Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Թաթուլ Ստեփանյան 15.07.2023 11:14:59 Պետական սեփականություն համարվող առաջին և երկրորդ կարգի ոռոգման համակարգերը մասնավորեցման ենթակա չեն: Դրանք կարող են փոխանցվել միայն օգտագործման իրավունքով ջրամատակարարներին: Մի փոքր մանրամասնեք այս պարբերությունը։ Հայեցակարգի 3-րդ կետը կարգավորվում է Ջրային օրենսգրքի 61.1-րդ հոդվածի 4-րդ կետով:
2 Թաթուլ Ստեփանյան 15.07.2023 11:16:53 Համայնքային սեփականություն հանդիսացող երրորդ կարգի ոռոգման համակարգերը ևս օտարման ենթակա չեն։ Ինչու ենթակա չեն, խնդրում եմ պարզաբանեք, եթե համայնքային սեփականություն է, ապա ով է իրավասու համայնքին պարտադրել որևէ որոշում։ Առաջարկում եմ մի փոքր մանրամասնել։ Համաձայն Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 5-րդ մասի համայնքի սեփականություն հանդիսացող ոռոգման համակարգերը (տնտեսային և ներտնտեսային ոռոգման համակարգերը) օտարման ենթակա չեն։