Հիշել նախագիծը

««ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-431-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-433-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հոդված 1. «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» 2023 թվականի հունվարի 17-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-րդ կետով.

   «1.1. ինժեներական գեոդեզիա՝ ինժեներական կառույցների նախագծման, կառուցման և շահագործման փուլերում ճարտարագիտական հետազոտությունների և շինարարությունների ժամանակ օգտագործվող չափման մեթոդների և գործիքների ուսումնասիրության, ճարտարագիտական գեոդեզիական նշահարման, ինչպես նաև տեղամասերի տարանջատման և կառուցվածքների (կոնստրուկցիաների) ստուգման համար գիտական, տեխնիկական, արդյունաբերական և այլ գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ:»:

 

   Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերով.

   «15) որակավորում ունեցող անձ՝ Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեությամբ զբաղվող, պետական լիազոր մարմնի կողմից որակավորման վկայական ստացած անձ:»:

   16) գեոդեզիական և մարկշեյդերական գործունեություն իրականացնող անձ՝ որակավորում ունեցող անձը, որը ՀՀ տարածքում կարող է իրականացնել ցանկացած տեսակի գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական և չափագրման (հաշվառման) աշխատանքներ, այդ թվում՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով լիցենզավորման ենթակա քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցման ենթատեսակ հանդիսացող ինժեներական գեոդեզիայի աշխատանքներ:

   17) քարտեզագրական, հողաշինարարական և չափագրման (հաշվառման) գործունեություն իրականացնող անձ՝ որակավորում ունեցող անձ, որը ՀՀ տարածքում կարող է իրականացնել քարտեզագրական, հողաշինարարական, չափագրման (հաշվառման), ինչպես նաև իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ հողամասերի հատակագծերի կազմման նպատակով՝ գեոդեզիական աշխատանքներ:»:

 

   Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 16.1-16.5-րդ հոդվածներով.

   «Հոդված 16.1 Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության իրականացումը

  1. Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեությամբ կարող են զբաղվել պետական լիազոր մարմնից որակավորման վկայական ստացած անձինք:

Վկայականի կամ դրա կրկնօրինակի կորստի կամ ոչ պիտանի դառնալու, որակավորված անձի անվան կամ ազգանվան փոփոխման դեպքում որակավորված անձը կարող է դիմել լիազոր մարմին` ներկայացնելով վկայականի կրկնօրինակ կամ անվանափոխված վկայական ստանալու դիմում և պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր, որը լիազոր մարմինը տրամադրում է երեք աշխատանքային օրվա ընթացքում: Վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

  1. Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության իրականացման, ինչպես նաև քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացման որակավորման վկայականները դասակարվում են երկու խմբի՝

   1) գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորման վկայական.

   2) քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության որակավորման վկայական:

  1. Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները, որակավորման անցկացման կարգն ու պայմանները, որակավորման վկայականի ձևը և գործողության ժամկետը սահմանում է Կառավարությունը:

1) գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայականների (այսուհետ` վկայական) գործողության կասեցման համար հիմք են`

ա. վկայականի գործողությունը կասեցնելու վերաբերյալ դատական ակտը,

բ. օրենսդրությամբ սահմանված գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները չկատարելը, եթե դրանց հիմքով կատարվել է պետական գրանցում: Եթե Սույն կետով սահմանված փաստաթղթերի հիմքով պետական գրանցում կատարված չլինելու պարագայում, լիազոր մարմինը կասեցնում է որակավորման վկայականի գործունեությունը բացառապես շահագրգիռ անձի կամ ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի դիմումի հիման վրա:

գ. գեոդեզիստների և մարկշեյդերների, ինչպես նաև քարտեզագրողների, չափագրողների (հաշվառողների) և հողաշինարարների ինքնակարգավորվող կազմակերպությանը մեկ ամիս անընդմեջ չանդամակցելը.

դ. գեոդեզիստների և մարկշեյդերների, ինչպես նաև քարտեզագրողների, չափագրողների (հաշվառողների) և հողաշինարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամավճարը 3 ամիս անընդմեջ չվճարելը.

ե.  հանրային պաշտոն զբաղեցնելու, պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ գտնվելու ողջ ժամկետի ընթացքում, ինչպես նաև պետական ընտրովի մարմիններում, համայնքի ղեկավարի կամ ավագանու պաշտոնում ընտրվելու դեպքերում` իր լիազորությունների ժամկետով.

զ. որակավորված անձի կողմից կազմած իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերում առկա ոչ տեխնիկական բնույթի այնպիսի սխալներ կատարելը, որը հանգեցնում է անշարժ գույքի հարկի 5 տոկոս կամ ավելի շեղման: Սույն ենթակետի իմաստով ոչ տեխնիկական բնույթի սխալ կատարելը չի հանգեցնում որակավորման վկայականի կասեցման, եթե այդ սխալն ուղղվել է սխալ թույլ տված որակավորված անձի նախաձեռնությամբ:Սխալ պարունակող փաստաթղթի հիմքով պետական գրանցում կատարված չլինելու պարագայում լիազոր մարմինն իր նախաձեռնությամբ կամ շահագրգիռ անձի, ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի դիմումի հիման վրա կասեցնում է որակավորման վկայականի գործունեությունը:

է. որակավորված անձի կողմից կազմած իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերում երկու կամ ավելի տեխնիկական բնույթի սխալներ կատարելը, եթե սխալ պարունակող փաստաթղթի հիմքով կատարվել է պետական գրանցում: Սույն ենթակետի իմաստով տեխնիկական բնույթի սխալ կատարելը չի հանգեցնում որակավորման վկայականի կասեցման, եթե այդ սխալն ուղղվել է սխալ թույլ տված որակավորված անձի նախաձեռնությամբ: Սխալ պարունակող փաստաթղթի հիմքով պետական գրանցում կատարված չլինելու պարագայում լիազոր մարմինը շահագրգիռ անձի բողոքի հիման վրա կասեցնում է որակավորման վկայականի գործունեությունը:

ը. Սեփական դիմումի հիման վրա:

Սույն կետի «ա», «գ», «դ», «ե», «ը» ենթակետերի հիմքով որակավորման վկայականի կասեցումը վկայականի դադարեցման համար հիմք չի հանդիսանում:

2) վկայականի գործողությունը կասեցնելու մասին պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանն այն կայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում առձեռն հանձնվում է որակավորում ստացած անձին՝ ստանալու մասին ստորագրությամբ, իսկ առձեռն հանձնելու հնարավորության բացակայության դեպքում` եռօրյա ժամկետում փոստով պատվիրված նամակով ուղարկելու միջոցով.

3) սույն մասի 1-ին կետի «բ», «զ», «է» ենթակետերով սահմանված հիմքերով վկայականի գործողությունը կասեցվում է մեկ ամիս ժամկետով.

4) վկայականի գործողությունը չի կարող կասեցվել, եթե սույն մասի 1-ին կետի «բ», «զ», «է» ենթակետերով սահմանված խախտումների կատարման օրվանից անցել է երեք տարուց ավելի.

5) վկայականի գործողության կասեցման ընթացքում որակավորված անձն իրավունք չունի իրականացնելու գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործունեությունն ուղղված է կասեցման պատճառները վերացնելուն կամ նախքան կասեցումը կատարված և իրավունքի պետական գրանցման նպատակով ներկայացված գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքները ուղղելուն.

6) վկայականի գործողության դադարեցման համար հիմք են`

ա. վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հետագայում հայտնաբերված կեղծ կամ խեղաթյուրված տվյալների առկայությունը,

բ. որակավորված անձին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտը,

գ. վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որակավորված անձի դիմումը,

դ. վկայականի գործողության կասեցման ժամկետում սույն օրենքի իմաստով որակավորման ենթակա գործունեություն իրականացնելը,

ե. մեկ տարվա ընթացքում երկու անգամ վկայականի գործողության կասեցումը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «ա», «գ», «դ», «ե», «ը» ենթակետերով սահմանված դեպքերի:

զ. որակավորված անձի մահը հավաստող փաստաթուղթը.

7) վկայականի գործողության դադարեցման մասին պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանն այն կայացնելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ սույն կետի «զ» ենթակետի) տրվում կամ պատշաճ ձևով ուղարկվում է որակավորում ստացած անձին և պաշտոնական կայքում իրականացվում է դադարեցման մասին նշում.

8) վկայականի գործողության կասեցումը, կասեցման վերացումը և վկայականի գործողության դադարեցումը կատարվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում հայտատուի մասնագիտական որակավորման մշտական գործող հանձնաժողովի եզրակացության հիման վրա` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով, որը ենթակա է անհապաղ կատարման և հրամանի բողոքարկումը չի կասեցնում հրամանի գործողությունը կամ կատարումը: Վկայականի գործողության կասեցման, կասեցման վերացման և վկայականի գործողության դադարեցման հրամանների բողոքարկման կարգը սահմանվում է օրենքով.

9) վկայականի գործողության դադարեցումից հետո նոր վկայական ստանալու համար անձը կարող է դիմել ոչ շուտ, քան դրա գործողության դադարեցման օրվանից մեկ տարի հետո.

10) լիազոր մարմինը վկայական ստացած անձանց անվանացանկը  իսկ վերջիններիս կապի միջոցները և աշխատանքի վայրը՝ միայն   համաձայնության առկայության դեպքում հրապարակում է իր պաշտոնական կայքում:

  1. Գրանցող մարմինը պատասխանատվություն չի կրում որակավորում ստացած անձանց` սույն հոդվածում նշված աշխատանքների որակի և տվյալների հավաստիության համար:
  2. Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքներն իրականացվում են անշարժգույքիսեփականատիրոջ (օգտագործողի) միջոցների հաշվին:

 

Հոդված 16.2. Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեությամբ զբաղվող անձանց ինքնակարգավորվող կազմակերպությունը

  1. Սույն օրենքի համաձայն` գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեությամբ զբաղվող անձանց ինքնակարգավորվող կազմակերպություն (այսուհետ՝ ինքնակարգավորվող կազմակերպություն) է համարվում այն մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպությունը, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով և որի հիմնադիր է հանդիսանում սույն օրենքի իմաստով որակավորված անձը կամ անձինք, ովքեր ունեն առնվազն հինգ տարվա գործող որակավորման վկայական: Գեոդեզիստ և մարկշեյդեր, ինչպես նաև քարտեզագրող, չափագրող (հաշվառող) և հողաշինարար հանդիսացող որակավորված մասնագետը կարող է լինել միայն մեկ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, բացառությամբ, այն դեպքերի, երբ ոչ մի կազմակերպություն լիազոր մարմնում սահմանված կարգով հաշվառված չէ:
  2. Ինքնակարգավորվող կազմակերպությունն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով իրավաբանական անձի պետական գրանցման պահից: Ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը պետք է ցուցում պարունակի վերջինիս գործունեության բնույթի մասին:
  3. Ինքնակարգավորվող կազմակերպությունը լիազոր մարմնում հաշվառվելու նպատակով ներկայացնում է սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված փաստաթղթերի պատճենները, իր անդամների ցանկը, գործունեության հնգամյա ծրագիրը և այդ ծրագրի իրականցման ժամանակացույցը: Սույն մասով նախատեսված փաստաթղթերով սահմանված տվյալների փոփոխության դեպքում ինքնակարգավորվող կազմակերպությունն այդմասին անհապաղ, սակայն ոչ ուշ քան տվյալների փոփոխությունից հետո եռօրյա ժամկետում հայտնում է լիազոր մարմնին:
  4. Լիազոր մարմինը, ներկայացված հնգամյա ծրագրին և այդ ծրագրի իրականցման ժամանակացույցին հավանություն տալու պարագայում, 10-օրյա ժամկետում հաստատում է այն և հաշվառում ինքնակարգավորվող կազմակերպությունը: Ինքնակարգավորվող կազմակերպության հնգամյա ծրագիրը պետք է հիմնված լինի ՀՀ կառավարության կողմից հաստատված գործունեության միջոցառումների ծրագրի, լիազոր մարմնի սահմանած ռազմավարությունների, ինչպես նաև ոլորտում առկա ժամանակակից ուղղությունների վրա: Սույն մասով նախատեսված հնգամյա ծրագիրը և/կամ այդ ծրագրի իրականացման ժամանակացույցը ինքնակարգավորվող կազմակերպության դիմումի հիման վրա կարող է փոփոխվել՝ նախապես՝ 1 տարի առաջ ներկայացնելով փոփոխությունների ծրագիրը և դրանց հիմնավորումը լիազոր մարմնին՝ հաստատման: Լիազոր մարմինը, ներկայացված հնգամյա ծրագրի և/կամ այդ ծրագրի իրականացման ժամանակացույցի փոփոխությանը հավանություն տալու պարագայում 10-օրյա ժամկետում հաստատում է այն: Հաստատված հնգամյա ծրագրի ավարտից վեց ամիս առաջ ինքնակարգավորվող կազմակերպությունը սույն հոդվածով սահմանված կարգով լիազոր մարմին է ներկայացնում հերթական հնգամյա ծրագիրը և այդ ծրագրի իրականցման ժամանակացույցը: Հերթական հնգամյա ծրագիրը և այդ ծրագրի իրականցման ժամանակացույցը չհաստատվելու դեպքում ինքնակարգավորվող կազմակերպությունը հանվում է հաշվառումից: Լիազոր մարմնում ինքնակարգավորվող կազմակերպության հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանվում են լիազոր մարմնի ղեկավարի իրավական ակտով:
  5. Ինքնակարգավորվող կազմակերպությունը հանվում է հաշվառումից հետևյալ դեպքերում․

1) դատական կարգով՝ լիազոր մարմնի կամ այլ շահագրգիռ անձի հայցադիմումի հիման վրա, եթե ինքնակարգավորվող կազմակերպությունը չի կատարում հաշվառման ներկայացված իր ծրագիրը կամ կատարում է ժամանակցույցի էական խախտումներով, չի ներկայացնում կամ չի կատարում սույն օրենքի 16.4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ուսումնական ծրագիրը, չի ներկայացնում ամենամյա հաշվետվությունները, կամ երկու և ավելի անգամ մեկ ամսից ավելի ժամկետով ուշացնում է հաշվետվության ներկայացումը: Ինքնակարգավորվող կազմակերպության ցուցակագրված անդամների 75 տոկոսի միասնական դիմումի հիման վրա լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում քննարկում է ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվառումից հանելու հայցադիմումով դատարան դիմելու հարցը,

2) Հերթական հնգամյա ծրագիրը և այդ ծրագրի իրականցման ժամանակացույցը չհաստատվելու դեպքում:

6 Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև իր կանոնադրության և կանոնների բազմակի կամ կոպիտ խախտումների համար ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է հաշվառումից հանվել դատարանի վճռով` շահագրգիռ անձանց հացադիմումի հիման վրա:

  1. Ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նպատակն իր անդամների գործունեության թափանցիկությանը և արդյունավետության բարձրացմանը նպաստելն է, հավաքական շահերի պաշտպանությունը, իր անդամների վարքագծի կանոնների մշակումը, ընդունումն ու կիրառումը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված լիազորությունների իրագործումը:
  2. Ինքնակարգավորվող կազմակերպության գործառույթներն ու խնդիրներն են՝

1) իր անդամների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, այդ թվում՝  պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.

2) գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, չափագրողական (հաշվառողական) և հողաշինարարական ոլորտի կայացմանը և ընդլայնմանն աջակցելը.

3) գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, չափագրողական (հաշվառողական) և հողաշինարարական  ոլորտում մեթոդական աջակցության և խորհրդատվության տրամադրումը.

4) գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, չափագրողական (հաշվառողական) և հողաշինարարական  ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը և փորձի փոխանակումը.

5) գեոդեզիստի և մարկշեյդերի, ինչպես նաև քարտեզագրողի, չափագրողի (հաշվառողի) և հողաշինարարի մասնագիտության ճանաչելիության, վարկանիշի և վստահելիության բարձրացմանն ուղղված միջոցառումների և ծրագրերի իրականացումը.

6) գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, չափագրողական (հաշվառողական) և հողաշինարարական ոլորտին վերաբերող մասնագիտական գրականության հավաքագրումը, մշակումը, կազմումը և հրատարակումը.

7) բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցով իր անդամների մասնագիտական ուսուցումը և վերապատրաստումը կազմակերպելը.

8) Հաշվառման ներկայացված հնգամյա ծրագրի պատշաճ և ժամանակացույցին համապատասխան կատարումն ապահովելը.

9) գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, չափագրողական (հաշվառողական) և հողաշինարարական  ոլորտում այլ գործառույթներ:

  1. Ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայելու է սույն հոդվածով նախատեսված խնդիրների իրականացմանը: Ինքնակրգավորվող կազմակերպությունն իրավունք ունի անձամբ զբաղվելու միայն իր կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով, բացառությամբ գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության և որակավորում պահանջող այլ տեսակի գործունեության:
  2. Լիազոր մարմնում կարող են հաշվառվել առավելագույնը երեք ինքնակարգավորվող կազմակերպություններ: Հաշվառված ինքնակարգավորվող կազմակերպությունների շարքում թափուր տեղ առաջանալու պարագայում ինքնակարգավորվող կազմակերպությունը սույն հոդվածով սահմանված կարգով ցանկացած ժամանակ հաշվառման նպատակով կարող է դիմել լիազոր մարմնին:

 

Հոդված 16.3. Ինքնակարգավորվող կազմակերպության գույքը, կառավարման մարմինները

  1. Անդամների (հիմնադիրների) կողմից ինքնակարգավորվող կազմակերպությանը փոխանցվող գույքը հանդիսանում է նրա սեփականությունը: Անդամները պատասխանատվություն չեն կրում ինքնակարգավորվող կազմակերպության պարտավորությունների համար: Ինքնակարգավորվող կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար: Անդամները ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովի սահմանած չափերով և կարգով պարբերական վճարներ են կատարում անդամության համար։
  2. Անդամը պարտավոր է վճարել անդամավճար: Անդամավճարի առավելագույն վճարը չի կարող սահմանվել ավելի, քան ամսական 15000 ՀՀ դրամը:
  3. Ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովն է, որը կազմակերպության ղեկավարումն իրականացնում է տարեկան կամ արտահերթ ժողովների գումարման միջոցով: Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների երկու երրորդը: Ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերով` բոլոր անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով: Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերն են`
  • ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրության, կանոնների, կարգերի ընդունումը և դրանցում փոփոխությունների կատարումը.
  • ինքնակարգավորվող կազմակերպության անդամին որակավորումից զրկելու նպատակով լիազոր մարմին դիմում ներկայացնելը.
  • ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի, վերահսկիչ ծառայության անդամների և ղեկավարի ընտրությունը և նրանց լիազորությունների դադարեցումը.
  • ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը.
  • ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ հարցեր.
  • ինքնակարգավորվող կազմակերպության անդամավճարի չափը և վճարման կարգը սահմանելը.
  • գեոդեզիստի և մարկշեյդերի, ինչպես նաև քարտեզագրողի, չափագրողի (հաշվառող) և հողաշինարարի վարքագծի կանոնների ընդունումը:
  1. Ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհուրդն ընտրում կամ նշանակում է գործադիր մարմին, իրականացնում է կանոնադրությամբ և ժողովի որոշումներով իրեն վերապահված այլ լիազորություններ: Դիտորդ խորհրդի անդամների քանակը և գործունեության կարգը սահմանվում է կանոնադրությամբ: Դիտորդ խորհրդի իրավասության հարցերը չեն կարող փոխանցվել գործադիր մարմիններին: Դիտորդ խորհրդիանդամըչի կարող միաժամանակ լինել գործադիր տնօրեն կամ գործադիր մարմնի անդամ (ղեկավար), կարգապահական հանձնաժողովի անդամ (ղեկավար):
  2. Գործադիր տնօրենը կամ վարչությունը և վարչության ղեկավարը կազմակերպում են ինքնակարգավորվող կազմակերպության աշխատանքները և հաշվետու են դիտորդ խորհրդին: Գործադիր մարմնի իրավասությունները սահմանվում են ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ: Գործադիր տնօրենը, վարչության անդամը կամ ղեկավարը պետք է ունենա լիազոր մարմնի կողմից տրված գեոդեզիական և մարկշեյդերական կամքարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության որակավորման վկայական ուչի կարող միաժամանակ լինել կարգապահական հանձնաժողովի անդամ:

 

  Հոդված 16.4. Ինքնակարգավորվող կազմակերպության անդամի վերապատրաստումը

  1. Ինքնակարգավորվող կազմակերպությունը յուրաքանչյուր տարի Լիազոր մարմնի հաստատմանն է ներկայացնում անդամների վերապատրաստման ուսումնական ծրագիրը: Հաջորդող տարվա ուսումնական ծրագիրը լիազոր մարմին է ներկայացվում մինչև նախորդ տարվա նոյեմբերի 1-ը: Ծրագիրը տասնօրյա ժամկետում հաստատվելուց հետո ինքնակարգավորվող կազմակերպությունը հայտարարում է մասնագիտական մրցույթ, որին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ բարձրագույն ուսումնասկան հաստատությունները: Ինքնակարգավորվող կազմակերպությունը յուրաքանչյուր տարի պարտավոր է կազմակերպել առնվազն մեկ ուսումնական ծրագիր:
  2. Ինքնակարգավորվող կազմակերպության անդամըպարտավոր է անցնել ինքնակարգավորվող կազմակերպությունը սահմանած կարգով և ժամաքանակով վերապատրաստման դասընթացներ, որոնք չեն կարող երկու տարվա ընթացքում երեսուներկու ժամից պակաս լինել: ինքնակարգավորվող կազմակերպությունը անդամն իրավունք ունի վերապատրաստման համար սահմանված ժամաքանակը լրացնելու նաև ինքնակարգավորվող կազմակերպությունը սահմանած ծրագրից դուրս գեոդեզիայի, աշխարհագրության, երկրատարածական տվյալների ոլորտներում գիտաժողովներին և դասախոսություններին մասնակցելու միջոցով, որոնց վերաբերյալ պարտավոր է ինքնակարգավորվող կազմակերպությունը ներկայացնելու մասնակցությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ:
  3. Գիտությունների թեկնածուի կամ դոկտորի կոչում ունեցող ինքնակարգավորվող կազմակերպությունը անդամներն ազատվում են վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պարտականությունից:

 

Հոդված 16.5 Ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունը

  1. Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից սույն օրենքի, իրավական այլ ակտերի և ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:
  2. Ինքնակարգավորվող կազմակերպությունն իր գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություն է ներկայացնում լիազոր մարմին մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 1-ը:
  3. Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից ներկայացվող հաշվետվությունը ներառում է լիազոր մարմնին ներկայացված հնգամյա ծրագրի, իր կողմից իրականացված այլ ծրագրերի, ինչպես նաև ուսումնական ծրագրի կատարման վերաբերյալ տեղեկատվություն:»:

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 17-ին և 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո տասնօրյա ժամկետում:

2․ Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաշվառվելու նպատակով ինքնակարգավորվող կազմակերպությունը համապատասխան դիմումը և կից փաստաթղթերը ներկայացնում է Լիազոր մարմնին:

  1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայականները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համարվելու են միայն քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայականներ:

1) Սույն օրենքի իմաստով քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության համապատասխան որակավորման վկայականները ստանալու նպատակով որակավորված անձինք դիմում են լիազոր մարմնին՝ ներկայացնելով դիմում և օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագիր:

 2) Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության  որակավորման վկայական ունեցող այն անձինք, որոնք գեոդեզիայի, հողաշինարարության, քարտեզագրության, չափագրման կամ կադաստրի ոլորտներում ունեն մագիստրոսի կրթական աստիճան, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրավունք ունեն դիմելու լիազոր մարմնին՝ սույն օրենքի իմաստով գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորման համապատասխան վկայականները ստանալու համար՝ ներկայացնելով դիմում,  գեոդեզիայի, հողաշինարարության, քարտեզագրության, չափագրման կամ կադաստրի ոլորտներում մագիստրոսի կրթական աստիճանը հիմնավորող փաստաթուղթ և օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագիր:

4․ Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիազոր մարմինը առնվազն երեք անգամ անցկացնում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորման քննություններ:

  1. Մինչև սույն օրենքի 3-րդ հոդվածի ուժի մեջ մտնելը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված որակավորման քննության արդյունքում տրված և գործող գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորման վկայականների վրա չեն տարածվում սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները:
  2. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված որակավորման քննության արդյունքում տրված և գործող գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորման վկայական ստացած անձինք համարվում են ««Քաղաքաշինությանմասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-433-Ն օրենքի իմաստով հավաստագրված մասնագետներ և հավաստագրման, այդ թվում՝ ՇՄԶ համապատասխան հավաստագրման ենթակա չեն:

 

 

Հայաստանի Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 2023 թ.

Երևան

ՀՕ-Ն

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  

   Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 16-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

  Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-431-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հոդված 1. «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

   «Հոդված 8. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն Կառավարության հաստատմանն է ներկայացնում քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների ձևերի, լիցենզավորման և որակավորման կարգերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծերը, բացառությամբ քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցման ոլորտի, որի  վերաբերյալ լիցենզիաների ձևերի, լիցենզավորման և որակավորման կարգերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն ներկայացնում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տասներկուամսյա ժամկետում:»։

 

   Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-433-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հոդված 1. ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-433-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածով լրացվող «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 7․1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «դ» պարբերությունում «իրականացնելու» բառից հետո լրացնել «ինժեներական» բառը։

 

   Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածով լրացվող «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 11․1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

   «2. Քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետները մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք են, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են մասնագիտական գործունեության ՇՄԶ համապատասխան հավաստագիր և գրանցվել են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից վարվող՝ մասնագետների գրանցամատյանում (այսուհետ՝ հավաստագրված մասնագետ), բացառությամբ ինժեներական գեոդեզիական ծառայություններ մատուցող անձանց, որոնց որակավորման պահանջները սահմանվում են «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքով։»:

 

   Հոդված 3․ Օրենքի 8-րդ հոդվածով լրացվող «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 11․5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Պատասխանատու մասնագետ է հանդիսանում լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտին տրամադրված լիցենզիային կից համապատասխան ներդիրում ընդգրկված անձը, որն ունի ՇՄԶ հավաստագիր և գրանցված է մասնագետների գրանցամատյանում, բացառությամբ ինժեներական գեոդեզիական ծառայություններ մատուցող անձանց, որոնք կարող են հանդիսանալ պատասխանատու մասնագետ բացառապես «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքով սահմանված գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորման վկայական ունենալու պարագայում։»:

 

   Հոդված 4․««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-433-Ն օրենքի 11-րդ հոդվածով լրացվող «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի «բ» պարբերությունում «գեոդեզիա» բառից առաջ լրացնել «ինժեներական» բառը։

 

   Հոդված 5․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 63-րդ և 64-րդ մասերով.

«63) քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության որակավորման վկայականը վերաձևակերպելու կամ կրկնօրինակը ստանալու համար

   

բազային տուրքի

եռապատիկի չափով

64) գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորման վկայականը վերաձևակերպելու կամ կրկնօրինակը ստանալու համար»։

   

բազային տուրքի

եռապատիկի չափով

 

   Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան օրենքի պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:

  • Քննարկվել է

    02.11.2023 - 17.11.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3152

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Շահեն Շահինյան

08.11.2023

Հանել Հասարակական Կազմակերպություններին անդամակցության պարտադիր պահանջը։ Հաշվի անելով որ դրանք չունեն որևիցէ իրավական լծակ։ ՀԿ-ներին անդամակցությունը պետք է լինի կամավոր այլ ոչ թե պարտդրաբար։

Տեսնել ավելին