Մարգարիտ Մարուքյան
19.03.2022
Առաջարկներ շատ եմ գրել, բայց որպես եզրափակում կցանկանայի նշել, որ այս կարգը ամբողջությամբ վերանայման կարիք ունի, ոչ թե ինչ-որ հատվածներով, որովհետև կոնցեպտուալ սխալներ են (տե՛ս մյուս առաջարկները):
24 - Կողմ
15 - Դեմ
Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի իրականացման արդյունքում արձանագրված խնդիրների կարգավորումն է, կարգում առկա բացերի ավելի հստակեցումն ու կարգավորումը:
Քննարկվել է
04.03.2022 - 19.03.2022
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 26863
Տպել19.03.2022
Առաջարկներ շատ եմ գրել, բայց որպես եզրափակում կցանկանայի նշել, որ այս կարգը ամբողջությամբ վերանայման կարիք ունի, ոչ թե ինչ-որ հատվածներով, որովհետև կոնցեպտուալ սխալներ են (տե՛ս մյուս առաջարկները):
19.03.2022
Ի դեպ, չհանդիպեցի այս ատեստավորման կարգում, թե ինչպես է ստուգվելու դասավանդման մեթոդները: Մի՞թե կարծում եք դասավանդման մեթոդների տիրապետելը պակաս կարևոր է քան դասավանդվող առարկայի վերաբերյալ գիտելիքը: Եվ մի՞թե դասավանդման մեթոդների տիրապետելը հնարավոր է ստուգել թեստով կամ կարճ գրավոր պատասխաններով:
19.03.2022
Իմ առաջարկներից մի քանիսում նշել եմ, որ ատեստավորման այս մեթոդը սխալ է, թույլ տվեք մասնագիտական կարծիքս ասել, թե որը ճիշտ կլիներ: Ճիշտ կլիներ, որ համայնքային լիազոր մարմիններում (օրինակ՝ մարզպետարանների կրթության վարչություն) լինեին ամեն առարկայի գծով մասնագետներ, ովքեր անմիջականորեն դիտարկումներ կանեին ուսուցիչների աշխատանքներում, ՈՉ գնահատելու-անվանարկելու-պատժելու նպատակով, այլ կառուցողական հետադարձ կապ տալու ու քննարկումներ անելու միջոցով, թե ինչը շտկելու ու բարելավելու կարիք ունի: Այդ համայնքային մասնագետները կարող էին նաև կազմակերպել, որ ուսուցիչները միմյանցից սովորեին (պարբերական քննարկումներ կազմակերպեին), նոր մեթոդներ փորձարկեին (peer-learning), միմյանց դասերը դիտարկեին, դասալսումներ անեին (observations) ու միմյանց խորհուրդներ տային: Դա կլիներ հավասարաչափ, համատարած զարգացում: Իսկ երբ համակարգը հիմնված է այսպիսի ատեստացիաների վրա, որտեղ մրցույթի եք վերածում դասավանդումը, համատարած արդյունք երբեք չի լինելու: Ովքեր, որ ձախողեն, նրանց փոխարինելու են այլ ձախողողներ, ոչ թե հաջողողներ, որովհետև այս համակարգը միտված է «ստուգել-անվանարկել-պատժել»-ուն, ոչ թե «օգնել-աճել-զարգանալ»-ուն: