Լրամշակման փուլում է
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
6 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ ____________ 2023 թվականի N_____-Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի «Մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները, հավատարմագրման վկայագրի ձևը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1115-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 981-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1471-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման 1-ին հավելվածում՝
ա. 3-րդ կետում «(այսուհետ նախարարություն)» բառերից հետո լրացնել «տարին մեկ անգամ՝» բառերը․
բ․ 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3) ենթակետով․
«3) համալիր փորձաքննություն իրականացնելու նյութատեխնիկական միջոցներից օգտվելու հմտությունններ և կարողություններ»,
գ․ 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «1.1) և 1․2) ենթակետերով.
«1.1) մեկ 3*4 չափի լուսանկար»,
«1.2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը»,
դ․ 33-րդ կետում «անժամկետ՝» բառը փոխարինել «հինգ տարի ժամկետով՝» բառերով,
ե․ 37-րդ կետում «ստորաբաժանում» բառը փոխարինել «նախարարությունը» բառով, իսկ «երկու ամսվանից» բառերը «մեկ ամսից» բառերով,
զ․ 40-րդ կետում «նյութական վնասը» բառերից հետո լրացնել «և/կամ պետության հեղինակության և վարկանիշի արատավորումը» բառերը։
2) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4․1 կետով․
«4.1) Սահմանել, որ մինչև 2023 թվականի հունիսի 1-ը տրված վկայագրերը ուժի մեջ են մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
30.05.2023 - 30.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Մշակութային
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2489
Տպել