Հիշել նախագիծը
«Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգ»
-
24 - Կողմ
-
15 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Նարինե Գալստյան 04.03.2022 21:31:03 | Քննությունը բացի մայրաքաղաքը կազմակերպել նաև յուր. մարզում ։Շնորհակալություն։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ կքննարկվի: | |
2 | Հասմիկ Հովհաննիսյան 05.03.2022 10:03:26 | Առաջարկում եմ հստակեցնել կամավոր ատեստավորմանն արդեն իսկ մասնակցած և հավելավճար ստացող ուսուցիչների դրույքաչափի հետ կապված հարցը։ Արդյոք 200000 դրամը, որին գումարվելու է հավելավճարը, գործում է կամ գործելու է նաև նրանց համար (տրամաբանակ կլինի դրական պատասխանը)։ Իսկ եթե այո, ապա երբվանից, և ինչպես է կարգավերվելու 2021 թ֊ի բացթողումը։ | 2021 թվականի փորձնական ծրագիրն իրականացնելուց հետո է օրենքում կատարվել փոփոխություն, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի մարտից, և դրույքաչափի փոփոխությունը կգործի 2022 թվականի ատեստավորման արդյունքում հավելավճար ստացողների համար: | |
3 | Վարդան Խառատյան 05.03.2022 20:56:50 | Պարզվում է, որ բոլոր նրանք ովքեր ացլյալ տարի անցել են կամավոր ատեստավորումը և ստանում են նախատեսված հավելավճարները, նրանց դրույքաչափը չի փոխվելու, չի դառնալու 200 հազար դրամ։ Սակայն ՀՀ սահմանադրության 73 հոդվածի 2 մասը սահմանում է. <<Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով>>։ Առաջարկում եմ այս սահմանադրական նորմը ամրագրել , այլապես անարդար է։ | Ծրագիրը 2021 թվականին փորձնական բնույթ էր կրում, ինչպես նշված է կարգի վերնագրում: | |
4 | Սևադա Աղաջանյան 06.03.2022 15:22:43 | ՈՒսուցիչի դրույքաչափը պետք է բարձրացվի առանց նախապայմանների, իսկ հատկացվող հավելավճարների համար՝ պայմանները պարտադիր են: Համոզված եղեք, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման դեպքում էլ չի արտացոլվի ուսուցչի որակական հատկանիշները՝ 1. աշխատասիրություն, 2. աշխատունակություն, 3. կարգապահություն, 4. պատասխանատվություն, 5. նպատակ դնելու և նպատակին հասնելու կարողություն, 6. հաստատակամություն, 7. անձնական և մասնագիտական որակների բարելավում /անընդհատ/: Եթե ուսուցիչն ունենա որակական հատկանիշների առաջին 6 կետերը 7-րդ կետի մասին կարելի է չկասկածել՝ հաստատ կունենա, իսկ հակառակը… Լ. Տոլստոյը, որ իմանար «կամավոր ատեստավորման» գուցե չարտահայտվեր՝ «Если учитель имеет только любовь к делу, он будет хороший учитель. Если учитель имеет только любовь к ученику, как отец, мать, - он будет лучше того учителя, который прочел все книги, но не имеет любви ни к делу, ни к ученикам. Если учитель соединяет в себе любовь к делу и к ученикам, он - совершенный учитель »- Л. Толстой. | Այս մասին բազմիցս արվել են պարզաբանումներ: Առանց նախապայմանների առաջարկվող ծավալով դրույքաչափի փոփոխությունը էլ ավելի կխորացնի առկա վիճակը՝ ուսուցիչներին զրկելով ինքնակրթությամբ զբաղվելու մոտիվացիայից: | |
5 | Սևադա Աղաջանյան 06.03.2022 16:15:01 | ՈՒսուցչի մասնագիտական ունակությունների ու կարողությունների ստուգումն ու գնահատումը կարող եք վստահել համապատասխան անաչառ հանձնաժողովներին /համայնքային կամ մարզային/: Եթե չկան՝ ստեղխծել: | Այդ գործընթացի նախաձեռնությունը կրթության կառավարման պետական լիազորված մարմինն է, իսկ իրականացնողը ԳԹԿ-ն է և նախագծում նշված մասնագիտական հանձնաժողովը: | |
6 | Սևադա Աղաջանյան 06.03.2022 18:36:57 | ՈՒսուցչի մասնագիտական ունակությունների ու կարողությունների, մնացած որակական հատկանիշների ստուգումն ու գնահատումը կարող եք վստահել համապատասխան անաչառ հանձնաժողովներին /համայնքային կամ մարզային, եթե չկան՝ ստեղծել/: Ստուգման և գնահատման գործիքակազմն էլ պիտի ուսումնասիրվի ու փոփոխվի այնպես, որպեսզի բացահայտվի ուսուցչի իրական որակական բոլոր հատկանիշները: | Ընդունվել է ի գիտություն: | |
7 | Սևադա Աղաջանյան 08.03.2022 17:23:01 | Նախապայմաններով դրույքաչափի փոփոխության վերաբերյալ ոչ մի պարզաբանում էլ հիմնավոր չի կարող լինել /այն պիտի ընդունվի այն անձնակազմի մեծամասնության կողմից ում վերաբերվում է գործընթացը/: Իսկ ինչ վերաբերվում է ուսուցչի ինքնակրթությամբ զբաղվելուն, ապա կամավոր ատեստավորումը չէ, որ պիտի ստիպի զբաղվել: Դա արդեն ուսուցչի պատասխանատվության ու աշխատասիրության հարց է: | Դպրոցում կրթության որակի ապահովումը պետության գերակա խնդիրներից է, որի ուղղությամբ կատարվող աշխատանքներից կարևորագույնը ուսուցչի դրույքաչափի բարձրացումն է: Կամավոր ատեստավորումը միակ մեխանիզմը չէ ուսուցչի վարձատրության բարձրացման: Այս պահին առնվազն երեք նախագիծ է մշակվում այդ ուղղությամբ, որոնք քննարկման փուլում են: Պետք չէ ատեստավորումը դիտարկել որպես տարբերակված մոտեցում ցուցաբերելու միտում ունեցող գործընթաց: | |
8 | Մարգարիտ Սարգսյան 10.03.2022 06:35:52 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և՛ մանկավարժական աշխատողները, և՛ սովորողների, ծնողների բաց համայնքը, կարդում, իրենց կարծիքն են արտահայտում նախագծի շուրջ։ Հեղինակային կրթական ծրագիր մշակող, իրականացնող հաստատությունը առաջարկում է հեղինակային կրթական ծրագիր իրականացնող ուսուցիչների համար այլընտրանքային տարբերակ փորձարկել։ Ծանոթացեք նյութերի փաթեթին․ հղումներն ակտիվ են՝ https://laboratorymskh.wordpress.com/2022/03/10/%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d6%81%d5%b9%d5%ab-%d5%af%d5%a1%d5%b4%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd%d5%bf%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%e2%80%a4-%d5%b0%d5%a5%d5%b2%d5%ab-2/ | Ընդունվել է ի գիտություն: | |
9 | Մար Թամ 10.03.2022 18:23:36 | Ճիշտ կլինի, որ արդեն կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներին նույնպես վերաբերի այս փոփոխությունները։ Եթե ուսուցիչն անցել է արդեն ատեստավորում և ունի կարգավիճակ, որոշակի տոկոսով աշխատավարձի բարձրացում, ապա օրենքի փոփոխությունը պետք է ազդի նման կարգավիճակ ունենալու դեպքում։ Հատկապես այն դեպքում,որ առաջին անգամ փորձնական ատեստավորում անցած ուսուցիչները նման սթրեսային վիճակում եթե կարողացել են հաղթահարել համապատասխան շեմերը, պետք է ընդառաջել, կարծում եմ։ | 2021 թվականի փորձնական ծրագիրն իրականացնելուց հետո է օրենքում կատարվել փոփոխություն, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի մարտից, և դրույքաչափի փոփոխությունը կգործի 2022 թվականի ատեստավորման արդյունքում հավելավճար ստացողների համար: | |
10 | Ofelya Ghumashyan 10.03.2022 18:39:23 | 1.Կամավոր ատեստավորման հավելավճարը ինչու չի վերաբերում համատեղությամբ աշխատանքին, կարելի սահմանել շեմ մեկ դրույքի չափով, եթե համատեղ դասաժամերը դրանից ավելի են, հավելավճար տալ միայն մեկ դրույք դասաժամերի համար | Լրացուցիչ կքննարկվի: | |
11 | Մարգարիտ Մարուքյան 19.03.2022 22:50:36 | Ուսուցիչների նման ատեստավորման կարգը և արդյունքների հրապարակային ներկայացումը կոպիտ սխալ է կրթության կառավարման տեսակետից ու վերջինս սխալ է նաև էթիկայի տեսանկյունից: Փոխանակ ուսուցչի՝ առանց այն էլ ծանր ու տոքսիկ աշխատանքը գնահատված դարձնելու, այս նախագծով, ուսուցչի հանդեպ վերաբերմունքը իջեցվում է զրոյի: Սա նույն թեստային քննությունների կարգն է, որով հիմա պահանջում եք, որ ուսուցիչն էլ քննություն անցնի: Ես դեմ չեմ, որ ատեստավորում պետք է, բայց դեմ եմ այս մեթոդով ստուգմանն ու առավել ևս արդյունքների հանրային հրապարակմանը: Խնդրում եմ փոփոխել, ուսուցիչը չպիտի աշակերտի պես գնա քննության: | Ընդունվել է ի գիտություն: Արդյունքները չեն հրապարակվելու, այլ ծածկագրի միջոցով հասանելի են լինելու միայն ուսուցչին: | |
12 | Մարգարիտ Մարուքյան 19.03.2022 22:55:23 | Ուսուցչի աշխատանքի համեմատ նրա աշխատավարձի դրույքաչափը առանց այն էլ ցածր է: Չնայած Դուք նախատեսում եք այս կարգով բարձրացնել այն (սխալ մեթոդներով կազմակերպված Ձեր ատեստավորումը հաջող անցնելու դեպքում), սակայն այն շարունակում է մնալ ցածր, նույնիսկ հավելավճար ստանալու դեպքում, եթե (i) համեմատելու լինեք այլ մասնագիտությունների հետ (ii) և հաշվի առնեք գնաճի տեմպերը: Այդքան դժվարին ու պատասխանատու գործը այդքան չնչին չպիտի վարձատրվեր: Առաջարկում եմ ուսումնասիրել այլ մասնագիտությունների գծով աշխատավարձերն ու հնարավորություններ փնտրել ուսուցիչներին պատշաճ վարձատրելու համար: Վստահ եմ, որ կառավարման ուռճացված համակարգը թեթևացնելու հաշվին (առնվազն) նման ֆինանսներ կգտնվեն: | Ատեստավորման հիմնական նպատակը ուսուցչի վարձատրության բարելավումն է, որի արդյունքում ուսուցիչներին առարկայական գիտելիքի բաց ունենալու դեպքում այն լրացնելու հնարավորություն է ընձեռնվում: | |
13 | Մարգարիտ Մարուքյան 19.03.2022 23:24:41 | Ատեստավորումը չանցնելու դեպքում, ուսուցչին ևս մի հնարավորություն տալը ու հետո աշխատանքից հեռացնելը հարցի լուծում չի: Ի՞նչ եք կարծում՝ քանի՞ հոգի է ցանկանալու գալ աշխատել մի աշխատանքում, որը ծանրաբեռնված է, լարված, բոլորը պահաջներ ունեն այդ աշխատանքի հանդեպ, անընդհատ ինչ-որ ստուգումների մեջ են և այդքան պատասխանատու աշխատանք լինելով հանդերձ նաև թերվարձատրվող: Չնայած սա ծանր փաստարկ է, բայց նույնիսկ եթե դա էլ չլիներ, ու՞ր մնաց ուսուցչին օգնելու Ձեր պատասխանատվությունը (հանուն կրթության բարելավման), որը այս դեպքում պիտի արտահայտվեր բացի վերապատրաստումներ կազմակերպելուց (կարծես դրա մասին նախագծում գրված է) նաև տվյալ ուսուցչի հետ անմիջական աշխատանքով, որ նրան ուղղորդեիք, որ ավելի լավ դասավանդեր: Ի՞նչ աշխատանք է տարվելու ուսուցչի հետ անմիջականորեն, եթե նա ձախողեց քննությունը: Վերապատրաստումը (որպես դասախոսություն, սեմինար քիչ է): | Փոխվել է պարտադիր ատեստավորման տրամաբանությունն ամբողջապես, որը նպատակաուղղված է Ձեր կողմից բարձրացված խնդիրների լուծմանը: Ժամանակ է պահանջվում , որ գործընթացի շահառուները պատասխանատվությամբ մոտենան հարցին և վերապատրաստումից հետո ձեռք բերած գիտելիքը կիրառեն հօգուտ հանրակրթության: | |
14 | Մարգարիտ Մարուքյան 19.03.2022 23:24:43 | Ատեստավորումը չանցնելու դեպքում, ուսուցչին ևս մի հնարավորություն տալը ու հետո աշխատանքից հեռացնելը հարցի լուծում չի: Ի՞նչ եք կարծում՝ քանի՞ հոգի է ցանկանալու գալ աշխատել մի աշխատանքում, որը ծանրաբեռնված է, լարված, բոլորը պահաջներ ունեն այդ աշխատանքի հանդեպ, անընդհատ ինչ-որ ստուգումների մեջ են և այդքան պատասխանատու աշխատանք լինելով հանդերձ նաև թերվարձատրվող: Չնայած սա ծանր փաստարկ է, բայց նույնիսկ եթե դա էլ չլիներ, ու՞ր մնաց ուսուցչին օգնելու Ձեր պատասխանատվությունը (հանուն կրթության բարելավման), որը այս դեպքում պիտի արտահայտվեր բացի վերապատրաստումներ կազմակերպելուց (կարծես դրա մասին նախագծում գրված է) նաև տվյալ ուսուցչի հետ անմիջական աշխատանքով, որ նրան ուղղորդեիք, որ ավելի լավ դասավանդեր: Ի՞նչ աշխատանք է տարվելու ուսուցչի հետ անմիջականորեն, եթե նա ձախողեց քննությունը: Վերապատրաստումը (որպես դասախոսություն, սեմինար քիչ է): | Փոխվել է պարտադիր ատեստավորման տրամաբանությունն ամբողջապես, որը նպատակաուղղված է Ձեր կողմից բարձրացված խնդիրների լուծմանը: Ժամանակ է պահանջվում , որ գործընթացի շահառուները պատասխանատվությամբ մոտենան հարցին և վերապատրաստումից հետո ձեռք բերած գիտելիքը կիրառեն հօգուտ հանրակրթության: | |
15 | Մարգարիտ Մարուքյան 19.03.2022 23:33:29 | Իմ առաջարկներից մի քանիսում նշել եմ, որ ատեստավորման այս մեթոդը սխալ է, թույլ տվեք մասնագիտական կարծիքս ասել, թե որը ճիշտ կլիներ: Ճիշտ կլիներ, որ համայնքային լիազոր մարմիններում (օրինակ՝ մարզպետարանների կրթության վարչություն) լինեին ամեն առարկայի գծով մասնագետներ, ովքեր անմիջականորեն դիտարկումներ կանեին ուսուցիչների աշխատանքներում, ՈՉ գնահատելու-անվանարկելու-պատժելու նպատակով, այլ կառուցողական հետադարձ կապ տալու ու քննարկումներ անելու միջոցով, թե ինչը շտկելու ու բարելավելու կարիք ունի: Այդ համայնքային մասնագետները կարող էին նաև կազմակերպել, որ ուսուցիչները միմյանցից սովորեին (պարբերական քննարկումներ կազմակերպեին), նոր մեթոդներ փորձարկեին (peer-learning), միմյանց դասերը դիտարկեին, դասալսումներ անեին (observations) ու միմյանց խորհուրդներ տային: Դա կլիներ հավասարաչափ, համատարած զարգացում: Իսկ երբ համակարգը հիմնված է այսպիսի ատեստացիաների վրա, որտեղ մրցույթի եք վերածում դասավանդումը, համատարած արդյունք երբեք չի լինելու: Ովքեր, որ ձախողեն, նրանց փոխարինելու են այլ ձախողողներ, ոչ թե հաջողողներ, որովհետև այս համակարգը միտված է «ստուգել-անվանարկել-պատժել»-ուն, ոչ թե «օգնել-աճել-զարգանալ»-ուն: | Ատեստավորումը նպատակն ուսուցչի առարկայական գիտելիքի իմացության պարզումն է, մասնագիտական մյուս հմտությունների բացը լրացվում է պարտադիր ատեստավորման միջոցով: | |
16 | Մարգարիտ Մարուքյան 19.03.2022 23:35:37 | Ի դեպ, չհանդիպեցի այս ատեստավորման կարգում, թե ինչպես է ստուգվելու դասավանդման մեթոդները: Մի՞թե կարծում եք դասավանդման մեթոդների տիրապետելը պակաս կարևոր է քան դասավանդվող առարկայի վերաբերյալ գիտելիքը: Եվ մի՞թե դասավանդման մեթոդների տիրապետելը հնարավոր է ստուգել թեստով կամ կարճ գրավոր պատասխաններով: | Ատեստավորման կարգում հստակ սահմանված է նպատակը: | |
17 | Մարգարիտ Մարուքյան 19.03.2022 23:49:46 | Առաջարկներ շատ եմ գրել, բայց որպես եզրափակում կցանկանայի նշել, որ այս կարգը ամբողջությամբ վերանայման կարիք ունի, ոչ թե ինչ-որ հատվածներով, որովհետև կոնցեպտուալ սխալներ են (տե՛ս մյուս առաջարկները): | Կարգը ստացված առաջարկների հիման վրա լրամշակման փուլում է: |