Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1194-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

                                                                                                                                                                                ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Նախորդ հարկային տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից անցկացված (ավարտված) ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության ձևը հաստատելու մասին» N 1194-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ կետի 9-րդ ենթակետի աղյուսակում․
  • Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված թեմատիկ հարկային ստուգումներ բաժինը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված թեմատիկ հարկային ստուգման հարցեր (ստուգումներ)

 

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտություն

41

Պետական տուրքի հաշվարկման և գանձման ճշտություն  

42

Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կիրառման ճշտություն

43

Հարկման բազայի հաշվարկման համար հիմք հանդիսացող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գների ճշտություն

44

Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտություն  

45

Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման կարգի ու կանոնների պահպանման ճշտություն

46

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու, այդ թվում՝ վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման կամ կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումների պահպանման ճշտություն

47

Հաշվարկային փաստաթղթերի (բացառությամբ՝ ՀԴՄ կտրոնի) դուրս գրման համար սահմանված կարգի ու կանոնների պահպանման ճշտություն

48

Հարկ վճարողի գործունեության իրականացման հասցեում սահմանված տեղեկություններ փակցնելը

49

 

  • ուժը կորցրած ճանաչել հետևյալ պարբերությունը.
 

Հսկիչ գնում

62

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Տևողություն

    06.11.2024 27.11.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 667

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: