Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1226-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1226-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նպատակ է հետապնդում ապահովելու «Կաբոտաժային փոխադրումների ազատականացման փուլային ծրագրի» պահաջները:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Ներկայումս Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև տրանսպորտի բնագավառում կնքված միջազգային համաձայնագրերի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ավտոմոբիլային տրանսպորտով կաբոտաժային բեռնափոխադրումներն արգելվում են: Սակայն 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության Եվրասիական Տնտեսական Միությանը անդամակցելուց հետո ԵՏՄ տրանսպորտի բնագավառի քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է համարվում անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների ազատականացումը, որը հնարավորություն կտա ԵՏՄ անդամ-պետությունների բեռնափոխադրողներին առավել արդյունավետ կազմակերպելու միջազգային բեռնափոխադրումները:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Կաբոտաժային փոխադրումների ազատականացման փուլային ծրագրի համաձայն 2016 թվականի հունվարի 1-ից անդամ-պետությունների տարածքում պետք է իրականացվեն կաբոտաժային փոխադրումները: Կաբոտաժային փոխադրումների ծրագիրը իրականացվելու է 4 փուլով: Առաջարկվում է որոշման մեջ կաբոտաժային փոխադրումները արգելող դրույթը խմբագրել և կաբոտաժային փոխադրումների առաջին փուլը կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հրամանով սահմանել Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունից կաբոտաժային փոխադրումների իրականացման կարգը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Իրավական ակտի փոփոխման նպատակն է`

1) Կանոնակարգելու ԵՏՄ անդամ-պետություններում հաշվառված միջպետական բեռնափոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումները.

2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված բեռնափոխադրողներին ընձեռնել հնարավորություն միջպետական բեռնափոխադրում կատարելուց հետո իրականացնել անդամ-պետության տարածքում մեկ կաբոտաժային բեռնափոխադրում.

3) Նկատի ունենալով, որ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում կատարվել է փոփոխություն, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումն արգելվում է, բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչությունը:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Ակնկալում ենք թույլատրել հայ բեռնափոխադրողներին Ռուսաստանի Դաշնությունում, Ղրղստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում միջպետական բեռնափոխադրումը ավարտելուց հետո իրականացնել կաբոտաժային բեռնափոխադրում: Այն հնարավորություն կտա հայ բեռնափոխադրողին զգալիորեն կրճատել միջազգային բեռնափոխադրման ծախսը և լրացուցիչ եկամուտի աղբյուր կհանդիսանա հայ բեռնափոխադրողների համար:

Արդյունքում հայ բեռնափոխադրողների կողմից տվյալ բնագավառում կկատարվեն ներդրումներ, կթարմացվի տրանսպորտային պարկը, կզարգանան միջպետական բեռնափոխադրումները:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1226-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

1

 

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1226-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումից հետո այլ իրավական ակտերի ընդունման կամ գործող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին:

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1226-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը նոր իրավական ակտեր ընդունելու կամ գործող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

2

Տեղեկանք հասարակության մասնակցության  մասին:

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1226-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքում:

3

Տեղեկանք ծախսերի և եկամուտների մասին

4

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1226-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

 

 

 

  • Քննարկվել է

    23.02.2017 - 17.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9613

Տպել