Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Էդգար Պետրոսյան 02.09.2021 21:08:47 Առաջարկում եմ նախագծից հանել 5-րդ հոդվածի 2-րդ կետը հանել, այլապես անտրամաբանական է դառնում ամբողջ փոփոխությունը։ Նախագիծը այս տեսքով ընդունվելուց ստացվում է, որ նշված պաշտոնյաները կարող են չպատվաստվել, աստված մի արասցե հիվանդանալ և մահանալ, կամ վախեր կան կապված պատվաստանյութերի անվտանգության հետ։ Չի ընդունվել Կատարված առաջարկի կապակցությամբ, գտնում ենք, որ նախատեսվել է տարբերակում՝ օբյեկտիվ հիմքերով պայմանավորված, որը, միաժամանակ, չի խախտում խտրականության արգելքի սկզբունքը: Խտրականության առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ է առաջնորդվել որոշակի չափանիշներով։ Մասնավորապես, այդպիսիք են օբյեկտիվ հիմքի և լեգիտիմ նպատակի առկայությունը, ինչպես նաև նույն կարգավիճակն ունեցող անձանց միջև խտրականության դրսևորումների բացակայությունը: Վերոնշյալի լույսի ներքո ուսումնասիրելով Նախագծով առաջարկվող կարգավորումները` կարող ենք նկատել հետևյալը՝ Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվել է այն սկզբունքով, որ դրանով նախատեսվող բացառությունների ցանկում ներառվեն այն անձինք, որոնց պաշտոնը կամ ընտրովի պաշտոն է կամ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ նրանք, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից:
2 Liana Nikoghosyan 05.09.2021 12:14:01 Եթե իսկապես սա արվում է բնակչության առողջության համար, ապա ՊՇՌ թեստը պիտի լինի անվճար ինչպես պատվաստումը, հակառակ դեպքում կլինի գործազրկության ու հետևաբար հանցագործությունների մեծ աճ Չի ընդունվել Սահմանադրաիրավական դրույթների հիման վրա կարելի է եզրակացնել, որ առողջապահության ոլորտում պետության առաքելությունն է բնակչության առողջության պահպանումը: Նշվածի համատեքստում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանվում է, որ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, ի թիվս այլոց, իրականացվում է բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և շրջակա միջավայրի առողջացման պետական, տեղական նպատակային ծրագրերի իրագործմամբ: Իր հերթին, Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է հիվանդությունների կանխարգելում, որը դրանց տարածման նվազեցման կամ բացառման ուղղությամբ գործունեության պլանավորումն է, համալիր միջոցառումների իրականացումը և գնահատումը: Նշվածի լույսի ներքո, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելումը, ըստ էության, պատվաստում իրականացնելն է, որը՝ 1) որոշ դեպքերում բացառում է անձանց վարակվելը, իսկ 2) վարակվելու դեպքում ապահովում հիվանդության թեթև ընթացքը՝ գրեթե ամբողջովին բացառելով մահվան ելքով դեպքերը: Հետևաբար, ի ապահովումն իր վրա դրված գործառույթներրի, պետությունն ապահովում է անվճար պատվաստումների իրականացումը, իսկ ՊՇՌ թեստավորման իրականացումը միայն բացահայտում է անձանց մոտ հիվանդության առկայությունը:
3 Արտաշես Թառլամազյան 06.09.2021 02:49:38 Առաջարկում եմ նախագծում չներառել հոդված 5-ի 2-րդ կետը, որը բացառություն է սահմանում ՀՀ նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների համար։ Քանի որ պատվաստանյութերը գտնվում են կլինիկական փորձարկումների փուլում, ապա առաջին հերթին փորձարկումների պետք է ենթարկվեն տվյալ պաշտոնները զբաղեցնող մարդիկ, և եթե նրանց մոտ չհայտնաբերվեն անդառնալի փոփոխություններ (առողջական, մասնավորապես՝ մտավոր), դրանից հետո միայն առաջարկվեն հասարակությանը։ Ինքս աշխատելով ՏԿՆ պետական գույքի կառավարման կոմիտեում պաշտպանելու եմ այս տեսակետը հետագայում ևս։ Չի ընդունվել Կատարված առաջարկի կապակցությամբ, գտնում ենք, որ նախատեսվել է տարբերակում՝ օբյեկտիվ հիմքերով պայմանավորված, որը, միաժամանակ, չի խախտում խտրականության արգելքի սկզբունքը: Խտրականության առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ է առաջնորդվել որոշակի չափանիշներով։ Մասնավորապես, այդպիսիք են օբյեկտիվ հիմքի և լեգիտիմ նպատակի առկայությունը, ինչպես նաև նույն կարգավիճակն ունեցող անձանց միջև խտրականության դրսևորումների բացակայությունը: Վերոնշյալի լույսի ներքո ուսումնասիրելով Նախագծով առաջարկվող կարգավորումները` կարող ենք նկատել հետևյալը՝ Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվել է այն սկզբունքով, որ դրանով նախատեսվող բացառությունների ցանկում ներառվեն այն անձինք, որոնց պաշտոնը կամ ընտրովի պաշտոն է կամ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ նրանք, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից:
4 Արտաշես Թառլամազյան 06.09.2021 03:07:53 Ուսումնասիրելով տեղեկանք-հիմնավորման մեջ նշված տարբեր երկրներում կիրառված սահմանափակումները (ըստ https://www.reuters.com/world/countries-make-covid-19-vaccines-mandatory-2021-07-13 հղման) եզրակացնում ենք, որ սահմանափակումները կիրառվել են մարդկանց խիստ սահմանափակ խմբերի և որոշակի մասնագիտությունների համար։ Այն էլ որոշ ժամանակ անց երկրների մի մասը հրաժարվել է դրանցից տեսնելով սահմանափակումների անարդյունավետությունը։ Այդ մասին սակայն չի նշվում։ Արդյունքում նախագծով փորձ է արվում կիրառել վատագույն կամ չհաջողված կարգավորումները, անտեսելով ՀՀ սահմանադրության Հոդված 3-ի (Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները) 2-րդ մասը. <<Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:>> և 3-րդ մասը. <<Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:յամբ ամրագրված մարդկանց ազատությունները։>>։ Չի ընդունվել Նախագծի հիմնավորումներում ներկայացված երկրներում սահմանափակումները շարունակվում են առ այսօր: Իր հերթին, միջազգային փորձի պարբերաբար ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս կամ այն չափով պարտադիր պատվաստումներ իրականացնող երկրների թիվը գնալով ավելանում է: Ինչ վերաբերում է նախատեսվող կարգավորումների համապատասխանությանը Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին, ապա նկատենք, որ դրան անդրադարձ կատարվել է Նախագծի հիմնավորումներում:
5 Աիդա Մոսոյան 06.09.2021 10:17:31 Ըստ նախագծի 5-րդ կետի Պատգամավորները ազատվում են պատվաստվելու և ՊՇՌ տեստ հանձնելու պարտականությունից։ Հարց. Որն է տրամաբանությունը. Միգուցե Պատգամավորների անձեռնմխելիությունը նաև ներառում է ֆիզիկական բարձր իմունիտետ և իրենք չեն կարող հանդիսանալ վարակակիր։ Չի ընդունվել Կատարված առաջարկի կապակցությամբ, գտնում ենք, որ նախատեսվել է տարբերակում՝ օբյեկտիվ հիմքերով պայմանավորված, որը, միաժամանակ, չի խախտում խտրականության արգելքի սկզբունքը: Խտրականության առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ է առաջնորդվել որոշակի չափանիշներով։ Մասնավորապես, այդպիսիք են օբյեկտիվ հիմքի և լեգիտիմ նպատակի առկայությունը, ինչպես նաև նույն կարգավիճակն ունեցող անձանց միջև խտրականության դրսևորումների բացակայությունը: Վերոնշյալի լույսի ներքո ուսումնասիրելով Նախագծով առաջարկվող կարգավորումները` կարող ենք նկատել հետևյալը՝ Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվել է այն սկզբունքով, որ դրանով նախատեսվող բացառությունների ցանկում ներառվեն այն անձինք, որոնց պաշտոնը կամ ընտրովի պաշտոն է կամ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ նրանք, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից:
6 Աիդա Մոսոյան 06.09.2021 10:17:37 Ըստ նախագծի 5-րդ կետի Պատգամավորները ազատվում են պատվաստվելու և ՊՇՌ տեստ հանձնելու պարտականությունից։ Հարց. Որն է տրամաբանությունը. Միգուցե Պատգամավորների անձեռնմխելիությունը նաև ներառում է ֆիզիկական բարձր իմունիտետ և իրենք չեն կարող հանդիսանալ վարակակիր։ Չի ընդունվել Կատարված առաջարկի կապակցությամբ, գտնում ենք, որ նախատեսվել է տարբերակում՝ օբյեկտիվ հիմքերով պայմանավորված, որը, միաժամանակ, չի խախտում խտրականության արգելքի սկզբունքը: Խտրականության առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ է առաջնորդվել որոշակի չափանիշներով։ Մասնավորապես, այդպիսիք են օբյեկտիվ հիմքի և լեգիտիմ նպատակի առկայությունը, ինչպես նաև նույն կարգավիճակն ունեցող անձանց միջև խտրականության դրսևորումների բացակայությունը: Վերոնշյալի լույսի ներքո ուսումնասիրելով Նախագծով առաջարկվող կարգավորումները` կարող ենք նկատել հետևյալը՝ Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվել է այն սկզբունքով, որ դրանով նախատեսվող բացառությունների ցանկում ներառվեն այն անձինք, որոնց պաշտոնը կամ ընտրովի պաշտոն է կամ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ նրանք, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից:
7 Անահիտ Հայդարցյան 06.09.2021 17:20:01 Հաշվի առնելով ուսուցչի աշխատավարձը՝ պետք է ուսուցիչների թեստավորում կատարել անվճար։ Չի ընդունվել Սույն նախագծով կարգավորվում են միայն հանրային ծառայողների կողմից սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման հետ կապված հարաբերությունները: Ուստի, դրա դրույթները չեն տարածվում ուսուցիչների նկատմամբ: Իր հերթին, սահմանադրաիրավական դրույթների հիման վրա կարելի է եզրակացնել, որ առողջապահության ոլորտում պետության առաքելությունն է բնակչության առողջության պահպանումը: Նշվածի համատեքստում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանվում է, որ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, ի թիվս այլոց, իրականացվում է բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և շրջակա միջավայրի առողջացման պետական, տեղական նպատակային ծրագրերի իրագործմամբ: Իր հերթին, Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է հիվանդությունների կանխարգելում, որը դրանց տարածման նվազեցման կամ բացառման ուղղությամբ գործունեության պլանավորումն է, համալիր միջոցառումների իրականացումը և գնահատումը: Նշվածի լույսի ներքո, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելումը, ըստ էության, պատվաստում իրականացնելն է, որը՝ 1) որոշ դեպքերում բացառում է անձանց վարակվելը, իսկ 2) վարակվելու դեպքում ապահովում հիվանդության թեթև ընթացքը՝ գրեթե ամբողջովին բացառելով մահվան ելքով դեպքերը: Հետևաբար, ի ապահովումն իր վրա դրված գործառույթներրի, պետությունն ապահովում է անվճար պատվաստումների իրականացումը, իսկ ՊՇՌ թեստավորման իրականացումը միայն բացահայտում է անձանց մոտ հիվանդության առկայությունը:
8 Կարինե Այվազյան 06.09.2021 20:51:43 Կողմնապահության միտում եմ նկատում , արդար չի Չի ընդունվել Կատարված առաջարկի կապակցությամբ, գտնում ենք, որ նախատեսվել է տարբերակում՝ օբյեկտիվ հիմքերով պայմանավորված, որը, միաժամանակ, չի խախտում խտրականության արգելքի սկզբունքը: Խտրականության առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ է առաջնորդվել որոշակի չափանիշներով։ Մասնավորապես, այդպիսիք են օբյեկտիվ հիմքի և լեգիտիմ նպատակի առկայությունը, ինչպես նաև նույն կարգավիճակն ունեցող անձանց միջև խտրականության դրսևորումների բացակայությունը: Վերոնշյալի լույսի ներքո ուսումնասիրելով Նախագծով առաջարկվող կարգավորումները` կարող ենք նկատել հետևյալը՝ Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվել է այն սկզբունքով, որ դրանով նախատեսվող բացառությունների ցանկում ներառվեն այն անձինք, որոնց պաշտոնը կամ ընտրովի պաշտոն է կամ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ նրանք, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից:
9 Ani Nazaryan 06.09.2021 21:28:22 Նախագիծը տեղին կլինի, եթե թեստավորումն անվճար լինի։ Չի ընդունվել Սահմանադրաիրավական դրույթների հիման վրա կարելի է եզրակացնել, որ առողջապահության ոլորտում պետության առաքելությունն է բնակչության առողջության պահպանումը: Նշվածի համատեքստում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանվում է, որ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, ի թիվս այլոց, իրականացվում է բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և շրջակա միջավայրի առողջացման պետական, տեղական նպատակային ծրագրերի իրագործմամբ: Իր հերթին, Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է հիվանդությունների կանխարգելում, որը դրանց տարածման նվազեցման կամ բացառման ուղղությամբ գործունեության պլանավորումն է, համալիր միջոցառումների իրականացումը և գնահատումը: Նշվածի լույսի ներքո, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելումը, ըստ էության, պատվաստում իրականացնելն է, որը՝ 1) որոշ դեպքերում բացառում է անձանց վարակվելը, իսկ 2) վարակվելու դեպքում ապահովում հիվանդության թեթև ընթացքը՝ գրեթե ամբողջովին բացառելով մահվան ելքով դեպքերը: Հետևաբար, ի ապահովումն իր վրա դրված գործառույթներրի, պետությունն ապահովում է անվճար պատվաստումների իրականացումը, իսկ ՊՇՌ թեստավորման իրականացումը միայն բացահայտում է անձանց մոտ հիվանդության առկայությունը:
10 Nune Sargs 07.09.2021 00:37:56 Ոչ մի պատվաստում ստիպողաբար կամ աշխատքից դուրս հանելու, վախի կամ շանտաժով չպետք է լինի, քանի որ դուք ոչ ոքի չեք հետազոտում ու ձեզ հայտնի չի պատվաստվողը ինչ գաղտնի կամ բացահայտված խրոնիկ ինչ հիվանդութկուն ունի: Ասենք պատվաստանյութի պարոինակությունը ու հետևանքները եթե անհայտ են դուք ոնց եք ասում պատվաստվեք: Ու էլի շատ ու շատ աբսուրդ բաներ, անտրամաբանական, կամ ասենք միջին աշխատվարձով ապրողը 30.000 տա թեստ անի, որ աշխատի, աշխտծը տա թեստի՞ն կամ սոված նստի կամ պատվասվի մեռնի: Նենց էլ մտաում եք մեր առողջության մասին: ԴԵՄ եմ պարտադիր պատվաստմանը Ընդունվել է ի գիտություն Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով նախ նախատեսվել են աշխատանքի ներկայանալիս ներկայացման ենթակա փաստաթղթերը՝ 1) ՊՇՌ թեստի բացասական պատասխան, 2) պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկանք, կամ 3) բժշկական հակացուցումների վերաբերյալ տեղեկանք: Հետևաբար, անձն ինքն է ընտրում, թե որ փաստաթուղթը ներկայացնի՝ թեստավորման, թե պատվաստման: Միաժամանակ, եթե անձի մոտ առկա են բժշկական հակացուցումներ, ապա նա ազատվում է նշված փաստաթղթերը ներկայացնելու պարտականությունից, փոխարենը ներկայացնելով բժշկական հակացուցումների առկայության մասին տեղեկանքը:
11 Rozi Damburajyan 07.09.2021 03:32:38 Ես ԴԵՄ եմ !!! Իրավունք չունեք մարդկանց համար ստեղծել էնպիսի պայմաններ, որ ստիպված պատվաստվեն !!! Էսպես կտանեք նրան,որ ահագին մարդ կազատվի աշխատանքից, բայց կշարունակի աշխատել արդեն ՉԱ (չգրանցված աշխատող): Կաշխատեն առցանց |բավականին ոլորտներ կան, որ էտպես կարող են| ... առանց գրասենյակում գտնվելու: Հետևաբար պետությունը կունենա հարկերի կորուստ ..... ու հաստատ էտպես էլ լինելուա ... ու դա վերահսկել չի լինելու ... Ընդունվել է ի գիտություն Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով նախ նախատեսվել են աշխատանքի ներկայանալիս ներկայացման ենթակա փաստաթղթերը՝ 1) ՊՇՌ թեստի բացասական պատասխան, 2) պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկանք, կամ 3) բժշկական հակացուցումների վերաբերյալ տեղեկանք: Հետևաբար, անձն ինքն է ընտրում, թե որ փաստաթուղթը ներկայացնի՝ թեստավորման, թե պատվաստման: Միաժամանակ, եթե անձի մոտ առկա են բժշկական հակացուցումներ, ապա նա ազատվում է նշված փաստաթղթերը ներկայացնելու պարտականությունից, փոխարենը ներկայացնելով բժշկական հակացուցումների առկայության մասին տեղեկանքը:
12 Сусанна Матевосян 07.09.2021 05:59:49 Բժշկական միջամտությունը կատարվում է կամովին ,ոչ թե ստիպողաբար և չի փոփոխվեկու ոչ մի օրենք Ընդունվել է ի գիտություն Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով նախ նախատեսվել են աշխատանքի ներկայանալիս ներկայացման ենթակա փաստաթղթերը՝ 1) ՊՇՌ թեստի բացասական պատասխան, 2) պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկանք, կամ 3) բժշկական հակացուցումների վերաբերյալ տեղեկանք: Հետևաբար, անձն ինքն է ընտրում, թե որ փաստաթուղթը ներկայացնի՝ թեստավորման, թե պատվաստման: Միաժամանակ, եթե անձի մոտ առկա են բժշկական հակացուցումներ, ապա նա ազատվում է նշված փաստաթղթերը ներկայացնելու պարտականությունից, փոխարենը ներկայացնելով բժշկական հակացուցումների առկայության մասին տեղեկանքը:
13 Ալյոնա Ավետիսյան 07.09.2021 10:13:01 Ես առաջարկում եմ չպարտադրել պատվաստումը։ Ընդունվել է ի գիտություն Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով նախ նախատեսվել են աշխատանքի ներկայանալիս ներկայացման ենթակա փաստաթղթերը՝ 1) ՊՇՌ թեստի բացասական պատասխան, 2) պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկանք, կամ 3) բժշկական հակացուցումների վերաբերյալ տեղեկանք: Հետևաբար, անձն ինքն է ընտրում, թե որ փաստաթուղթը ներկայացնի՝ թեստավորման, թե պատվաստման: Միաժամանակ, եթե անձի մոտ առկա են բժշկական հակացուցումներ, ապա նա ազատվում է նշված փաստաթղթերը ներկայացնելու պարտականությունից, փոխարենը ներկայացնելով բժշկական հակացուցումների առկայության մասին տեղեկանքը:
14 Ալյոնա Ավետիսյան 07.09.2021 10:13:33 Առաջարկում եմ չպարտադրել պատվաստումը։ Ընդունվել է ի գիտություն Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով նախ նախատեսվել են աշխատանքի ներկայանալիս ներկայացման ենթակա փաստաթղթերը՝ 1) ՊՇՌ թեստի բացասական պատասխան, 2) պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկանք, կամ 3) բժշկական հակացուցումների վերաբերյալ տեղեկանք: Հետևաբար, անձն ինքն է ընտրում, թե որ փաստաթուղթը ներկայացնի՝ թեստավորման, թե պատվաստման: Միաժամանակ, եթե անձի մոտ առկա են բժշկական հակացուցումներ, ապա նա ազատվում է նշված փաստաթղթերը ներկայացնելու պարտականությունից, փոխարենը ներկայացնելով բժշկական հակացուցումների առկայության մասին տեղեկանքը:
15 Ալյոնա Ավետիսյան 07.09.2021 10:14:14 Չպարտադրել պատվաստումը։ Ընդունվել է ի գիտություն Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով նախ նախատեսվել են աշխատանքի ներկայանալիս ներկայացման ենթակա փաստաթղթերը՝ 1) ՊՇՌ թեստի բացասական պատասխան, 2) պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկանք, կամ 3) բժշկական հակացուցումների վերաբերյալ տեղեկանք: Հետևաբար, անձն ինքն է ընտրում, թե որ փաստաթուղթը ներկայացնի՝ թեստավորման, թե պատվաստման: Միաժամանակ, եթե անձի մոտ առկա են բժշկական հակացուցումներ, ապա նա ազատվում է նշված փաստաթղթերը ներկայացնելու պարտականությունից, փոխարենը ներկայացնելով բժշկական հակացուցումների առկայության մասին տեղեկանքը:
16 Լիլիթ Մուրադյան 07.09.2021 13:11:36 ՊՇՌ թեստը պիտի լինի անվճար ինչպես պատվաստումը Չի ընդունվել Սահմանադրաիրավական դրույթների հիման վրա կարելի է եզրակացնել, որ առողջապահության ոլորտում պետության առաքելությունն է բնակչության առողջության պահպանումը: Նշվածի համատեքստում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանվում է, որ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, ի թիվս այլոց, իրականացվում է բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և շրջակա միջավայրի առողջացման պետական, տեղական նպատակային ծրագրերի իրագործմամբ: Իր հերթին, Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է հիվանդությունների կանխարգելում, որը դրանց տարածման նվազեցման կամ բացառման ուղղությամբ գործունեության պլանավորումն է, համալիր միջոցառումների իրականացումը և գնահատումը: Նշվածի լույսի ներքո, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելումը, ըստ էության, պատվաստում իրականացնելն է, որը՝ 1) որոշ դեպքերում բացառում է անձանց վարակվելը, իսկ 2) վարակվելու դեպքում ապահովում հիվանդության թեթև ընթացքը՝ գրեթե ամբողջովին բացառելով մահվան ելքով դեպքերը: Հետևաբար, ի ապահովումն իր վրա դրված գործառույթներրի, պետությունն ապահովում է անվճար պատվաստումների իրականացումը, իսկ ՊՇՌ թեստավորման իրականացումը միայն բացահայտում է անձանց մոտ հիվանդության առկայությունը:
17 Աշոտ Մելքոնյան 07.09.2021 14:43:36 Պատվաստանյութերը դեռ փորձաշրջան չեն անցել, հետևաբար դրանցով պատվաստման հետևանքներն անկանխատեսելի են, իսկ որոշ հավաստի վիճակագրական տվյալների համաձայն խիստ վտանգավոր, նույնիսկ մահացու։ Առաջարկում եմ նման նախագծերը հիմնավորվեն հեղինակավոր գիտնականների կարծիքների և երաշխավորությունների հիման վրա, պաշտոնապես և բաց քննարկումներ ևս կազմակերպվեն։ Չի ընդունվել Պատվաստանյութերի միջազգային կիրառելիության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արձագանքի մասին տե՛ս Նախագծի հիմնավորումներում:
18 Սարգիս Եսայան 07.09.2021 14:58:02 Ի՞նչու է ՊՇՌ թեստը պարտադիր միայն չպատվաստվածների համար, պատվաստվածները նույնպես կարող են վարակվել, այդ դեպքում իրենք նույնպես պետք է 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն, սա խտրական վերաբերմունք է քաղաքացիների նկատմամբ։ Բացի սրանից բնակչության մեծ մասի ֆինանսական վիճակը թույլ չի տալիս իր սեփական միջոցներով օգտվել ՊՇՌ թեստերից, թող պետական միջոցների հաշվին լինի։ Չի ընդունվել Պատվաստանյութերի կիրառումը ապահովում է՝ 1) որոշ դեպքերում անձանց վարակվելու բացառելը, իսկ 2) վարակվելու դեպքում հիվանդության թեթև ընթացքը՝ գրեթե ամբողջովին բացառելով մահվան ելքով դեպքերը: Ուստի, արդյունքում կարող է ձևավորվել կոլեկտիվ իմունիտետ հիվանդության նկատմամբ: Իր հերթին, Սահմանադրաիրավական դրույթների հիման վրա կարելի է եզրակացնել, որ առողջապահության ոլորտում պետության առաքելությունն է բնակչության առողջության պահպանումը: Նշվածի համատեքստում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանվում է, որ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, ի թիվս այլոց, իրականացվում է բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և շրջակա միջավայրի առողջացման պետական, տեղական նպատակային ծրագրերի իրագործմամբ: Իր հերթին, Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է հիվանդությունների կանխարգելում, որը դրանց տարածման նվազեցման կամ բացառման ուղղությամբ գործունեության պլանավորումն է, համալիր միջոցառումների իրականացումը և գնահատումը: Նշվածի լույսի ներքո, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելումը, ըստ էության, պատվաստում իրականացնելն է, որը՝ 1) որոշ դեպքերում բացառում է անձանց վարակվելը, իսկ 2) վարակվելու դեպքում ապահովում հիվանդության թեթև ընթացքը՝ գրեթե ամբողջովին բացառելով մահվան ելքով դեպքերը: Հետևաբար, ի ապահովումն իր վրա դրված գործառույթներրի, պետությունն ապահովում է անվճար պատվաստումների իրականացումը, իսկ ՊՇՌ թեստավորման իրականացումը միայն բացահայտում է անձանց մոտ հիվանդության առկայությունը:
19 Արտաշես Կարապետյան 07.09.2021 16:09:36 Այս նախագիծը չի կարող ընդունվել, քանի որ նպատակը չի համապատասխանում իրականությանը։ Եթե նպատակն իսկապես բնակչությանը վարակից պաշտպանելն է, ապա պետք է ՊՇՌ թեստն անցկացվի ամեն օր և լինի անվճար։ Հակառակ դեպքում սա հերթական գումար շորթելու եղանակ է։ Չի ընդունվել Սահմանադրաիրավական դրույթների հիման վրա կարելի է եզրակացնել, որ առողջապահության ոլորտում պետության առաքելությունն է բնակչության առողջության պահպանումը: Նշվածի համատեքստում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանվում է, որ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, ի թիվս այլոց, իրականացվում է բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և շրջակա միջավայրի առողջացման պետական, տեղական նպատակային ծրագրերի իրագործմամբ: Իր հերթին, Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է հիվանդությունների կանխարգելում, որը դրանց տարածման նվազեցման կամ բացառման ուղղությամբ գործունեության պլանավորումն է, համալիր միջոցառումների իրականացումը և գնահատումը: Նշվածի լույսի ներքո, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելումը, ըստ էության, պատվաստում իրականացնելն է, որը՝ 1) որոշ դեպքերում բացառում է անձանց վարակվելը, իսկ 2) վարակվելու դեպքում ապահովում հիվանդության թեթև ընթացքը՝ գրեթե ամբողջովին բացառելով մահվան ելքով դեպքերը: Հետևաբար, ի ապահովումն իր վրա դրված գործառույթներրի, պետությունն ապահովում է անվճար պատվաստումների իրականացումը, իսկ ՊՇՌ թեստավորման իրականացումը միայն բացահայտում է անձանց մոտ հիվանդության առկայությունը:
20 Գայա Նե 07.09.2021 16:34:37 Առաջարկում եմ պատվաստվել չցանկացողների դեպքում կիրառել պատվաստման նոր նեթոդը, որը կարող եք տեսնել ԱՆ-ի էջում տեղադրված պատգամավորներից մեկի և «Հայկական ժամանակ» թերթի աշխատակցի պատվաստման գործընթացը ներկայացնող հոլովակներում։ Չի ընդունվել Նախագծի վերաբերյալ ներկայացված չէ բովանդակային առաջարկություն:
21 Գայա Նե 11.09.2021 13:29:14 Առաջարկում եմ ՊՇՌ թեստը դարձնել անվճար , քանի որ այս նախագիծը կազմողը հաշվի չի առել այն հանգամանքը, որ պետական աշխատողների մեծամասնությունը իրենց չեն կարող նման շռայլություն թույլ տալ և ամիսը 30000 դրամ իրենց սեփական եկամուտներից տրամադրել թեստավորմանը։ Իսկ պատվաստումը պետք է լինի կամավոր ՝ առանց երկընտրանքի։ Սահմանադրաիրավական դրույթների հիման վրա կարելի է եզրակացնել, որ առողջապահության ոլորտում պետության առաքելությունն է բնակչության առողջության պահպանումը: Նշվածի համատեքստում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանվում է, որ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, ի թիվս այլոց, իրականացվում է բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և շրջակա միջավայրի առողջացման պետական, տեղական նպատակային ծրագրերի իրագործմամբ: Իր հերթին, Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է հիվանդությունների կանխարգելում, որը դրանց տարածման նվազեցման կամ բացառման ուղղությամբ գործունեության պլանավորումն է, համալիր միջոցառումների իրականացումը և գնահատումը: Նշվածի լույսի ներքո, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելումը, ըստ էության, պատվաստում իրականացնելն է, որը՝ 1) որոշ դեպքերում բացառում է անձանց վարակվելը, իսկ 2) վարակվելու դեպքում ապահովում հիվանդության թեթև ընթացքը՝ գրեթե ամբողջովին բացառելով մահվան ելքով դեպքերը: Հետևաբար, ի ապահովումն իր վրա դրված գործառույթներրի, պետությունն ապահովում է անվճար պատվաստումների իրականացումը, իսկ ՊՇՌ թեստավորման իրականացումը միայն բացահայտում է անձանց մոտ հիվանդության առկայությունը: Իր հերթին, Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով նախ նախատեսվել են աշխատանքի ներկայանալիս ներկայացման ենթակա փաստաթղթերը՝ 1) ՊՇՌ թեստի բացասական պատասխան, 2) պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկանք, կամ 3) բժշկական հակացուցումների վերաբերյալ տեղեկանք: Հետևաբար, անձն ինքն է ընտրում, թե որ փաստաթուղթը ներկայացնի՝ թեստավորման, թե պատվաստման: Միաժամանակ, եթե անձի մոտ առկա են բժշկական հակացուցումներ, ապա նա ազատվում է նշված փաստաթղթերը ներկայացնելու պարտականությունից, փոխարենը ներկայացնելով բժշկական հակացուցումների առկայության մասին տեղեկանքը:
22 Հայարփի Ավագյան 07.09.2021 16:50:16 Թող լինի կամավոր, ոչ թե պարտադիր, հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ՝ դիմակ, ախտահանիչ: Չի ընդունվել Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով նախ նախատեսվել են աշխատանքի ներկայանալիս ներկայացման ենթակա փաստաթղթերը՝ 1) ՊՇՌ թեստի բացասական պատասխան, 2) պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկանք, կամ 3) բժշկական հակացուցումների վերաբերյալ տեղեկանք: Հետևաբար, անձն ինքն է ընտրում, թե որ փաստաթուղթը ներկայացնի՝ թեստավորման, թե պատվաստման: Միաժամանակ, եթե անձի մոտ առկա են բժշկական հակացուցումներ, ապա նա ազատվում է նշված փաստաթղթերը ներկայացնելու պարտականությունից, փոխարենը ներկայացնելով բժշկական հակացուցումների առկայության մասին տեղեկանքը:
23 Կարեն Ադամյան 07.09.2021 17:00:43 Նախագիծը ոչ միայն խախտում է մարդու հիմնարար իրավունքները այլ նաև Հակասում է ՀՀ Սահմանադրությանը։ Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը: Եթե այս որոշուման հիմքում ընկած է Հանրային Առողջության պահպանման խնդիրը, իսկ հարկադրաբար պատվստված մարդիկ շարունակելու են վարակվել և տարածել հիվանդությունը, ապա դա նշանակում է, որ հարկադրանքով պատվաստվելը չի լուծում հանրային առողջության պահպանման խնդիրը: 5րդ հոդվածի 2֊րդ մասում ոչ միայն առկա են խտրականության դրսևորումներ, այլ նաև հանդիսանում է ապացուց, որ բացառություն հանդիսացող պաշտոնյաները ուղղակի չեն ցանկանում մասնակցել կենսաբանական դեղամիջի կլինիկական փորձարկմանը ինչպես Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ։ Չի ընդունվել Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխանությանն անդրադարձ կատարվել է Նախագծի հիմնավորումներում: Խտրականության վերաբերյալ կատարված առաջարկի կապակցությամբ, գտնում ենք, որ նախատեսվել է տարբերակում՝ օբյեկտիվ հիմքերով պայմանավորված, որը, միաժամանակ, չի խախտում խտրականության արգելքի սկզբունքը: Խտրականության առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ է առաջնորդվել որոշակի չափանիշներով։ Մասնավորապես, այդպիսիք են օբյեկտիվ հիմքի և լեգիտիմ նպատակի առկայությունը, ինչպես նաև նույն կարգավիճակն ունեցող անձանց միջև խտրականության դրսևորումների բացակայությունը: Վերոնշյալի լույսի ներքո ուսումնասիրելով Նախագծով առաջարկվող կարգավորումները` կարող ենք նկատել հետևյալը՝ Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվել է այն սկզբունքով, որ դրանով նախատեսվող բացառությունների ցանկում ներառվեն այն անձինք, որոնց պաշտոնը կամ ընտրովի պաշտոն է կամ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ նրանք, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից: Պատվաստումների բնույթի առնչությամբ Նկատենք, որ Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով նախ նախատեսվել են աշխատանքի ներկայանալիս ներկայացման ենթակա փաստաթղթերը՝ 1) ՊՇՌ թեստի բացասական պատասխան, 2) պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկանք, կամ 3) բժշկական հակացուցումների վերաբերյալ տեղեկանք: Հետևաբար, անձն ինքն է ընտրում, թե որ փաստաթուղթը ներկայացնի՝ թեստավորման, թե պատվաստման: Միաժամանակ, եթե անձի մոտ առկա են բժշկական հակացուցումներ, ապա նա ազատվում է նշված փաստաթղթերը ներկայացնելու պարտականությունից, փոխարենը ներկայացնելով բժշկական հակացուցումների առկայության մասին տեղեկանքը:
24 Դեմ եմ նոր օրենքի նախագծին 07.09.2021 19:36:54 Առաջարկում եմ չըոտնահարել բոլոր ՀՀ քաղաքացիների իրավունքները, թողնել ամեն ինչ կամավոր սկզբունքով, քանի որ ինչ օրենք էլ, որ ընդունվի դա պիտի հակասի միջազգային օրենքներին և նորմերին իսկ տվյալ դեպքում միջպետական օրենքները , որ փորձում են ընդունել որոնք ոտնահարում են մարդու հիմնարար ազզատությունները Նյուրենբերգյան կոդեքսը որոով դատապարտել են ֆյուրերյան բժիշկներին օվքեր կատարում էին բժշկական փորձարկումներ մարդկանց կամքին դեմ պարտադրանքով, ժնեվյան , մարդու իրավունքներիՆ ԴԵՄ և հիմնարար ազատությոընները Մարդու իրավունքներԸ որ ընդունվել է ՄԱԿԻ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ԿՈՂՄԻՑ, ասածս ինչ է միջազգային նորմերը կգործեն իսկ միջպետական օրենքները ոչ... Դեմ եմ բոլոր տեսակի պարտադրանքներին անմիջական և ոջ անմիջական հարկադրանքի ձևով քանի որ դա հանցագործություն է, դեմ եմ նաև տվյալ նախագծի ընդունմանը քանի, որ խավային խտրականություն է առկա և դա հանցագործություն է Ռասիզմի պես, ավելի լավ է թողնել ամեն ինչ կամավոր հիմունքներով թե հասարակ քաղաքացիների թե պաշտոնյաների համար, վերջ ի վերջո օվ է կրելու պատասխանատվություն պատվաստանյութից ստացված առողջական խնդիրների ու բազում դեպքերի համար,, բանից դուրս է գալիս մարդկանց ենթարկում են կենսաբանական բնաջնջման նույն պատվաստանյութը ամեն պատահած մարդու օրգանիզմ նույն կերպ չի ընդունում մարդիկ կան մահանում են մարդիկ կան հիվանդանում պստվադտվելուց հետո, սխալ է պարտադիր բաղադրիչը դա պիտի լինի ազատ կամավոր եթե մարդը չի հիվանդացել ու չի վարակվում ուրեմն իր կամքով չի ցանկանում պատվադտվել ուրեմն չպիտի պատվաստվի և չպիտի թեստ հանձնի մանավանդ, որ թեստը ստեղծողը պաշտոնապես հայտարարել է որ այդ թեստ չի կարող ստուգել կոռոնավիրուսի առկայությունը, դրա փոխարեն կարելի է բժշկի այցելողներից արյան հակամարմինների անալիզ վերցնել իսկ հասարակ քաղաքացիներին հանգիստ թողեք, եթե մարդ վարակվում է ինքն իր ոտքով գնում է բժշկի, ինչի են ընկել հասարակ մարդկանց, ուսուցիչների ուսանողներ և մնացածի ետևից, Ինկլյուզիվ կապիտալիստների կողմից գռանտներ պարգևավճարներ ստանալով Կլաուս Շվաբի ծրագրերը իրագործողներին փոխանակ փնտրեք գտնեք ու հայաստան երկիրը հայ ազգը պաշտպանեք, հայ ժողովրդին ազգին գործարանին եք այդ օրենքներով վնասում, Սա կարծում եմ ոչ այլ ինչ է Քան պատերազմ հասարակ մարդ քաղաքացիների դեմ բոլորի իրավունքների ոտնահարման և ունեզրկման, պարտադրանքը հավասարազոր է Ֆաշիզմի Չի ընդունվել Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխանությանն անդրադարձ կատարվել է Նախագծի հիմնավորումներում: Ինչ վերաբերում է խտրականության վերաբերյալ առաջարկին, գտնում ենք, որ նախատեսվել է տարբերակում՝ օբյեկտիվ հիմքերով պայմանավորված, որը, միաժամանակ, չի խախտում խտրականության արգելքի սկզբունքը: Խտրականության առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ է առաջնորդվել որոշակի չափանիշներով։ Մասնավորապես, այդպիսիք են օբյեկտիվ հիմքի և լեգիտիմ նպատակի առկայությունը, ինչպես նաև նույն կարգավիճակն ունեցող անձանց միջև խտրականության դրսևորումների բացակայությունը: Վերոնշյալի լույսի ներքո ուսումնասիրելով Նախագծով առաջարկվող կարգավորումները` կարող ենք նկատել հետևյալը՝ Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվել է այն սկզբունքով, որ դրանով նախատեսվող բացառությունների ցանկում ներառվեն այն անձինք, որոնց պաշտոնը կամ ընտրովի պաշտոն է կամ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ նրանք, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից: Պատվաստումների բնույթի առնչությամբ նկատենք, որ Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով նախ նախատեսվել են աշխատանքի ներկայանալիս ներկայացման ենթակա փաստաթղթերը՝ 1) ՊՇՌ թեստի բացասական պատասխան, 2) պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկանք, կամ 3) բժշկական հակացուցումների վերաբերյալ տեղեկանք: Հետևաբար, անձն ինքն է ընտրում, թե որ փաստաթուղթը ներկայացնի՝ թեստավորման, թե պատվաստման: Միաժամանակ, եթե անձի մոտ առկա են բժշկական հակացուցումներ, ապա նա ազատվում է նշված փաստաթղթերը ներկայացնելու պարտականությունից, փոխարենը ներկայացնելով բժշկական հակացուցումների առկայության մասին տեղեկանքը:
25 Ruzan Sargsyan 07.09.2021 20:01:36 ՊՇՌ թեստը պիտի լինի անվճար։Դուք մարդկանց ընտրություն չեք թողնում։ Չի ընդունվել Սահմանադրաիրավական դրույթների հիման վրա կարելի է եզրակացնել, որ առողջապահության ոլորտում պետության առաքելությունն է բնակչության առողջության պահպանումը: Նշվածի համատեքստում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանվում է, որ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, ի թիվս այլոց, իրականացվում է բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և շրջակա միջավայրի առողջացման պետական, տեղական նպատակային ծրագրերի իրագործմամբ: Իր հերթին, Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է հիվանդությունների կանխարգելում, որը դրանց տարածման նվազեցման կամ բացառման ուղղությամբ գործունեության պլանավորումն է, համալիր միջոցառումների իրականացումը և գնահատումը: Նշվածի լույսի ներքո, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելումը, ըստ էության, պատվաստում իրականացնելն է, որը՝ 1) որոշ դեպքերում բացառում է անձանց վարակվելը, իսկ 2) վարակվելու դեպքում ապահովում հիվանդության թեթև ընթացքը՝ գրեթե ամբողջովին բացառելով մահվան ելքով դեպքերը: Հետևաբար, ի ապահովումն իր վրա դրված գործառույթներրի, պետությունն ապահովում է անվճար պատվաստումների իրականացումը, իսկ ՊՇՌ թեստավորման իրականացումը միայն բացահայտում է անձանց մոտ հիվանդության առկայությունը: