Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
11510 - Կողմ
-
11892 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Կարինե Բաղիյան 30.01.2024 23:54:26 | «Հայոց պատմության» մեջ ներառված է նաև «Հայաստանի պատմությունը»։Ավելի լավ է կատարյալ դասագրքերի վրա կենտրոնանալ։ | Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
2 | Անուշ Աճեմյան Մկրտչյան 31.01.2024 00:10:55 | Միայն՝ «Հայոց պատմություն»: | Ընդունվել է ի գիտություն: | |
3 | Սիրուն Սիմոնյան 31.01.2024 00:18:01 | Հայոց պատմությունը հայերի և հայերի հայրենիքի պատմությունն է, որն ընդգրկում է ժամանակային առումով` հազարամյակներ, տարածքային առումով` Հայկական լեռնաշխարհ, Մեծ ու Փոքր Հայքեր, Ծոփք, Կոմագենե, Կիլիկիա, Ջավախք, Արցախ, Նախիջևան ու Զանգեզուր։ Հայոց պատմությունը ներառում է իր մեջ Ցեղասպանությունն ու դրա արդյունքում ձևավորված ահռելի մեծ չափերի հայկական Սփյուռքը` իր բոլոր գաղթօջախներով։ Հայոց պատմությունը հայ մշակույթի ու ավանդույթների պատմությունն է... Հայոց նշանակում է` հայերի, և Հայաստանը այդ ահռելի պատմության միայն մի փոքրիկ մասն է ներառում, ուստի այս պարագայում կոպտագույն սխալ կլինի Հայոց պատմությունը "փոքրացնելը"... Հ.գ. "Հայաստանի" պատմությունը ապագայում կարող է հող նախապատրաստել մեզ` հայերիս համար բացարձակապես ոչ շահեկան իդեաների համար, մասնավորապես Հայաստան բառը կարող է շահարկվել թշնամի պետությունների կողմից` հերթական անգամ պատմությունը խեղաթյուրելու նպատակով։ | Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
4 | Սիրուն Սիմոնյան 07.02.2024 12:32:00 | Դեմ եմ!!!! Ավելի մանրամասն մեկ այլ առաջարկի մեջ գրել եմ, թե ինչու։ Իսկ հիմա հռետորական հարց` նորմա՞լ է, որ նախագծի պաշտոնական հիմնավորման համար հղում ա արվում aliexpress կայքին... ծիծաղելի է, եթե ոչ լացելու!!! | Նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու պահին նշված հղումը համապատասխանել է բովանդակությանը: | |
5 | Լարիսա Թադևոսյան 31.01.2024 00:58:33 | Հիմնավորում 1. «Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները»: Հայոց պատմություն անվանման ի՞նչն է անհստակ, կամ «Հայոց պատմություն» առարկան հայոց պատմության, պետականության ո՞ր ժամանակաշրջանին չի անդրադառնում կամ ուսումնասիրում: | Ձեր դիտարկման պատասխանը ներկայացված է նախագծի հիմնավորման մեջ: | |
6 | Gayane Mkhitaryan 31.01.2024 01:45:07 | 1970֊ականներին անգամ այն կոչվել է ,,Հայ ժողովրդի պատմություն", վերջին մոտեցումը սխալ է։ | Դիտարկումը ցանկալի է ներկայացնել հիմնավորմամբ: | |
7 | Դավիթ Ստեփանյան 31.01.2024 02:03:36 | Ձեր հիմնավորման մեջ «2. Կարգավորման ընթացիկ իրավիճակը և ներկա վիճակը առկա խնդիրները.» բաժնում նշում եք հետևյալը՝ «Հարկ է նշել, որ տարբեր երկրներում տվյալ երկրի պատմության ուսուցանմանը նվիրված առարկան կոչվում է այդ երկրի պատմություն, օրինակ՝ Ֆրանսիայում դպրոցներում ուսուցանում են Ֆրանսիայի պատմություն․․․ևն»։ Միևնույն ժամանակ նշում եք՝ «Բրիտանիայի պատմություն- Անվանումը հենց այսպես»։ Թերևս արժի հիշեցնել, որ Բրիտանիայի ներկայիս երկրի պաշտոնական անվանումը «Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն» է և ստացվում է, որ 2-րդ կետում Ձեր իսկ նշած պնդումը, թե տարբեր երկրներում տվյալ երկրի պատմության ուսուցանմանը նվիրված առարկան կոչվում է այդ երկրի պատմություն, չի համապատասխանում իրականությանը, այլապես առարկան կկոչվեր «Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պատմություն»։ Խիստ դեմ եմ Ձեր հիմնավորման մեջ արծարծվող հետևյալ մտքին՝ « Ուշագրավ է, որ այս պարագայում էլ պետության չգոյության ժամանակահատվածների ներկայացումը էապես տարբերվում է մեթոդաբանական մոտեցման տեսանկյունից՝ ի ցույց դնելով պետության գոյության կարևորությունը և սովորողների մոտ ձևավորելով սեփական երկրի շահերի իմացության և դրանց պաշտպանության անհրաժեշտ դիրքորոշումն ու արժեքները։ Մինչդեռ հայոց պատմություն անվանումը, որն ըստ էության հղում է առաջին հերթին մարդկանց պատմությանը, հնարավոր է դարձնում այդ պատմությունը նաև առանց պետության և պետականության՝ այսպիսով չնպաստելով հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը։»։ Հայոց պետականության պատմությունը հնարավոր չէ պատկերացնել առանց այն նվիրական պայքարի, որը մղել է հայ ժողովուրդը իր ինքնության պահպանման և պետականության վերականգնման համար օտարազգի նվաճողների տիրապետության դժվարին ժամանակահատվածում։ Հենց այդ պայքարի ընթացքում է կոփվել ու թրծվել հայ ժողովրդի ոգին։ Պետականության բացակայության պայմաններում սխրագործող հերոսներն են դարձել այն հիմնաքարը, որի վրա խարսխել են պետականություն կերտած հերոսները։ Վարդանի ու Դավիթ Բեկի ոգեկոչումն է առաջ մղել Նժդեհի ու Անդրանիկի զորաբանակները։ Չի կարելի պետականության և պետականակերտման պատմությունը դիտարկել համատեքստից կտրված՝ ուշադրությունը կենտրոնացնելով միայն երևացող պատերին ու կտուրին, անտեսելով հողի տակ գտնվող հիմքերը։ «Հայոց պատմություն» ձեւակերպումը ենթադրում է թե՛ Հայաստանի, թե՛ հայ ժողովրդի և անհատների պատմություն, ուստի փոփոխության կարիք չունի։ | Ձեր կողմից ներկայացված դիտարկումը կքննարկվի: | |
8 | Գուրգեն Դանիելյան 31.01.2024 02:19:11 | Եթե նախագիծը միտում ունի պետականակենտրոն մտածողություն ձևավորել, ապա դասագրքի ընդհանուր անունը վերանվանելու փոխարեն կարելի է ընդհամենը ավագ դպրոցի մեր պետականության բաժինը վերանվանել Անվանափոխությունը մեր պատմությունից կտրում է շուրջ 1 հազարամյակ։ Դեմ եմ նախագծի ընդունմանը։ | Ընդունվել է ի գիտություն: | |
9 | Աննա Աղաջանյան 31.01.2024 03:59:30 | "Հայոց Պատմությունը" կամ գոնե "Հայ ժողովրդի պատմությունը" շատ ընդգրկուն եզրույթ է՝ ի տարբերություն "Հայաստանի Պատմության", քանզի վերջինս ավելի նեղ հորիզոն ու ասելիք ունի՝ լինելով ավելի Հաստանի՝ որպես պետության հետ, այլ ոչ Հայոց (հայերի, հայ ժողովրդի) | Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
10 | Արթուր Մկրտչյան 31.01.2024 08:40:05 | Պահպանել Հայոց պատմություն ձևակերպումը։ Հայոց պատմություն ձևակերպումը համապարփակ ձևակերպում է։ Համաշխարհային պատմագիտության մեջ ընդունված է Հայոց պատմություն ձևակերպումը և չկա որևէ անհրաժեշտությունը վերանայել այս ժառանգական ձևակերպումը | Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
11 | Diana Manukyan 31.01.2024 08:54:38 | Եթե հակիրճ, ապա հայերն իրենց պատմությունն ունեցել են և կերտել են դարեր շարունակ և ոչ միայն սկսած պետականության հաստատումից: Հայոց պատմություն սահմանումը գլոբալ է, ընդգրկում է հայի պատմությունը փոքր ցեղից մինչ օրս; | Ձեր առաջարկը կդիտարկվի: | |
12 | Diana Manukyan 31.01.2024 09:02:05 | Եթե հակիրճ, ապա հայերն իրենց պատմությունն ունեցել են և կերտել են դարեր շարունակ և ոչ միայն սկսած պետականության հաստատումից: Հայոց պատմություն սահմանումը գլոբալ է, ընդգրկում է հայի պատմությունը փոքր ցեղից մինչ օրս; | Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
13 | Hasmik Musaelyan 31.01.2024 08:57:40 | Հայոց = հայկական, հայկազյան, հայկազնյան, հայկյան, արմենական, հայացի, հայեցի (գրք․), ասքանազյան, թորգոմական, թորգոմյան, թորգոմածին, (գվռ․) հայահոտ, հայվոր Հայաստանի = Հայաստան բառի տրական հոլով Տարբերությունն ակնհայտ է։ Եթե կարճ, ապա. Առաջին դեպքում` հայ ժողովրդի հազարամյակների պատմությունն է, անկախ նրանից ինչպես ենք կոչվել, ունեցել ենք պետականություն թե ոչ Երկրորդում` երեւի բրոշյուրը հերիք է | Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
14 | Հրայր Քամալյան 31.01.2024 09:41:02 | Պահպանել Հայոց Պատմություն ձևակերպումը։ | Ընդունվել է ի գիտություն: | |
15 | Վարդգես Ստեփանյան 31.01.2024 09:49:41 | Ո՞րնէ այս փոփոխությունը կատարելու հիմքը։ | Նախագծի հիմնավորումը ներկայացված է սույն հարթակում: | |
16 | Ashot Petrosyan 31.01.2024 13:09:35 | Կարծում եմ չկա որևէ հիմնավորում, որն ընդունելի լինի։ | Նախագծի հիմնավորումը ներկայացված է սույն հարթակում: | |
17 | Շուշանիկ Պողոսյան 31.01.2024 13:53:01 | Առաջարկում եմ Հայոց պատմություն դպրոցական առարկայի անվանումը որը մեր լինելիության , ծագման, դարերով ինքնահաստատման, մաքառումների, ինքնաարտահայտման ուղեցույցը պետք է լինի մեր սերունդների համար՝ անձնագրի պես, բոլոր տվյալներով , արտահայտություններով և թվերով, թողնել նույնությամբ, քանի որ այն ավելի լայնածավալ է արտահայտում տվյալ առարկայի միտքը, իմաստը, նպատակը: | Դիտարկումը կքննարկվի: | |
18 | Գոռ Սարգսյան 31.01.2024 14:53:39 | Հիմնավորումը առ այն, որ այլ երկրների փորձ է ուսունասիրվել. չի կարող ադապտացվել մեզ վրա: | Ընդունվել է ի գիտություն: | |
19 | Tigran Tigranyan 31.01.2024 15:02:31 | Դեմ եմ։ Նախագծի հիմնավորումներում ներառված չեն հարցի սոցիալ-հոգեբանական ազդեցությունը, որոշումը ընդունվելու արդյունքում։ Չնայաց ինչպես տեսնում ենք, նախագծի ներկայացումը արդեն իսկ ազդեցություն է ունեցել բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակի վրա։ | Վերաբերելի չէ: | |
20 | Դավիթ Կարոյան 31.01.2024 15:11:04 | Հայաստան բառը ընդգրկում է պետությունը իր սահմանները և այլն, իսկ հայոց բառը ընդգրկում է ամեն բան կապված այս ազգի հետ, թե պատմությունը թե մարդկանց թե մշակույթը, հայոցը բնութագրում է այս կամ այն երևույթի պատկանելիությունը իսկ Հայաստանը զուտ երկիրը | Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
21 | Mariam maya 31.01.2024 15:11:06 | Որպես հիմնավորում ներկայացնում եմ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Ներսիսյանի վերլուծությունը այս հարցի հետ կապված։ Օրերս լայն հնչեղություն է ստացել մի հարց, որն իր էությամբ ընդհանուր առմամբ ոչինչ չի բովանդակում, այլ ոմանց «ինքնատիպ» մտածողության արդյունք է, որն օրենքի նախագիծ է դարձել կառավարությունում: Հարցը վերաբերում է նրան, թե ինչպե՞ս է ճիշտ կոչելը մեր ժողովրդի պատմությունը`«Հայոց», թե «Հայաստանի պատմություն»: Երկրորդին կողմ են իշխանության որոշ ներկայացուցիչներ: Նրանց հիմնավորումն է` «Հայաստանի պատմություն» կոչելով մենք կներկայացնենք պետականությունների պատմությունը, որոնք մեր, կարելի է ասել, բարձունքի շրջաններն են, իսկ «Հայոց պատմությունը» մատուցում է հիմնականում պետականություններից զուրկ անկումների շրջանը: Մյուս փաստարկն այն է, որ այլ ժողովուրդներ իրենց պատմությունը կոչել են պետությունների անունով: Հարցն արհեստական է հետևյալ պատճառներով. 1. «Հայոց պատմություն» եզրույթը նշանակում է հենց պետականության պատմություն, որովհետև նրա արմատը «Հայք» բառն է, ինչպես կոչվել է մեր պետականությունը դարեր շարունակ, որի հոլովված ձևը Հայոցը նշանակում է Հայքի պատմություն և երկրորդ առումով նրանում ապրող ժողովրդի` հայերի պատմություն: Քերթողահայր Խորենացու «Պատմություն Հայոցը» հենց հայոց պետականությունների պատմությունն է: 2. Պետությունների պատմության գերակայությունը առկա է գրեթե բոլոր հայոց պատմություններում և աղետ է համարվում դրանց անկումը: 3. Երբ շեշտվում է, թե Հայաստանի պատմություն ասելով կմատուցենք մեր պետականությունների պատմությունը, ոչ թե ժողովրդի, ապա դա ամենևին չի նշանակում, որ մեր բոլոր անկախ պետականությունների ընթացքը եղել է վերելքային: Մենք ունեցել ենք կիսանկախ պետականությունների շրջաններ, երբ եղել ենք ավելի ուժեղ, հարուստ և զարգացած: Օրինակ, Երվանդունիների շրջանը, Զաքարյանների շրջանը, մարզպանության շրջանը: Մեր ամբողջ պատմությունը մինչև մոնղոլ -թաթարների նվաճումները և Կիլիկիայի թագավորության անկումը պետականությունների պատմության շրջան է, որը շարադրվել է «Հայոց պատմություն» եզրույթի տակ, որը նշանակում է պետության և ժողովրդի պատմություն միաժամանակ: 4. Նրանք, ովքեր գտնում են, որ Հայաստանի պատմություն ասելով պետք է շարադրել պետականությունների պատմությունը, պետք է իմանան, որ «Հայաստան» եզրույթն ավելի շատ վերաբերում է պետականությունների անկման շրջանին, և մասնավորապես թուրքա- պարսկական կռիվների, երբ երեք անգամ բաժանվեց մեր բնօրրան հայկական լեռնաշխարհը, որը բաժանողներն Հայաստան էլ չէին կոչում. այդ անունը կար մեր պատմական հիշողության մեջ, իսկ այդ շրջանում հայոց պատմություն ասելով նկատի ունեին մեր ժողովրդի պատմությունը: Ուրեմն, Հայաստանի պատմություն ասելով ավելի շատ պետք է նկատի առնել մեր պետականությունից զերծ պատմության շրջանը: Իսկ եթե սրան որպես հակափաստարկ ներկայացվի այն, որ Հայաստանը Մեծ Հայքի կամ Հայքի հոմանիշն է, ուրեմն այդ դեպքում ինչու՞ ենք փոխում մեր պետությունների պատմությունը ներկայացնող «Հայոց պատմություն» հրաշալի եզրույթը: Հայաստանի հանրապետություն անվամբ մեր պետությունը ծնվել է 1918-ին, նրա իրավահաջորդ պետությունները կոչվել են ՀԽՍՀ և Հայաստանի երրորդ Հանրապետություն, որոնց պատմությունը գրվել է առանձին, կամ դարձյալ «Հայոց պատմություն» խորագրի տակ, որը նույն Հայաստանի պատմությունն է նաև: 5. Ինչ վերաբերում է նրան, որ շատ պետություններ իրենց պատմությունը շարադրում են իրենց անունով, ապա այդպես է ենթադրել նրանց մշակած պատմության փիլիսոփայությունը: Մի բան, որը մենք չունենք, հակառակ դեպքում արքայատոհմերի անկումն ուղիղ համեմատական չէինք համարի պետականությունների անկմանը,որոնք տևել են դարեր: Եվ վերջապես պետք է նկատի ունենալ մեր լեզվի առանձնահատկությունները, գրաբարյան հարուստ լեզվի բազմիմաստությունը: «Հայաստանի պատմություն» հասկացողությունը ենթադրում է ավելի շատ պետության տեսակի կամ կառավարման համակարգի նրբերանգները, վարչակարգը կամ վարչաձևը: Ռուսները և այլ ժողովուրդներ ունեն նաև «Ռուսաստանի պետության և իրավունքի պատմություն» առարկան: Միգուցե մենք էլ այդպիսի մի բան ձեռնարկենք: Հակառակ դեպքում ստացվում է, որ գրաբարյան մի եզրույթ փոխարկում ենք գրական հայերենի գրեթե նույն նշանակության եզրույթով: Դրանով մեր պետությունը չենք ուժեղացնում, թուլացնում ենք: | Դիտարկումը կքննարկվի: | |
22 | Դավիթ Բաղդասարյան 31.01.2024 15:45:07 | Հիմնավորման մեջ բերված հղումները մանիպուլյատիվ են և վստահություն չեն ներշնչում։ Նախ, առաջին հղումը, որը վերաբվում է Հնդկաստանին, կոչվում է "Indian History for Indian Schools", թարգմանաբար "Հնդկական պատմությունը հնդկական դպրոցների համար"։ Այսինքն բերված առաջին օրինակը հենց հակասում է առաջարկին։ Բրիտանիայի պատմության գրքի հղումը բացակայում է։ Չինաստանի պատմության հղումը տանում է Aliexpress-ի ինչ-որ գիրք, որտեղ չինական գրքի թարգմանությունն է "Չինական երազանք", ոչ թե Չինաստանի պատմություն։ Ավելի վստահություն ներշնչելու համար պետք է մարամասնորեն ուսումնասիրվի, թե ինչպես են գրքերը կոչվում այլ երկրներում, ինչու են այդ որոշումը կայացրել այնտեղ և ինչու ենք կարծում որ իրենց օրինակը կիրառելի է մեր դեպքում։ Միայն դրանից հետո բերել որպես հիմնավորում և հղում։ Շատ կասկածելի է, որ հնդկական, կամ չինական օրինակները կիրառելի են մեզ վրա, քանի որ ի տարբերություն իրենց, մենք քանակապես 150 անգամ ավելի փոքր ազգ ենք և ցրված ենք աշխարհով մեկ։ Ենթադրում եմ, որ վրացիների, հրեաների և իռլանդացիների օրինակներն ավելի կիրառելի կլինեին։ | Ձեր առաջարկը կքննարկվի: | |
23 | Վանիկ Նիկոյան 31.01.2024 16:01:06 | Հայաստանի պատմությունը կարող է ներառված լինել Հայ ժողովրդի պատմության մեջ մի ենթավերնագրով և առանձին գրքով, բայց ոչ Հայ ժողովրդի պատմության հաշվին։ | Ձեր դիտարկումը հիմնավորված չէ: | |
24 | Վլադիմիր Մարտիրոսյան 31.01.2024 16:26:21 | Հիմնավորման մեջ նշվում է, թե փոփոխությունը պայմանավորված է Հանրակրթության պետական չափորոշչի (ՀՊՉ) 33-րդ և 35-րդ կետերի «սահմանումներում առկա բովանդակային անհամապատասխանությունը վերանայելու» անհրաժեշտությամբ: Սակայն, նախ՝ մինչ բովանդակային առումով ավելի ընդգրկուն, հուզական առումով հարազատ և լեզվաբանական առումով ավելի ճշգրիտ «Հայոց պատմությունը» փոխարինել թերի «Հայաստանի պատմություն»-ով, միգուցե ավելի նպատակահարմար կլիներ փոխե՞լ ՀՊՉ համապատասխան կետերի սահմանումները, որպեսզի «բովանդակային անհամապատասխանություն» չլիներ։ Անգամ եթե ընդունենք, որ ՀՊՉ-ում փոփոխություններ կատարելն ավելի մեծ ռեսուրսներ է պահանջում, քան առարկայի անունը փոխելը (ինչն այդպես չէ՝ առնվազն նորացված առարկայի դասագրքեր տպելու անհրաժեշտությամբ պայմանավորված), միևնույն է՝ «Հայաստանի պատմություն» անվանումը չի վերացնում 33-րդ և 35-րդ կետերի «բովանդակային անհամապատասխանությունը»։ Հիմնավորման մեջ բերված տրամաբանությամբ առարկան պետք է կոչել «Հայաստանի և հայ ժողովրդի պատմություն»։ Ինչ վերաբերվում է հիմնավորման տրամաբանությանն առհասարակ, ապա այն չի ենթարկվում տրամաբանության դասական կանոններին։ Հարկ է նշել, որ բերված փաստարկները մակերեսային են և ավելի նման են որոշումը արդարացնելու փորձի, քան որևէ խորությամբ արված վերլուծության։ Այդուամենայնիվ, բերված օրինակներում կան անճշտություններ և անհամաձայնություններ հիմնավորման տրամաբանության հետ. Thems in Indian history (Հնդկաստանի այլ դպրոցական դասագրքերում ևս անվանումը «Indian history»), Անգլիայի դպրոցներում՝ «British history»: Եթե օրինակները բերված են երկրի անվանումը ազգային միավորի փոխարեն օգտագործելու փորձը ընդգծելու համար, ապա այստեղ առկա է այլ խնդիր։ Օրինակներում բերված երկրների մեծ մասը բազմազգ պետություններ են, երբեմն կայսրություններ, որտեղ տիտղոսային ազգի անունով կոչված պատմություն առարկան այլ հարցերի ու անկայունության տեղիք կտար։ Իսկ Սաուդյան Արաբիայի օրինակը դիտարկելն ուղղակի ծիծաղելի է ու փոքր ինչ ամոթ է «լիբերալ ժողովրդավար գործիչների» համար։ Թերի ու չհիմնավորված նախագիծ է, իսկ դպրոցական առարկայի անվանում փոխելու միտքն ինքնին՝ ժամանակավրեպ։ | Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
25 | Artur Sayadyan 31.01.2024 17:00:20 | — | Վերաբերելի չէ: |