Հիշել նախագիծը

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՏԳ ԱԱ 8703 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ՝ 3-ԻՑ 5 ՏԱՐԵԿԱՆ ԹԵԹԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2023 թվականի ______ N__-Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ  ԱՏԳ ԱԱ 8703 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ՝ 3-ԻՑ 5 ՏԱՐԵԿԱՆ ԹԵԹԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող՝ 3-ից 5 տարեկան թեթև մարդատար տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ Ավտոմոբիլ) ներմուծման խթանման պետական աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
  2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N2111-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած՝ 6 օրացուցային ամիս ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող՝ 3-ից 5 տարեկան թեթև մարդատար տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնց համար միասնական դրույքաչափով մաքսատուրքերի և հարկերի վճարումն իրականացվել է սույն կետում նշված ժամանակահատվածում։

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության «____» __________ ____

N____-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՏԳ ԱԱ 8703 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ 3-ԻՑ 5 ՏԱՐԵԿԱՆ ԹԵԹԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1․ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

  1. Ավտոմոբիլների ներմուծման խթանման պետական աջակցության ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետություն նոր տրանսպորտային միջոցների ներմուծումը՝ հին տրանսպորտային միջոցներից առաջացող բնապահպանական վնասը մեղմելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում շահագործվող տրանսպորտային միջոցների թողարկման միջին տարիքը նվազեցնելու համար։
  2. Ծրագրի իրականացման ժամկետն է 2023 թվականի սեպտեմբերից սկած՝ 6 օրացուցային ամիս ժամանակահատվածը։
  3. Ծրագրի իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե)։
  4. Ծրագրի շահառու է հանդիսանում Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Ավտոմոբիլ ներմուծող ֆիզիկական անձը (այսուհետ՝ Շահառու)։
  5. Սույն ծրագրի իրականացման ժամկետում ներմուծվող յուրաքանչյուր Ավտոմոբիլի համար, որի համար միասնական դրույքաչափով մաքսատուրքերը և հարկերը վճարվել են Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական համապատասխան հաշվին մինչև սույն որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը, յուրաքանչյուր Շահառուին կփոխհատուցվի՝ միասնական դրույքաչափով վճարված մաքսատուրքերի և հարկերի մեծության 50%-ը։
  6. Ծրագրի շրջանակներում սույն հավելվածով նախատեսված փոխհատուցումը ստանալու նպատակով Շահառուն սույն ծրագրի իրականացման ժամկետում ներմուծված Ավտոմոբիլի հայտարարագրման նպատակով ներկայացնում է ուղևորային մաքսային հայտարարագիր՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։ Ընդ որում, ուղևորային մաքսային հայտարարագրի ներկայացման ժամանակ իր անձնական տվյալների հետ ֆիզիկական անձը նշում է նաև սույն որոշումը, համարը և ընդունման տարեթիվը և ֆիզիկական անձի բանկային հաշվեհամարը, որին պետք է փոխհատուցվի Ավտոմոբիլի համար միասնական դրույքաչափով վճարված մաքսատուրքերի և հարկերի մեծության 50%-ի փոխհատուցման գումարը։
  7. Կոմիտեն մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ուսումնասիրում է նախորդ ամսվա ընթացքում սույն ծրագրի 6-րդ կետին համապատասխան ներկայացված հայտարարագրերը և սույն ծրագրի իրականացման նպատակով ստացված միջոցներից իրականացնում է մաքսային մուտքի անդորրագրերում արտացոլված և վճարված մաքսատուրքի և հարկերի գումարի 50%-ի փոխհատուցում՝ փոխհատուցման գումարը փոխանցելով հայտարարագրում նշված բանկային հաշվեհամարին։
  8. Սույն ծրագրի 7-րդ կետում նշած հաշվեհամարի ճշգրտության համար պատասխանատու է հայտարարագիր ներկայացնող անձը։
  9. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի ծախսերի հաշվին և նախատեսվում է իրականացնել 2024 թվականի պետական բյուջեի ծախսերի հաշվին։ Ծրագրի բյուջեն կազմում է շուրջ 20 մլրդ. Հայաստանի Հանրապետության դրամ։
  10. Սույն ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացված միջոցների չօգտագործված մասը վերադարձվում է պետական գանձապետական համապատասխան հաշվին ծրագրի ավարտից մեկամսյա ժամկետում։

 

  • Քննարկվել է

    12.07.2023 - 27.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3315

Տպել

Առաջարկներ`

Հայկ Վարդանյան

13.07.2023

Դեպի դրական տանող նախագիծ է,բայց կարճաժամկետ է, շուկայի կանոների պարբերաբար փոփոխությունը կայացած ոլորտի փլուզմանը կհանգեցնի… ու ինչ կտա 6 ամիս,3-5 տարվա ավտոներ… խճճած նախագիծ…1.Սահմանեք բոլոր ավտոների համար 2.Աշխատեք բանկային համակարգի հետ որ յուրաքանչյու ֆիզ անձ կարող է տարեկան մեկ ավտոմեքենաի համար փոխանցի որպեսզի ներմուծում կատարի իսկ եթե երկրորդի համար փոխանցում բանկային համակարգը չթողնի ֆիզ անձը ընկերություն պետք է բացի (արհեստականորեն գործնթացը չբարդանա ավտոմեքենան գա հետո պարզեն անձնականա թե առևտրային նպատակով,հարկայինը մեծ ռեսուրս չծախսի) 3. 50% վերանայման կարիգ կա,մոտավոր նույն իրավաբանական անձի մաքսազերծման գինա դառնում,շահագռգռող % սամնանեք մի անշան բարձր սուբսիդ, արդյունքում ոչ մի ֆիզ անձ իրավաբանականով չի ներմուծի 4. Իրավաբանական անձանց համար սահմանեք ավտոմեքենաների ներմուծման նվազագույն քանակի շեմ որից հետո կարող Է համարվել դիլեր,սահմանել պարտադիր նվազագույն ԱԱՀ պակասեցման գումար, որից հետո նոր կարող է ԱԱՀ վերադարձ կատարել (այսպիսով անձնական օգտագործման նպատակով ֆիզ անձը չի խառնվի ձեռնարկատիրական նպատակով իրավաբանական անձի հետ ) 5.փոքր ընկերությունները հեգագայում չմիանան դառնան մի խոշոր ընկերություն տվյալ ընկերութրան հիմնադիրին կամ անդամների որպես աջակցություն հավելյալ նախագիծ ավելացրեք (արդյունքում մուծած գումարի համեմատ պետությունը շահած դուր կգա ) 6. իսկ եթե նախագիծ կազմողը մտածումա որ ամեն դեպքում կներմուծ են այլ տարբերակ չունեն,որպես տեղեկություն շատ մարդիք արդեն Ղազախ գործնկերների հետ համագործակցություներ են սկսել իրանց երկրում գործնեությու ծավալեն

Տեսնել ավելին