«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
12 - Կողմ
-
3 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Անհրաժեշտությունը.
Ներկայացված օրենսդրական նախագծի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է.
- Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման և ազգային անվտանգության ապահովման նպատակով ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքների ցանկերի արդիականացման և համաշխարհային (միջազգային) տեխնիկական, տեխնոլոգիական զարգացումներով և այլ հանգամանքներով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Ներկա խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի № 1308-Ն որոշման Հավելված 1-ում ներառված են 2022թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ցանկերը, որոնք ունեն համալրման կարիք: Հսկվող ապրանքների ցանկերում պարբերաբար կատարվում են փոփոխություններ՝ պայմանավորված համաշխարհային (միջազգային) տեխնիկական, տեխնոլոգիական զարգացումներով և այլ հանգամանքներով: Հսկվող ապրանքների ցանկերի միջոցով որոշվում է արտադրանքների ապրանքային պատկանելիությունը (ռազմական, երկակի կամ հասարակ/սովորական նշանակության արտադրանք):
- Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.
Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ միջազգային պարտավորությունների կատարումը, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովումը պահանջում է խիստ հսկողություն իրականացնել այնպիսի ապրանքների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, ինչպես նաև այնպիսի ապրանքների և մտավոր գործունեության արդյունքների առևտրի միջնորդական գործունեության նկատմամբ, որոնք իրենց բնույթին համապատասխան նախատեսված են օգտագործման բացառապես ռազմական նպատակներով:
Ելնելով վերոգրյալից համալրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի № 1308-Ն որոշման Հավելված 1-ում առկա Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծերի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.
Նախագծի ընդունումից հետո ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման և ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի բխում ռազմավարական հետևյալ փաստաթղթերից՝ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։
-
Քննարկվել է
06.03.2024 - 21.03.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 1743
Տպել