Հիշել նախագիծը

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի թիվ 861-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«_____» ______  2021 թվականի N     -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ԹԻՎ 861-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի Հայաստանի Հանրապետության քիմիական օբյեկտների վթարի կամ քիմիական վտանգի դեպքում բնակչության պաշտպանության պլանը և քիմիական վտանգավոր օբյեկտում վթարի դեպքում վթարավերականգնողական գործողությունները հաստատելու մասին
    N861-Ն որոշման N1 հավելվածի 2-րդ կետում լրացնել 11-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

11) «Քիմիական զենքի մշակումը, արտադրումը, կուտակումը և կիրառումը արգելելու և այն վերացնելու մասին» կոնվենցիայով չարգելված նպատակներ՝

ա. արդյունաբերական, գյուղատնտեսական, հետախուզական, բժշկական, դեղագործական կամ այլ խաղաղ նպատակներ,

բ. պաշտպանական նպատակներ, մասնավորապես նպատակներ, որոնք անմիջականորեն կապված են թունավոր քիմիկատներից պաշտպանության և քիմիական զենքից պաշտպանության հետ,

գ. ռազմական նպատակներ, որոնք կապված են քիմիական զենքի կիրառման հետ և կախված չեն քիմիկատների թունավոր հատկանիշների օգտագործումից, որպես պատերազմի վարման միջոցներ,

դ. իրավապահ նպատակներ, ներառյալ երկրում անկարգությունների դեմ պայքարը:»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  • Քննարկվել է

    31.05.2021 - 15.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6641

Տպել