Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Տիգրան Ստեփանյան 22.08.2024 13:23:47 3-օրյա ժամկետն ակնհայտ բավարար չէ տնտեսվարողների համար արձանագրությանը կցվող բացատրություններ և դրա բովանդակության վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու և այդպիսով իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար։ Նշված գործառույթը որպես կանոն առնվազն 7 աշխատանքային օր է տևում /մինչև ծանուցումը ստանան, փոխանցեն համապատասխան աշխատակցին, ուսումնասիրեն և քննարկեն արձանագրությունը, ձևակերպեն իրենց դիրքորոշումը, նախապատրաստեն կցվող փաստաթղթերը, ուղարկեն այն վարչական մարմնին և այլն/։ Կարծում ենք, հնարավորինս օպտիմալ ժամկետ է նախատեսվել տնտեսավարողի կողմից համապատասխան գործողություններ իրականացնելու համար, որը, պայմանավորված է ընդհանուր վարույթի ժամկետներով։ Ընդունվել է ի գիտություն
2 Տիգրան Ստեփանյան 22.08.2024 13:29:03 3-օրյա ժամկետն ակնհայտ բավարար չէ տնտեսվարողների համար արձանագրությանը կցվող բացատրություններ և դրա բովանդակության վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու և այդպիսով իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար։ Նշված գործառույթը որպես կանոն առնվազն 7 աշխատանքային օր է տևում /մինչև ծանուցումը ստանան, փոխանցեն համապատասխան աշխատակցին, ուսումնասիրեն և քննարկեն արձանագրությունը, ձևակերպեն իրենց դիրքորոշումը, նախապատրաստեն կցվող փաստաթղթերը, ուղարկեն այն վարչական մարմնին և այլն/։ Կարծում ենք, հնարավորինս օպտիմալ ժամկետ է նախատեսվել տնտեսավարողի կողմից համապատասխան գործողություններ իրականացնելու համար, որը, պայմանավորված է ընդհանուր վարույթի ժամկետներով։ Ընդունվել է ի գիտություն
3 Տիգրան Ստեփանյան 22.08.2024 13:29:03 Տնտեսվարողները, ի տարբերություն վարչական մարմինների, վարչական ակտերով զբաղվող հատուկ առանձնացված անձնակազմ չունեն, և 3-օրյա ժամանակը բավարար չէ արձանագրությանը կցվող բացատրություններ և դրա բովանդակության վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու համար Կարծում ենք, հնարավորինս օպտիմալ ժամկետ է նախատեսվել տնտեսավարողի կողմից համապատասխան գործողություններ իրականացնելու համար, որը, պայմանավորված է ընդհանուր վարույթի ժամկետներով։ Ընդունվել է ի գիտություն
4 Վարդան Պետրոսյան 23.08.2024 00:38:33 Առաջարկում եմ, վարչարարության հետ կապված ցանկացած փոփոխություն նախաձեռնելիս, հանդես գալ ժողովրդավարության հիմնարար սկզբունքից։ Այսինքն` հաշվի առնել, որ պետաիշխանական լիազորությունների իրացումը դյուրինացնելը հաճախ հակասում է անձի հիմնարար իրավունքին։ Ասվածի վառ օրինակն է սույն նախագիծը, որը որոշակիորեն խաթարում է մարդու լսված լինելու հիմնարար իրավունքը որպիսի գնահատականը 2020 թվականին տվել է Սահմանադրական դատարանը։ Վերջինս անդրադառնալով վարչարարությունում էլեկտրոնային ծանուցման կառուցակարգերին՝ իր 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ հարկային օրենսգրքով նախատեսված հարկ վճարողների էլեկտրոնային փոստի հասցեին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուղարկելու օրվան հաջորդող օրվանից ուժի մեջ մտնելու պահանջը` առանց այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստման, ճանաչել է Սահմանադրության 50-րդ հոդվածին հակասող: Ցավալի է նաև նման օրենսդրական նախաձեռնությունները կատարվում են առանց մարդու իրավունքները հաշվի առնելու, որը ժողովրդավար պետությանը (ինչպիսինն է Հայաստանի Հանրապետությունը հատկապես այս ժամանակաշրջանում) հարիր չէ։ Դժբախտաբար ՍԴ վերը նշված որոշումից 2 տարի հետո հարկային օրենսգրքում այսպիսի մի նախաձեռնությանբ ՍԴ որոշմանը հակասող մի օրենք է ընդունվել, և 2020 թվին անվավեր ճանաչված նորմերն նույն բովանդակությամբ, սակայն ձևական խմբավորումներով դարձյալ դարձել են օրենք։ Այո‘, գովելի է վարչարարությունը պարզեցնելուն, դյուրինացնելուն, խոչընդոտները վերացնելուն ուղղված նախաձեռնությունները, միևնույն ժամանակ ահաբեկող` մարդու իրավունքներին սպառնացող որը։ Ներկայացված դիրքորոշումը որևէ կերպ չի բխում նախագծով սահմանվող կարգավորումների նպատակներից, մասնավորապես․ Գործող ստուգումների ընթացակարգը, որը կարգավորվում է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով խիստ ֆորմալացված է։ Խնդիրը կայանում է նրանում, որ նախքան ստուգման ակտ կազմելը, տեսչական մարմինները կազմում են ստուգման ակտի նախագիծ, այն ուղարկում տնտեսավարող սուբյեկտներին, ովքեր իրավունք ունեն ներկայացնել ստուգման ակտի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները, որից հետո նոր միայն կազմվում է ստուգման ակտը։ Արդյունքում, միայն ստուգման ակտի կազմումը օրենքի համաձայն՝ տևում է 21 աշխատանքային օր։ Նման երկար ժամկետը խոչընդոտում է ստուգման վարույթում տնտեսավարության սկզբունքի իրացմանը, երբ ստուգման վարույթով վերջնական վարչական ակտի՝ խախտումները վերացնելու մասին կարգադրագրի ընդունումը դառնում է ժամանակավրեպ։ Ըստ այդմ, նախագծով ոչ թե ձևավորվում է տնտեսավարողների իրավունքները սահմանափակող միջավայր, այլ հակառակը, նաև ի օգուտ վերջիններիս սահմանվում են առավել ճկուն և գործուն ընթացակարգեր, որոնց պարագայում ևս վերջիններս հնարավորություն են ունենալու իրացնել իրենց բոլոր իրավունքները /այդ թվում՝ լսված լինելու, պատշաճ ծանուցվելու, վարչական ակտերը բողոքարկելու և այլն/։ Մասնավորապես, Նախագծով սահմանվել է ուղղակի կարգավորում առ այն, որ նախքան կարգադրագիր տալը տեսչական մարմնի ծառայողը պարտավոր է ապահովել տնտեսավարող սուբյեկտի լսված լինելու իրավունքը, ինչը նշանակում է, որ ստուգման ակտի նախագծի կապակցությամբ գրավոր առարկություններ ներկայացնելը պարզապես «փոխարինվել է» բանավոր լսումներով։ Ավելին, այս մոտեցումն ավելի համարժեք է արտահայտում նաև Նախագծով սահմանվող այն կարգավորման տրամաբանությանը, որ հենց կարգադրագիրն է ստուգման վարույթը եզրափակող վարչական ակտը։ Կարևորում ենք նաև այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվող մոտեցումն ապահովելու է տեսչական մարմինների պրակտիկայի միասնականությունը։ Վերոգրյալից զատ հարկ է նշել, որ էլ․ ծանուցումների մասով գործող օրենսդրությամբ, այդ թվում՝ դատավարական, Նախագծով սահմանված ծանուցման ֆիկցիան արդեն իսկ նախատեսված է, ու այդ մասով որևէ նոր բան չի սահմանվել, իսկ 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշումը տվյալ պարագայում կիրառելի չէ, որովհետև Նախագծով բովանդակային առումով ծանուցման այլ ընթացակարգեր են նախատեսվել։ Չի ընդունվել:
5 Մարինա Պողոսյան 09.09.2024 22:07:55 3-օրյա ժամկետն ակնհայտ բավարար չէ տնտեսվարողների համար արձանագրությանը կցվող բացատրություններ և դրա բովանդակության վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու և այդպիսով իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար։ Կարծում ենք, հնարավորինս օպտիմալ ժամկետ է նախատեսվել տնտեսավարողի կողմից համապատասխան գործողություններ իրականացնելու համար, որը, պայմանավորված է ընդհանուր վարույթի ժամկետներով Չի ընդունվել