Anushik Avetisyan
11.04.2023
Գոյը Խմբակ չէ։ Փակելու շատ բան կա, հանգիստ թողեք կայացած համակարգերը
7219 - Կողմ
4035 - Դեմ
«Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ՞Գոյ՞ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակա թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 40 և 43-րդ և ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ գլխի 4.9 կետերից՝ վերոնշյալ նպատակներից և միտված է «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ՞Գոյ՞ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծագործական ներուժը առավել արդյունավետ և նպատակային գործադրելուն:
Գնահատելով և վերլուծելով խնդիրների կարգավորման ուղիներնը առաջարկվում է «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ՞Գոյ՞ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել և ընդգրկել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում, որպես բաժին /՞Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի ստեղծագործական բաժնի ՞Գոյ՞ փորձարարական բեմ/: Այսպիսով, առաջիկայում «Բեմարվեստի ազգային փորձարարական ՞Գոյ՞ կենտրոնի թատերախումբը հնարավորություն կունենա իր ստեղծագործական նպատակներն իրագործելու համար լիարժեքորեն օգտվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքային (մեծ բեմ, Black box), գույքային և նյութատեխնիկական հնարավորություններից, գովազդատեղեկատվական արշավների նախատեսված մասնագիտական-կադրային և ֆինանսական հնարավորություններից: Սրանով կլուծվի նաև դերասանական խումբն առավել լայն ստեղծագործական հարաբերություններում ներգրավելու հարցը, կխթանվեն փոխադարձ ստեղծագործական շփումները, կստեղծվի հնարավորություն տարբեր ռեժիսորական ձեռագրերի հետ առնչվելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերջին տարիներին ակտիվորեն ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակները, իրականացնում է տարաբնույթ կրթական-մշակութային ծրագրեր, ցուցահանդեսներ, ընդլայնում է խաղացանկը, նախաձեռնում փառատոներ, և այս ամենն ընդլայնում է նաև ստեղծագործական հնարավորությունները:
Քննարկվել է
27.03.2023 - 11.04.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Մշակութային
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 19331
Տպել11.04.2023
Գոյը Խմբակ չէ։ Փակելու շատ բան կա, հանգիստ թողեք կայացած համակարգերը
09.04.2023
Ինչու է լռում «Գոյ»-ը? Հայտարարել էր, որ ապրիլի 6-ը կարևոր օր է... ու լռություն...Վերջին շրջանում անընդմեջ աղմկում էր այս թատրոնը, բայց էդ աղմուկը անորակ ու, փաստորեն, նաև անհիմն էր։ Մի ամբողջ թատրոն իր միջից չկարողացավ ընտրել գեթ մեկ մարդ, ով կկարողանար գրագետ ձևով հաղթահարել տնօրենի ընտրության առաջին փուլը և փրկեր իր թատրոնը դուրս գալ այս վիճակից։ Սա՞ է Ձեր որակը? Ասում են, որ Ձեր տնօրենի թեկնածուն 20-ից ավել սխալներ է թույլ տվել քննության ընթացքում։ Դա է՞ Ձեր միջի «գրագետը»։ Այդպե՞ս եք տարիներ շարունակ կառավարել թատրոնը. Եթե դա է Ձեր «գրագետը», ապա պարզ է, թե ինչ «ռեկորդակիր» կարող է լինել նաև Ձեր անգրագետը։ Ցավալի է, հենց Ձեզ համար, ցավալի է, որ շիտակ չեք ինքներդ դեպի Ձեզ։ Ի՞նչ իրավունքով եք մսխում հայ մարդու վճարած հարկերը։ Կառավարությունը պիտի առավել խիստ չափորոշիչներ սահմանի և նման դեպքերում ոչ թե միացնի, միավորի կամ վերակազմակերպի, այլ պարզապես կասեցնի այս անգրագիտությունը։ Տգիտությունը չարիք է, այն պետք է արմատախիլ անել։
06.04.2023
Գոյը պետք է գոյատևի