Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1226-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

___________ 2017 թվականի N   -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1226-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1226-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 4-րդ կետի 5-րդ ենթակետում «մաքսային ընթացակարգ» բառերը փոխարինել «ընթացակարգ» բառով,

2)13-րդ կետի 2-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել,

3)14-րդ կետի «5» թիվը փոխարինել «3» թվով,

4) 37.1 կետից «և իրավասու մարմնի անունով ներկայացնեն դիմում` կցելով բեռնատար տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճենը» բառերը հանել,

5) 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«39. Բեռների կաբոտաժային փոխադրումներն իրականացվում են միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերում: Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից կաբոտաժային բեռնափոխադրումների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը:»:

  1. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    23.02.2017 - 17.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9593

Տպել