Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Մարգարիտ Սարգսյան 28.01.2024 19:09:53 Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Մայրենիի լաբորատորիայում քննարկվել է նախագիծը․ կից՝ ուսուցիչների արձագանքները․ https://natlanglit.wordpress.com/2024/01/26/%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b6%d6%84%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ae%d5%ab%d5%b6/ Ձեր արձագանքները կդիտարկվեն:
2 Ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների շահերի պաշտպանություն միավորում 28.01.2024 23:52:58 Հայոց պատմություն ձևակերպումը համապարփակ ձևակերպում է։ Համաշխարհային պատմագիտության մեջ ընդունված է Հայոց պատմություն ձևակերպումը և չկա որևէ անհրաժեշտությունը վերանայել այս ժառանգական ձևակերպումը։ Ձեր առաջարկը կդիտարկվի:
3 Ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների շահերի պաշտպանություն միավորում 28.01.2024 23:52:58 Պահպանել Հայոց պատմություն ձևակերպումը։ Ընդունվել է ի գիտություն:
4 Ջահան Գիշյան 29.01.2024 11:18:31 Ես դեմ եմ տվյալ որոշմանը, քանի որ Հայոց պատմություն ասելով հասկանումենք ամբողջ հայոց պատմությունը իսկ Հայաստանի պատմություն ասելով հասկանումենք միայն ներկայիս հայաստանի պատմությունը։Իսկ մեր երեխանները պեետք է իմանան մեր ամբողջ պատմությունը Առաջարկը կդիտարկվի:
5 Հենրիկ Սերգոյան 29.01.2024 11:56:19 Հետաքրքիր էր կարդալ հիմնավորումը նախագծի և հատկապես այս հատվածը. «Կատարվող փոփոխությունն իրականացվել է մի քանի երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում: Մասնավորապես, Հնդկաստանի, Բրիտանիայի, Իտալիայի, Չինաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Սաուդյան Արաբիայի պատմությունը ներկայացվում տվյալ երկրի անվամբ առարկայի շրջանակներում (հղումներն առկա են)» Հղումների մի մասը հասարակ գուգլի որոնումներ են (օրինակ՝ italy history text books), որը ծայրահեղ անհասկանելի է։ Առաջինը որ «Իտալիայի պատմություն» և նմանատիպ երկրների (Հնդկաստան, Ղազախստան) առարկաները որոնվում են անգլերեն լեզվով, և չկա ուսումնասիրություն թե ձեր նշված Իտալիայի դպրոցներում ինչպես է այն գրված։ Երկրորդը, որ դա կատարվել է հասարակ google search-ի մակարդակում, որը խոսում է հիմնավորման ձևավորման վրա խորը հետազոտություն չի կատարվել։ Երրորդը, եթե այդպես ճիշտ է կարող եմ խորհուրդ տալ դնել նաև «Հայաստանի պատմություն» google search hիմնավորման մեջ անգլերեն բանալի բառերով, քանի որ այնտեղ էլ տեսնում ենք որ կան գրքեր, որտեղ նշվում է «History of Armenia» :))) https://www.google.com/search?sca_esv=602274207&rlz=1C5CHFA_enCZ1058CZ1058&sxsrf=ACQVn0_XzzCVx43Xla3AW2VpjQdhsEJXaA:1706514569121&q=history+of+armenia+textbook&tbm=isch&source=lnms&sa=X&ved=2ahUKEwjW8MiVjoKEAxWVVPEDHYigAikQ0pQJegQIDRAB&biw=1470&bih=738&dpr=2 Ձեր առաջարկը կդիտարկվի:
6 Հայկուշ Եղիազարյան 29.01.2024 12:12:21 Առաջարկում եմ առարկան անվանել " Հայաստանի և Հայոց պատմություն" ։ նկատի ունենալով, որ իմ կողմից նշված անվանումն ավելի ընդգրկուն է ։ Հայոց պատմությունը թե՛ ժողովրդի ու թե' պետականության պատմությունն է, և իր մեջ ներառում է նաև գաղթօջախների պատմությունը։Կարծում եմ ավելի կարևոր է դասագրքի բովանդակությունը, որը կարտացոլի հայ ժողովրդի իրական պատմությունը։ Ձեր առաջարկը կդիտարկվի:
7 Սոս Գյուլումյան 29.01.2024 16:19:07 Ես դեմ եմ, քանզի հայրենիքը պետությունը չէ, այլ այն բնորրանն է, որտեղ ձևավորվում է տվյալ էթնիկ խումբը։ Եվ ակնհայտ է, որ հայոց պատմությունն ընդգրկում է նաև Հայաստանի պատմությունը։ Մինչդեռ Հայաստանի պատմությունը միայն կոնկրետ ժամանակահատվածների և տարածքների պատմություն է։ Ձեր առաջարկը կդիտարկվի:
8 Սոս Գյուլումյան 31.01.2024 21:09:44 Մի փոքր ավելի մանրամասն առ այն, որ Հայրենիքը միան պետությունը չէ։ Իսկ հայոց պատմությունը միայն Հայաստանի պատմությունը չէ։ Անհերքելի փաստ է, որ Հայրենիքը աշխարհագրական այն բնորրանն է, որտեղ ձևավորվել և զարգացել է տվյալ էթնիկ խումբը։ Հետևաբար, մեր դեպքում, հայ ժողովրդի հայրենիքը հայկական լեռնաշխարհի տարածքն է։ Հակառակ դեպքում, մասնավորապես` հայրենիքը նույնականացնելով պետության հետ, հանգում ենք անհեթետության. տարբեր դարերում ունեցել ենք տարբեր հարենիքներ, պետականության կորուստի ժամանակահատվածում հայրենիքից զուրկ ենք եղել կամ, երբ Տիգրան Մեծը գրավել է Պաղեստինը, օտար էթնիկ խմբի հայրենիքը դարձել է մեր հայրենիքը։ Ակնհայտ է, որ հայոց պատմությունը պետք է ընդգրկի հայ ժողովրդի կողմից հայրենիքում (Հայկական լեռնաշխարհում) կերտած մշակութային, տնտեսական, սոցիալական և քաղաքական կյանքը, ներառյալ Հայաստանի պատմությունն ու ցեղասպանության արդյունքում առաջացած սփյուռքահայության կողմից կերտած կյանքը։ Մինչդեռ միայն Հայաստանի պատմությունն ընդամենը կոնկրետ ժամանակահատվածներում և տարածքներում կերտած կյանք է։ Մյուս կողմից, արդեն ձևավորված էթնիկ խմբի հայրենիքում դարեր անց կարող է ձևավորվել նաև մեկ այլ էթնիկ խումբ` նույն տարածքը դարձնելով 2 տարբեր էթնիկ խմբերի հայրենիք։ Օրինակ, էթնիկ ադրբեջանցիները Հարավային Կովկասում, իսկ թուրքերը Փոքր Ասիայում ձևավորվեցին` մոտ 100 տարի առաջ, այդ տարածքների բնիկ ժողովուրդների հայրենիքում։ Հենց այս հանգամանքով է պայմանավորվսած Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը իրենց երկրներում բնակվող բնիկների և հարևան երկրների նկատմամբ։ Ձեր դիտարկումը կքննարկվի:
9 Անուշ Հարությունյան 29.01.2024 16:37:53 Հայոց պատմությունը նաև այն ժամանակների մասին է, երբ Հայաստան չի եղել, երբ Մթա Հայք ու Ուրարտու է եղել: Դիտարկումը կքննարկվի:
10 Էմմա Մելքումյան 29.01.2024 17:43:00 Խորենացին իր աշխատությունը վերնագրել է «Հայոց պատմություն»՝ դրանում ներառելով մեր ազգի արմատներից մինչև իր ապրած օրերն ընկած ժամանակահատվածը։ Սա մեր ինքնության վկայությունն է։ Եվ հստակ պատասխանում է, թե որտեղից ենք եկել և ուր ենք գնում։ «Հայոց պատմություն» և վերջ։ Վիճելն անիմաստ է։ Ձեր դիտարկման պատասխանը ներկայացված է նախագծի հիմնավորման մեջ:
11 Lena Ayvasyan 29.01.2024 22:38:05 Կտրականապես դեմ եմ նախագծին Ընդունվել է ի գիտություն:
12 Նազիկ Գիշյան 29.01.2024 23:48:03 Ես արդեն ուսումնասիրում եմ Հայրենիքիս պատմությունը 30 տարի,և ինձ համար շատ հաճելի է դասավանդել մեր պատմության այն փառահեղ էջերը , երբ Մեծ Հայքում փայլատակում էին մեր մեծն արքաները ՝ իրենց մեծագույն գործերով և տիտղոսներով։Եվ ինչքան հիշում եմ ,մեր պատմական և օտարերկրյա հին և հնագույն քարտեզների վրա մեր հայրենիքի տարածքը նույնպես վավերագրված է որպես Մեծ Հայք,Փոքր Հայք ,ես Հայաստան չեմ հանդիպել։Եվ ինչքան գիտեմ Հայոց-ը ներառում է և Մեծ Հայքի և Փոքր Հայքի պատմությունները,իսկ Հայաստանի պատմությունը ՝ ոչ ։Ես ուզում եմ հասկանալ ,թե ինչումն է այս առաջարկի իմաստը՝ իմանալով,որ Հայաստանը ունի իր ներկայիս անկախության ընդամենը 33 տարիների պատմությունը,ինչի լավագույն ձեռքբերումները ևս հոդս ցնդեցին։Էլ չեմ խոսում այն զգացողության մասին,երբ ապրում ես մեր Քերթողահոր կամ մյուս պատմիչների <<Հայոց պատմությունհը>> ձեռքդ վերցնելով և ոչնչի հետ չես փոխի։Ես դեմ եմ առարկայի անունը փոխելուն ,որովհետև կարծում եմ ,որ <<հայոց>> տարբերակը լիովին համապատասխանում է մեր ազգի ,երկրի և ժողովրդի ունեցած պատմությանը։Շնորհակալություն ։ Ձեր առաջարկը կդիտարկվի:
13 Արմենուհի Հովսեփյան 30.01.2024 09:17:33 Հետաքրքիր ա, էս պահին 1724 կողմ քվեարկածներից ոչ մեկը հիմնավորում չի թողել, թե ինչու է կողմ․․․ Վերաբերելի չէ:
14 Լուսինե Ոսկանյան 30.01.2024 10:10:33 Հայաստնի պատմությունից այնքան բան է դուրս մնում, այնքան կարևոր պատմական հատվածներ են դառնում ոչ կարևոր, որ կասկածանքի տակ է դրվում հայերի տարածական և ժամանակային պատմական ժառանգությունը: Ձեր դիտարկումը կքննարկվի:
15 Կարինե Դալլաքյան 30.01.2024 11:23:18 Հայոց պատմությունն, անշուշտ, չի կարող փոքրանալ ու ամփոփվել միայն Հայաստանի պատմության մեջ։ Այն կերտվել է անգամ պետականություն չունենալու պարագայում։ Հայոց պատմությունը Հայքի պատմությունն է և այն հարատև կլինի Աստծո զորությամբ։ Ձեր դիտարկման պատասխանը ներկայացված է նախագծի հիմնավորման մեջ:
16 Lusine Khachatryan 30.01.2024 11:48:29 Հայոց պատմությունը, ըստ իս, վերաբերվում է հայ ազգի գոյատևաման ամբողջ ժամանակաշրջանը, որևհետև դարեր են եղել, որ հայոց պետականությունը չի եղել, և չի կոչվել Հայաստան, հետևաբար այդ ժամանակաշրջանի պատմություն, ըստ փոփոխված գրքի չի լինի, այսինքն պատմությունը կսկսի ըստ հեղինակների 2018թ-ից, երբ "իրոք" Հայաստան կար, դեմ եմ, կտրականապես, դեմ, սերունդը հիմա առավելևս պիտի իմանա իր ազգի, պետության, մշակույթի, արվեստի վերաբերյալ այն ամենը, ինչը եղել է նախնադարում և շարունակվել մինչ այժմ: Ձեր առաջարկը կդիտարկվի:
17 Նելլի Սարգսյան 30.01.2024 11:50:42 Ես, որպես մշակույթի և կրթության ոլորտի ներկայացուցիչ, տասնամյակների մանկավարժական փորձով մարդ և վերջապես շատ սրտացավ և հայրենասեր քաղաքացի, կտրականապես դեմ եմ առարկայի անվանափոխությանը։ Դա ուղղակի ինչ-որ առարկայի կամ գրքի անվան փոփոխություն չէ, դրանով մենք ջնջում ենք հայ ժողովրդի և հայ ազգի բազմադարյա գոյության վկայությունները և թողնում ենք Հայաստանի մի քանի տասնամյակների պատմությունը։ Դրանով ապագա սերունդների գիտակցությունից քիչ-քիչ կջնջենք մեր ազգի նշանակությունը համաշխարհային պատմության միջից։ Եվ վերջապես, «հայոց» բառը նշանակում է «հայի», իսկ հայը գոյություն է ունեցել ոչ միայն Հայաստանի ժամանակաշրջանում, այլև մ․թ․-ից դարեր առաջ, ինչը ՊԵՏՔ Է ուսուցանվի մեր դպրոցներում, որպեսզի մենք երբեք չմոռանանք մեր արմատները։ P.S. Իմ տեսակետը կիսում են ոլորտին քաջատեղյակ և սրտացավ հարյուրավոր մարդիկ։ Ձեր առաջարկը կդիտարկվի:
18 Mane Ohanyan 30.01.2024 12:52:52 Հայոց պատմությունը հայ ազգի պատմությունն է։ Եզրույթը մասնատելիվ մասնատում են նաև պատմությունը և թյուր կերպով մատուցվում դպրոցներում նախագծի բովանդակությանը վերաբերելի չէ:
19 Մանե Օհանիան 30.01.2024 13:02:14 Հայոց պատմությունը միայն Հայաստանի պատմությամբ չի՛ սահմանափակվում։ Ձեր առաջարկի պատասխանը ներկայացված է նախագծի հիմնավորման մեջ:
20 Ստելլա Լոռոցյան 30.01.2024 15:44:30 Հայոց պատմություն բառակապակցությունն արդեն իսկ ներառում է իր մեջ և՛ Հայերի և Հայաստանի նշանակությունները։ Հայոց-ը Հայքի՝ այսինքն Հայաստանի, սեռական հոլովն է, ինչպես նաեւ նշանակում է հայերի։ Ձեր դիտարկումը կքննարկվի:
21 Լիլիթ Պետրոսյան 30.01.2024 16:25:50 Առարկայի անվանման փոփոխությունը տեղին չէ, քանի որ «Հայաստանի պատմություն» անվանումը թերի է։ «Հայոց պատմություն » անվանումը անբողջությանմբ արտահայտում է այն ամենն, ինչ ուսումնասիրում և սովորեցնում է տվյալ առարկան։ Ձեր առաջարկը կդիտարկվի:
22 Samvel Qv 30.01.2024 16:35:24 Հայոց պատմություն,այլ տարբերակ չկա Ընդունվել է ի գիտություն:
23 Ռուզաննա Ադոյան 30.01.2024 17:27:50 Քանի որ բազմաթիվ են մեկնաբանությունները, թե ինչու Հայոց բառը չփոխել Հայաստան բառով, պարզապես ուզում եմ միանալ նախագծին դեմ արտահայտվողներին։ Զարմանալի է, որ այսքան հակընդդեմ կարծիքներին ի հակառակ՝ աճում է նախագծին կողմ անձանց թիվը, սակայն նրանց մեկնաբանությունները, չգիտեմ ինչու, հիմնավորման կարիք չունեն։ Բոլոր բովանդակային հիմնավորումները կքննարկվեն:
24 Нарине Мкртчян 30.01.2024 17:34:16 Ազգային շահ Վերաբերելի չէ:
25 Հասմիկ Ավետիսյան 30.01.2024 17:50:45 1.Հայերենում չկա «արդյունքում» բառ, կա «արդյունքով»։ 2․ Հայոց պատմությունն ավելի ընդգրկուն է, քան Հայաստանի պատմությունը, քանի որ այն աշխարհագրական ավելի լայն տարածք է ներառում, ոչ միայն բուն հայկական աշխարհագրական տարածքները, այլև բազմաթիվ այլ երկրներ, որտեղ հայերի համար կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել (օրինակ՝ Վենետիկի Մխիթարյան միաբանությունը ավելի շատ հայոց պատմությանն է առնչվում, քան Հայաստանի պատմությանը)։ 3․ Քանի որ պետական մակարդակով դեռևս Արցախի հայաթափումից առաջ օգտագործվել և օգտագործվում են Հայաստանի քարտեզներ առանց Արցախի, հարց է ծագում․ արդյո՞ք «Հայաստանի պատմություն» ասելով Արցախն էլ նկատի ունեք, թե՞ ոչ։ Նախիջևանի, Կարսի և մնացածի մասին չեմ էլ հարցնում։ Ձեր հարցադրումների պատասխանն առկա է նախագծի հիմնավորման մեջ: