Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի արդյունավետ կառավարման և կայուն
զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի
18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության
միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N1 հավելվածի «Տարածքային
կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 78-րդ կետի 78.1 միջոցառման
պահանջից: Հայեցակարգի մշակումը պայմանավորված է հանրապետությունում ոռոգման համակարգերի
կառավարման արդյունավետության բարձրացման և կայուն զարգացմանն ուղղված մեխանիզմների
առաջադրման հրամայականով։
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ընդունվել և գործում են ոռոգման համակարգի
զարգացմանն ուղղված մի շարք իրավական ակտեր, որոնցում ամրագրվել է ոլորտում պետության կողմից
իրականացվող քաղաքականությունը: Վերը նշված իրավական ակտերը կարգավորում են ոռոգման
համակարգի կառավարումը, ջրօգտագործողների ընկերությունների գործունեության հիմունքները, ինչպես
նաև պետական և այլ մարմինների հետ դրանց փոխհարաբերությունների սկզբունքները:
Անհրաժեշտություն է առաջացել վերագնահատել ոլորտը, որպես պետության անվտանգության
ռազմավարական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման երաշխիք:

  • Քննարկվել է

    14.07.2023 - 30.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2471

Տպել

Առաջարկներ`

Թաթուլ Ստեփանյան

15.07.2023

Համայնքային սեփականություն հանդիսացող երրորդ կարգի ոռոգման համակարգերը ևս օտարման ենթակա չեն։ Ինչու ենթակա չեն, խնդրում եմ պարզաբանեք, եթե համայնքային սեփականություն է, ապա ով է իրավասու համայնքին պարտադրել որևէ որոշում։ Առաջարկում եմ մի փոքր մանրամասնել։

Թաթուլ Ստեփանյան

15.07.2023

Պետական սեփականություն համարվող առաջին և երկրորդ կարգի ոռոգման համակարգերը մասնավորեցման ենթակա չեն: Դրանք կարող են փոխանցվել միայն օգտագործման իրավունքով ջրամատակարարներին: Մի փոքր մանրամասնեք այս պարբերությունը։

Տեսնել ավելին