Հիշել նախագիծը

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի 24-ի թիվ ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 26-րդ հոդվածի 8-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-րդ մաս.

8.1 Լեռնային Ղարաբաղի քննչական և դատախազական մարմիններում պաշտոն զբաղեցրած անձանց շնորհված դասային աստիճանները  հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնի նշանակելիս հաշվի են առնվում և համապատասխանեցվում՝ սույն օրենքով սահմանված համարժեք դասային աստիճաններին:։

Հոդված 2Օրենքի 31–րդ հոդվածի 1–ին մասում «դրամական պարգևատրմամբ» բառերից հետո լրացնել «, մեդալով կամ կրծքանշանով» բառերով։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «պրոբացիայի, հարկադիր կատարումն ապահովող» բառերով, իսկ «փրկարար ծառայությունների» բառերից հետո լրացնել «ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը պետական համապատասխան մարմինների» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «Պետական այլ մարմնում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը պետական համապատասխան մարմիններում» բառերով.

2) 3-րդ մասում «Պետական այլ մարմիններում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը պետական համապատասխան մարմիններում» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասում պետական պահպանության ծառայության բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայության բառերով, (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները) բառերից առաջ լրացնել հակակոռուպցիոն կոմիտեի, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք բառերով, իսկ (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները) բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության (այդ թվում՝ քրեակատարողական վարչության), դատախազության, հարկադիր կատարումն ապահովող մարմիններում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը պաշտոն զբաղեցրած անձինք» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների և հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը պետական համապատասխան մարմինների պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:»:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «Այլ պետական մարմնում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը պետական համապատասխան մարմիններում» բառերով.

2) 3-րդ մասում «Այլ պետական մարմնում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը պետական համապատասխան մարմիններում» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պրոբացիայի ծառայության մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի
ՀՕ-422-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 7-րդ մասում Պրոբացիայի ծառայության պաշտոնների բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը պետական համապատասխան մարմինների պաշտոնների» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում.

1) 1-ին մասից հանել «Պրոբացիայի» բառը.

2) 4-րդ մասում «Պետական այլ մարմնում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը պետական համապատասխան մարմիններում» բառերով.

3) 5-րդ մասում «Պետական այլ մարմիններում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը պետական համապատասխան մարմիններում» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Սույն օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս Պրոբացիայի ծառայությունում, պետական այլ մարմիններում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը շնորհված համապատասխան կոչումով (դասային աստիճանով) ծառայության ժամկետը հաշվի է առնվում:»:

 

Հոդված 3. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասում պրոբացիայի ծառայողների բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության» բառերով, իսկ «ազատազրկման հետ կապված կամ ազատազրկման հետ չկապված պատիժներ կատարած կամ դրանց իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացրած ծառայողների և աշխատակիցների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ոստիկանության քրեկատարողական վարչության» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածում

1) վերնագրում և 1-ին մասում «պրոբացիայի» բառից հետո լրացնել «, հարկադիր կատարումն ապահովող» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բավանդակությամբ նախադասությամբ.

«Սույն մասի իմաստով պաշտոնային դրույքաչափը որոշելիս հաշվի է առնվում նաև Լեռնային Ղարաբաղի համապատասխան մարմիններում ծառայության ստաժը»:

3) 2-րդ մասում «հավելված 7.1-ով,» բառերից հետո լրացնել «հարկադիր կատարողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են հավելված 7.2-ով,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ մասում «պրոբացիայի» բառից հետո լրացնել «, հարկադիր կատարման» բառերով:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.2-րդ հավելվածով.

 

 

«Հավելված 7.2

«Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն

զբաղեցնող անձանց վարձատրության մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

Հարկադիր կատարման ծառայություն

Աշխա-տավարձի մակարդակ-ները

Հիմնական աշխատավարձի բնականոն աճը

     

1

2

3

4

5

6

7

Տեսուչ

Հարկադիր
կատարող

Ավագ հարկադիր կատարող,
առաջատար խորհրդատու, առաջին կարգի խորհրդատու

Գլխավոր
խորհրդատու

Բաժան-մունքի պետ,
բաժնի պետի տեղակալ

Մարզային բաժնի պետ,
Երևանի բաժնի պետ

Կենտրո-նական մարմնի
բաժնի պետ

11

Աճ չկա

2.28

2.66

3.11

3.64

4.40

5.34

6.49

10

Երեք տարին մեկ

2.21

2.58

3.01

3.53

4.27

5.17

6.29

9

2.14

2.50

2.92

3.42

4.13

5.01

6.09

8

2.08

2.42

2.83

3.31

4.01

4.85

5.89

7

Երկու տարին մեկ

2.02

2.35

2.75

3.21

3.88

4.70

5.71

6

1.96

2.28

2.66

3.11

3.76

4.55

5.52

5

1.90

2.21

2.58

3.02

3.64

4.41

5.35

4

Յուրաքանչյուր տարի

1.84

2.15

2.50

2.92

3.53

4.27

5.18

3

1.79

2.08

2.43

2.83

3.42

4.14

5.01

2

1.73

2.02

2.35

2.75

3.31

4.01

4.86

1

1.68

1.96

2.28

2.66

3.21

3.88

4.70»

                       

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հավելվածում.

1) աղյուսակի «Պետական ծառայություն, բացառությամբ քաղաքացիական, դիվանագիտական, հարկային, մաքսային և հարկադիր կատարման ծառայությունների» բառերը փոխարինել «Պետական ծառայություն, բացառությամբ քաղաքացիական, դիվանագիտական, հարկային և մաքսային ծառայությունների» բառերով:

2) աղյուսակից հանել «Հարկադիր կատարման ծառայություն բաժինը:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

  • Քննարկվել է

    15.10.2024 - 31.10.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 565

Տպել