<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի թիվ 861-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ԹԻՎ 861-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը՝
«Հայաստանի Հանրապետության կառավարության 08.07.2010թ. թիվ 861-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը բխում է Քիմիական զենքի արգելման Կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) վավերացմամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններից: Սույն որոշման մեջ լրացում կատարելու պահանջը ներկայացվել է Քիմիական Զենքի Արգելման Կազմակերպության կողմից:
Որոշման մեջ ավելացվել է Կոնվենցիայով չարգելված նպատակների եզրույթի սահմանումը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները՝
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չի սահմանվում Կոնվենցիայով չարգելված նպատակների եզրույթի հասկացությունը:
- Բնագավառում իրականացվող քաղաքականությունը՝
Բնագավառում իրականացվող քաղաքականությունը պայմանավորված է Քիմիական զենքի արգելման Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից:
- Կարգավորման նպատակը և բնույթը՝
Նախագծի ընդունման նպատակն է լրացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ առկա բացթողումը:
- Կարգավորման նպատակը և բնույթը՝
Որոշման մեջ կտրվի Կոնվենցիայով չարգելված նպատակների եզրույթի սահմանումը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք՝
Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը՝
Ներկայացված Նախագծի ընդունմամբ կվերացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում առկա բացթողումը:
- Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ նախատեսելու մասին՝
«Հայաստանի Հանրապետության կառավարության 08.07.2010թ. թիվ 861-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման Նախագծի ընդունումը 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսում:
-
Քննարկվել է
31.05.2021 - 15.06.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 6639
Տպել