ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
_______________ 2024 թվականի N ______ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմակերպելու մասին» N 1046-Ն որոշման`
- Նախաբանը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի «ե» և «զ» կետերի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «գ» կետերի և 3-րդ մասի դրույթներով՝ Կառավարությունը որոշում է.»
- 3-րդ կետի ա) ենթակետից հանել «պահպանության,» բառը և կետադրական նշանը։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի «Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայր և Հանքավանի ջրաբանական պետական արգելավայր ստեղծելու և դրանց կանոնադրությունները հաստատելու մասին»N 1063-Ն որոշման՝
1) Նախաբանը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի «ե» և «զ» կետերի դրույթներով՝ Կառավարությունը որոշում է.»
2) 3-րդ կետի 2) ենթակետից հանել «պահպանությունը և» բառերը.
3) 3-րդ կետի 2) ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3) ենթակետով.
«3) Ջերմուկի և Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրերի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:»:
- 3. Հայաստանի Հանրապետության կառավարության ապրիլի 8-ի ««Զիկատար» պետական արգելավայր ստեղծելու, «Զիկատար» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը, տարածքի չափը և կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1587-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 380-Ն որոշման՝
1) 4 – րդ կետն ուժը կորցրած ճանաչել
2) Հավելված N3-ի 12-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«12. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:»:
4․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի ««Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 927-Ն որոշման՝
- Նախաբանը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի «ե» և «զ» կետերի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «գ» կետերի և 3-րդ մասի դրույթներով՝ Կառավարությունը որոշում է.»
2 3-րդ կետի ա) ենթակետից հանել «պահպանության,» բառը և կետադրական նշանը.
3 N 1 հավելվածի 14-րդ կետում ««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն)» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայությունը» բառերով.
4) N 1 հավելվածի 21-րդ կետում «կազմակերպության» բառը փոխարինել ««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Դիլիջան» ազգային պարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 920-Ն որոշման՝
- Նախաբանը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի «ե» և «զ» կետերի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «գ» կետերի և 3-րդ մասի դրույթներով՝ Կառավարությունը որոշում է.»
2 2-րդ կետի ա) ենթակետից հանել «պահպանության,» բառը և կետադրական նշանը.
3) N 1 հավելվածի 14-րդ կետում «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն)» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայությունը» բառերով․
4) N1 հավելվածի 21-րդ կետում և 27-րդ կետի 2-րդ ենթակետում «կազմակերպության» բառը փոխարինել ««Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Խոսրովի պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կանոնադրությունը հաստատելու մասին» N 925-Ն որոշման՝
- Նախաբանը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի «ե» և «զ» կետերի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «գ» կետերի և 3-րդ մասի դրույթներով՝ Կառավարությունը որոշում է.»
2 3-րդ կետի ա) ենթակետից հանել «պահպանության,» բառը և կետադրական նշանը.
3) N 1 հավելվածի 8-րդ կետում ««Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայությունը» բառերով.
4) NN 5 և 6 հավելվածները լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
8.1. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:»:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Որդան կարմիր» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու մասին» N 830-Ն որոշման
- Նախաբանը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի «ե» և «զ» կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1046-Ն որոշման 6-րդ կետի «գ» ենթակետի դրույթներով՝ Կառավարությունը որոշում է.»
- hավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով.
«10.1. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը։»։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Էրեբունի» պետական արգելոցի կանոնադրությունը հաստատելու մասին» N 827-Ն որոշման
- Նախաբանը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի «ե» և «զ» կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1046-Ն որոշման 6-րդ կետի «գ» ենթակետի դրույթներով՝ Կառավարությունը որոշում է.»
2) հավելվածի 8-րդ կետում «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայությունը» բառերով։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 16-ի «Արփի լիճ» ազգային պարկ ստեղծելու, «Արփի լիճ» ազգային պարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 405-Ն որոշման՝
- Նախաբանը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի «ե» և «զ» կետերի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «գ» կետերի և 3-րդ մասի դրույթներով՝ Կառավարությունը որոշում է.»
2) 3-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «պահպանության,» բառը և կետադրական նշանը.
3) N 1 հավելվածի 17-րդ կետում ««Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայությունը» բառերով։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Շիկահող» պետական արգելոց» և «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, ինչպես նաև «Խուստուփ» պետական արգելավայր ստեղծելու, «Խուստուփ» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1465-Ն որոշման՝
1 11-րդ կետի 1-ին ենթակետից հանել «պահպանության,» բառը և կետադրական նշանը.
2 N 2 հավելվածի 11-րդ կետում «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայությունը» բառերով.
- Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի ««Շիկահող» պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Շիկահող» պետական արգելոցի և «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 926-Ն որոշման՝
- Նախաբանը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի «զ» կետի դրույթով՝ Կառավարությունը որոշում է.»
2) N1 հավելվածի 8-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«8. Արգելոցի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:»:
3) N4 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1 կետով.
«8.1. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:»:
4) N5 հավելվածի 12-րդ կետում «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայությունը» բառերով:
- Հայաստանի Հանրապետության Կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի ««Արևիք» ազգային պարկ ստեղծելու, «Արևիք» ազգային պարկի և «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առեվտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N1209-Ն որոշման՝
1) Հավելված N 1-ի 20-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«20. Պարկի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:»:
- Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 29-ի ««Սև լիճ» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու մասին» N 631-Ն որոշման՝
1) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակության նոր 11.1-ին կետով.
«11.1. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:»:
- 12-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«12. Արգելավայրի ռեժիմի պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան