Լրամշակման փուլում է
«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին»
օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագծի ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) կարգավորվում է սահմանամերձ համայնքների բնակավայրերին (այսուհետ՝ սահմանամերձ համայնք) աջակցություն ցուցաբերելու գործընթացը։ Օրենքի 6-րդ հոդվածով կարգավորվում է սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրվող միանվագ գումարների հետ կապված իրավակարգավորումները։ Նշված հոդվածով սահմանված միանվագ դրամական օգնության վճարման կարգը հաստատելու համար լիազորող նորմը բացակայում է, բացի այդ քաղաքացիների դիմումների հիման վրա բարձրացված հարցերի հետ կապված (նշված աջակցության վերաբերյալ իրազեկվածության պակաս, դիմումների ներկայացման համար առավել երկար ժամկետների սահմանում և այլն)՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի № 02/14.15/44906-2023 գրության հիման վրա անհրաժեշտ է մշակել օրենքի նախագիծ։
- Կարգավորման նպատակը
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին»
օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագծով) առաջարկվում է
- հստակեցնել, որ Օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներով նշված միանվագ դրամական օգնությունները վճարվելու են վիրավորված քաղաքացիական անձանց կամ զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին՝ թիրախում ներառելով բոլոր ՀՀ–ում օրինական բնակվելու հիմք ունեցող բոլոր քաղաքացիական անձանանց, քանի որ վիրավորում ստացած կամ զոհված զինծառայողներին կամ նրանց ընտանիքներին տրամադրվող սոցիալական ծառայությունները արդեն իսկ կարգավորվում են այլ իրավական ակտերով․
- սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին հուղարկավորության և գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման ու տեղադրման ծախսերի համար միանվագ գումարի տրամադրման հետ կապված իրավակարգավորումները հանել և նշված ընտանիքներն տրամադրել 5․000․000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական օգնություն․
- զոհված անձի ընտանիքներին իրազեկելու նպատակով՝ սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն Միասնական սոցիալական ծառայությանը տրամադրում է զոհված անձանց տվյալները, իսկ զոհված անձի ընտանիքի անդամների կազմի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է ընտանիքի գտնվելու վայրի, իսկ դրա անհնարինության դեպքում զոհված անձի վերջին բնակության վայրի համայնքի ղեկավարը․
- հանել Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշման մեջ նշված դիմումների ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո դիմում չներկայացրած ընտանիքի անդամի մասնաբաժինը վճարել դիմում ներկայացրած անդամներին՝ հավասար բաժիններով՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դատական գործընթացները կարող են տևել երկար տարիներ․
- սահմանել լիազորող նորմ՝ Օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված միանվագ դրամական օգնության տրամադրման կարգը հաստատելու նպատակով։
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կվերանայվեն սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին միանվագ դրամական օգնության տրամադրման հիմնական դրույթները, իսկ առավել մանրամասն կարգավորումները (դիմումների ներկայացման ժամկետ, դիմումների ներկայացման եղանակ, այլ պետական մարմիններից պահանջվող տեղեկատվության ստացման կարգը և այլն) կկարգավորվեն Կառավարության որոշմամբ։
5.Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Ներկայացվող նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից
-
Քննարկվել է
15.02.2024 - 04.03.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 1825
Տպել