Մարգարիտ Մարուքյան
19.03.2022
Առաջարկներ շատ եմ գրել, բայց որպես եզրափակում կցանկանայի նշել, որ այս կարգը ամբողջությամբ վերանայման կարիք ունի, ոչ թե ինչ-որ հատվածներով, որովհետև կոնցեպտուալ սխալներ են (տե՛ս մյուս առաջարկները):
24 - Կողմ
15 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ, ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՈՒՍՈՒՑՉԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Միջոցառման գլխավոր նպատակը հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդողների իմացության աստիճանի պարզումն է և դրա արդյունքում, ըստ տվյալ ուսուցչի մասնագիտական պատրաստվածության, հավելավճարի տրամադրումն է: Միջոցառման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին, 3-րդ պարբերությունից, 3-րդ պարբերության 4-րդ կետից:
Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 11-րդ կետի պահանջից։
Ներկայացվող նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի իրականացման արդյունքում արձանագրված խնդիրների կարգավորումն է, կարգում առկա բացերի ավելի հստակեցումն ու կարգավորումը:
Հայաստանում ուսուցչի մասնագիտության հետ կապված շարք մարտահրավերներ՝ կապված աշխատանքի ընդունման, մասնագիտական զարգացման և ցածր վարձատրության հետ, էապես ազդել են դպրոցներում դասավանդման որակի վրա և ընդհանուր առմամբ նվազեցրել մասնագիտության գրավչությունը: Այս ամենը բացասական ազդեցություն է ունեցել հանրակրթության որակի վրա:
Ուսուցիչների ատեստավորման գործող համակարգը չի արտացոլում ուսուցիչների որակական հատկանիշները և հիմնված չէ արդյունքի գնահատման վրա: Այն փաստացի գնահատում է ոչ թե ուսուցչի համապատասխանությունը մասնագիտությանը, այլ ամրագրում է վերապատրաստմանը մասնակցության փաստը՝ հետազոտական աշխատանքի և իրականացրած դասալսումների արդյունքում արձանագրելով վերապատրաստում անցած ուսուցչի ձեռքբերումը:
Ուսուցիչների ցածր աշխատավարձը խոչընդոտում է նոր ուսուցիչների՝ համակարգ մուտք գործելուն: Առկա վիճակը և ներկա խնդիրները գնահատելու համար հիմք են ընդունվել ինչպես գործող իրավական ակտերի վերլուծությունները, այնպես էլ ոլորտը բնութագրող վիճակագրական ցուցանիշների, իրականացված տարբեր հետազոտությունների տվյալները։
Առաջին անգամ փորձարկված ծրագիրը հնարավորություն ընձեռեց որոշ չափով լուծել վարձատրության խնդիրը:
2021 թվականին կամավոր ատեստավորմանը դիմած 1372 դասավանդողից գործընթացին մասնակցեց «Հայոց լեզու», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Հայոց պատմություն», բնագիտական առարկաներ դասավանդող 996 ուսուցիչ: Հանրակրթության ոլորտում ատեստավորման արդյունքի հիման վրա ուսուցչի վարձատրության բարձրացման համակարգի ներդրման արդյունքում 50% հավելավճար ստացավ 166, 40% հավելավճար ստացավ 153, իսկ 30% հավելավճար ստացավ 159 ուսուցիչ: «Հանրակրթության մասին»
Այսուհանդերձ, այս մեխանիզմի գործարկումը ուսուցչի վարձատրության էական փոփոխության չէր կարող հանգեցնել, ուստի, համաձայն ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ռազմավարական նպատակի՝ անհրաժեշտություն առաջացավ ուսուցչի աշխատավարձի բարձրացման արդյունավետ հիմք ստեղծել՝ հասնելու սահմանած թիրախին, համաձայն որի՝ «Կրթությունը մարդու հիմնարար իրավունք է, և պետության պարտավորությունն է՝ ապահովել համընդհանուր հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթություն, ընդ որում՝ հանրակրթության ոլորտում պետության պարտավորությունն է՝ ապահովել նաև դրա անվճար լինելը: Հանրակրթության ոլորտը կարևոր դերակատարում ունի ինչպես անհատի կայացման և ինքնադրսևորման, այնպես էլ հասարակության վերարտադրության և զարգացման հարցում: Դրանով է պայմանավորված, որ կրթության զարգացումն ընդհանրապես և հանրակրթությունը՝ մասնավորապես, կառավարության ծրագրի գերակայությունների շարքում է:
Կրթության բոլոր մակարդակների համար առանցքային են լինելու ներառական կրթական միջավայրի ստեղծումը, կրթության բովանդակության և կրթական ծրագրերի արդիականացումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների արդիականացումն ու վերազինումը, ժամանակակից տեղեկատվականտեխնոլոգիաների լայն կիրառումը ուսուցման և կառավարման համակարգերում, «կրթություն-գիտություն-աշխատաշուկա» կապի ամրապնդումը: Խրախուսվելու է նաև կրթությունն ամբողջ կյանքի ընթացքում:
Ներդրված համակարգի արդյունքում տրվող հավելավճարները էական ազդեցություն չեն ունենում ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման գործում, այնինչ ուսուցիչների աշխատավարձերի միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կրթության բարձր մակարդակ ունեցող երկրներում ուսուցիչների աշխատավարձերը գրեթե չեն տարբերվում կամ նույնիսկ գերազանցում են երկրի միջին աշխատավարձը: Միաժամանակ ուսուցչական գործունեությունը պարզ չէ նաև դրանում հնարավոր աշխատանքային առաջխաղացման տեսանկյունից։
Որդեգրած քաղաքականության իրագործումը հնարավոր կլինի միայն զարգացած, կրթության ժամանակակից մոտեցումներին տեղյակ, հանրակրթության նոր չափորոշչի արդյունավետ ներդրման կարևոր բաղադրիչ համարվող՝ դպրոցներում հագեցած ենթակառուցվածքների գործածության տեխնիկային տիրապետող, կրթությունն ու ինքնակրթությունը գերակայություն համարող ուսուցչի միջոցով, որի մասնագիտության գրավչության բարձրացումը ներկայում առաջնահերթություն է:
Հաշվի առնելով, որ կամավոր ատեստավորումը ուսուցչի առարկայական իմացության աստիճանն է արձանագրում, հետևաբար, ուսումնական հաստատության փոփոխության դեպքում սահմանված դրույքաչափը կամ հավելավճարի տրամադրումը պահպանվում է։
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխությամբ կարևոր նախաձեռնություն է կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի ցուցաբերած համապատասխան արդյունքի հիմքով վերջինիս դրույքաչափի փոփոխությունը և հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանումը, համաձայն որի՝ կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 200.000 ՀՀ դրամ կսահմանվի, որի վրա կկիրառվի տրամադրվող հավելավճարը:
Ատեստավորման գործընթացում ի հայտ եկած խնդիրները լուծելու, առկա կարգավորումներն ավելի հստակեցնելու անհրաժեշտություն առաջացավ հատկապես հայտագրման գործընթացից հետո, երբ մեկնարկեց ատեստավորման փուլը, և հայտնի դարձավ, որ դիմած դասավանդողներից մասնակցեց ընդամենը 72,6 տոկոսը: Պատճառը նաև ծրագրի փորձնական լինելն էր ու ընթացակարգում առկա մի փոքր անորոշությունը, մասնավորապես հարցադրումներ էին արվում հարցաշարի բովանդակության, մասնագիտական գրականության ցանկի վերաբերյալ:
Հայաստանում ուսուցիչների ցածր աշխատավարձը խոչընդոտում է մարդկային լավագույն կապիտալի՝ այդ թվում՝ արական սեռի մասնագետների մուտքը հանրակրթության ոլորտ և գործող ուսուցիչներին չի մղում մասնագիտական զարգացման: Սա հանգեցնում է շարունակական արատավոր շղթայի, երբ ցածր վարձատրվող ուսուցիչները հաճախ թերանում են իրենց աշխատանքում, իսկ առաջխաղացման և մասնագիտական աճի ներկայիս համակարգը չի նպաստում, որ ուսուցիչները ձգտեն և կարողանան հասնել կատարելագործման:
Խնդիրը լուծելու նպատակով մշակվել և ներկայացվել է արդյունքի վրա հիմնված ուսուցիչների կամավոր ատեստավորման նոր կարգը, որը հնարավորություն կտա բարեփոխելու ուսուցիչների ատեստավորման ներկայիս համակարգը և նպատելու հավելավճարի տեսքով աշխատավարձի բարելավմանը:
Ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար կխրախուսի ուսուցիչների մասնագիտական զարգացումը և հավելավճարի տրամադրման միջոցով կնպաստի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կխթանի արական սեռի մանկավարժների մուտքը հանրակրթական ուսումնական հաստատություններ։
Կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 200.000 ՀՀ դրամ սահմանելու, դրա վրա ավելացող հավելավճարի, ինչպես նաև տարակարգ ստանալու պարագայում ուսուցչի աշատավարձը կարող է հասնել մինչև 400.000 ՀՀ դրամի:
Ատեստավորման այս եղանակը հնարավորություն կտա բացահայտելու և խրախուսելու որակյալ ուսուցիչներին և նրանց աշխատավարձը մրցունակ դարձնելու հանրապետությունում: Համակարգը հնարավորություն կտա ապահովելու նոր ուսուցիչների մուտքը դպրոց՝ առաջարկելով նրանց մրցակցային աշխատավարձ:
Կամավոր ատեստավորման գործընթացի իրականացման տեղեկանք.
Ծրագրի դասիչը` |
1192 |
|
|
|
|
|
Միջոցառման դասիչը` |
11010 |
2021թ․ փաստացի |
2022թ սպասվող |
2023թ. |
2024թ. |
2025թ. |
Միջոցառման անվանումը` |
Ատեստավորման նոր համակարգի ներդրում՛ ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը |
|
|
|
|
|
Նկարագրությունը` |
Հանրակրթական դպրոցներում դասվանդող ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի մշակում և ներդրում |
|
|
|
|
|
Արդյունքի չափորոշիչներ |
|
|
|
|
|
|
Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թիվը, մարդ |
996 |
5,714 |
7,811 |
10,588 |
14,506 |
|
Կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների թվաքանակը |
481 |
4,000 |
5,468 |
7,412 |
10,154 |
|
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազար դրամ) |
40,950 |
1,273,751 |
6,800,890 |
18,017,614 |
33,272,833 |
|
|
|
|
|
|
|
Կամավոր ատեստավորման համար հիմք է հանդիսանում «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.12-րդ կետը, ինչպես նաև «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 32-րդ կետը:
Կամավոր ատեստավորման գործընթացը փորձարկումից հետո կիրականացվի ավելի հստակ սահմանված կարգավորումների համաձայն:
Ուսուցչի աշխատավարձը կդառնա մրցունակ, ոլորտը՝ գրավիչ:
Կամավոր ատեստավորման միջոցով ուսուցչի մասնագիտական աճին նպաստելով՝ կբարձրանա ուսուցչի մասնագիտության գրավչությունը, և կվերականգնվի ուսուցչի հանդեպ հարգանքն ու հեղինակությունը՝ հնարավորինս խթանելով նոր, ստեղծագործ և մոտիվացված ուսուցիչների սերնդի զարգացումը:
«Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը նախատեսում է պետական բյուջեի ծախսերի ավելացում:
Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Քննարկվել է
04.03.2022 - 19.03.2022
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 26814
Տպել19.03.2022
Առաջարկներ շատ եմ գրել, բայց որպես եզրափակում կցանկանայի նշել, որ այս կարգը ամբողջությամբ վերանայման կարիք ունի, ոչ թե ինչ-որ հատվածներով, որովհետև կոնցեպտուալ սխալներ են (տե՛ս մյուս առաջարկները):
19.03.2022
Ի դեպ, չհանդիպեցի այս ատեստավորման կարգում, թե ինչպես է ստուգվելու դասավանդման մեթոդները: Մի՞թե կարծում եք դասավանդման մեթոդների տիրապետելը պակաս կարևոր է քան դասավանդվող առարկայի վերաբերյալ գիտելիքը: Եվ մի՞թե դասավանդման մեթոդների տիրապետելը հնարավոր է ստուգել թեստով կամ կարճ գրավոր պատասխաններով:
19.03.2022
Իմ առաջարկներից մի քանիսում նշել եմ, որ ատեստավորման այս մեթոդը սխալ է, թույլ տվեք մասնագիտական կարծիքս ասել, թե որը ճիշտ կլիներ: Ճիշտ կլիներ, որ համայնքային լիազոր մարմիններում (օրինակ՝ մարզպետարանների կրթության վարչություն) լինեին ամեն առարկայի գծով մասնագետներ, ովքեր անմիջականորեն դիտարկումներ կանեին ուսուցիչների աշխատանքներում, ՈՉ գնահատելու-անվանարկելու-պատժելու նպատակով, այլ կառուցողական հետադարձ կապ տալու ու քննարկումներ անելու միջոցով, թե ինչը շտկելու ու բարելավելու կարիք ունի: Այդ համայնքային մասնագետները կարող էին նաև կազմակերպել, որ ուսուցիչները միմյանցից սովորեին (պարբերական քննարկումներ կազմակերպեին), նոր մեթոդներ փորձարկեին (peer-learning), միմյանց դասերը դիտարկեին, դասալսումներ անեին (observations) ու միմյանց խորհուրդներ տային: Դա կլիներ հավասարաչափ, համատարած զարգացում: Իսկ երբ համակարգը հիմնված է այսպիսի ատեստացիաների վրա, որտեղ մրցույթի եք վերածում դասավանդումը, համատարած արդյունք երբեք չի լինելու: Ովքեր, որ ձախողեն, նրանց փոխարինելու են այլ ձախողողներ, ոչ թե հաջողողներ, որովհետև այս համակարգը միտված է «ստուգել-անվանարկել-պատժել»-ուն, ոչ թե «օգնել-աճել-զարգանալ»-ուն: