09.09.2024
3-օրյա ժամկետն ակնհայտ բավարար չէ տնտեսվարողների համար արձանագրությանը կցվող բացատրություններ և դրա բովանդակության վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու և այդպիսով իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ՝
Օրենք) 3-րդ հոդվածում՝
«3․ Հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ, պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ վիճակախաղերի, շահումով խաղերի և գրավատների կազմակերպման համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ստացած կազմակերպիչների կողմից գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջների պահպանման, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացվող ստուգումների, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում իրականացվող ստուգումների: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պարտավոր է ստորագրել հրամանի կամ հանձնարարագրի 1 օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է ստուգող պետական մարմնի պաշտոնատար անձին:
«3․1․ Տեսչական մարմինների կողմից ստուգումներն իրականացվում են առանց նախնական ծանուցման։ Հրամանի կամ հանձնարարագրի օրինակը, ծանոթացման նպատակով ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին, նրան փոխարինող պաշտոնատար անձին, տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանք կամ արտադրանք վաճառող կամ աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող անձին կամ տնտեսավարող սուբյեկտի այլ ներկայացուցչին՝ վերջիններիս պահանջով:»։
«6․Ստուգաթերթում փոփոխություն կամ լրացում կատարվելու դեպքում համապատասխան ոլորտներում տեսչական մարմինների կողմից ստուգումները իրականացվում են ստուգվող ժամանակահատվածում գործող ստուգաթերթում ընդգրկված հարցերով, եթե փոփոխություն կամ լրացում նախատեսող նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:»։
Հոդված 2․ Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով․
«Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի խնդրանքով (վեր)ստուգում իրականացնելու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:»։
Հոդված 3․ Օրենքի 6-րդ հոդվածում՝
«1․1․ Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների դեպքում ստուգման հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետն ավարտվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը ստուգաթերթի հարցերի պատասխանների, դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում իրականացված հսկիչ գնման պարագայում՝ նաև դրա արդյունքների, իսկ նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումների դեպքերում՝ հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա, ամփոփում է ստուգման արդյունքները` խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմում տեղեկանք, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում` ստուգման ակտ:
Տեղեկանքի կամ ստուգման ակտի մեկ օրինակը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, սույն մասում սահմանված 10 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտին։
Տեսչական մարմնի պաշտոնատար անձը ստուգման վարույթը եզրափակում է օրենքով սահմանված տեսչական մարմնի իրավասությունների շրջանակներում բացահայտված խախտումների և թերությունների վերացման վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտին հանձնարարական (կարգադրագիր) տալու միջոցով՝ սահմանելով ժամկետներ դրանց վերացման համար։ Մինչև հանձնարարական (կարգադրագիր) տալը՝ ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը պետք է ապահովի հանձնարարականի (կարգադրագրի) հասցեատիրոջ ստուգման վարույթի ընթացքում օրենքով սահմանված կարգով լսված լինելու իրավունքը։
Տեսչական մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտին ստուգմամբ հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարականի (կարգադրագրի) պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումներ չեն իրականացվում այն դեպքում, երբ տնտեսվարող սուբյեկտի կողմից մինչև հանձնարարականով (կարգադրագրով) սահմանված ժամկետի ավարտը Տեսչական մարմին ներկայացվում են հանձնարարականի (կարգադրագրի) պահանջների կատարումը հիմնավորող այնպիսի փաստաթղթեր, որոնք բավարար են սույն օրենքով սահմանված կարգով ուսումնասիրության արդյունքում եզրահանգելու համար, որ բացահայտված խախտումները և թերությունները վերացվել են։
Բացահայտված առանձին խախտումների և թերությունների վերացման վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտին օրենքով սահմանված դեպքերում ստուգման ընթացքում հանձնարարական (կարգադրագիր) տալու պարագայում, բացահայտված մյուս խախտումների մասով ստուգման վարույթը շարունակվում է իրականացվել սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով։
Տեսչական մարմնի պաշտոնատար անձը հանձնարարական (կարգադրագիր) չի տալիս և ընդունում է ստուգման վարույթը կարճելու մասին որոշում, եթե՝
Խախտումը տեղում կամ մինչև ստուգման ավարտը վերացվելու դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը ստուգման վարույթի նյութերին կցում է խախտման վերացված լինելը հավաստող ապացույցներ (փաստաթղթեր, լուսանկարներ և այլ ապացույցներ)։
Ստուգման արդյունքներով հայտնաբերված խախտումների համար տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոցները կիրառվում են օրենքով նախատեսված դեպքերում և կարգով: Սույն մասով նախատեսված դեպքերում հանձնարարական (կարգադրագիր) չտալն անձին չի ազատում թույլ տված խախտումների համար վարչական պատասխանատվությունից։»։
Հոդված 4․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6․1․-րդ և 6․2․-րդ հոդվածներով․
«Հոդված 6․1․ Ստուգման վարույթում տեսչական մարմնի կողմից ծանուցման կարգը
Հոդված 6․2․ Ուսումնասիրությունը
3․ Եթե տեսչական մարմնի վերահսկողության ոլորտում օրենքների և դրանց համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտման, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքով տրված կարգադրագրի կատարման փաստը հնարավոր է հաստատել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, ապա ստուգում, վերստուգում և կրկնակի ստուգում չի իրականացվում։
6․ Առանձին տեսչական մարինների կողմից իրականացվող ուսումնասիրությունների առանձահատկությունները կարող են սահմանվել օրենքով։
7․ Ուսումնասիրության հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, ինչպես նաև սույն օրենքի դրույթները՝ այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են ուսումնասիրության հետ կապված վարույթի նկատմամբ:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շուկայի վերահսկողության մասին» 2023 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-323-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6․1-ին հոդվածով․
«Հոդված 6․1․ Լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջների խախտման դեպքում տրվող կարգադրագրերի ծանուցման կարգը
1․ Լիազոր մարմնի կարգադրագիրը ուղարկվում է էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով, իսկ սույն հոդվածով նախատեսված դեպքերում ուղարկվում է փոստային առաքմամբ կամ հանձնվում է առձեռն:
2․ Տեղական ինքնակառավարման մարմիններին և տնտեսավարող սուբյեկտներին կարգադրագիրն ուղարկվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով, իսկ դրա բացակայություն դեպքում՝ նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, եթե նրանք այլ էլեկտրոնային փոստի հասցե չեն տրամադրել:
3․ Կարգադրագիրը էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվելու դեպքում վարչական վարույթին կցվում են թղթակցությունն ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը։
4․ Կարգադրագիրն էլեկտրոնային փոստի հասցեով կամ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով ուղարկվելու դեպքում հասցեատերն ստանում է թղթակցության տեքստը կամ համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով թղթակցությունը կարող է հասանելի դառնալ հասցեատիրոջը:
5․ Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով կարգադրագիրն ուղարկելու անհնարինության պարագայում այն ուղարկվում է փոստային առաքմամբ կամ հանձնվում է առձեռն:
6․ Կարգադրագիրը փոստային առաքմամբ ուղարկվում է տնտեսավարող սուբյեկտի նշած հասցեով (ծանուցման հասցե), իսկ հասցե նշված չլինելու դեպքում՝ տնտեսավարող սուբյեկտի հաշվառման (գտնվելու) վայրի հասցեով: Ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցումով:
7․ Կարգադրագիրն առձեռն հանձնելու դեպքում այն հանձնվում է հասեցատիրոջը կամ նրա ներկայացուցչին: Կարգադրագիրն առձեռն հանձնվելու դեպքում վարչական վարույթին կցվում է այն հանձնելը հաստատող փաստաթուղթ:
8․ Կարգադրագիրը փոստային առաքմամբ ուղարկվելու դեպքում վարչական վարույթին կցվում է հասցեատիրոջն ուղարկելու մասին ապացույցը, ինչպես նաև հասցեատիրոջ կողմից ստացման վերաբերյալ ապացույցը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարամանը հաջորդող տասներորդ օրը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20․1-ին հոդվածով․
«Հոդված 20․1․ Լիազոր մարմնի ընդունած սույն օրենքով սահմանված վարչական ակտերի ծանուցման կարգը
1․ Լիազոր մարմնի ընդունած սույն օրենքով սահմանված վարչական ակտը (այսուհետ՝ վարչական ակտ) ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով, իսկ սույն հոդվածով նախատեսված դեպքերում ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում է առձեռն:
2․ Տեղական ինքնակառավարման մարմիններին և տնտեսավարող սուբյեկտներին վարչական ակտն ուղարկվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով, իսկ դրա բացակայություն դեպքում՝ նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, եթե նրանք այլ էլեկտրոնային փոստի հասցե չեն տրամադրել:
3․ Վարչական ակտն էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվելու դեպքում վարչական վարույթին կցվում են վարչական ակտը ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը։
4․ Վարչական ակտն էլեկտրոնային փոստի հասցեով կամ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով ուղարկվելու դեպքում հասցեատերն ստանում է վարչական ակտի տեքստը կամ համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով թղթակցությունը կարող է հասանելի դառնալ հասցեատիրոջը:
5․ Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով վարչական ակտն ուղարկելու անհնարինության պարագայում այն ուղարկվում է փոստային առաքմամբ կամ հանձնվում է առձեռն:
6․ Վարչական ակտը փոստային առաքմամբ ուղարկվում է տնտեսավարող սուբյեկտի նշած հասցեով (ծանուցման հասցե), իսկ հասցե նշված չլինելու դեպքում՝ տնտեսավարող սուբյեկտի հաշվառման (գտնվելու) վայրի հասցեով: Ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցումով:
7․ Վարչական ակտն առձեռն հանձնելու դեպքում այն հանձնվում է հասեցատիրոջը կամ նրա ներկայացուցչին: Վարչական ակտն առձեռն հանձնվելու դեպքում վարչական վարույթին կցվում է այն հանձնելը հաստատող փաստաթուղթ:
8․ Վարչական ակտը փոստային առաքմամբ ուղարկվելու դեպքում վարչական վարույթին կցվում է հասցեատիրոջն ուղարկելու մասին ապացույցը, ինչպես նաև հասցեատիրոջ կողմից ստացման վերաբերյալ ապացույցը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարամանը հաջորդող տասներորդ օրը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27․1-ին հոդվածով
Հոդված 27․1․ Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի որոշումների ծանուցման կարգը
1․ Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ սույն օրենքով սահմանված որոշումները ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն, իսկ սույն հոդվածով նախատեսված դեպքերում ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով:
2․ Որոշումները փոստային առաքմամբ ուղարկվում են վարույթի մասնակիցներին՝ նրանց կողմից վարչական վարույթի ընթացքում հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ իրավաբանական անձի գրանցման կամ ֆիզիկական անձի հաշվառման հասցեով: Որոշումներն ուղարկվում են պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցումով:
3․ Որոշումներն առձեռն հանձնելու դեպքում դրանք հանձնվում են վարչական վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարամանը հաջորդող տասներորդ օրը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» 2001 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-176 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20․2-րդ հոդվածով․
«Հոդված 20.2. Տեսչական մարմնի սահմանափակող ակտերի ծանուցման կարգը
1․ Տեսչական մարմնի սահմանափակող ակտերն ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն, իսկ սույն հոդվածով նախատեսված դեպքերում ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով:
2․ Սահմանափակող ակտերն փոստային առաքմամբ ուղարկվում են վարույթի մասնակիցներին՝ նրանց կողմից վարչական վարույթի ընթացքում հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ իրավաբանական անձի գրանցման կամ ֆիզիկական անձի հաշվառման հասցեով: Սահմանափակող ակտերն ուղարկվում են պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցումով:
3․ Սահմանափակող ակտերն առձեռն հանձնելու դեպքում դրանք հանձնվում են վարչական վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարամանը հաջորդող տասներորդ օրը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15․1-ին հոդվածով․
«Հոդված 15․1․ Տեխնիկական անվտանգության կանոնների և նորմերի խախտման դեպքում կիրառվող կարգադրագրերի ծանուցման կարգը
1․ Տեխնիկական անվտանգության կանոնների և նորմերի խախտման դեպքում կիրառվող տեսչական մարմնի կարգադրագրերն ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն, իսկ սույն հոդվածով նախատեսված դեպքերում ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով:
2․ Կարգադրագրերը փոստային առաքմամբ ուղարկվում են վարույթի մասնակիցներին՝ նրանց կողմից վարչական վարույթի ընթացքում հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ իրավաբանական անձի գրանցման կամ ֆիզիկական անձի հաշվառման հասցեով: Կարգադրագրերն ուղարկվում են պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցումով:
3․ Կարգադրագրերն առձեռն հանձնելու դեպքում դրանք հանձնվում են վարչական վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարամանը հաջորդող տասներորդ օրը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 188-րդ հոդվածի 1-ին պարբերությունում « չորսհարյուրապատիկի » բառը փոխարինել «երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի » բառերով։
Հոդված 2․ Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 255.1-ին հոդվածով.
«Հոդված 255․1․ Տեսչական մարմնի ծառայողի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելը
1․ Տեսչական մարմնի ծառայողը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմում է տեղում՝ վարչական իրավախախտումը կատարելու վայրում, եթե իրավախախտում կատարած անձը ներկա է։
2․ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը իրավախախտողի բացակայության դեպքում տեսչական մարմնի ծառայողը իրավախախտողին ծանուցում է արձանագրության կազմման ժամանակի և վայրի մասին։
3․ Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման ժամանակի և վայրի մասին ծանուցված իրավախախտողը ներկայանում է արձանագրության կազմմանը, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում տեսչական մարմնի ծառայողը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմում է սույն օրենսգրքի 255-րդ հոդվածով սահմանված կարգով։
4․ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման տեղի և ժամանակի մասին ծանուցված իրավախախտողի չներկայանալու դեպքում տեսչական մարմնի ծառայողն արձանագրությունը կազմում է նրա բացակայությամբ և այն կազմելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկում է իրավախախտողին։ Վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթով վկաների կամ տուժողների առկայության դեպքում արձանագրությունն ուղարկվում է նաև նրանց։
5․ Սույն հոդվածով սահմանված արձանագրության մեջ նշվում են՝ դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը, տեղեկություններ խախտողի անձի մասին, վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը, այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար, վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ: Արձանագրությանը կցվում է սույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իրավախախտողի իրավունքները ու պարտականությունները բացատրող փաստաթուղթ։
6․ Իրավախախտողն իրավունք ունի սույն հոդվածով սահմանված արձանագրությունը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ դրա բովանդակության վերաբերյալ։
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
2․ Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բացահայտված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների նկատմամբ, ինչպես նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը բացահայտված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների նկատմամբ, եթե դրանց շրջանակում սույն օրենքով լրացվող 255․1․-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հիմքերով հնարավոր չի եղել կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21․-րդ կետով․
«21․«Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի խնդրանքով (վեր)ստուգում իրականացնելու համար՝
բազային
տուրքի 300-
պատիկի
չափով»
|
|
|
Հոդված 2. Եզրափակիչ մաս
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
Քննարկվել է
21.08.2024 - 12.09.2024
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Տեսչական համակարգ
Գերատեսչություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 5720
Տպել09.09.2024
3-օրյա ժամկետն ակնհայտ բավարար չէ տնտեսվարողների համար արձանագրությանը կցվող բացատրություններ և դրա բովանդակության վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու և այդպիսով իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար։
23.08.2024
Առաջարկում եմ, վարչարարության հետ կապված ցանկացած փոփոխություն նախաձեռնելիս, հանդես գալ ժողովրդավարության հիմնարար սկզբունքից։ Այսինքն` հաշվի առնել, որ պետաիշխանական լիազորությունների իրացումը դյուրինացնելը հաճախ հակասում է անձի հիմնարար իրավունքին։ Ասվածի վառ օրինակն է սույն նախագիծը, որը որոշակիորեն խաթարում է մարդու լսված լինելու հիմնարար իրավունքը որպիսի գնահատականը 2020 թվականին տվել է Սահմանադրական դատարանը։ Վերջինս անդրադառնալով վարչարարությունում էլեկտրոնային ծանուցման կառուցակարգերին՝ իր 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ հարկային օրենսգրքով նախատեսված հարկ վճարողների էլեկտրոնային փոստի հասցեին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուղարկելու օրվան հաջորդող օրվանից ուժի մեջ մտնելու պահանջը` առանց այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստման, ճանաչել է Սահմանադրության 50-րդ հոդվածին հակասող: Ցավալի է նաև նման օրենսդրական նախաձեռնությունները կատարվում են առանց մարդու իրավունքները հաշվի առնելու, որը ժողովրդավար պետությանը (ինչպիսինն է Հայաստանի Հանրապետությունը հատկապես այս ժամանակաշրջանում) հարիր չէ։ Դժբախտաբար ՍԴ վերը նշված որոշումից 2 տարի հետո հարկային օրենսգրքում այսպիսի մի նախաձեռնությանբ ՍԴ որոշմանը հակասող մի օրենք է ընդունվել, և 2020 թվին անվավեր ճանաչված նորմերն նույն բովանդակությամբ, սակայն ձևական խմբավորումներով դարձյալ դարձել են օրենք։ Այո‘, գովելի է վարչարարությունը պարզեցնելուն, դյուրինացնելուն, խոչընդոտները վերացնելուն ուղղված նախաձեռնությունները, միևնույն ժամանակ ահաբեկող` մարդու իրավունքներին սպառնացող որը։
22.08.2024
3-օրյա ժամկետն ակնհայտ բավարար չէ տնտեսվարողների համար արձանագրությանը կցվող բացատրություններ և դրա բովանդակության վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու և այդպիսով իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար։ Նշված գործառույթը որպես կանոն առնվազն 7 աշխատանքային օր է տևում /մինչև ծանուցումը ստանան, փոխանցեն համապատասխան աշխատակցին, ուսումնասիրեն և քննարկեն արձանագրությունը, ձևակերպեն իրենց դիրքորոշումը, նախապատրաստեն կցվող փաստաթղթերը, ուղարկեն այն վարչական մարմնին և այլն/։