Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Կարինե Սիմոնյան 11.09.2021 18:53:10 Ոչ մի բժշկական միջամտություն չի կարող լինել ՊԱՐՏԱԴԻՐ։ Եթե այս նախագիծը մշակողները մտածում են երկրի անվտանգության, բնակչության ապահովության մասին, ապա պատվաստման պարտադրանքի փոխարեն լավ կլիներ կորոնավիրուսի ԲՈՒԺՄԱՆ մասին մտածեին։ Մեկուկես տարվա ընթացքում մեր բժիշկներն արդեն բավական մեծ փորձ ունեն այդ հարցում։ Եթե հաճախակի կազմակերպվեն կլոր սեղան֊քննարկումներ մեր բժիշկների մեջ՝ արդյունավետ բուժման բացահայտման և փորձի փոխանակման համար, ապա առանց պատվաստման ավելի շուտ հնարավոր կլինի հասնել կոլեկտիվ իմունիտետի։ Չի ընդունվել Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով նախ նախատեսվել են աշխատանքի ներկայանալիս ներկայացման ենթակա փաստաթղթերը՝ 1) ՊՇՌ թեստի բացասական պատասխան, 2) պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկանք, կամ 3) բժշկական հակացուցումների վերաբերյալ տեղեկանք: Հետևաբար, անձն ինքն է ընտրում, թե որ փաստաթուղթը ներկայացնի՝ թեստավորման, թե պատվաստման: Միաժամանակ, եթե անձի մոտ առկա են բժշկական հակացուցումներ, ապա նա ազատվում է նշված փաստաթղթերը ներկայացնելու պարտականությունից, փոխարենը ներկայացնելով բժշկական հակացուցումների առկայության մասին տեղեկանքը: Կորոնավիրուսային հիվանդության բուժման մասով առաջարկը դուրս է Նախագծի կարգավորման առարկայից:
2 Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն ՀԿ 11.09.2021 21:09:04 Շատ խնդրահարոււյց է, հակասում է Մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ միջազգային փաստաթղթերի, ՀՀ Սահմանադրության բազմաթիվ հոդվածների ՉԻ ընդունվել Նախատեսվող կարգավորումների՝ Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխանությանը, անդրադարձ կատարվել է Նախագծի հիմնավորումներում:
3 Լուսինե Աղումյան 13.09.2021 16:52:55 Հասկանում եմ, որ սա հզոր ղեկավարների պարտադրանքն ու թելադրանքն է, բայց եկեք մենք էլ հենվենք մեր ռեսուրսների վրա. Մեր խելքի, հնարամտության ու ճարպկության: Առանց այն էլ մի բուռ ազգ ենք մնացել, կարիք կա° բռնել ինքնաոչնչացման ճանապարհը, եթե կան ապրելու և արարելու ճանապարհներ: Պատվաստվածներին էլ խնդրում եմ մտածել իրենց երեխաների ճակատագրի մասին: Չի ընդունվել Նախագծի վերաբերյալ ներկայացված չէ բովանդակային առաջարկություն:
4 Վաղինակ Եսայան 15.09.2021 02:44:09 Առաջարկում եմ դադարեցնել վակցինատեռորը ու մարդկանց թողնել հանգիստ Չի ընդունվել Նախագծի վերաբերյալ ներկայացված չէ բովանդակային առաջարկություն:
5 Վաղինակ Եսայան 15.09.2021 02:44:09 Քանի որ պատվաստվելը չի երաշխավորում պատվաստվածին վարակվելուց, քանի որ պատվաստանյութը եթե անգամ բարդություններ կամ մահ չառաջացնի, ինչի նախադեպերը բազմաթիվ են, պաշտպանում է միայն վիրուսի մեկ շտամից իսկ մյուս այս պահին առկա եվս երեք շտամից չի ապահովագրում, ապա պատվաստելը կարող է օգնել 25 տոկոս հավանականությամբ, իսկ 75 տոկոս հավանականությամբ այն միայն կվնասի, բոլոր 4 շտամի դեմ պատվաստվելը կբերի իմունային համակարգի գերծանրաբեռնվածության ու մեծ հավանականությամբ կդառնա մահվան պատճառ։ Ուստի համատարած պատվաստումը մինիմում 4 անգամ յավելացնի ծանր դեպքերի ու մահերի թիվը։ Պահանջում եմ վերջ տալ ստիպողաբար պատվաստվելուն։ Չի ընդունվել Տե՛ս Նախագծի հիմնավորումները:
6 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 15.09.2021 21:44:26 Հանրային քննարկմանը ներկայացված նախագծի հիմնավորմամբ թեև կարևորվում է կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման գործընթացում հանրային իշխանության մարմինների ծառայողների և աշխատողների սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունը, սակայն դրանով անտեսվում է մարդու իրավունքների սահմանադրական նորմերի պահանջների կատարումը, տարբերակում է մտցնում հանրային պաշտոն զբաղեցնողների, հանրային ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների միջև, ինչն անտրամաբանական է դարձնում նախագծի հիմնավորումը։ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի լրացմամբ նախատեսվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից սանիտարահամաճարակային անվտանգության սահմանված կանոնների պահպանման պահանջը չի տարածվում հանրային իշխանության որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ դրանով իսկ դրսևորելով խտրական վերաբերմուք։ Այս պարագայում կարելի է ենթադրել, որ նշված անձինք իրենց գործառույթներն իրականացնելիս չեն կարող ապահովել հանրային շահերից և պետության պոզիտիվ պարտականություններից բխող՝ իրենց գործառույթների պատշաճ կատարում, քանի որ նրանց շփումը հանրային ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հետ, ովքեր պարտավորված են պահպանելու սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները, չի երաշխավորում վարակի տարածման կանխարգելումը: Այսինքն, հանրային իշխանության որոշ պաշտոնատար անձինք իրենք են դառնալու վտանգի աղբյուր այլոց համար: Հետևապես, նախագծի այդ լրացումն անընդունելի է։ Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված է համաչափության սկզբունքը, համաձայն որի՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը։ Հետևապես, վճարովի թեստ հանձնելու կամ անվճար պատվաստվելու իրավաչափության և համաչափության խնդիր է առաջանում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների սահմանափակմանը։ Պատվաստանյութ ստացած մարդիկ կարող են կրկին վարակվել և տարածել հիվանդությունը, իսկ դա նշանակում է, որ դրանով չի լուծվում առողջության պահպանման խնդիրը։ Մինչդեռ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք, իսկ 86-րդ հոդվածով սահմանված է, որ պետության քաղաքականության հիմնական նպատակներից են՝ բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը։ Նախագծով հանրային ծառայողի առջև դրված է երկընտրանք. կամ պետք է պատվաստվի, կամ էլ 14 օրը մեկ գործատուին ներկայացնի կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության, որն իրականացվում է աշխատողի հաշվին։ Նախագծով այս պահանջի չկատարումը հիմք է հանդիսանում հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ պաշտոնից ազատման։ Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների նման սահմանափակումը հանգեցնելու է բազմաթիվ խնդիրների առաջացմանը, դատաիրավական գործընթացների, ընդհուպ գործազրկության աճի, հանրապետությունից արտագաղթի։ Լավ կլիներ, որ թեսթավորումը նույնպես լիներ անվճար, կամ վճարի չափը քառապատիկի չափով նվազեցվեր, որպեսզի պատվաստվելու ցանկություն չունեցող անձինք հնարավորինս կարողանային իրենց ֆինանսական միջոցների հաշվին ամսական երկու անգամ թեսթավորվել: Հետևելով ԶԼՄ- ներում և սոցիալական հարթակներում նախագծի վերաբերյալ հանրության կողմից արտահայտած կարծիքներին՝ ակնհայտ է դառնում, որ հանրության ճնշող մասը մեծամասամբ դեմ է նման օրենսդրական կարգավորումներին, քանի որ լիովին փորձարկում չստացած պատվաստանյութերով քաղաքացիների պատվաստումը անվտանգ չէ, ուստի նման կարգավորումներով նախագծի ընդունումը տեղին չէ և անտրամաբանական է: Չի ընդունվել Խտրականության մասով կատարված առաջարկի կապակցությամբ, գտնում ենք, որ նախատեսվել է տարբերակում՝ օբյեկտիվ հիմքերով պայմանավորված, որը, միաժամանակ, չի խախտում խտրականության արգելքի սկզբունքը: Խտրականության առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ է առաջնորդվել որոշակի չափանիշներով։ Մասնավորապես, այդպիսիք են օբյեկտիվ հիմքի և լեգիտիմ նպատակի առկայությունը, ինչպես նաև նույն կարգավիճակն ունեցող անձանց միջև խտրականության դրսևորումների բացակայությունը: Վերոնշյալի լույսի ներքո ուսումնասիրելով Նախագծով առաջարկվող կարգավորումները` կարող ենք նկատել հետևյալը՝ Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվել է այն սկզբունքով, որ դրանով նախատեսվող բացառությունների ցանկում ներառվեն այն անձինք, որոնց պաշտոնը կամ ընտրովի պաշտոն է կամ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ նրանք, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից: Անվճար թեստավորման կապակցությամբ նկատենք, որ սահմանադրաիրավական դրույթների հիման վրա կարելի է եզրակացնել, որ առողջապահության ոլորտում պետության առաքելությունն է բնակչության առողջության պահպանումը: Նշվածի համատեքստում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանվում է, որ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, ի թիվս այլոց, իրականացվում է բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և շրջակա միջավայրի առողջացման պետական, տեղական նպատակային ծրագրերի իրագործմամբ: Իր հերթին, Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է հիվանդությունների կանխարգելում, որը դրանց տարածման նվազեցման կամ բացառման ուղղությամբ գործունեության պլանավորումն է, համալիր միջոցառումների իրականացումը և գնահատումը: Նշվածի լույսի ներքո, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելումը, ըստ էության, պատվաստում իրականացնելն է, որը՝ 1) որոշ դեպքերում բացառում է անձանց վարակվելը, իսկ 2) վարակվելու դեպքում ապահովում հիվանդության թեթև ընթացքը՝ գրեթե ամբողջովին բացառելով մահվան ելքով դեպքերը: Հետևաբար, ի ապահովումն իր վրա դրված գործառույթներրի, պետությունն ապահովում է անվճար պատվաստումների իրականացումը, իսկ ՊՇՌ թեստավորման իրականացումը միայն բացահայտում է անձանց մոտ հիվանդության առկայությունը: Ինչ վերաբերում է նախատեսվող կարգավորումների համապատասխանությանը Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին, ապա նկատենք, որ դրան անդրադարձ կատարվել է Նախագծի հիմնավորումներում: Պատվաստանյութերի կիրառումը ապահովում է՝ 1) որոշ դեպքերում անձանց վարակվելու բացառելը, իսկ 2) վարակվելու դեպքում հիվանդության թեթև ընթացքը՝ գրեթե ամբողջովին բացառելով մահվան ելքով դեպքերը: Ուստի, արդյունքում կարող է ձևավորվել կոլեկտիվ իմունիտետ հիվանդության նկատմամբ:
7 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 15.09.2021 21:44:26 Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և մի շարք այլ օրենքներին: ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև, սակայն Նախագծով առանձնացված են բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր կարող են և՛ չպատվաստվել, և՛ ՊՇՌ թեստ չհանձնել: Ստացվում է, որ օրենքի առջև բոլորը չէ, որ հավասար են: Սահմանադրությամբ նաև արգելվում է խտրականությունը, որը տվյալ Նախագծում նույնպես արտահայտված է: Այն աշխատողները, ովքեր ստանում են նվազագույն աշխատավարձ, իրենց աշխատավարձի կեսը ամեն ամիս վճարելու են ՊՇՌ թեստ հանձնելու համար, որը ընտանիքի սոցիալական վիճակի վրա շատ վատ անդրադարձ է ունենալու: Բնակիչներին կանգնեցնել նման երկընտրանքի առջև համարում եմ մարդու իրավունքների ոտնահարում է, քանի որ անձն ինքը պետք է որոշի պատվաստվի, թե ոչ, իսկ ամիսը երկու անգամ թեստ հանձնելը սոցիալապես ոչ ապահով երկրի բնակչի համար ավելորդ ֆինանսական բեռ է: Չի ընդունվել Կատարված առաջարկի կապակցությամբ, գտնում ենք, որ նախատեսվել է տարբերակում՝ օբյեկտիվ հիմքերով պայմանավորված, որը, միաժամանակ, չի խախտում խտրականության արգելքի սկզբունքը: Խտրականության առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ է առաջնորդվել որոշակի չափանիշներով։ Մասնավորապես, այդպիսիք են օբյեկտիվ հիմքի և լեգիտիմ նպատակի առկայությունը, ինչպես նաև նույն կարգավիճակն ունեցող անձանց միջև խտրականության դրսևորումների բացակայությունը: Վերոնշյալի լույսի ներքո ուսումնասիրելով Նախագծով առաջարկվող կարգավորումները` կարող ենք նկատել հետևյալը՝ Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվել է այն սկզբունքով, որ դրանով նախատեսվող բացառությունների ցանկում ներառվեն այն անձինք, որոնց պաշտոնը կամ ընտրովի պաշտոն է կամ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ նրանք, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից:
8 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 15.09.2021 21:44:26 «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) հակասում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքին, այլ նաև խախտում է մարդու սահմանադրական իրավունքները։ Ուստի, առաջարկում եմ Նախագծում կատարել հետևյալ փոփոխությունները. 1. Նախագծից հանել հոդված 5-ի 2-րդ մասը, քանի որ այս կարգավորումը խախտում է Սահմանադրությամբ և աշխատանքային օրենսգրքով նախատեսված խտրականության արգելքի սկզբունքը՝ նախատեսելով, որ տվյալ իրավակարգավորումները չեն տարածվելու Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա, 2. անդրադառնալով Նախագծի հոդված 5-ի 1-ին մասին՝ առաջարկում եմ «ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 20․08.2021թ.-ի N 65-Ն հրամանում փոփոխություն կատարել՝ նախագծից հանելով այն դրույթը, որ ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին, և այդ պարտականությունը դնել պետության վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա կտանի տվյալ դեպքում ՀՀ հանրային ծառայողների ֆինանսական դրության կտրուկ ծանրացման՝ զրկելով երկընտրանքի հնարավորությունից (տվյալ դեպքում պատվաստումը փաստացի պարտադիր է դառնում): Չի ընդունվել Կատարված առաջարկի կապակցությամբ, գտնում ենք, որ նախատեսվել է տարբերակում՝ օբյեկտիվ հիմքերով պայմանավորված, որը, միաժամանակ, չի խախտում խտրականության արգելքի սկզբունքը: Խտրականության առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ է առաջնորդվել որոշակի չափանիշներով։ Մասնավորապես, այդպիսիք են օբյեկտիվ հիմքի և լեգիտիմ նպատակի առկայությունը, ինչպես նաև նույն կարգավիճակն ունեցող անձանց միջև խտրականության դրսևորումների բացակայությունը: Վերոնշյալի լույսի ներքո ուսումնասիրելով Նախագծով առաջարկվող կարգավորումները` կարող ենք նկատել հետևյալը՝ Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվել է այն սկզբունքով, որ դրանով նախատեսվող բացառությունների ցանկում ներառվեն այն անձինք, որոնց պաշտոնը կամ ընտրովի պաշտոն է կամ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ նրանք, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից: Առողջապահության նախարարի 20․08.2021թ.-ի N 65-Ն հրամանում փոփոխություններ կատարելը դուրս է Նախագծի կարգավորման առարկայից: