ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
6 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-L որոշման հավելված N 2-ով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների» ծրագրի 47-րդ կետով, ի թիվս այլնի, նախատեսված է «Պրոբացիայի ծառայության կարգավիճակի վերանայում, սոցիալական երաշխիքների նախատեսում միջոցառումը, որի իրականացման ուղղություններն են հանդիսանում կադրերի ընտրության և առաջխաղացման հարցում գործուն մեխանիզմների սահմանումը:
Այդ կապակցությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունվել է «Պրոբացիայի ծառայության մասին» ՀՕ-422-Ն օրենքը, որով նախատեսվել են պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի ծառայողների համար հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով ատեստավորման կառուցակարգեր։
Միաժամանակ օրենքում լիազորող նորմեր են սահմանվել, որոնց համաձայն՝ արտեստավորման կարգը, ինչպես նաև ատեստավորման արդյունքերով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանվում են ՀՀ կառավարության որոշումներով։ Օրենքի անցումային դրույթներում նախատեսվել է, որ օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են օրենքի ընդունումից հետո վեց ամսվա ընթացքում։ Վերոգրյալով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մշակել «Պրոբացիայի ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
Որոշումն ընդունվելու դեպքում կավելանան պրոբացիայի ծառայողների սոցիալական երաշխիքները։
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Ատեստավորման նոր համակարգ ներդնելու արդյունքներով պրոբացիայի ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար, որի չափի և հավելավճարի տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն ներկայացված նախագծով:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը՝ բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-L որոշման հավելված N 2-ով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների» ծրագրի 47-րդ կետի պահանջներից:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում կառաջանան ծախսեր, որոնք կապված կլինեն պրոբացիայի ծառայողների ատեստավորման արդյունքների հետ։
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա պրոբացիայի ծառայողների վարձատրությունը, պրոբացիայի ծառայությունում ծառայությունն ավելի գրավիչ կդառնա, ինչպես նաև ծառայությունը բանիմաց կադրերով համալրելու հնարավորություն կընձեռնվի։
-
Քննարկվել է
06.06.2024 - 21.06.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Պրոբացիա
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 1288
Տպել