Հիշել նախագիծը

«Պրոբացիայի մասին» նոր օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը

  • Քննարկվել է

    16.08.2024 - 31.08.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պրոբացիա, Քրեակատարողական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1274

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

30.08.2024

Նկատի ունենալով երեխայի իրավունքների լավագույն շահի պաշտպանության գործընթացում խնամակալության և հոգաբարձության մարմինների կարևոր դերակատարությունը և ելնելով պրոբացիոն գործընթացներում պրոբացիոն ու խնամակալության և հոգաբարձության մարմինների փոխհամագործակցության արդյունավետ իրացման պահանջներից՝ ներկայացվում են առաջարկներ «Պրոբացիայի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի վերաբերյալ։ Օրենքի նախագծի 49-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրված է. «Պրոբացիայի ծառայողը Շահառուին հաշվառման վերցնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է դատական ակտը կայացրած դատարանին և Ոստիկանությանը»: Առաջարկվում է՝ Օրենքի նախագծի 49-րդ հոդվածի 2-րդ մասում «Ոստիկանությանը» բառից հետո լրացնել «Խնամակալության և հոգաբարձության մարմնին» բառերը։ Օրենքի նախագծի 81-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրված է. «Շահառուի, տուժողի (տուժողի իրավահաջորդի) կամ նրանց հետ ընդհանուր հանդիպումների ժամանակ կարող է ներկա լինել նրանց լիազոր ներկայացուցիչը, բժիշկ, հոգեբան կամ այլ մասնագետ, իսկ անչափահաս Շահառուի դեպքում՝ նաև անչափահասի ծնողը կամ օրինական այլ ներկայացուցիչը»: Առաջարկվում է՝ Օրենքի նախագծի 81-րդ հոդվածի 2-րդ մասում «դեպքում՝ նաև» բառերից հետո լրացնել «շահառուի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը,» բառերը: Առաջարկվում է՝ Օրենքի նախագծի 84-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ․«Հսկողական վարույթի ընթացքում պրոբացիայի ծառայողի որոշմամբ անչափահաս Շահառուի հետ առանձին գործողությունների կատարման ընթացքը կարող է արձանագրվել տեսաձայնագրմամբ՝ անչափահաս Շահառուի համաձայնությամբ, իսկ համաձայնության վերաբերյալ դիրքորոշում չհայտնելու դեպքում՝ ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ»: Օրենքի նախագծի 84-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ ենթակետը շարադրված է. «համագործակցել անչափահասի բնակության վայրի ուսումնական, մարզական և այլ կազմակերպությունների հետ»: Առաջարկվում է՝ Օրենքի նախագծի 84-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ ենթակետում «բնակության վայրի» բառերից հետո լրացնել «խնամակալության և հոգաբարձության մարմնի» բառերով: Նախագծի նույն հոդվածի 6-րդ մասի 1-ին ենթակետը շարադրված է. «անչափահաս Շահառուի հետ հանդիպմանն ապահովել հոգեբանի, ինչպես նաև անչափահաս Շահառուի ծնողի կամ օրինական այլ ներկայացուցչի մասնակցությունը». Առաջարկվում է՝ Օրենքի նախագծի 84-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին ենթակետում «հոգեբանի» բառից հետո լրացնել «խնամակալության և հոգաբարձության մարմնի,» բառերը։

Hayk Hwvsepyan

18.08.2024

հախագծի 16-րդ հոդվածը դեկլարատիվ է։ Անհատական պլան հասկացությունը կրելու է ձևական բնույթ։ ավելացնելու է թղթավարությունը։ 17-րդ հոդվածը լրացնել <<դատախազություն>> բառով, քանի որ նույն մարմնի կազմում և նրա կողմից ընդունված նորմատիվ ակտերի կատարման հսկողությունը կրելու էսուբյեկտիվ բնույթ։ 18-րդ հոդվածի 2-րդ մասը պետք է լինի դատական կարգով վերահսկողություն է իրականացնում, այլապես անհասկանալի է։

Տեսնել ավելին