Հիշել նախագիծը

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____   _______________ 2024 թվականի                                                 N        -Ն

 

 

 

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Համաձայն՝  «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 16-րդ մասի և Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի 16-րդ հոդվածի 5.1-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել պրոբացիայի ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը՝ համաձայն հավելվածի:
  2. Սահմանել, որ՝

1) սույն որոշմամբ սահմանված հավելավճարները` ըստ Պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորման արդյունքների սահմանվում են յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը հատկացված  Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ հոդվածով:

2) Պրոբացիայի  ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորման արդյունքներով հավելավճարը վճարվում է ատեստավորման օրվան հաջորդող ամսվա 1-ից:

3) հավելավճարների վճարումն իրականացվում է պրոբացիայի ծառայողների դրամական ապահովության վճարման հետ միաժամանակ:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի _________ ____-ի

             
             

 ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ  ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ

 
 

 

 

 

ԱՆ պրոբացիայի ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափը

 

NN ը/կ

Զինվորական պաշտոնները

Հավելավճարների չափերը (ՀՀ դրամ)

 

գերազանց

լավ

բավարար

 

1

Կենտրոնական մարմնի կառուցվածքային      ստորաբաժանման ղեկավար

400 000

300 000

200 000

 

2

 

Տարածքային ստորաբաժանման ղեկավար

370 000

278 000

185 000

 

 

3

 

Ստորաբաժանման ղեկավարի տեղակալ

340 000

250 000

170 000

 

 

4

 

Պրոբացիայի  գլխավոր ծառայող

320 000

250 000

170 000

 

 

5

 

Պրոբացիայի ավագ /առաջատար/ ծառայող

320 000

250 000

170 000

 

 

 

 

6

 

Պրոբացիայի  կրտսեր ծառայող

270 000

220 000

165 000

 

 

                   

 

 

  • Քննարկվել է

    06.06.2024 - 21.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պրոբացիա

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1292

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ