ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » «———» 2024 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1608-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1422-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)
- վերնագրում «բուժտեխնիկայի» բառը փոխարինել «բժշկական արտադրատեսակների» բառով, իսկ «կարգը և» բառերից հետո լրացնել «անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դեղի գովազդային նյութի փորձաքննության կարգը,» բառերը.
- նախաբանում «4-րդ մասի» բառերից հետո լրացնել «և «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը.
- 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Հաստատել դեղերի, բժշկական արտադրատեսակների և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ գովազդին ներկայացվող պահանջները` համաձայն N 1 հավելվածի և դեղի գովազդային նյութի փորձաքննության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի»:
- Որոշման հավելվածում՝
- «Հավելվածը» անվանումը փոխարինել «N 1 հավելված» անվանմամբ.
- 1-ին գլխի վերնագրում և հավելվածի ամբողջ տեքստում (ներառյալ՝ ձևերը) «բուժտեխնիկա» բառը փոխարինել «բժշկական արտադրատեսակներ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, իսկ հավելվածի և 1-ին գլխի վերնագրերում «կարգը և» բառերից հետո լրացնել «անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը» բառերը.
- 6-րդ կետի «:» նշանը փոխել «.» նշանով և կետը հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.
«4) դեղի գովազդի թույլտվության հայտ ներկայացնելու դեպքում՝ գովազդային նյութի փորձաքննության եզրակացությունը:»:
- 14-րդ կետի «կարգով» բառից հետո լրացնել «՝դեղերի, բժշկական արտադրատեսակների և բուժական մեթոդների գովազդի թույլտվություն տրամադրելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում» բառերը.
- 20-րդ կետը լրացնել հետևյալ նոր նախադասությամբ.
«Դեղի գովազդի դեպքում ներկայացվում է նաև փոփոխված գովազդային նյութի փորձաքննության եզրակացությունը:».
- 22-րդ կետի 2-րդ ենթակետում «ԲՏԳ» հապավումը փոխարինել «ԲԱԳ» հապավմամբ.
- 23-րդ կետի «արտադրություն» բառից հետո լրացնել «կամ դեղերի մեծածախ իրացման» բառերով.
- 1 կետի «:» նշանը փոխել «.» նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ ենթակետով.
«2) համապատասխանի «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջներին:».
Ձև 4-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ հավելվածով.
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
նոյեմբերի 26-ի N 1422-Ն որոշման
ԿԱՐԳ
ԴԵՂԻ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
- Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում դեղի գովազդի թույլտվության նպատակով գովազդային նյութի փորձաքննության իրականացման հետ կապված հարաբերությունները:
- Դեղի գովազդային նյութի փորձաքննությունն (այսուհետ` փորձաքննություն) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված փորձագիտական կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):
- Փորձաքննության համար գովազդատուն դիմում է կազմակերպությանը` ներկայացնելով N 1422-Ն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը և (կամ) նյութերը առձեռն և (կամ) էլեկտրոնային փոստով և (կամ) էլեկտրոնային համակարգի միջոցով և (կամ) փոստային առաքմամբ:
- Փորձաքննությունն սկսվում է գովազդային նյութի փորձաքննության համար սահմանված պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում:
- Փորձաքննության ընթացքում կարող են պահանջվել բացակայող տվյալներ, որոնք ներկայացնելու ժամանակահատվածը փորձաքննության համար սահմանված ժամկետում չի ներառվում:
- Փորձաքննության ընթացքում տվյալների փոփոխությունների ներկայացման անհրաժեշտության մասին պատշաճ կարգով տեղեկացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դրանք չներկայացնելու դեպքում փորձաքննությունը դադարեցվում է, և կազմվում է փորձագիտական եզրակացություն` դիմումը մերժելու վերաբերյալ:
- Ներկայացված փաստաթղթերը և պետական տուրքը չեն վերադարձվում` անկախ փորձաքննության արդյունքից:
- Փորձաքննության ժամանակ գնահատվում է գովազդային նյութի համապատասխանությունը «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջներին:
- Փորձաքննության արդյունքների հիման վրա դիմումն ստանալուց հետո առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում և դիմողին է տրամադրվում փորձաքննության եզրակացություն՝ էլեկտրոնային փոստի միջոցով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ.
Երևան
-
Քննարկվել է
10.10.2024 - 26.10.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 600
Տպել