Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Ներկայացված «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագիծը
(այսուհետ՝ նախագիծ) պայմանավորված է համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված
գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրներին լուծում տալու, գործընթացներին
առնչվող ընթացակարգերը հստակեցնելու, աշխատակազմի կառուցվածքային փոփոխության ընթացքում
համայնքային ծառայողների կարգավիճակը բարելավելու, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոնների
համալրման գործընթացը կատարելագործելու անհրաժեշտությամբ։
ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտվել են մի շարք
խնդիրներ,մասնավորապես`
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում օգտագործվող մի շարք հասկացություններ
նկարագրված են եղել «Հանրային ծառայության մասին» օրենքով։ Այս օրենքի փոփոխության ժամանակ նշված
հասկացությունները հանվել են և անհրաժեշտություն է առաջացել դրանք կրկին նկարագրելու։
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է
առաջացել «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում զուգահեռաբար սահմանել համայնքային
ծառայողների հիմնական սկզբունքները, հիմնական իրավունքները, պարտականությունները, համայնքային
ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները և անհամատեղելիության պահանջները, ինչպես նաև
սոցիալական երաշխիքները։
Անհրաժեշտություն է առաջացել որոշակի առումով պարզեցնել և դյուրացնել համայնքային ծառայության
պաշտոնների համալրման համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի և փորձի չափանիշները՝ հաշվի
առնելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթները։
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածի կարգավորումները՝
համապատասխան փոփոխություններ են արվել փախստականի կարգավիճակ ունեցող անձանց վերաբերող
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներում:
Նախագծով առաջարկվում է աշխատակազմի վերակազմակերպմամբ կամ կառուցվածքային փոփոխությամբ
պայմանավորված համայնքային ծառայության պաշտոնների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը
շարունակելու նախապատվության իրավունքի սկզբունքների սահմանում, քանի որ նախկինում դրանք սահմանված
էին միայն համայնքային ծառայության պաշտոնների միևնույն խմբի միևնույն ենթախմբի մեկից ավելի
պաշտոնների կրճատման դեպքերի համար։
Նախագծով բարելավվել է համայնքային ծառայողի իրավական վիճակը համապատասխան աշխատակազմի
կառուցվածքային փոփոխության ժամանակ։ Նախագծով նախատեսվում է աշխատակազմի կառուցվածքային
փոփոխության ժամանակ կառուցվածքային փոփոխության ենթարկվող կառուցվածքային ստորաբաժանման
համայնքային ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի հայեցողությամբ և տվյալ
համայնքային ծառայողի համաձայնությամբ արտամրցութային կարգով կառուցվածքային փոփոխության
չենթարկված կառուցվածքային ստորաբաժանման, կամ ստորաբաժանման կազմում չընդգրկված համայնքային
ծառայության թափուր պաշտոնում նշանակման հնարավորություն, քանի որ օրենսդրական ներկայիս
կարգավորմամբ վերջիններս կարող են արտամրցութային կարգով նշանակվել միայն կառուցվածքային
փոփոխություններ կրած կառուցվածքային ստորաբաժանման պաշտոններում։
Ներկայիս օրենսդրական իրավակարգավորումներով համայնքային ծառայողի հերթական ատեստավորումն
անցկացվում է երեք տարին մեկ, որն ուղղված է զբաղեցրած պաշտոնին համայնքային ծառայողի մասնագիտական
գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշմանը։ Համայնքների միավորման
գործընթացով պայմանավորված՝ մեծացել են համայնքային ծառայողներին առաջադրվող պահանջները, ուստի այս
իրավիճակում առավել կարևորվում է համայնքային ծառայողների ընտրության, ինչպես նաև վերջիններիս
շարունակական վերապատրաստման գործընթացի կատարելագործումը, այդ թվում՝ հասցեական
վերապատրաստման ծրագրերով վերապատրաստման իրականացման և վերապատրաստման դասընթացի ավարտին
թեստավորման փուլի անցկացման միջոցով, ինչպես նաև համայնային ծառայողի կիսամյակային հաշվետվությունը
անմիջական ղեկավարի կողմից գնահատելու միջոցով։ Ուստի ներկայումս ատեստավորումը չի հանդիսանում
արդյունավետ գործիք՝ համայնքային ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային
ունակությունների համապատասխանության որոշման համար։
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները պահպանելու նպատակով,
համայնքապետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում բարեվարքության համակարգի
ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նախագծով սահմանվում են էթիկայի հանձնաժողովների
լիազորությունները, ինչպես նաև բարեվարքության գծով կազմակերպչի գործառույթները, համայնքային
ծառայողների անհամատեղելիության պահանջները և սահմանափակումները:
Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի հայտարարությունները
առավել հրապարակային դարձնելու համար նախագծով առաջարկվում է այն հրապարակել համայնքի պաշտոնական
համացանցային կայքում, փակցնել համայնքապետարանում տեսանելի վահանակի վրա, ինչպես նաև ներկայացնել
համապատասխան մարզպետարան և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական
կառավարման մարմին՝ նշված մարմինների պաշտոնական համացանցային կայքերում հրապարակելու համար։
Դիտարկումները ցույց են տվել, որ համայնքապետարանների (Երևանի քաղաքապետարանի)
աշխատակազմի քարտուղարի պաշտոնը թափուր, այդ թվում` ժամանակավոր թափուր լինելու և պաշտոնի
անձնագրով նախատեսված փոխարինող համայնքային ծառայողի բացակայության կամ աշխատակազմի քարտուղարի
թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցված չլինելու դեպքում, խնդիրներ են
առաջանում համայնքային ծառայության առաջատար խմբի երկրորդ և երրորդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր
խմբի պաշտոններում նշանակված համայնքային ծառայողներին համապատասխան դասային աստիճաններ
շնորհելու գործընթացում, ինչը կարգավորվել է նախագծով և նշված գործառույթը վերապահվել է համայնքի
ղեկավարին:
Նախագծով նախատեսվել է դրույթ, որի համաձայն՝ համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով
բարձրագույն մասնագիտական կրթության պահանջ կարող է նախատեսվել միայն այն դեպքում, երբ նշված
պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթների իրականացումը պահանջում է համապատասխան
մասնագիտական որակավորում, ինչը կբացառի սուբյեկտիվ գործոնը պաշտոնների անձնագրերի հաստատման
գործընթացում։
Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը չի համարվում
համայնքային ծառայության ստաժ, գրանցված անձինք չեն համարվում համայնքային ծառայողներ և այդ
ժամանակահատվածում չեն վարձատրվում: Հաստիքների կրճատման հիմքով համայնքային ծառայության կադրերի
ռեզերվում գրանցված անձինք հնարավորություն ունեն ռեզերվից դիմել և զբաղեցնել ժամանակավոր թափուր
պաշտոններ, որից հետո արտամրցութային կարգով նշանակվել այդ նույն պաշտոններում: Արդյունքում՝ ռեզերվում
գրանցված լինելու ժամանակահատվածում ընդհատվում է վերջիններիս համայնքային ծառայության ստաժը, ինչից
ելնելով նախագծում առաջարկվում է այդ ժամանակահատվածը ներառել համայնքային ծառայության ստաժում։
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ
Ներկայացված օրենքի նախագծի նպատակը` համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ
նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրներին լուծում տալն է,
համայնքային ծառայողների իրավական կարգավիճակի բարելավումը, համայնքային ծառայության պաշտոնների
համալրման գործընթացի կատարելագործումը, <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքով սահմանված
իրավակարգավորումները համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նկարագրելը,
որը կհանգեցնի համայնքային ծառայության համակարգի կատարելագործմանը:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է.
- «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթների համապատասխանեցում ՀՀ սահմանադրությանը։
- Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար սահմանված կրթության, աշխատանքային
ստաժի և փորձի չափանիշների վերանայում և համայնքային ծառայության պաշտոնների համալրման գործընթացի
դյուրացում, ինչպես նաև մրցույթների հրապարակայնության ապահովման և դրանց անցկացման գործընթացի
կատարելագործում։
- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավակարգավորումների նկարագրում համայնքային
ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ։
- «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների սահմանում.
- Հաստիքների կրճատման հիմքով զբաղեցրած պաշտոններից ազատված և համայնքային ծառայության կադրերի
ռեզերվում գրանցված համայնքային ծառայության պաշտոններում նշանակվող անձանց համայնքային ծառայության
ստաժի անընդհատության ապահովում:
ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման ընդունմամբ այլ
օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ
ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի
եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսում: