որ քաղաքացու սոցիալական կարիքները գնահատելու և համապատասխան սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել տունայց, որի համար խնդրում ենք քաղաքացու համաձայնությունը ստանալուց հետո վարչություն ներկայացնել վերջինիս բնակվելու հասցեն և հեռախոսահամարը:»: Հետևելով այդ առաջարկությանը ես անմիջապես կապնվեցի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն և առողջապահության վարչությունների աշխատակիցների հետ և փորձեցինք լուծել նրա հիմնախնդիրները: Ալիտա Սարդարյանի մի շարք առողջապաական խնդիրներ ստացան մասնակի լուծում, ինչի համար շնորհակալ ենք: Իսկ ահա սոցիալակն ու կոմունալ խնդիրները մնացին չլուծված: Բանակցությունների արդյունքում մեզ ուղորդեցին Արաբկիրի վարչական շրջան, որտեղ համապատասխան մասնագետները պատրաստեցին Ալիտա Սարդարյնաի բնակարանի ջրահեռացման աշխատանքների նախագիծն ու ֆինանս-տնտեսագիտական փաստաթղթղերը: Սակայն ցավոք առ այսօր այդ հիմնախնդիրը լուծում չի ստացել: Թեև վերջերս Ա.Սարդարյանի հետ հանդիպել է նաև պարոն Տ.Ավինյանը և հանձնարարել է համապատասխան աշխատակիցենրին խնդրին վերջնական լուծում տալ, սակայն Արաբկիրի վարչական շրջանից հայտնել են, որ բյուջետային միջոցներ չեն հատկացվել այդ նպատակի համար և ոչինչ անել չեն կարող, մինչդեռ այդ պարագայում նրանք կարող էին այդ միջոցառումը բյուջետային հայտի շրջանակներում ներկայացնել 2025 թ. բյուջեի նախագծում: Հետևաբար խնդրում ենք Ա.Սարդարյանի բնաարանի ջրահեռացման համակարգի վերակառուցման միջոցառումը ներառել Երևան քաղաքի 2025 թ. ծրագրում և բյուջեում: Ընդունելի չէ: Զարգացման ծրագիրը հայեցակարգային բնույթի փաստաթուղթ է, և բնակիչների և/կամ կազմակերպությունների և/կամ առանձին շահառուների հետ կապված հատուկ դրույթներ կամ գործողություններ ներառվել գործնականում հնարավոր չէ: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
25 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 24.11.2024 17:17:10 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Նույն և նմանատիպ հաջորդ խնդրով վերահսկողական կարգով ես կրկին արդեն 2024 թ. փետրվարի 26*ին դիմեցի պարոն Տ.Ավինյանին հետևյալ խնդրով. «… խնդրում եմ Ձեր աջակցությունը այդ ծրագրի մեջ ընդգրկելու մեր կազմակերպության հետևյալ շահառուներին․ 1. Լևոն Կոլյայի Հարությունյանին (հեռախոսահամար` +374 91-270-116) (անձնագրի լուսապատճենը կցվում է): Նա անժամկետ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է (հաշմանդամության մասին որոշման լուսապատճենը կցվում է), կենսաթոշակառու: Նա բազմիցս դիմել է ընդգրկվելու ընտանեական նպաստի համակարգում, սակայն մշտապես ստացել է մերժում՝ հաշվատռում չունենալու պատճառաբանությամբ: Նա միայնակ անօթևան է, չունի կեցության վայր, անձնական բնակարան, սեփականություն, ընտանիք: Նա ոչ մի վայրում հաշվառված չէ, ապրում է վարձով: Նա ինքնուորույն է հոգում իր բոլոր կենցաղային և սոցիալական խնդիրները: Նա ունի լուրջ առողջական խնդիրներ. 2 անգամ տարել է գլխուղեի ինսուլտ, ենթարկվել է վիրահատության, 2 անգամ սիրտը ստենդավորել են: Վերջին ստենդավորումը կատարվել է 2024 թ. փետրվարի 22-ին (բժշկական եզրակացության լուսապատճենը կցվում է): Նրա կենսաթոշակը (36.000 ՀՀ դրամ) բոլորովին չի բավարարում նրա նորմալ բուժումն ու շուրջօրյա պատշաճ խնամք իրականացնելու, կենցաղային խնդիրները հոգալու, վարձակալության վճարները կատարելու համար: Հետևաբար խնդրում եմ Լևոն Կոլյայի Հարությունյանին.  ընդունել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում և լսել նրա սոցիալական ու առողջապահական խնդիրների մասին,  ցուցաբերել ֆինանսական օգնություն՝ ամսական առնվազն շուրջ 50,000 ՀՀ դրամի չափով, որպեսզի կարողանա հոգալ բնակարանի վարձակալության և նվազագույն կոմունալ-կենցաղային կարիքները,  միջնորդել ՀՀ ԱՍՀ նախարարությանը՝ նրան մեծահասակների տուն-ինտերնատում տեղավորվելու համար,  աջակցել ընդգրկվելու ընտանեկան նպաստի համակարգում,  ընդգրկել Երևանի քաղաքապետարանի սոցիալական և առողջապահական ծրագրերի մեջ: Տեղեկացնեմ, որ Լևոն Կոլյայի Հարությունյանը պատրաստ է կատարելու իր առողջական վիճակին համապատասխան աշխատանք: 2. Ալիտա Արշակի Սարդարյանին (հաշվառման հասցեն՝ Մ.Մանուշյան փողոց, տուն 8, հեռախոսահամար` +374 77-579-801): Նա 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ է 2021 թ., միայնակ կենսաթոշակառու և ստանում է ամսական 40.600 դրամ կենսաթոշակ, ընտանեկան նպաստառու է և ստանում է ամսական 20.000 դրամ նպաստ: Նրա փոքր բնակարանը գտնվում է վնասված վիճակում, ինչը ստեղծում է հակասանիտարական վիճակ: Նրա եկամուտները չեն բավարարում իրականացնելու համապատասխան վերանորոգում: Չնայած այն բանին, որ վարչական շրջանի ներկայացուցիչները 2023 թ. այցելել ու գնահատել են բնակարանի վերանորոգման ծախսերը, սակայն առ այսօր ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի կատարվել: Այդ մասին ես նույնպես ահազանգել եմ 2023 դեկտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում տեղի ունեցած Երևանի 2024թ. զարգացման ծրագրի և բյուջեի հանրային քննարկումների ժամանակ և ինձ խոստացվել է, որ նրան կընդունեն և կլուծեն հիմնախնդիրը, սակայն առ այսօր նույնպես տեղի չի ունեցել նրա ընդունելությունը (նշեմ նաև, որ նրան խոստացել էր անձամբ ընդունել Երևանի քաղաքապետ Տ.Ավինյանը՝ 2023 թ. ընտրական քարոզարշավի ժամանակ): Հետևաբար խնդրում եմ Ալիտա Արշակի Սարդարյանին.  ընդունել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում և լսել նրա սոցիալական ու առողջապահական խնդիրների մասին,  ցուցաբերել ֆինանսական օգնություն՝ բնակարանի վերանորոգման համար,  ընդգրկել Երևանի քաղաքապետարանի սոցիալական և առողջապահական ծրագրերի մեջ: Հաշվի առնելով Երևան քաղաքի 2024 թ․ զարգացման ծրագրում և բյուջեում նախատեսված գերակայությունները և Ձեր շնորհակալ գործունեության փորձը՝ բնակչության խոցելի խմբերի նկատմամբ բարեգործություն անելու ուղղությամբ, բացի վերոհիշյալից խնդրում եմ Ձեզ, հնարավորությունների սահմաններում, օգնել մեր կազմակերպության հաշմանդամ եւ միայնակ վերոնշյալ շահառուներ Լևոն Կոլյայի Հարությունյանին և Ալիտա Արշակի Սարդարյանին ստանալու համապատասխան կարճաժամկետ սոցիալական աջակցություն. 1. ներգրավվելու Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող սոցիալական աջակցության այլ ծրագրերում, 2. Ամանորի եւ ծննդյան տոների նախօրեին ստանալու հնարավոր նյութական եւ ֆինանսական օգնություն:»: Ի պատասխան մեր այդ հարցադրման Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական և առողջապահության վարչության աշխատակիցներն անմիջապես արձագանքեցին և փորձեցին որոշ դրական լուծումներ գտնել այդ ուղղությամբ, ինչի համար կրկին շնարհակալ ենք: Լևոն Հարությունյանի խնդրով մեծ ջանքեր գործադրեցին նաև Երևանի Շենգավիթի վարչական շրջանի աշխատակիցները, սակայն առ այսօր նրա հիմնախնդիրը՝ կապված Երևանում հաշվառման և մշտական ֆինանսական աջակցության հետ, լուծում չեն ստացել: Հետևապես խնդրում եմ Երևան քաղաքի 2025 թ. ծրագրում և բյուջեում նախատեսել միջոցառումներ և ֆինանսական միջոցներ՝ ուղղված Լևոն Հարությունյանի և Ալիտա Սարդարյանի վերոհիշյալ հիմնախնդիրների լուծման ուղղութամբ: Ընդունելի չէ: Զարգացման ծրագիրը հայեցակարգային բնույթի փաստաթուղթ է, և բնակիչների և/կամ կազմակերպությունների և/կամ առանձին շահառուների հետ կապված հատուկ դրույթներ կամ գործողություններ ներառվել գործնականում հնարավոր չէ: Նախագծում փոփոխություն չի կատարվել: