Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Ներկայացված նախագիծը պայմանավորված է համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ
նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրներին լուծում տալու,
գործընթացներին առնչվող ընթացակարգերը հստակեցնելու, աշխատակազմի կառուցվածքային
փոփոխության ընթացքում համայնքային ծառայողների կարգավիճակը բարելավելու, ինչպես նաև
համայնքային ծառայության պաշտոնների համալրման գործընթացը կատարելագործելու
անհրաժեշտությամբ։

  • Քննարկվել է

    01.08.2023 - 16.08.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5625

Տպել

Առաջարկներ`

Վաղինակ Հովհաննիսյան

14.08.2023

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հարգելի գործընկերներ, լիովին համամիտ եմ Ձեր այն տեսակետի հետ, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին: Հենց այդ նպատակով է արված իմ նախորդ առաջարկությունը, որ նախագծում մենք թույլ չտանք շղթայական սխալ: Քանի որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Սահմանադրությունն ունի ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒԺ, 182-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են ՕՐԵՆՔՈՎ, 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ, ապա այս ամենից բխում է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ Ձեր կողմից հիշատակված հոդվածն իմ կարծիքով ՀՀ Սահմանադրության հետ առնվազն ունի հակասություն, և այդ պարագայում որպես բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող ակտ, մենք պարտավոր ենք առաջնորդվել ՀՀ Սահմանադրության դրույթներով և ոչ թե՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի: Ավելին, առաջարկում եմ այդ անհարթությունը ևս վերացնելու նպատակով, նախագծին կից, ԱԺ ներկայացնել նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ: Իսկ այս պարագայում, միանշանակ, առաջնահերթություն տալ ՀՀ Սահմանադրության դրույթներին, քանի որ որևէ տեղ ու որևէ մեկի կողմից չլսված բան է ու իմ կարծիքով չկա որևէ օրինակ մեր իրականության մեջ, երբ համայնքի ավագանին ինքն իրեն կամ համայնքի ղեկավարին ավագանու որոշմամբ լիազորություն է տալիս: Շնորհակալություն համագործակցության համար:

Վաղինակ Հովհաննիսյան

07.08.2023

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 182-րդ հոդվածի 5-րդ մասը (Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով)՝ առաջարկում ենք օրենքի նախագծի 3-րդ հոդվածից հանել «և համապատասխան ավագանու որոշումներով» բառերը: Քանի որ ավագանու որոշումը ենթաօրենսդրական իրավական ակտ է, ապա տեղին է նաև այստեղ հիշատակել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, համաձայն որի, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտն է: Ասվածից ևս մեկ անգամ բխում է, որ ավագանու որոշումներով լիազորություններ չեն կարող վերապահվել տեղական ինքնակառավարման մարմիններին (համայնքի ղեկավարին և ավագանուն): Կամ առաջարկում ենք համայնքային ծառայություն հասկացությունը շարադրել հետևյալ կերպ. «համայնքային ծառայություն՝ արժանիքահեն, կարիերային առաջընթացով բնութագրվող, քաղաքական չեզոքություն և զսպվածություն պահանջող մասնագիտական գործունեություն, որը կատարվում է Հայաստանի Հանրապետության համայնքապետարանների աշխատակազմերում Հայաստանի Հանրապետության օրենքներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացման նպատակով»:

Ashkhen Sargsyan

01.08.2023

1. առաջարկում եմ 1) համայնքային ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններին ներկայացվող պահանջները հստակեցնել, մասնավորապես տվյալ պաշտոնի համար սահմանել համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթություն և հանել կամ տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ 5 տարվա աշխատանքային ստաժ։ Աշխատակազմի քարտուղարի պաշտոնի համար, որը ընդգրկվում է գլխավոր պաշտոնների ցանկում՝ պարտադիր սահմանել իրավագիտության բարձրագույն կրթություն, քանի որ աշխատակազմի քարտուղարի գործառույթներն ամբողջության կապված են օրենսդրության հետ, ոչ իրավագիտական կրթությամբ քարտուղարները պատշաճ չեն տիրապետում օրենսդրությանը, ունեն թույլ իրավավերլուծություն, իսպառ բացակայվում է փաստի և իրավական նորմի ճիշտ համադրումն ու վերլուծությունը, որն էլ հանգեցնում է ոչ պատշաճ վարչարարության իրականացմանը

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: