Add to favourites
Under development
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
20 - Agree
-
3 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 26.01.2023 13:12:06 | Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ Հիմնականում կողմ ենք նախագծերին: Այդուհանդերձ կարծում ենք, որ ՎԻՎՕ նախագծում անհրաժեշտ է. 1. նախատեսել, թե ով է այն իրավասու լիազորված մարմինը, ով վարչական վարույթ է իրականացնում այդ իրավախախտման համար և նշանակում վարչական պատասխանատվություն, 2. կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով անհրաժեշտ է. - տարանջատել ֆիզիկական և իրավաբանական անձանց վարչական պատասխանատվության չափերը, ընդ որում՝ իրավաբանական անձանց պատասխանատվության չափը սահմանելով 50 տոկոսով բարձր ֆիզիկական անձանցից, - հստակեցնել վարչական պատասխանատվության չափերը՝ ըստ իրավախախտման առանձին տեսակների կամ դեպքերի: | Ընդունվել է մասամբ: | Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նշված վարչական իրավախախտումների քննությունը վերապահված է վարչական դատարանին՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (պաշտոնատար անձանց) հայցադիմումով: Իսկ նշված արձանագրությունը կազմելու իրավասությունը Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն վերապահված է ոստիկանության իրավասու մարմնին: Նախագծով վերանայվել է վերոնշյալ կարգավորումները, և նշված վարչական իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահվել է ՀՀ Ոստիկանությանը: Սահմանադրական դատարանն 2016 թվականի սեպտեմբերի 20-ի ՍԴՈ-1304 արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաև նշանակված պատժատեսակը և պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին: ՀՀ սահմանադրական դատարանն իր՝ 2010 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-920 որոշման մեջ, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նշել է, որ. «…համաչափության սկզբունքը պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև»: «…Իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքը պահանջում է նաև, որ սահմանված պատասխանատվության չափը լինի տարբերակված` ելնելով կատարված արարքի ծանրությունից, հանրային վտանգավորության աստիճանից, պատճառված վնասից, մեղքի աստիճանից և այլ էական հանգամանքներից…» (ՍԴՈ–924), Վերոնշյալի լուսի ներքո նախագծով ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց կողմից նշված իրավախախտումը կատարելու համար նախատեսվել է պատասխանատվության նվազագույն և առավելագույն չափեր՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, որը հաշվի առնելով՝ վարչական պատասխանատվություն կիրառող սուբյեկտը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վարչական իրավախախտում կատարած անձի նկատմամբ նշանակում է տարբերակված պատասխանատվության չափ՝ ելնելով կատարված արարքի ծանրությունից, հանրային վտանգավորության աստիճանից, պատճառված վնասից, մեղքի աստիճանից և այլ էական հանգամանքներից: |