Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 26.01.2023 13:12:06 | Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ Հիմնականում կողմ ենք նախագծերին: Այդուհանդերձ կարծում ենք, որ ՎԻՎՕ նախագծում անհրաժեշտ է. 1. նախատեսել, թե ով է այն իրավասու լիազորված մարմինը, ով վարչական վարույթ է իրականացնում այդ իրավախախտման համար և նշանակում վարչական պատասխանատվություն, 2. կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով անհրաժեշտ է. - տարանջատել ֆիզիկական և իրավաբանական անձանց վարչական պատասխանատվության չափերը, ընդ որում՝ իրավաբանական անձանց պատասխանատվության չափը սահմանելով 50 տոկոսով բարձր ֆիզիկական անձանցից, - հստակեցնել վարչական պատասխանատվության չափերը՝ ըստ իրավախախտման առանձին տեսակների կամ դեպքերի: | Ընդունվել է մասամբ: |