Anushik Avetisyan
11.04.2023
Գոյը Խմբակ չէ։ Փակելու շատ բան կա, հանգիստ թողեք կայացած համակարգերը
7219 - Կողմ
4035 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__________ի 2023 թվականի N ______Ն
«ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՅ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «Գ.ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 419 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի» օրենքի «զ» ենթակետն ու 24-րդ հոդվածը ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1) «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական Գոյ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են` «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
1) երկմսյա ժամկետում ապահովել գույքագրման աշխատանքների իրականացումը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել փոխանցման ակտը, գույքի կազմը և արժեքը, միացման պայմանագիրը և նշված գույքի հանձնման-ընդունման ակտը,
2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո ապահովել «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական Գոյ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը՝ «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3) «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
Քննարկվել է
27.03.2023 - 11.04.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Մշակութային
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 19169
Տպել11.04.2023
Գոյը Խմբակ չէ։ Փակելու շատ բան կա, հանգիստ թողեք կայացած համակարգերը
09.04.2023
Ինչու է լռում «Գոյ»-ը? Հայտարարել էր, որ ապրիլի 6-ը կարևոր օր է... ու լռություն...Վերջին շրջանում անընդմեջ աղմկում էր այս թատրոնը, բայց էդ աղմուկը անորակ ու, փաստորեն, նաև անհիմն էր։ Մի ամբողջ թատրոն իր միջից չկարողացավ ընտրել գեթ մեկ մարդ, ով կկարողանար գրագետ ձևով հաղթահարել տնօրենի ընտրության առաջին փուլը և փրկեր իր թատրոնը դուրս գալ այս վիճակից։ Սա՞ է Ձեր որակը? Ասում են, որ Ձեր տնօրենի թեկնածուն 20-ից ավել սխալներ է թույլ տվել քննության ընթացքում։ Դա է՞ Ձեր միջի «գրագետը»։ Այդպե՞ս եք տարիներ շարունակ կառավարել թատրոնը. Եթե դա է Ձեր «գրագետը», ապա պարզ է, թե ինչ «ռեկորդակիր» կարող է լինել նաև Ձեր անգրագետը։ Ցավալի է, հենց Ձեզ համար, ցավալի է, որ շիտակ չեք ինքներդ դեպի Ձեզ։ Ի՞նչ իրավունքով եք մսխում հայ մարդու վճարած հարկերը։ Կառավարությունը պիտի առավել խիստ չափորոշիչներ սահմանի և նման դեպքերում ոչ թե միացնի, միավորի կամ վերակազմակերպի, այլ պարզապես կասեցնի այս անգրագիտությունը։ Տգիտությունը չարիք է, այն պետք է արմատախիլ անել։
06.04.2023
Գոյը պետք է գոյատևի