Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 «ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 

 ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

Հոդված 1. «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-203-Ն օրենքի այսուհետ՝ Օրենք

  • 5-րդ հոդվածի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերը փոխարինել «քաղաքացիական անձանց» բառերով, իսկ «գումարային աջակցություն» բառը փոխարինել «դրամական օգնություն» բառով․
  • 5-րդ հոդվածի «Փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:» նախադասությունը հանել․
  • 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 6․ Սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիական անձանց  ընտանիքներին տրամադրվում է միանվագ դրամական օգնություն` 5.000.000 դրամ: Սույն հոդվածում նշված զոհված անձի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամիս, ամսաթիվ, տարեթիվ, հանրային ծառայությունների համարանիշ, զոհվելու ամսաթիվ, զոհվելու վայրը, առկայության դեպքում՝ վերջին բնակության վայրը) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն տրամադրում է Միասնական սոցիալական ծառայությանը։ Զոհված անձի սույն հոդվածով նախատեսված ընտանիքի անդամների կազմի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է ընտանիքի գտնվելու վայրի, իսկ դրա անհնարինության դեպքում զոհված անձի վերջին բնակության վայրի համայնքի ղեկավարը։

Սույն օրենքի համաձայն` զոհվածի ընտանիքի անդամներ են համարվում զոհվածի՝

1) ամուսինը.

2) զավակը (զավակները).

3) ծնողը (ծնողները).

4) դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև զոհված քաղաքացու խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը և եղբայրը դրամական օգնության իրավունքից կարող են օգտվել, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում:

Զոհված քաղաքացիական անձի ընտանիքի անդամների մեկից ավելի լինելու դեպքում սույն հոդվածով նախատեսված դրամական օգնությունը ստանալու նպատակով ընտանիքի անդամներից մեկը՝ մյուսների գրավոր համաձայնությամբ, ներկայացնում է դիմում։ Դիմողը պարտավոր է ներկայացնել ընտանիքի բոլոր անդամների տվյալները, ովքեր հանդիսանում են սույն հոդվածում նախատեսված դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող, և ընտանիքի մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությունը։  

Զոհված քաղաքացիական անձի ընտանիքի անդամները կարող են ներկայացնել նաև առանձին դիմումներ, որի դեպքում յուրաքանչյուր անդամին տրամադրվում է դրամական օգնության իրենց մասնաբաժինը (միանվագ դրամական օգնությունը բաժանվում է ընտանիքի անդամների թվի վրա)։ Կառավարության որոշման մեջ նշված դիմումների ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո դիմում չներկայացրած ընտանիքի անդամի մասնաբաժինը վճարվում է դիմում ներկայացրած անդամներին՝ հավասար բաժիններով։

Սույն օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներով նախատեսված միանվագ դրամական օգնությունների տրամադրման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։ 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    15.02.2024 - 04.03.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1814

Տպել