Լրամշակման փուլում է
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
6 - Կողմ
-
1 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Նախագծի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման ընդունումը բխում է մշակութային արժեքների փորձաքննության ոլորտը բարելավելու անհրաժեշտությամբ՝ պայմանավորված մշակութային արժեքների փորձագետների ինստիտուտի շարունակական կատարելագործման և կայացման հետ։
Մշակութային արժեքների փորձաքննությունն ինքնին բարդ և պատասխանատու գործունեություն է, որը փորձագետից պահանջում է պատշաճ գիտելիքներ, համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով նյութատեխնիկական միջոցներից օգտվելու հմտությունններ և կարողություններ: Փորձագետի կողմից հավաստի և հեղինակավոր փորձագիտական եզրակացությունների տրամադրումը մատնանշում է տվյալ փորձագետի կամ կազմակերպության, և ի վերջո միջազգային մշակութային հանրահայտ շուկաներում տվյալ պետության բարձր վարկանիշը: Ներկայում Հայաստանի Հանրապետությունում մշակութային արժեքների փորձաքննության տարբեր ոլորտներում հավատարմագրեր ունեն 31 փորձագետ: Մի շարք ոլորտներում հավատարմագրված փորձագետներ չկան, իսկ որոշ ոլորտներում՝ մեկ-երկուսն են: Սույն փոփոխությունների նպատակը մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների հավատարմագրման գործընթացի հստակեցումը և իրավական կարգավորումն է, ինչպես նաև ոլորտում փորձառու մասնագետների ներգրավման ապահովումը, որը կհանգեցնի որակի բարձրացման և մրցունակության, այդ թվում միջազգային հարթակներում:
Նախագծի ընդունմամբ կհստակեցվի փորձագետների հավատարմագրման խորհրդի նիստերի հրավիրման ժամկետը, հավատարմագրման վկայագրի համար կսահմանվի գործողության ժամկետ հինգ տարով՝ միտված՝ փորձագետների գիտելիքների ստուգմանը և կատարելագործմանը՝ մի շարք ռիսկերից խուսափելու համար։
- Ակնկալվող արդյունքը
Սույն փոփոխությունների արդյունքում ակնկալվում է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների հավատարմագրման գործընթացի հստակեցում և ոլորտի իրավական դաշտի կատարելագործում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք: Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի: Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանեցված է:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021-2026 ծրագիր, ոլորտային և/կամ ռազմավարություններ.
Բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածով ՀՀ կառավարության 2021-2026 թթ ծրագրի 4․9 կետի ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնում, ժառանգության թվայնացում, տեղեկատվական շտեմարանների և միացյալ ինքնաշխատ համակարգերի շարունակական զարգացում պարբերությունից։
-
Քննարկվել է
30.05.2023 - 30.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Մշակութային
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2464
Տպել