«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
12 - Կողմ
-
3 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----- -------------- 2024 թվականի N ------- -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ կառավարությունը որոշում է.
- 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման (այսուհետ՝ «Որոշում») մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Որոշման ողջ տեքստում.
ա. «Նկարագիր», «Տեխնիկական նկարագիր», «Հատուկ նկարագիր» բառերից և համարակալումներից հետո դրված «/» կամ «|» կետադրական նշանները փոխարինել «.» կետադրական նշանով,
բ. «Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերով և դրա համապատասխան հոլովաձևերով,
2) Որոշման Հավելված N 1-ում.
ա. ՌՆ1. կետում կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները.
ա) ՌՆ1. կետի Տեխնիկական նկարագրում ««Ապաակտիվացված հրաձգային զենքը»» բառից առաջ լրացնել «ՌՆ1. կետի Նկարագիր d.-ի նպատակների համար» բառերը և «Ապաակտիվացված» բառը դարձնել փոքրատառ,
բ) ՌՆ1.d.3. կետի Տեխնիկական նկարագրում «ML1.d.3.-ի նպատակների համար» բառերը փոխարինել «ՌՆ1.d.3. կետի նպատակների համար» բառերով.
բ. ՌՆ7.d. կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) 1-ին ենթակետում «՞» կետադրական նշանը փոխարինել «α» տառով,
բ) 3-րդ ենթակետում «լ-քլորոացետոֆենեն» բառը նշանը փոխարինել «ω- քլորոացետոֆենեն» բառով,
գ. ՌՆ8. կետում կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները.
ա) Նկարագրական մասի «Հատուկ նկարագիր 2.»-ից հետո լրացնել նոր նկարագիր հետևյալ բովանդակությամբ՝
«Նկարագիր. ՌՆ8. կետի ենթակետերում նշված ցանկացած նյութ պետք է լինի այս ցանկում, նույնիսկ եթե այն օգտագործվել է հատկանշվածից տարբեր կիրառման մեջ (օրինակ. TAGN-ը հիմնականում օգտագործվում է որպես պայթուցիկ, բայց կարող է նաև օգտագործվել կա՛մ որպես վառելիք, կա՛մ որպես օքսիդացնող):»,
բ) Նկարագրական մասի Տեխնկական նկարագրերում հանել 2-րդ ենթակետը և համապատասխանաբար փոխել համարակալումը,
գ) ՌՆ8.a.43. կետի Տեխնիկական նկարագրում ««Պայթուցիկ համաբյուրեղապակին»» բառից առաջ լրացնել «ՌՆ8.a. կետի Նկարագրի նպատակների համար» բառերը և «Պայթուցիկ» բառը դարձնել փոքրատառ,
դ) ՌՆ8.d.3. կետում լրացնել նոր նկարագիր հետևյալ բովանդակությամբ.
«Նկարագիր 3. ՌՆ 8.d.3. կետը չի վերաբերում յոդի պենտաֆտորիդին (CAS
7783-66-6):»:
ե) ՌՆ8.հ.2. կետի «Տեխնիկական նկարագրեր.» բառերից հետո նոր պարբերությունից ավելացնել «ՌՆ8.հ. կետի Նկարագրի նպատակների համար» բառերը,
դ. ՌՆ9. կետում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
ա) ՌՆ9.a.2.a. կետի Տեխնիկական նկարագրում ««Կանգեր»» բառից առաջ լրացնել «ՌՆ9.a.2.a. կետի նպատակների համար» բառերը և «Կանգեր» բառը դարձնել փոքրատառ,
բ) ՌՆ9.a.2.c.2. կետի Տեխնիկական նկարագրերը շարադրել հետևյալ նոր բովանդակությամբ.
«Տեխնիկական նկարագիր.
ՌՆ9.a.2.c.2. կետի նպատակների համար «նախալվացող և լվացող համակարգերը»` ծովային ջուր փչող համակարգեր են, որոնք կարող են միաժամանակ թրջել նավի արտաքին իրանը և նավի տախտակամածները:»,
գ) ՌՆ9.a.2.d.4. կետից հետո լրացնել նոր Տեխնիկական նկարագիր հետևյալ բովանդակությամբ.
«Տեխնիկական նկարագիր.
ՌՆ9.a.2. կետի նպատակների համար «քիմիական, կենսաբանական, ռադիոճառագայթային և միջուկային (CBRN) պաշտպանության» համակարգը ունի ինքնուրույն գործող ներքին տարածք պարունակող հատկանիշ, ինչպես օրինակ գերճնշումային մեկուսացում, օդափոխման համակարգի մեկուսացում, օդափոխանակման սահմանափակ ելքեր հատուկ CBRN ֆիլտրեր և սահմանափակ մուտքեր աշխատողների համար, որոնք նաև անջատված են ներկառուցված օդարգելող սրահակներով (շլյուզներով):»,
դ) ՌՆ9.b.4. կետի Տեխնիկական նկարագրից առաջ լրացնել նոր նկարագիր հետևյալ բովանդակությամբ.
«Նկարագիր. ՌՆ9.b.4. կետը չի վերաբերում միջուկային էներգիային:»:
ե) ՌՆ9.b.4. կետի Տեխնիկական նկարագրից հանել վերջին նախադասությունը,
զ) ՌՆ9.b.4. կետի Տեխնիկական նկարագրից հետո լրացնել նոր Հատուկ նկարագիր հետևյալ բովանդակությամբ.
«Հատուկ նկարագիր. Միջուկային էներգիայով առաջամուղ սարքավորման համար տե՛ս ՌՆ9.հ. կետը:»,
է) ՌՆ9.f. կետի Նկարագիրը շարադրել հետևյալ նոր բովանդակությամբ.
«Նկարագիր 1. ՌՆ 9. f . կետը ներառում է նավի համար միացնող մալուխները, որոնք միալար են, բազմալար և մեկառանացքային կամ հյուսված տեսակի և ֆյուզելաժ ներթափանցող սարքերը, որոնք երկուսն էլ կարող են ջրակայուն մնալ և պահպանել իրենց աշխատանքային կարողությունները 100 մ-ից ավելի ծովային խորություններում և օպտիկամալուխային կապերին և ֆյուզելաժից ներս օպտիկական ներթափանցողներ, որոնք հատուկ նախագծված են խորությունից անկախ «լազերային» ճառագայթների փոխանցման համար:
Նկարագիր 2. ՌՆ9.f. կետը չի վերաբերում սովորական առաջամուղ սարքերին և հիդրոդինամիկ վերահսկող ֆյուզելաժի զոնդային ներփանցիչներին:»,
ե. ՌՆ13.d.2. կետի Նկարագիր 5-ի Հատուկ նկարագրում «Լազերային» բառը վերցնել չակերտների մեջ:
զ. ՌՆ14. կետի Տեխնիկական նկարագիրը հանել և Նկարագիր 2.«ից հետո լրացնել նոր նկարագիր հետևյալ բովանդակությամբ.
«Նկարագիր 3. «Ռազմական ուսուցման համար մասնագիտացված սարքավորում» եզրույթը ներառում է ռազմական հարձակումների տեսակների ուսուցման, օպերացիոն թռիչքային ուսուցման, ռադարային թիրախի հայտնաբերման ուսուցման, ռադարային թիրախների գեներատորների, հրետանային ուսուցման, հակասուզանավային մարտավարության ուսուցման, թռիչքի սիմուլյատորների (ներառյալ մարդկային ցենտրիֆուգները օդաչուների/աստղագնացների ուսուցման համար, ռադարային ուսուցման, թռիչքային գործիքների ուսուցման. օդագնացության ուսուցման, հրթիռ արձակող սարքերի ուսուցման, թիրախառման ուսուցման, կեղծ «ինքնաթիռների», զրահապատյանների օգտագործման ուսուցման, անօդաչու «ինքնաթիռների» վարման ուսուցման շարժական հարմարանքները և վերգետնյա ռազմական գործողությունների համար ուսուցման սարքավորումը:»:
է. ՌՆ15. կետի երկրորդ Հատուկ նկարագիրը շարադրել հետևյալ նոր բովանդակությամբ.
«Հատուկ նկարագիր. Տե՛ս նաև Երկակի նշանակության ապրանքների ցանկի
6A002.a., 6A002.b. և 6A003.b. կետերը:»:
ը. ՌՆ17.e.3. կետում «էլեկտրամագնիսական իմպուլսային միջավայրում (EMP)» բառերը փոխարինել ««Էլեկտրամագնիսական իմպուլսային (EMP)» միջավայրում» բառերով:
թ. ՌՆ18. կետի a. և b. կետերը շարադրել հետևյալ նոր բովանդակությամբ.
«a. Սարքավորում, որը հատուկ նախագծված կամ փոփոխված է Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում հատկանշված ապրանքներ 'արտադրելու' համար, և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասեր:
- Շրջակա միջավայրում փորձարկման շինություններ, որոնք հատուկ նախագծված են Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում հատկանշված ապրանքների հավաստագրման, որակավորման կամ փորձարկման համար, և հատուկ դրանց համար նախագծված սարքավորումներ, որոնք որևէ այլ մասերում հատկանշված չեն:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Ն. Փաշինյան
-
Քննարկվել է
06.03.2024 - 21.03.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 1741
Տպել