ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
«______» ____________ 2023 թվականի N _____ Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը, 19-րդ հոդվածի 1-ին մասը և համաձայն Հայաստանի
Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության
կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու
մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարություն» բաժնի 78-րդ կետի 78.1 միջոցառման՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի արդյունավետ կառավարման և
կայուն զարգացման հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ)` համաձայն N1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա
ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել
Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի արդյունավետ կառավարման և կայուն զարգացման
միջոցառումների ծրագիրը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։