"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն
24.11.2024
Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Նույն և նմանատիպ հաջորդ խնդրով վերահսկողական կարգով ես կրկին արդեն 2024 թ. փետրվարի 26*ին դիմեցի պարոն Տ.Ավինյանին հետևյալ խնդրով. «… խնդրում եմ Ձեր աջակցությունը այդ ծրագրի մեջ ընդգրկելու մեր կազմակերպության հետևյալ շահառուներին․ 1. Լևոն Կոլյայի Հարությունյանին (հեռախոսահամար` +374 91-270-116) (անձնագրի լուսապատճենը կցվում է): Նա անժամկետ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է (հաշմանդամության մասին որոշման լուսապատճենը կցվում է), կենսաթոշակառու: Նա բազմիցս դիմել է ընդգրկվելու ընտանեական նպաստի համակարգում, սակայն մշտապես ստացել է մերժում՝ հաշվատռում չունենալու պատճառաբանությամբ: Նա միայնակ անօթևան է, չունի կեցության վայր, անձնական բնակարան, սեփականություն, ընտանիք: Նա ոչ մի վայրում հաշվառված չէ, ապրում է վարձով: Նա ինքնուորույն է հոգում իր բոլոր կենցաղային և սոցիալական խնդիրները: Նա ունի լուրջ առողջական խնդիրներ. 2 անգամ տարել է գլխուղեի ինսուլտ, ենթարկվել է վիրահատության, 2 անգամ սիրտը ստենդավորել են: Վերջին ստենդավորումը կատարվել է 2024 թ. փետրվարի 22-ին (բժշկական եզրակացության լուսապատճենը կցվում է): Նրա կենսաթոշակը (36.000 ՀՀ դրամ) բոլորովին չի բավարարում նրա նորմալ բուժումն ու շուրջօրյա պատշաճ խնամք իրականացնելու, կենցաղային խնդիրները հոգալու, վարձակալության վճարները կատարելու համար: Հետևաբար խնդրում եմ Լևոն Կոլյայի Հարությունյանին. ընդունել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում և լսել նրա սոցիալական ու առողջապահական խնդիրների մասին, ցուցաբերել ֆինանսական օգնություն՝ ամսական առնվազն շուրջ 50,000 ՀՀ դրամի չափով, որպեսզի կարողանա հոգալ բնակարանի վարձակալության և նվազագույն կոմունալ-կենցաղային կարիքները, միջնորդել ՀՀ ԱՍՀ նախարարությանը՝ նրան մեծահասակների տուն-ինտերնատում տեղավորվելու համար, աջակցել ընդգրկվելու ընտանեկան նպաստի համակարգում, ընդգրկել Երևանի քաղաքապետարանի սոցիալական և առողջապահական ծրագրերի մեջ: Տեղեկացնեմ, որ Լևոն Կոլյայի Հարությունյանը պատրաստ է կատարելու իր առողջական վիճակին համապատասխան աշխատանք: 2. Ալիտա Արշակի Սարդարյանին (հաշվառման հասցեն՝ Մ.Մանուշյան փողոց, տուն 8, հեռախոսահամար` +374 77-579-801): Նա 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ է 2021 թ., միայնակ կենսաթոշակառու և ստանում է ամսական 40.600 դրամ կենսաթոշակ, ընտանեկան նպաստառու է և ստանում է ամսական 20.000 դրամ նպաստ: Նրա փոքր բնակարանը գտնվում է վնասված վիճակում, ինչը ստեղծում է հակասանիտարական վիճակ: Նրա եկամուտները չեն բավարարում իրականացնելու համապատասխան վերանորոգում: Չնայած այն բանին, որ վարչական շրջանի ներկայացուցիչները 2023 թ. այցելել ու գնահատել են բնակարանի վերանորոգման ծախսերը, սակայն առ այսօր ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի կատարվել: Այդ մասին ես նույնպես ահազանգել եմ 2023 դեկտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում տեղի ունեցած Երևանի 2024թ. զարգացման ծրագրի և բյուջեի հանրային քննարկումների ժամանակ և ինձ խոստացվել է, որ նրան կընդունեն և կլուծեն հիմնախնդիրը, սակայն առ այսօր նույնպես տեղի չի ունեցել նրա ընդունելությունը (նշեմ նաև, որ նրան խոստացել էր անձամբ ընդունել Երևանի քաղաքապետ Տ.Ավինյանը՝ 2023 թ. ընտրական քարոզարշավի ժամանակ): Հետևաբար խնդրում եմ Ալիտա Արշակի Սարդարյանին. ընդունել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում և լսել նրա սոցիալական ու առողջապահական խնդիրների մասին, ցուցաբերել ֆինանսական օգնություն՝ բնակարանի վերանորոգման համար, ընդգրկել Երևանի քաղաքապետարանի սոցիալական և առողջապահական ծրագրերի մեջ: Հաշվի առնելով Երևան քաղաքի 2024 թ․ զարգացման ծրագրում և բյուջեում նախատեսված գերակայությունները և Ձեր շնորհակալ գործունեության փորձը՝ բնակչության խոցելի խմբերի նկատմամբ բարեգործություն անելու ուղղությամբ, բացի վերոհիշյալից խնդրում եմ Ձեզ, հնարավորությունների սահմաններում, օգնել մեր կազմակերպության հաշմանդամ եւ միայնակ վերոնշյալ շահառուներ Լևոն Կոլյայի Հարությունյանին և Ալիտա Արշակի Սարդարյանին ստանալու համապատասխան կարճաժամկետ սոցիալական աջակցություն. 1. ներգրավվելու Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող սոցիալական աջակցության այլ ծրագրերում, 2. Ամանորի եւ ծննդյան տոների նախօրեին ստանալու հնարավոր նյութական եւ ֆինանսական օգնություն:»: Ի պատասխան մեր այդ հարցադրման Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական և առողջապահության վարչության աշխատակիցներն անմիջապես արձագանքեցին և փորձեցին որոշ դրական լուծումներ գտնել այդ ուղղությամբ, ինչի համար կրկին շնարհակալ ենք: Լևոն Հարությունյանի խնդրով մեծ ջանքեր գործադրեցին նաև Երևանի Շենգավիթի վարչական շրջանի աշխատակիցները, սակայն առ այսօր նրա հիմնախնդիրը՝ կապված Երևանում հաշվառման և մշտական ֆինանսական աջակցության հետ, լուծում չեն ստացել: Հետևապես խնդրում եմ Երևան քաղաքի 2025 թ. ծրագրում և բյուջեում նախատեսել միջոցառումներ և ֆինանսական միջոցներ՝ ուղղված Լևոն Հարությունյանի և Ալիտա Սարդարյանի վերոհիշյալ հիմնախնդիրների լուծման ուղղութամբ: